20:00 20.04.2020
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիա պաշտոնական կայքը: Արսեն Եղիազարյանը եղել է Հայաստանի կանանց շախմատի հավաքականի գլխավոր մարզիչը, ինչպես նաև Համաշխարհային երկու Օլիմպիադաների մասնակից։ «Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորապես վշտակցում է Արսեն Եղիազարյանի ընտանիքին»,- ասված է ՀՇՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը […]
19:28 20.04.2020
Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր […]
19:11 20.04.2020
Մոսկվայի «Լոկոմոտիվը» հայտարարել է «Կազանկայի» 22-ամյա պաշտպան Ինոկենտի Սամոխվալովի մահվան մասին: Ինչպես հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը, Սամոխվալովը մահացել է այսօր` անհատական մարզման ժամանակ: Դեպքի մանրամասները ճշտվում են: «Կեշան բարի և պատրաստակամ անձնավորություն էր, լավ ընկեր: «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը ցնցված է տեղի ունեցածից։ Սա մեծ վիշտ է մեր ընտանիքի համար: Մեր ցավակցությունն ենք հայտնում […]
16:36 20.04.2020
Հայտնի է դարձել, թե մոտավորապես երբ են Չինաստանում մտադիր վերսկսել ֆուտբոլի առաջնությունը։ Այս մասին հայտնել Է «Գուանչժոուի» տնօրենների խորհրդի նախագահ Հուան Շենհուան: «Ելնելով ընթացիկ իրավիճակի գնահատականից՝ նոր մրցաշրջանը կսկսվի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին»,- Շենհուանի խոսքերը մեջբերում է Xinhua-ն: Չինաստանի առաջնությունը պետք է մեկնարկեր փետրվարի 22-ին, սակայն չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
15:52 20.04.2020
«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին պատմել է լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի՝ միլանյան ակումբից «Ռեալ» տեղափոխվելու հանգամանքների մասին: «Կարող եմ ասել մի բան. Ռոնալդոն կցանկանար վերադառնալ «Ինտեր»: Ես դա հաստատ գիտեմ: Նա նույնիսկ չէր ցանկանում հեռանալ 2002-ին: Ես հանդերձարանում ծնկի իջած խնդրում էի նրան մնալ, բայց նա պատասխանեց. «Ո՛չ, կա՛մ ես, կա՛մ Կուպերը»: Եվ այդ ժամանակ […]
15:28 20.04.2020
«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կավարտի կատալոնական ակումբում: «Ես շփվում եմ Մեսսիի հետ, և նա միշտ ցանկացել է կարիերան ավարտել «Բարսելոնայում»: Հազար բան կարող է պատահել ակումբում, բայց ես վստահ եմ, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսայում»»,- Cadena Cope-ին տված հարցազրույցում ասել է Ֆաբրեգասը: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ Մեսսիի […]
15:16 20.04.2020
ՊՍԺ-ում բանակցություններ են ընթանում ֆուտբոլիստների աշխատավարձերը նվազեցնելու վերաբերյալ: L’Equipe-ի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ ֆուտբոլիստները կհամաձայնեն 20-30 տոկոսով կրճատել աշխատավարձերը: Բանակցությունները դանդաղ են ընթանում։ Կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվել, թե որքան պետք է կրճատվեն աշխատավարձերը, ինչպես նաև, թե որտեղ պետք է ուղղվեն խնայված գումարները՝ բարեգործության կամ ակումբի աշխատակիցների աջակցության համար: Բանակցություններին մասնակցում են ՊՍԺ-ի […]
14:50 20.04.2020
Sky Sports-ի և The Guardian-ի իտալացի հանրահայտ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր վերջին հարցազրույցում գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու հնարավորությունը: «Շանսեր կան, որ երկու ֆուտբոլիստները կմնան թիմում: Բայց Հռոմում մնալու ավելի լավ հնարավորություններ ունի Հենրիխը»,- ասաց Ռոմանոն: Հիշեցնենք, որ «Ռոման» շարունակում է բանակցությունները «Արսենալի» հետ Հայաստանի ազգային […]
14:42 20.04.2020
Իտալուհիները ցուցադրել են, թե ինչպես կարելի է ինքնամեկուսացման ընթացքում ոչ միայն զբաղմունք ունենալ, այլև լավ մարզավիճակ պահպանել։ Աղջիկները բարձրացել են տարբեր շենքերի տանիքներ ու թենիս խաղացել։ Գնդակը նրանք մի շենքի տանիքից մյուսն են ուղարկել, հետո հակառակը և այդպես շարունակ: Տեսանյութը համացանցի հիթ է դարձել:
14:33 20.04.2020
Բրիտանական FourFourTwo ամսագիրը կազմել է ԱՊԼ-ի բոլոր ժամանակների վատագույն ֆուտբոլիստների ցուցակը, որում ներառված է 50 ֆուտբոլիստ: Հրատարակության վարկանիշում առաջին տեղը բաժին է հասել «Սաութհեմփթոնի» նախկին հարձակվող Ալի Դիային: 1996-ի նոյեմբերին Դիայի ներկայացուցիչը համոզել է ակումբի մարզիչ Գրեմ Սունեսին, որ Դիան «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեայի զարմիկն է: Մի քանի օր անց Դիան պայմանագիր է ստորագրել […]
14:24 20.04.2020
Transfermarkt-ը հրապարակել է 2004 թվականից առ այսօր ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայազգի և Հայաստանում հանդես եկած ֆուտբոլիստների ցանկը: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ 1․ Հենրիխ Մխիթարյան, ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 37 մլն եվրո, նրա ակումբն այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդն» էր: Այս արժեքի գրանցման օրը՝ 01․08․2016 2․ Յուրա Մովսիսյան. ամենաբարձր տրանսֆերային արժեքը՝ 10 մլն եվրո, […]
14:10 20.04.2020
«Տոտենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն կարանտինի ընթացքում որոշել է հանգստանալ ծովափում՝ տանից դուրս չգալով: Instagram-ում արգենտինացին միացրել է հավելված, որն իրական պատկերը փոխում է ծովափի տեսարանի, որից հետո նա հանել է իր շապիկը և ցույց տվել, թե իբր արևային լոգանք է ընդունում: Ջովանիի այս մտահղացումն ընկերները ողջունել են: ?️ @LoCelsoGiovani at the end of training […]
13:53 20.04.2020
Մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարսլենի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարը։ Առաջին տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները․ ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին պարտվել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Չորս պարտիաների ընդհանուր արդյունքով Կարուանան հաղթել է 2,5-1,5 հաշվով: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 3-1 հաշվով հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին: Աշխարհի չեմպիոն, Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կարլսենը լրացուցիչ խաղում 3-2 […]
13:23 20.04.2020
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը պատասխանել է երկրպագուների և լրագրողների կողմից առավել հաճախ տրվող հարցերին: ՌՊԼ-ի ղեկավարությունը նշել է, որ դիտարկում են տարբեր օրացուցային տարբերակներ ընթացիկ և հաջորդ մրցաշրջանների համար: Ներկա դրությամբ նախատեսվում է վերսկսել առաջնությունը հունիսի կեսից մինչև հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում: Մրցաշրջանը վերսկսելու ամսաթիվը կախված է կորոնավիրուսի տարածումից և իշխանությունների հրահանգներից: Ինչ վերաբերում […]
13:12 20.04.2020
Բելգիական «Անդերլեխտի» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին կորոնավիրուսի համավարակի ընթացքում կապի դուրս չի գալիս ակումբի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 32-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ և դադարել է կապի դուրս գալ: «Ինստագրամի» միկրոբլոգում նա վերջին գրառումը կատարել է ապրիլի մեկին: Նշվում է, որ բելգիական ակումբը կարող է միակողմանիորեն խզել պայմանագիրը ֆուտբոլիստի […]
12:40 20.04.2020
Ամերիկացի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնը հայտարարել է, որ UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը պետք է ավարտի իր կարիերան: Ավելի վաղ Նուրմագոմեդովը հրաժարվել էր մասնակցել UFC 249 մրցաշարին, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով չէր կարող դուրս գալ ՌԴ սահմաններից: Չնայած դրան, չկայացավ նաև Ֆերգյուսոն-Գեթժի մենամարտը: «Կարծում եմ` նա գիտի, որ հեռանալու ժամանակն է: Հարցը UFC-ի մեջ չէ, այլ […]
12:18 20.04.2020
Իտալական «Լեչչեի» հարձակվող Ջանլուկա Լապադուլան համոզված է, որ կորոնավիրուսը շուտով կնահանջի: «Իտալացիները վերջին օրերին սկսել են հավատալ, որ այս աղետը շուտով կհեռանա: Մարդիկ ուզում են վերադառնալ բնականոն կյանքի: Ամռանը ոչ ոք չի պատրաստվում տանը նստել: Մենք դեռ ողջ ենք, և դա հրաշալի է: Կորոնավիրուսը ստիպված է զիջել դիրքերը. հիմա մեր ժամանակն է»,- ասել է Լապադուլան: […]
11:38 20.04.2020
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը խոսել է ֆուտբոլի վրա կորոնավիրուսի համաճարակի ազդեցության մասին: Բլատերը ողջունել է ՈՒԵՖԱ-ի այն պնդումները, որ ազգային առաջնությունները պետք է շարունակվեն, նույնիսկ եթե հանդիպումները պետք է անցկացվեն առանց հանդիսականների: «Համոզված եմ, որ համաճարակը կազդի ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյի գաղափարների վրա՝ Աշխարհի գավաթի խաղարկությունը ևս 16 թիմով ընդլայնելու վերաբերյալ: Այժմ այդ […]
20:50 19.04.2020
Չորս քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնսը ծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Թայսոն Ֆյուրիին համեմատել է Մոհամեդ Ալիի հետ: «Ես տեսնում եմ, որ Ֆյուրին ծանր քաշային կարգում ներկայիս լավագույն բռնցքամարտիկն է: Նա խելացի է բռնցքամարտիկների մեծ մասից: Ալին բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկն է: Նրա հաջողության բանաձևը՝ 65% հմտություն, 35% խելք: Ես չեմ ասում, […]
20:44 19.04.2020
Ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն Մայք Թայսոնի մարզիչ Ջեֆ Ֆենեքը վստահ է, որ Թայսոնն առանց դժվարության կհաղթեր այդ քաշային կարգում ներկայիս լավագույն բռնցքամարտիկներին: «Հիմա բռնցքամարտը այն չէ: Ես ձեզ երաշխավորում եմ, եթե Մայքը վեց շաբաթ ուսումնամարզական հավաք անցկացնի, ապա մեկ րոպեում նոկաուտի կենթարկի Ուայլդերին: Եթե այդ տղաներին կարողացել է նոկաուտի ենթարկել Թայսոն Ֆյուրին … Այո՛, […]
20:19 19.04.2020
Ապրիլի 18-ին հանդիպում է կայացել Իսպանիայի սպորտի ազգային խորհրդի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի և Լա լիգայի ներկայացուցիչների միջև: Ըստ Marca պարբերականի տեղեկությունների՝ կողմերը քննարկել են Իսպանիայի առաջնությունում մրցաշրջանը վերսկսելու ծրագրերը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Բոլորը համակարծիք են եղել, որ Լա լիգայի մրցաշրջանը պետք է շարունակվի: Հիշեցնենք, որ Իսպանիայում արձանագրվել է կորոնավիրուսով […]
19:45 19.04.2020
«Դերբի Քաունթիի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է իր կարծիքը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Երբ մենք նոր էինք սկսում խաղալ միասին, Ռոնալդուն այնքան էլ կենտրոնացած չէր գոլերի վրա, բայց պարզ էր, որ նա ուզում էր դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա անընդհատ մարզվում էր, և դա տվեց իր արդյունքները: Կրիշտիանուն դարձել […]
19:26 19.04.2020
Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ թիմի ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմը հրաժարվել են այս մրցաշրջանի աշխատավարձից, որպեսզի օգնեն ակումբին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը: «Գլխավոր թիմի ֆուտբոլիստները, ինչպես նաև մարզիչ Պաուլու Ֆոնսեկան և նրա օգնականները ինքնակամ հրաժարվել են այս մրցաշրջանի չորս ամսվա աշխատավարձից, որպեսզի օգնեն ակումբին հաղթահարել այս տնտեսական ճգնաժամը»,- ասված է հռոմեական ակումբի […]
19:15 19.04.2020
Իտալիայում այս մրցաշրջանի բոլոր մարզական միջոցառումների չեղարկումը կարող է հանգեցնել 60 մլրդ եվրոյի կորստի: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իտալիայում դադարեցվել էին բոլոր մարզաձևերի մրցումները: Այն դեպքում, եթե դրանք չեղարկվեն, վնասները կարող են կազմել Իտալիայի ՀՆԱ-ի 3,8 տոկոսը: Ընդ որում՝ երկրում ավելի քան 14 մլն մարդ ուղղակի կամ […]
17:45 19.04.2020
Չինական «Ուհան» ակումբի ֆուտբոլիստներին երեք ամիս անց թույլ են տվել վերադառնալ նույնանուն քաղաք, որտեղ տեղակայված է թիմը: 2019 թվականի դեկտեմբերին Ուհանում գրանցվել է հիվանդության բռնկում, որը պայմանավորված է եղել նոր կորոնավիրուսով: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն որակեց համավարակ: Գարնանը իրավիճակը Ուհանում կայունացել է: «Ուհանի» ֆուտբոլիստները հունվարին ստիպված են եղել լքել քաղաքը, և միայն հիմա […]
17:39 19.04.2020
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն ասել է, որ ի սկզբանե չի ցանկացել վերցնել 14 համարի մարզաշապիկը, սակայն Մխիթարյանն ու Լյակազետը փոխել են իր ծրագրերը: Օբամեյանգը չէր ցանկանում 14-րդ համարը վերցնել լոնդոնյան ակումբում մեծ պատասխանատվության պատճառով, քանի որ այդ համարը պատկանում էր «Արսենալի» լեգենդ Թիերի Անրիին: 30-ամյա ֆուտբոլիստը Arsenal TV-ի հետ հարցազրույցի ժամանակ բացատրել է իր […]
15:56 19.04.2020
«Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծառայություններով: Ֆրանսիացին կարող է փոխարինել Մաուրիցիո Սարիին, որը գլխավորում է թուրինյան ակումբը: Այս մասին հայտնում է Le10sport-ը: Ըստ աղբյուրի՝ Զինեդին Զիդանը կարող է հեռանալ «Ռեալից»՝ նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ լարված հարաբերությունների պատճառով: «Յուվենտուսի» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Զիդանի հետ, որը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել […]
15:39 19.04.2020
Ֆրանսիական L’Equipe պարբերականն իր ընթերցողներին առաջարկել է կազմել Ֆրանսիայի բոլոր ժամանակների իդեալական հավաքականը: Երկրպագուներին առաջարկվել է 4-ական ֆուտբոլիստ յուրաքանչյուր դիրքում՝ ընդամենը 44 ֆուտբոլիստ, որոնցից ընտրվել են 11 լավագույնները: Հարկ է նշել, որ այս խորհրդանշական հավաքականի 11 խաղացողներից 9-ը ֆրանսիական ֆուտբոլի ոսկե սերնդից է և խաղացել է այն թիմի կազմում, որը 1998-ին հաղթել է աշխարհի առաջնությունում, […]
21:47 18.04.2020
«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Այս մասին հայտնում է Corriere del Mezzogiorno-ը: Ըստ աղբյուրի՝ 25-ամյա իրանցու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հարձակվողին իրենց կազմում են ուզում տեսնել «Նապոլին», «Լեսթերը» և «Վեսթ Հեմը», իսկ «Զենիթը» ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ 35 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Ազմունը […]
20:27 18.04.2020
Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձի իջեցմանը կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակահատվածում: Այսմասին հայտնում է Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի տվյալների` աշխատավարձերը կնվազեցնի 4 ամսվա համար՝ մարտից հունիս: Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 հանդիպման` դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: