10:55 21.04.2020
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է կարանտինի մասին, խոսել նաև հետագայում Պորտուգալիա վերադառնալու հնարավորություններից: «Ես հեռացա Պորտուգալիայից 2004 թվականին: Կան մարդիկ, ովքեր սպասում են, որ ես մի օր վերադառնամ` հավաքականը մարզելու համար: Ես հիմա չեմ կարող պատասխանել` դա երբևէ կլինի՞, թե՞ ոչ: Մի օր գուցե կգլխավորեմ Պորտուգալիայի հավաքականը: Ես 57 տարեկան եմ, մարզչի համար […]
10:51 21.04.2020
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարողացել է փողկապ կապել սովորել: Մի շաբաթ առաջ նա խոստովանել էր, որ արդեն 52 տարեկան է, բայց դեռ փողկապ կապել չգիտի և կարանտինում ազատ ժամանակը կоգտագործի նաև այդ բացը լրացնելու համար: Սակայն ֆուտբոլային մասնագետին դրա համար մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ պահանջվեց։ Որպեսզի Կլոպի նոր ձեռքբերումը կասկած չհարուցի, նա Թվիթերի […]
10:23 21.04.2020
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին և համեմատություններ արել: Կրիշտիանուն ֆուտբոլի պատմության մեջ իր խփած գնդակներով և կայուն խաղով կմնա լավագույններից մեկը, ինչպես Մեսսին: Բայց պետք է որ Կրիշտիանուին զայրացնի, երբ ասում են, որ այդ ես եմ իրական Ռոնալդոն»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում AS-ը։ Նշենք, որ և՛ Ռոնալդոն, և՛ Ռոնալդուն […]
10:18 21.04.2020
«Ֆիորենտինայի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն պատմել է, թե ինչպես է բուժվել կորոնավիրուսից։ «Իմ շատ ընկերներ զանգում էին ինձ, անհանգստանում առողջությանս համար։ Շնորհակալ եմ նրանց աջակցության համար։ Մարտի սկզբին ինձ մոտ բարձր ջերմություն ու կոկորդի ցավ կար։ Թեստ արեցի ու պարզվեց, որ վարակվել եմ կորոնավիրուսով։ Սկզբում վախեցած էի։ Սա վարակ է, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտի, […]
21:46 20.04.2020
ՀՖՖ մամուլի ծառայությունը կազմել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Խորհրդանշական հավաքականի կազմը՝ Ռոման Բերեզովսկի (94 խաղ), Սարգիս Հովսեփյան (132), Հարություն Վարդանյան (63), Ռոբերտ Արզումանյան (74), Կամո Հովհաննիսյան (50), Արթուր Ոսկանյան (54), Կառլեն Մկրտչյան (56), Արթուր Պետրոսյան (69), Հենրիխ Մխիթարյան (86), Գևորգ Ղազարյան (71), Մարկոս Պիզզելի (67): Արթուր Ոսկանյանի […]
20:49 20.04.2020
«Ռեալը» նախատեսում է արագացնել «Սանտյագո Բեռնաբեուի» վերանորոգման աշխատանքները: Մադրիդյան ակումբը դիտարկում է «Ալֆրեդո Դի Ստեֆանոյի» անվան մարզադաշտում խաղալու հնարավորությունը, եթե Լա Լիգայի մնացած հանդիպումները անցկացվեն առանց երկրպագուների: Դա 6 հազար տեղանոց փոքր ստադիոն է, որը գտնվում է Վալդեբասի «Ռեալի» մարզաբազայում: Այնտեղ է ելույթ ունենում «Կաստլիան»: «Սանտյագո Բեռնաբեուն» վերանորոգումից հետո այս տեսքը կստանա։
20:15 20.04.2020
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», հարցազրույց է տվել ուկրաինական «Великий футбол» հաղորդմանը: – Հավատում ես իտալական լրատվամիջոցներին, որոնք պնդում են, որ մայիսի սկզբին բոլոր թիմերը կվերսկսեն մարզումները: – Մեզ ասացին, որ մարզումները ցանկանում են սկսել մայիսի 4-ից, բայց դրանք միայն խոսակցություններ են։ Սպասում ենք պաշտոնական տեղեկատվության: – Ինչով […]
20:00 20.04.2020
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիա պաշտոնական կայքը: Արսեն Եղիազարյանը եղել է Հայաստանի կանանց շախմատի հավաքականի գլխավոր մարզիչը, ինչպես նաև Համաշխարհային երկու Օլիմպիադաների մասնակից։ «Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորապես վշտակցում է Արսեն Եղիազարյանի ընտանիքին»,- ասված է ՀՇՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը […]
19:28 20.04.2020
Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր […]
19:11 20.04.2020
Մոսկվայի «Լոկոմոտիվը» հայտարարել է «Կազանկայի» 22-ամյա պաշտպան Ինոկենտի Սամոխվալովի մահվան մասին: Ինչպես հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը, Սամոխվալովը մահացել է այսօր` անհատական մարզման ժամանակ: Դեպքի մանրամասները ճշտվում են: «Կեշան բարի և պատրաստակամ անձնավորություն էր, լավ ընկեր: «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը ցնցված է տեղի ունեցածից։ Սա մեծ վիշտ է մեր ընտանիքի համար: Մեր ցավակցությունն ենք հայտնում […]
16:36 20.04.2020
Հայտնի է դարձել, թե մոտավորապես երբ են Չինաստանում մտադիր վերսկսել ֆուտբոլի առաջնությունը։ Այս մասին հայտնել Է «Գուանչժոուի» տնօրենների խորհրդի նախագահ Հուան Շենհուան: «Ելնելով ընթացիկ իրավիճակի գնահատականից՝ նոր մրցաշրջանը կսկսվի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին»,- Շենհուանի խոսքերը մեջբերում է Xinhua-ն: Չինաստանի առաջնությունը պետք է մեկնարկեր փետրվարի 22-ին, սակայն չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
15:52 20.04.2020
«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին պատմել է լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի՝ միլանյան ակումբից «Ռեալ» տեղափոխվելու հանգամանքների մասին: «Կարող եմ ասել մի բան. Ռոնալդոն կցանկանար վերադառնալ «Ինտեր»: Ես դա հաստատ գիտեմ: Նա նույնիսկ չէր ցանկանում հեռանալ 2002-ին: Ես հանդերձարանում ծնկի իջած խնդրում էի նրան մնալ, բայց նա պատասխանեց. «Ո՛չ, կա՛մ ես, կա՛մ Կուպերը»: Եվ այդ ժամանակ […]
15:28 20.04.2020
«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կավարտի կատալոնական ակումբում: «Ես շփվում եմ Մեսսիի հետ, և նա միշտ ցանկացել է կարիերան ավարտել «Բարսելոնայում»: Հազար բան կարող է պատահել ակումբում, բայց ես վստահ եմ, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսայում»»,- Cadena Cope-ին տված հարցազրույցում ասել է Ֆաբրեգասը: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ Մեսսիի […]
15:16 20.04.2020
ՊՍԺ-ում բանակցություններ են ընթանում ֆուտբոլիստների աշխատավարձերը նվազեցնելու վերաբերյալ: L’Equipe-ի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ ֆուտբոլիստները կհամաձայնեն 20-30 տոկոսով կրճատել աշխատավարձերը: Բանակցությունները դանդաղ են ընթանում։ Կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվել, թե որքան պետք է կրճատվեն աշխատավարձերը, ինչպես նաև, թե որտեղ պետք է ուղղվեն խնայված գումարները՝ բարեգործության կամ ակումբի աշխատակիցների աջակցության համար: Բանակցություններին մասնակցում են ՊՍԺ-ի […]
14:50 20.04.2020
Sky Sports-ի և The Guardian-ի իտալացի հանրահայտ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր վերջին հարցազրույցում գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու հնարավորությունը: «Շանսեր կան, որ երկու ֆուտբոլիստները կմնան թիմում: Բայց Հռոմում մնալու ավելի լավ հնարավորություններ ունի Հենրիխը»,- ասաց Ռոմանոն: Հիշեցնենք, որ «Ռոման» շարունակում է բանակցությունները «Արսենալի» հետ Հայաստանի ազգային […]
14:42 20.04.2020
Իտալուհիները ցուցադրել են, թե ինչպես կարելի է ինքնամեկուսացման ընթացքում ոչ միայն զբաղմունք ունենալ, այլև լավ մարզավիճակ պահպանել։ Աղջիկները բարձրացել են տարբեր շենքերի տանիքներ ու թենիս խաղացել։ Գնդակը նրանք մի շենքի տանիքից մյուսն են ուղարկել, հետո հակառակը և այդպես շարունակ: Տեսանյութը համացանցի հիթ է դարձել:
14:33 20.04.2020
Բրիտանական FourFourTwo ամսագիրը կազմել է ԱՊԼ-ի բոլոր ժամանակների վատագույն ֆուտբոլիստների ցուցակը, որում ներառված է 50 ֆուտբոլիստ: Հրատարակության վարկանիշում առաջին տեղը բաժին է հասել «Սաութհեմփթոնի» նախկին հարձակվող Ալի Դիային: 1996-ի նոյեմբերին Դիայի ներկայացուցիչը համոզել է ակումբի մարզիչ Գրեմ Սունեսին, որ Դիան «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեայի զարմիկն է: Մի քանի օր անց Դիան պայմանագիր է ստորագրել […]
14:24 20.04.2020
Transfermarkt-ը հրապարակել է 2004 թվականից առ այսօր ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող հայազգի և Հայաստանում հանդես եկած ֆուտբոլիստների ցանկը: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ 1․ Հենրիխ Մխիթարյան, ամենաբարձր տրանսֆերային արժեքը եղել է 37 մլն եվրո, նրա ակումբն այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդն» էր: Այս արժեքի գրանցման օրը՝ 01․08․2016 2․ Յուրա Մովսիսյան. ամենաբարձր տրանսֆերային արժեքը՝ 10 մլն եվրո, […]
14:10 20.04.2020
«Տոտենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն կարանտինի ընթացքում որոշել է հանգստանալ ծովափում՝ տանից դուրս չգալով: Instagram-ում արգենտինացին միացրել է հավելված, որն իրական պատկերը փոխում է ծովափի տեսարանի, որից հետո նա հանել է իր շապիկը և ցույց տվել, թե իբր արևային լոգանք է ընդունում: Ջովանիի այս մտահղացումն ընկերները ողջունել են: ?️ @LoCelsoGiovani at the end of training […]
13:53 20.04.2020
Մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարսլենի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարը։ Առաջին տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները․ ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին պարտվել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Չորս պարտիաների ընդհանուր արդյունքով Կարուանան հաղթել է 2,5-1,5 հաշվով: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 3-1 հաշվով հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին: Աշխարհի չեմպիոն, Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կարլսենը լրացուցիչ խաղում 3-2 […]
13:23 20.04.2020
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը պատասխանել է երկրպագուների և լրագրողների կողմից առավել հաճախ տրվող հարցերին: ՌՊԼ-ի ղեկավարությունը նշել է, որ դիտարկում են տարբեր օրացուցային տարբերակներ ընթացիկ և հաջորդ մրցաշրջանների համար: Ներկա դրությամբ նախատեսվում է վերսկսել առաջնությունը հունիսի կեսից մինչև հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում: Մրցաշրջանը վերսկսելու ամսաթիվը կախված է կորոնավիրուսի տարածումից և իշխանությունների հրահանգներից: Ինչ վերաբերում […]
13:12 20.04.2020
Բելգիական «Անդերլեխտի» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին կորոնավիրուսի համավարակի ընթացքում կապի դուրս չի գալիս ակումբի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 32-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ և դադարել է կապի դուրս գալ: «Ինստագրամի» միկրոբլոգում նա վերջին գրառումը կատարել է ապրիլի մեկին: Նշվում է, որ բելգիական ակումբը կարող է միակողմանիորեն խզել պայմանագիրը ֆուտբոլիստի […]
12:40 20.04.2020
Ամերիկացի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնը հայտարարել է, որ UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը պետք է ավարտի իր կարիերան: Ավելի վաղ Նուրմագոմեդովը հրաժարվել էր մասնակցել UFC 249 մրցաշարին, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով չէր կարող դուրս գալ ՌԴ սահմաններից: Չնայած դրան, չկայացավ նաև Ֆերգյուսոն-Գեթժի մենամարտը: «Կարծում եմ` նա գիտի, որ հեռանալու ժամանակն է: Հարցը UFC-ի մեջ չէ, այլ […]
12:18 20.04.2020
Իտալական «Լեչչեի» հարձակվող Ջանլուկա Լապադուլան համոզված է, որ կորոնավիրուսը շուտով կնահանջի: «Իտալացիները վերջին օրերին սկսել են հավատալ, որ այս աղետը շուտով կհեռանա: Մարդիկ ուզում են վերադառնալ բնականոն կյանքի: Ամռանը ոչ ոք չի պատրաստվում տանը նստել: Մենք դեռ ողջ ենք, և դա հրաշալի է: Կորոնավիրուսը ստիպված է զիջել դիրքերը. հիմա մեր ժամանակն է»,- ասել է Լապադուլան: […]
11:38 20.04.2020
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը խոսել է ֆուտբոլի վրա կորոնավիրուսի համաճարակի ազդեցության մասին: Բլատերը ողջունել է ՈՒԵՖԱ-ի այն պնդումները, որ ազգային առաջնությունները պետք է շարունակվեն, նույնիսկ եթե հանդիպումները պետք է անցկացվեն առանց հանդիսականների: «Համոզված եմ, որ համաճարակը կազդի ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջանի Ինֆանտինոյի գաղափարների վրա՝ Աշխարհի գավաթի խաղարկությունը ևս 16 թիմով ընդլայնելու վերաբերյալ: Այժմ այդ […]
20:50 19.04.2020
Չորս քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնսը ծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Թայսոն Ֆյուրիին համեմատել է Մոհամեդ Ալիի հետ: «Ես տեսնում եմ, որ Ֆյուրին ծանր քաշային կարգում ներկայիս լավագույն բռնցքամարտիկն է: Նա խելացի է բռնցքամարտիկների մեծ մասից: Ալին բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկն է: Նրա հաջողության բանաձևը՝ 65% հմտություն, 35% խելք: Ես չեմ ասում, […]
20:44 19.04.2020
Ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն Մայք Թայսոնի մարզիչ Ջեֆ Ֆենեքը վստահ է, որ Թայսոնն առանց դժվարության կհաղթեր այդ քաշային կարգում ներկայիս լավագույն բռնցքամարտիկներին: «Հիմա բռնցքամարտը այն չէ: Ես ձեզ երաշխավորում եմ, եթե Մայքը վեց շաբաթ ուսումնամարզական հավաք անցկացնի, ապա մեկ րոպեում նոկաուտի կենթարկի Ուայլդերին: Եթե այդ տղաներին կարողացել է նոկաուտի ենթարկել Թայսոն Ֆյուրին … Այո՛, […]
20:19 19.04.2020
Ապրիլի 18-ին հանդիպում է կայացել Իսպանիայի սպորտի ազգային խորհրդի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի և Լա լիգայի ներկայացուցիչների միջև: Ըստ Marca պարբերականի տեղեկությունների՝ կողմերը քննարկել են Իսպանիայի առաջնությունում մրցաշրջանը վերսկսելու ծրագրերը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Բոլորը համակարծիք են եղել, որ Լա լիգայի մրցաշրջանը պետք է շարունակվի: Հիշեցնենք, որ Իսպանիայում արձանագրվել է կորոնավիրուսով […]
19:45 19.04.2020
«Դերբի Քաունթիի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է իր կարծիքը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: «Երբ մենք նոր էինք սկսում խաղալ միասին, Ռոնալդուն այնքան էլ կենտրոնացած չէր գոլերի վրա, բայց պարզ էր, որ նա ուզում էր դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նա անընդհատ մարզվում էր, և դա տվեց իր արդյունքները: Կրիշտիանուն դարձել […]
19:26 19.04.2020
Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ թիմի ֆուտբոլիստներն ու մարզչական անձնակազմը հրաժարվել են այս մրցաշրջանի աշխատավարձից, որպեսզի օգնեն ակումբին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը: «Գլխավոր թիմի ֆուտբոլիստները, ինչպես նաև մարզիչ Պաուլու Ֆոնսեկան և նրա օգնականները ինքնակամ հրաժարվել են այս մրցաշրջանի չորս ամսվա աշխատավարձից, որպեսզի օգնեն ակումբին հաղթահարել այս տնտեսական ճգնաժամը»,- ասված է հռոմեական ակումբի […]