TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Կարճ ծրագրից հետո Արթուր Դանիելյանը երրորդն է. Գեղասահքի Եվրոպայի առաջնություն

21:56 22.01.2020

Ավստրիայում մեկնարկել է Եվրոպայի գեղասահքի առաջնությունը: Առաջին օրը կայացել են տղամարդկանց կարճ ծրագրով ելույթները: Առաջին մրցումային օրվա արդյունքներով ՌԴ-ն ներկայացնող հայազգի Արթուր Դանիելյանը երրորդ տեղում է: Արթուրը ունի 84,63 միավոր: Երկրորդ տեղում մեկ այլ ռուսաստանցի է՝ Դմիտրի Ալիևը: Իսկ առաջատարը չեխ մարզիկ Միխալ Բրժեզինան է: Հիշեցնենք, որ Արթուրը բոլորովին վերջերս է դարձել 16 տարեկան: Նա […]

̰
Հաբիբը Ֆերգյուսոնից տարօրինակ հաղորդագրություն է ստացել

21:51 22.01.2020

UFC-ի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը Instagram-ի իր էջում հաղորդագրություն է թողել Հաբիբ Նուրմագամեդովի համար։ «Տիրամիսուն ակտուա՞լ է երեքշաբթի օրերին։ Վերցրո՛ւ այս քաղցր աղբը, Հաբի՛բ Նուրմագամեդով»,- գրել է Ֆերգյուսոնը հրապարակած լուսանկարին կից։ Հիշեցնենք, որ Հաբիբը ֆերգյուսոնի առաջիկա մրցակիցն է լինելու: Հաբիբ Նուրմագամեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը կայանալու է ապրիլի 18-ին UFC 249- ի շրջանակում՝  Նյու Յորքում։

̰
Երկու մարդու կյանք խլած «Սևիլիա»-ի նախկին ֆուտբոլիստին սպառնում է 10 տարվա ազատազրկում

21:41 22.01.2020

Մեքսիկացի ֆուտբոլիստ Ժոաո Մալեկն ամռանը ավտովթարի էր ենթարկել երկու հետիոտնի: 20-ամյա ֆուտբոլիստը թույլատրվածից 35 կմ/ժ ավելի արագությամբ էր վարել մեքենան, ինչի հետևանքով վրաերթի ենթարկված երկու հետիոտներն էլ մահացել են: Նրանք սիրահարներ էին և հենց այդ օրը պետք է ամուսնանային: Պարզվել է, որ ֆուտբոլիստը եղել է անսթափ վիճակում: Իսպանական El Mundo Deportivo պարբերականը հայտնել է, որ […]

̰
Հայ դահուկորդի համեստ ցուցանիշը պատանեկան օլիմպիական խաղերում

19:31 22.01.2020

Ձմեռային երրորդ պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 16-ամյա Սպարտակ Ոսկանյանը 10 կմ տարածության դասական ոճում 85 դահուկորդների մրցապայքարում զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին էլ 1,5 կմ արագավազքում Սպարտակ Ոսկանյանը  87 մասնակիցների պայքարում գրավել էր 78-րդ տեղը:

̰
Հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ է խփել ադրբեջանական ակումբի դարպասը

19:21 22.01.2020

Մոսկվայի «Սպարտակ»-ի երիտասարդական թիմը, Թուրքիայի հավաքի շրջանակներում, տարվա առաջին խաղն է անցկացրել` մրցելով ադրբեջանական «Սաբահ» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Մոսկովյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել ազգությամբ հայ Ստեփան Հովհաննիսյանը: Նա  երկրորդ կեսում է դուրս եկել խաղադաշտ  ու անմիջապես գոլի հեղինակ է դարձել` առաջ մղելով մոսկովյան թիմին. 2:1, սակայն, ադրբեջանական թիմի […]

̰
Չինաստանում համաճարակի պատճառով կանանց հավաքականների հանդիպումներ են տեղափոխել

17:41 22.01.2020

Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիան (AFC) որոշում է կայացրել 2020 թվականի Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի հավաքականների ընտրական հանդիպումները Ուհանից տեղափոխել Նանկին: Այս մասին հայտնում է insidethegames.biz-ը: Ընդ որում, ամսաթվերը մնում են անփոփոխ, հանդիպումները կկայանան փետրվարի 3-9-ը: Հիշեցնենք, որ Չինաստանում տարածվում է կորոնավիրուսի նոր տեսակ: Համաճարակի օջախը գտնվում է Ուհանում: Չինաստանի իշխանությունները հաստատել են վարակման 440 դեպք, 9 […]

̰
«Լոռիի» նիգերիացի հարձակվողը վարձավճարով տեղափոխվեց «Ալաշկերտ»

17:12 22.01.2020

«Ալաշկերտը» վարձակալել է «Լոռիի» նիգերիացի հարձակվող Սանդի Ինուսա Նգբեդեին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նիգերիական «Պլատո Յունայթեդ» ակումբում, Աֆրիկայի Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունի: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 21 հանդիպումներում Նգբեդեն դարձել է 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:  

̰
«Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են Ժոզե Մոուրինյոյից

16:45 22.01.2020

«Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզումներից: Այս մասին հայտնում է The Sun-ը: «Տոտենհեմի» որոշ ֆուտբոլիստներ, ովքեր ի սկզբանե ուրախ էին նրա նշանակման համար, երկու ամիս անց հիասթափվել են նրանից: Ֆուտբոլիստներին դուր չի գալիս, որ մարզումների ժամանակ հիմնական շեշտը դրվում է դեպի առաջ կատարվող երկար փոխանցումների վրա: Նրանց թվում է, որ այդ […]

̰
UFC-ի մարտիկը պատրաստվում է ոսկրածուծի դոնոր դառնալ հիվանդ դստեր համար

16:06 22.01.2020

UFC-ի նախագահ Դեյն Ուայթը մեկնաբանել է միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Ռոբերտ Ուիտակերի` Ջարեդ Կանոնյերի հետ մենամարտին չմասնակցելու որոշումը: «Պատճառը, ըստ որի նա չի կռվի, ամենաանշահախնդիր բաներից մեկն է, որ տեսել եմ իմ կյանքում: Նա շատ լավ մարդ է, շատ լավ, ու ես շատ եմ հարգում նրան: Հաջողություն եմ մաղթում նրան: Չեմ կարող բառերով արտահայտել […]

̰
Մաքգրեգորի հետ մարտից հետո Սերոնեի բուժման համար կարող է պահանջվել մինչև կես տարի

15:55 22.01.2020

Մաքգրեգորի հետ մարտից հետո Սերոնեի բուժման համար կարող է պահանջվել մինչև կես տարի: Այսպիսի կանխատեսումներ ունեն Սերոնեի առողջական վիճակին ծանոթ որոշ մասնագետներ: Նրանք նշել են, որ գլխին ստացած ծանր հարվածներից հետո ամերիկացի մարզիկի վերականգնումը կարող է ավելի երկար տևել, քան ենթադրվում էր: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին կայացած մենամարտում Մաքգրեգորը ընդամենը 40 վայրկյանում նոկաուտի ենթարկեց Սերոնեին: […]

̰
Ալեքսանդր Եմելյանենկոն ձերբակալվել է խուլիգանության համար

15:26 22.01.2020

Ռուս հայտնի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն ձերբակալվել է Կրասնոդարի երկրամասի հանգստյան տներից մեկում: Անապայի քաղաքային դատարանը մարզիկին մեղավոր է ճանաչել մանր խուլիգանության մեջ և դատապարտել 7 օր վարչական կալանքի: Ավելի ուշ Կրասնոդարի երկրամասի դատարանի մամուլի ծառայություն հայտնել է, որ Եմելյանենկոն խախտել է հասարակական կարգը և անպարկեշտ արտահայտություններ արել: Ալեքսանդր Եմելյանենկոն բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ: […]

̰
Ո՞ր լեգենդին է ուզում վերադարձնել «Բարսելոնա»-ի նոր մարզիչը

15:20 22.01.2020

«Բարսելոնա» ակումբի նոր մարզիչ Կիկե Սետյենը հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել: Նա խոստովանել է, որ կուզենար թիմի կազմում դարձյալ տեսնել Անդրեաս Ինյեստային, որն այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսսել Կոբե» ակումբում: «Ակումբի լեգենդներից ես Ինյեստային կցանկանայի վերադարձնել: Նա դեռ չի ավարտել կարիերան, և հնարավոր է` մենք դեռ կարողանանք լուծել նրա վերադարձի խնդիրը»,- նշել է Սետյենը: […]

̰
Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է 2019 թվականի լավագույն ծանրորդի կոչմանը

14:54 22.01.2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 2019 թվականի լավագույն ծանրորդին և ծանրորդուհուն որոշելու համար պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացնում: Հավակնորդների թվում է նաև Հայաստանի հավաքականի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը 2019 թվականին դարձել է Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն: Վերջերս էլ հայտնի է դարձել, որ 22-ամյա հայ ծանրորդի «Ռիո-2016»-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով: Քվեարկությունը կավարտվի փետրվարի 10-ին: Սիմոն Մարտիրոսյանի օգտին […]

̰
Շնորհակալ եմ ծննդյան օրվա բոլոր մաղթանքների համար. Հենրիխ Մխիթարյան

14:42 22.01.2020

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ի սրտե շնորհակալ եմ ծննդյան օրվա բոլոր մաղթանքների համար: Սիրում եմ ձեզ»,- գրել է նա: Հիշեցնենք` Հենրիխ Մխիթարյանը երեկ դարձավ 31 տարեկան:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» 16-ամյա ֆուտբոլիստի համար 35 միլիոն եվրո է առաջարկել

13:55 22.01.2020

«Բիրմինգեմի» 16-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Մանկունիացիները երիտասարդ ֆուտբոլիստի համար առաջարկել են 30 միլիոն ֆունտ սթեռլինգ (ավելի քան 35 միլիոն եվրո): Ըստ աղբյուրի տվյալների՝ կիսապաշտպանը գրավել է նաև այլ խոշոր ակումբների ուշադրությունը: Այս մրցաշրջանում Բելինգեմը Չեմպիոնշիփում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 4 գոլի և […]

̰
Չեմ կարծում, որ ձմռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերենք. Զինեդին Զիդան

13:43 22.01.2020

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում  չի պլանավորում  նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: «Չեմ կարծում, որ հունվարին ինչ-որ մեկին կարող ենք ձեռք բերել: Բայց ամեն ինչ հնարավոր է: Մինչև հունվարի 31-ը որևէ մեկը կարող է հեռանալ, իսկ ինչ-որ մեկը կարող է գալ: Ռեյնիերը «Ռեալի» ապագա ֆուտբոլիստ է, բայց […]

̰
Դավիդ Յուրչենկոն տեղափոխվել է Ղազախստան

13:08 22.01.2020

Կարագանդայի «Շախտյորը»պայմանագիր է կնքել հայկական արմատներով ռուս դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ: 33-ամյա դարպասապահի վերջին ակումբը «Ենիսեյ»-ն էր: Յուրչենկոն հանդես է եկել նաև մոսկովյան «Տիտան», լատվիական «Մետալուրգ», Մինսկի «Դինամո», ռուսական «Կռիլյա Սովետով», «Վոլգար», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի» և «Տոսնո» ակումբներում: Հիշեցնենք` Ղազախստանում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն այլևս լեգեոներ չեն համարվում:

̰
Ռոնալդուն ցուցադրել է Մադրիդում իր նոր հյուրանոցի լուսանկարները

11:55 22.01.2020

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է նոր քայլեր անել հյուրանոցային բիզնեսում։ 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է Pestana CR7 հյուրանոցի բացման մասին։ Մադեյրայից և Լիսաբոնից հետո Ռոնալդուն հյուրանոց կբացի Մադրիդում: Պորտուգալացին սոցցանցերում հրապարակել է հյուրանոցի շենքի և հյուրանոցի համարներից մեկի լուսանկարը: «Ավելի ու ավելի մոտ է մեր նոր հյուրանոցի բացումը: Pestana CR7 Gran […]

̰
«Նապոլի»-ն հաղթեց «Լացիո»-ին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. Իտալիայի գավաթ

11:41 22.01.2020

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացավ «Նապոլի»-«Լացիո» հանդիպումը։ Խաղի արդեն երկրորդ րոպեին տանտերերին առաջ մղեց Լորենսո Ինսինյեն։ Առաջին խաղակեսի 10-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել հռոմեական ակումբի առաջատար Չիրո Իմոբիլեն։  Ապա թիմերից մեկական խաղացողներ կարմիր քարտ ստացան: Հաշիվը չփոխվեց: Այսպիսով, «Նապոլի»-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Միլանի «Ինտեր»-ին:

̰
Օլիմպիական խաղերի խորհրդանիշը հայտնվել է Տոկիոյի ծովածոցում

10:41 22.01.2020

Տոկիոյի ծովածոցում տեղադրվել է օլիմպիական խաղերը խորհրդանշող հարթակը` հինգ օղակներով: Կառույցն ունի  32 մետր լայնություն և 15 մետր բարձրություն: Այն  Ճապոնիայի մայրաքաղաք է տեղափոխվել Յոկոհամայից: Կառույցի  բացումը տեղի կունենա հունվարի 24-ին: Այն կդառնա օլիմպիական մայրաքաղաքը զարդարող գլխավոր խորհրդանիշը: 32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Դրանց հաջորդող պարալիմպիկ խաղերը  կկայանան […]

̰
«Ռոմայի» հայտացուցակը՝ «Յուվենտուսի» հետ խաղից առաջ

21:34 21.01.2020

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսի» հետ խաղից առաջ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել ընդհանուր հայտացուցակում: Հայ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից: Նշենք, որ հռոմական ակումբի գլխավոր մարզիչը վերջերս հայտնել էր, որ Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ առաջիկա օրերին: Նա կարող է նույնիսկ մասնակցել […]

̰
Եթե ես պատասխանեմ իմ ապագայի մասին հարցին, դա ՊՍԺ-ի օգտին չի լինի. Կիլիան Մբապե

19:23 21.01.2020

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձյալ պատասխանել է լրագրողներին իր ապագայի մասին հարցին: ԶԼՄ-ները շարունակում են նրան «ուղարկել» Մադրիդի «Ռեալ»: «Բոլորը շարունակում են խոսել այդ մասին: Երբ ես երիտասարդ էի, ես էլ էի խոսում: Բայց հիմա ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ և հասկանում եմ, որ դրա մասին խոսելու հարմար պահ չէ: Պատկերացրեք, որ ես կպատասխանեմ ձեր հարցին, […]

̰
Կամո Հովհաննիսյանն արժանացել է FAF համակրանք-2019 մրցանակին

19:20 21.01.2020

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան շարժման անդամների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում արժանացել է «FAF համակրանք-2019» մրցանակին: Ֆուտբոլիստի մրցանակը կհանձնվի երևանյան առաջիկա հավաքի ժամանակ:

̰
ՈւԵՖԱ-ն և «Արսենալը» ևս շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին

15:58 21.01.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են նաև ՈւԵՖԱ-ն և Լոնդոնի «Արսենալը»: 3⃣1⃣ – Happy Birthday, @HenrikhMkh ?????⚽️??? pic.twitter.com/rFQ2vp1gAu — UEFA.com DE (@UEFAcom_de) January 21, 2020 Նշենք, որ այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի ազգային հավաքականի ավագը նշում է ծննդյան 31-ամյակը:

̰
Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ կտեղափոխվի Ղազախստանի առաջնություն

15:46 21.01.2020

Ղազախստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին կարող է միանալ Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ: Ըստ ղազախական goalkz.kz կայքի` Հայաստանի հավաքականի և «Գանձասարի» պաշտպան Արման Հովհաննիսյանը կարող է տեղափոխվել «Օկժետպես»:

̰
Խառը մենամարտերի ամերիկացի մարտիկը ըմբշամարտի հնարքով նոկաուտի է ենթարկել մրցակցին

15:40 21.01.2020

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում խառը մենամարտերի ամերիկացի մարտիկ Էմոն Բեյքերը Կալիֆոռնիայում SSP Fight Night 46 մրցաշարում 18 վայրկյանում հաղթել է իր հայրենակից Ռիչարդ Թրեյուին: Հանդիպման մեկնարկից մրցակիցները անցել են գրոհի, ինչից հետո Բեյքերը բռնել է մրցակցի գոտկատեղից և ըմբշամարտի հնարքով գլխով տապալել գետնին: Հարվածից Թրեյուին նոկաուտի է ենթարկվել և կորցրել գիտակցությունը, ինչի հետևանքով տեղափոխվել […]

̰
ՀՖՖ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

15:35 21.01.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 31-ամյակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է մեր ընտրանու ավագին: Ավելի վաղ «Ռոմա»-ն շնորհավորել էր Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 31-ամյակի առթիվ և կից տեսանյութ հրապարակել։

̰
Ալեքսանդր Կոկորինը տեղափոխվել է «Սոչի»

15:01 21.01.2020

«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը 2019/20 մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի «Սոչիում»: Այս մասին հայտնել է «Սոչիի» մամուլի ծառայությունը: Александр Кокорин на правах аренды будет выступать за «Сочи» до конца сезона РПЛ 2019/20. pic.twitter.com/gJFGVXTryl — Футбольный клуб «Сочи» (@pfcsochi) January 21, 2020 Առաջիկայում 27-ամյա ֆուտբոլիստը պետք է միանա իր նոր թիմին։ Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին Ալեքսանդր Կոկորինը […]

̰
Շնորհավոր ծնունդդ, Micki․ «Ռոմա»-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

14:34 21.01.2020

«Ռոմա»-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 31-ամյակի առթիվ և կից տեսանյութ հրապարակել։ Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 21-ին, Հենրիխ Մխիթարյանը դարձավ 31 տարեկան: Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ներկայիս առաջատարն ու ֆուտբոլային դեսպանն ամբողջ աշխարհում:

̰
Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով. Australian Open

14:30 21.01.2020

ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի երկրորդ շրջան: Առաջին փուլում նա  4:6, 6:4, 7:6, 6:3 հաշվով առավելության է հասել Իսպանիայի ներկայացուցիչ Մարիո Վիլելյա-Մարտինեսի նկատմամբ: Խաղը 2 ժամ 51 րոպե է տևել: Australian Open-ի երրորդ շրջան դուրս գալու համար Խաչանովը կմրցի Յասուտակա Ուտիյամա (Ճապոնիա)- Միկայել Իմեր (Շվեդիա) զույգի հաղթողի հետ:  

̰
BACK_TO_TOP