TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի բոլոր զոհերի մարմինները հայտնաբերված են

12:21 29.01.2020

Քոբի Բրայանթի կործանված ուղղաթիռի բոլոր զոհերի մարմինները հայտնաբերված են: Այս մասին հայտնել է The New York Times -ը’ հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանությանը: Նշվում է, որ զոհերից երեքի մարմինները հայտնաբերվել և դուրս են բերվել տարածքից հենց դեպքի օրը, իսկ մյուս 6-ի մարմինները՝ հաջորդ օրերի ընթացքում: Քոբի Բրայանթի անձնական ուղղաթիռում եղել էր ընդհանուր թվով 9 մարդ:

̰
«Միլան»-ը հաղթեց «Յուվենթուս»-ին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

11:45 29.01.2020

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Միլան»-ը լրացուցիչ ժամանակում 4:2 հաշվով հաղթել է «Տորինո»-ին: Միլանցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Հաքան Չալխանօղլուն, մեկական անգամ աչքի են ընկել Ջակոմո Բոնավենտուրան և Զլատան Իբրահիմովիչը: Հյուրերից երկու գնդակ է խփել Բրեմերը։ Միլանյան ակումբը կիսաեզրափակչում կհանդիպի «Յուվենտուսի»-ի հետ։

̰
Կիսամերկ մոդելը Քոբի Բրայանթի ցուցասպաստառով դուրս է եկել լեռնադահուկային վազքուղի

11:28 29.01.2020

Ամերիկյացի մոդել Քինսի Վոլանսկին լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ դուրս է եկել վազքուղի՝ ցուցապաստառով, որի վրա գրված է եղել ուղղաթիռի կործանման հետևանքով մահացած լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի անունը: Ամերիկուհին լեռնադահուկային վազքուղի է դուրս եկել լողազգեստով: Անվտանգության աշխատակիցները հեռացրել են նրան: Վոլանսկին առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում նման արարքով: Առաջին անգամ նա կիսամերկ […]

̰
Հրապարակվել են Քոբի Բրայանթի ուղղաթիռի թռիչքի կադրերը

11:04 29.01.2020

Հրապարակվել են Քոբի Բրայանթի ուղղաթիռի թռիչքի կադրերը: Տեսանյութը տեղադրվել է Twitter-ում: Տեսանյութի հեղինակը նշել է, որ նկարահանումն արել է Գլենդելում՝ ուղղաթիռի կործանումից 31 րոպե առաջ: Հիշեցնենք, որ ուղղաթիռում Քոբի Բրայանթի հետ եղել է ևս 8 մարդ, այդ թվում նրա 13-ամյա դուստրը՝ Ջիանան: Բոլորը զոհվել են: I try and video /photograph all the weird stuff happening […]

̰
Կոբի Բրայանտը պայմանավորված է եղել կնոջ հետ երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով

10:51 29.01.2020

«Լոս Անջելես Լեյքերս»-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, ով հունվարի 26-ի առավոտյան մահացել է իր սեփական ուղղաթիռի վթարից, կնոջ՝ Վանեսա Բրայանտի հետ պայմանավորվածություն է ունեցել` երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով։ Այս մասին ասել է Բրայանտների ընտանիքին մոտ կանգնած անանուն աղբյուրը։ Կոբին ու Վանեսան ամուսնացել են 2001 թվականին։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս դուստր են ունեցել։ Հիշեցնենք, նրանցից […]

̰
Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմ»-ի` ամսվա լավագույն խաղացողի հավակնորդ

17:32 28.01.2020

«Հոֆենհայմ»-ի` ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Սարգիս Ադամյանը, Քրիստոֆ Բաումգարտները և Բենջամին Հյուբները: Գերմանական ակումբն առաջարկում է երկրպագուներին քվեարկել այն ֆուտբոլիստի օգտին, ում համարում  է լավագույնը վերջին ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ Ադամյանը «Հոֆենհայմ»-ի կազմում դարձել է արդեն հինգ գոլի հեղինակ: Վերջին անգամ Ադամյանը գոլ էր խփել նախորդ տուրում: Հայ մարզիկը գրավել էր «Վերդեր»-ի դարպասը, […]

̰
Հայ երեք ըմբիշներ մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

17:14 28.01.2020

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ` Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում կայացել է անվանի ըմբիշ Եվգենի Տրուխինի անվան հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները: Բրոնզե մեդալներ են նվաճել 60 կգ քաշային Արման Վարդանյանը, 77 կգ քաշային Ռաֆիկ Միխեևը և 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը: Եվս 6 ըմբիշ պայքարել է բրոնզե մեդալի համար, սակայն պարտություն […]

̰
Ալեկո Էսկանդարյանը կմասնակցի Ավստրալիայի վերականգնմանն ուղղված բարեգործական խաղին

16:40 28.01.2020

Մայիսի 23-ին MLS-ի նախկին աստղերը բարեգործական հանդիպում կանցկացնեն Սիդնեյում: Հանդիպմանը կմասնակցի նաև «Լոս Անջելես Գելեքսիի» նախկին ֆուտբոլիստ Ալեկո Էսկանդարյանը: Խաղից ստացած ամբողջ հասույթը կուղղվի անտառային հրդեհներից Ավստրալիայի վերականգնմանը: Բացի Ալեկոյից, հանդիպմանը կմասնակցեն նաև Դիդյե Դրոգբան, Դուեյն դե Ռոզարիոն: Մնացած մասնակիցների անունները դեռևս հստակեցված չէ: Հանդիպմանը կարող են մասնակցել նաև Դավիթ Տրեզեգեն, Կլաուդիո Մարկիզիոն, Էմիլ Հեսկին […]

̰
Նովակ Ջոկովիչը հատուկ մարզաշապիկ է հագել՝ ի հիշատակ Քոբի Բրայանթի

16:15 28.01.2020

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հարգանքի տուրք է մատուցել` ի հիշատակ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Քոբի Բրայանթի: Թենիսիստը Australian Open-ի քառորդ եզրափակիչի՝ Միլոշ Ռաոնիչի դեմ խաղում կորտ է դուրս եկել խորհրդանշական մարզաշապիկով: Ի հիշատակ Բրայանթի` Ջոկովիչի բաճկոնին գրված են եղել բասկետբոլիստի անվան սկզբնատառերը և խաղային համարները՝ 8 և 24:  

̰
«Լեյքերսը» Բրայանթի մահվանից հետո առաջին հայտարարությունն է արել

12:49 28.01.2020

«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբը առաջին հայտարարությունն է արել թիմի նախկին խաղացող Քոբի Բրայանթի մահվան օրվանից ի վեր, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: Մինչ այդ հայտնի է դարձել, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բասկետբոլի կանոնավոր խաղը «Քլիփերսի» հետ հետաձգվել է: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր հսկայական աջակցության և ցավակցությունների համար: Մենք կշարունակենք աջակցել […]

̰
Լեգենդները երբեք չեն մահանում. Յուրա Մովսիսյանի գրառումը Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ

12:41 28.01.2020

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ: «Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ դա իրականում տեղի է ունեցել: Կուռք և իմ ամենասիրած մարզիկներից մեկը, ում ես երբևէ հետևել եմ: Լեգենդները երբեք չեն մահանում, և անշուշտ միշտ կլինես մեր մտքերում և սրտերում»,- գրել է Յուրա Մովսիսյանը:

̰
Հայկական ակումբները շնորհավորել են Բանակի օրվա կապակցությամբ

12:20 28.01.2020

Հայաստանի բարձրագույն խմբի ակումբները շնորհավորել են Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

̰
Կրիշտիանու Ռոնալդուն և Լուիշ Ֆիգուն նույն տեքստով գրառումներ են արել Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ

12:12 28.01.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նույն կերպ են արձագանքել Քոբի Բրայանթի մահվանը: Նրանք երկուսն էլ, մի քանի ժամ տարբերությամբ, Twitter-ում նույն տեքստերով հաղորդագրություններ են հրապարակել: «Շատ ցավալի է լսել Քոբիի և նրա դստեր՝ Ջիաննիի մահվան մասին տխուր լուրը: Քոբին իսկական լեգենդ էր և ոգեշնչման աղբյուր շատ մարդկանց համար: Իմ ցավակցությունն […]

̰
«Արսենալի» նախկին հարձակվող Նիկոլաս Բենդտները կնկարահանվի ռեալիթի-շոուում

11:41 28.01.2020

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Նիկոլաս Բենդտներն իր ընկերուհու՝ մոդել Ֆիլին Ռուպստորֆի հետ կնկարահանվի դանիական ռեալիթի-շոուում: Այս մասին հայտնում է Goal-ը: Discovery Networks արբանյակային ցանցը հայտարարել է «Նիկոլասը և Ֆիլին» շոուի մեկնարկի մասին, որը կպատմի ֆուտբոլիստի և նրա ընկերուհու կյանքի մասին: Բենդտները նախկինում հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում», «Յուվենտուսում» և  «Վոլֆսբուրգում»: 32-ամյա դանիացու վերջին ակումբը «Կոպենհագենն» […]

̰
Քոբի Բրայանթի մահը կանխագուշակել էին ութ տարի առաջ

22:41 27.01.2020

Քոբի Բրայանթի երկրպագուներից մեկն ութ տարի առաջ կանխագուշակել էր, որ նա կմահանա ավիավթարից: Twitter-ում «Noso» կեղծանունով գրանցված օգտատերը հիշեցրել է 2012 թվականի նոյեմբերի 14-ի մի հրապարակման մասին, որի մեջ գրված է, որ Քոբին կմահանա ուղղաթիռի կործանման հետևանքով: Բրայանթը հաճախ էր թռչում ուղղաթիռով, և դրա հետ կապված շատ էին կատակում: Ըստ երևույթին, «Noso»-ի կանխատեսումը ընդամենը անհաջող […]

̰
Ինչպե՞ս է Ռոնալդուն շնորհավորել սիրելիի ծնունդը

22:00 27.01.2020

Թուրինի «Յուվենտուս»-ի  պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է իր ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին, որն այսօր նշում է ծննդյան 26-րդ տարեդարձը. «Շնորհավորում եմ, սեր իմ: Լավ օր եմ մաղթում: Դու հիանալի կին ու հրաշալի մայր ես մեր երեխաների համար: Քեզ շատ եմ սիրում, թանկագինս»,- գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում՝ հրապարակելով Ռոդրիգեսի ու երեխաների հետ համատեղ լուսանկարը: […]

̰
«Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբարին մասնակցելու համար գրանցման փուլը շարունակվում է

19:35 27.01.2020

Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը երկրորդ անգամ 9-16 տարեկան հայ պատանիների համար կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը։ Մարտի 23-ից մեկնարկող հավաքի ժամանակ` 7 օրերի ընթացքում, պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները։ Այժմ ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչը  բանակցություններ է վարում ճամբարի տեղակայման վայրի և պորտուգալական ակումբի […]

̰
Նախագահը մի քանի մարզիչների «Վաստակավոր» կոչում է շնորհել

18:16 27.01.2020

ՀՀ նախագահի՝ այսօր հրապարակված հրամանագրով՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել․ Արմեն Սամվելի Մկրտչյանին՝ Գյումրու քաղաքապետարանի Յ. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ, Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին՝ Արարատ քաղաքի մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ, Կարեն Լավուրիկի Կարապետյանին՝ Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ-մանկավարժ, Արշակ Գյորգիի Հայրապետյանին՝ Երևանի օլիմպիական […]

̰
Լեգենդար Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանումը, հայ օդաչուն, հայտնի մարդկանց ցավակցությունները

16:40 27.01.2020

Բրայանթի մահվան լուրից հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել են Լոս Անջելեսի Staples Center մարզահամալիրի մոտ, որտեղ գտնվում է Բրայանթի թիմի՝ Լոս Անջելես Լեյքերսի մարզադաշտը:

̰
Հայ օդաչուի անձնազոհ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ թվով զոհերից

16:06 27.01.2020

Ամերիկյան լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հրապարակել ուղղաթիռի վթարի մասին, որի հետևանքով մահացել էին բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթն ու ևս 8 մարդ:  WFAA ալիքի տեղեկություններով` զոհերը կարող էին ավելի շատ լինել, եթե չլինեին օդաչու Արա Զոբայանի անձնազոհ գործողությունները: «Օդաչուն վերջի պահին կարողացել է շեղել ուղղաթիռը, որը ընկնում էր Գլենդեյլի բնակելի թաղամասերից մեկի վրա»,- հայտնել են ամերիկյան […]

̰
Մահացել է «Երկաթե բռունցք»-ը՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

14:58 27.01.2020

«Արեւելքի» տեղեկություններով` Ստամբուլում մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը, որը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է, այդ ասպարեզում բազմիցս ներկայացրել է Թուրքիան: Կարպիս Զաքարյանը մահացել է 90 տարեկանում, նրան կոչում էին «Երկաթե բռունցք»: Ստամբուլում ծնված Զաքարյանի մասին բազմիցս գրել են թուրքական թերթերը, նրա մասին նկարահանվել է ֆիլմ, լույս է տեսել գիրք, որում նրա […]

̰
Հայ մարտիկը 7 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է ռինգ և ջախջախել մրցակցին

14:39 27.01.2020

Խառը մենամարտերի հայազգի մարտիկ Վլադիմիր Սազբանդյանը 7 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է ռինգ: Հունվարի 26-ին մերձմոսկովյան Պուշկինո քաղաքում MFC. Athletic Spirit մրցաշարում հայ մարզիկը մրցել է Իբրահիմ Տուրսունովի հետ: Առաջին ռաունդում Սազբանդյանի ջախջախիչ հարվածներից հետո մրցակցի մարզիչները սրբիչ են նետել ռինգ՝ այսպիսով ընդունելով նրա պարտությունը:

̰
Բրայանթի հետ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվածներից 7-ի անունները հրապարակվել են

14:08 27.01.2020

Քոբի Բրայանթի հետ ուղղաթիռում զոհված ուղևորներից ևս 6-ի անունները պաշտոնապես հրապարակվել են: Քոբի Բրայանթի 13-ամյա աղջկանից բացի, ուղղաթիռում եղել է նաև նրա խաղընկերուհին՝ Ալիսան, իր ծնողների՝ Քերի և Ջոն Ալտոբելիների հետ: Ուղղաթիռում է գտնվել նաև աղջիկների թիմի մարզչի օգնական Քրիստինա Մոզերը: 7-րդ զոհը օդաչուն է, որը ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հայ է՝ Արա Զոբայանը: […]

̰
«Նանտ»-ի երկրպագուները հարգանքի տուրք են մատուցել մեկ տարի առաջ զոհված Էմիլիանո Սալայի հիշատակին

13:56 27.01.2020

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Նանտ»-ը 0-1 հաշվով պարտվել է «Բորդո»-ին: Խաղից առաջ «Նանտ»-ը հարգանքի տուրք է մատուցել թիմի հարձակվող Էմիլիանո Սալայի հիշատակին: Երկրպագուները տրիբունաներից մեկում տարածել են թիմի նախկին հարձակվողին նվիրված մեծ բաններ՝  նրա պատկերով և նրա խաղային համարով: Դաշտի կենտրոնական շրջանում դրվել է խաղացողի մեծ դիմանկարը: Հիշեցնենք, որ Սալան մահացել է 2019 թվականի հունվարի […]

̰
Մենք քեզ կկարոտենք. Հենրիխ Մխիթարյանի գրառումը Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ

13:16 27.01.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ: «Ոգեշնչում: Կուռք: Հավերժ հաղթող … Բազմաթիվ մարզիկներից միշտ մեկ քայլ առաջ ես եղել: Մենք քեզ կկարոտենք: Աստված հոգիդ լուսավորի Կոբի»,- Instagram-ի իր էջում գրել է Մխիթարյանը:   View this post on Instagram   An Inspiration. An […]

̰
Բոլոր լավերը հեռանում են. Դիեգո Մարադոնա

13:06 27.01.2020

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, 1986 թվականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան սոցցանցերում գրառում է կատարել «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ: «Բոլոր լավերը հեռանում են: Ես նաև ցավում եմ նրա դստեր և ուղղաթիռի անձնակազմի մահվան համար։ Մինչ հանդիպում, լեգենդ»,- Instagram-ում գրել է Մարադոնան:   View this post on Instagram   @KobeBryant. Se van todos […]

̰
Սարգիս Ադամյանի հերթական գոլն ու «Հոֆենհայմ»-ի հերթական հաղթանակը

12:56 27.01.2020

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացավ «Վերդեր»-«Հոֆենհայմ» հանդիպումը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դաշտ է մտել 60-րդ րոպեին։ Հանդիպման հաշիվը բացվել է 65-րդ րոպեին։ Տանտերերի կիսապաշտպան Դեյվի Կլասենը դարձել է ինքնագոլի հեղինակ։ 79-րդ րոպեին Քրիստոֆ Բաումգարտները կրկնապատկել է հաշիվը, իսկ 83-րդ րոպեին աչքի է ընկել նաև Սարգիս Ադամյանը` հաշիվը դարձնելով 3-0:

̰
Մագնուս Կարլսենը չկարողացավ հաղթել Վեյկ ան Զեեի հեղինակավոր մրցաշարում

12:50 27.01.2020

Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատային հեղինակավոր Tata Steel Masters 2020 մրցաշարը, որին մասնակցում էր 14 գրոսմայստեր: Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան: Նա 13 հնարավորից վաստակեց 10 միավոր և անհասանելի դարձավ մյուս շախմատիստներ համար: Հատկանշական է, որ մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը զիջեց Կարուանային  միանգամից 2 միավոր: Հիշեցնենք, որ […]

̰
Նեյմարը գոլը նվիրել է Քոբի Բրայանթի հիշատակին

12:48 27.01.2020

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել է «Լիլին»: Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Նեյմարը: Բրազիլացի հարձակվողը գոլերը նվիրել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Քոբի Բրայանթի հիշատակին:  

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարտական կազմով մեկնել է Բելգիա

12:34 27.01.2020

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բելգիա, որտեղ հունվարի 29-ից փետրվարի 1-ը կկայանա Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մեր թիմի մրցակիցներն են Բելգիայի, Չեռնոգորիայի և Շոտլանդիայի հավաքականները: Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 14 ֆուտբոլիստ. Լուան Մյուլլեր Բարբոսա – «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա) Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ […]

̰
BACK_TO_TOP