TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

Նեյմարը գոլը նվիրել է Քոբի Բրայանթի հիշատակին

12:48 27.01.2020

Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել է «Լիլին»: Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Նեյմարը: Բրազիլացի հարձակվողը գոլերը նվիրել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Քոբի Բրայանթի հիշատակին:  

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարտական կազմով մեկնել է Բելգիա

12:34 27.01.2020

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բելգիա, որտեղ հունվարի 29-ից փետրվարի 1-ը կկայանա Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մեր թիմի մրցակիցներն են Բելգիայի, Չեռնոգորիայի և Շոտլանդիայի հավաքականները: Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 14 ֆուտբոլիստ. Լուան Մյուլլեր Բարբոսա – «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա) Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ […]

̰
Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել կիպրական ակումբի կազմում

12:25 27.01.2020

Կիպրոսի առաջնության 17-րդ տուրում «Էնոսիս Պարալիմնի» ակումբը հյուրընկալվել էր «Նեա Սալամիս»-ին: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Հյուրերի միակ գոլը 51-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: 16 տուրից հետո «Էնոսիս Պարալիմնի»-ն զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

̰
Իսկական հանճար է հեռացել. Մեսսին ցավակցություն է հայտնել Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ

12:13 27.01.2020

«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ցավակցություն է հայտնել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Քոբի Բրայանթի ընտանիքին, ինչպես նաև հիշել լեգենդար բասկետբոլիստի հետ հանդիպման մասին: «Խոսքեր չունեմ։ Իմ ողջ սերն եմ հայտնում Քոբիի ընտանիքին և ընկերներին: Շատ հաճելի էր հանդիպել և ժամանակ անցկացնել նրա հետ: Մեզանից իսկական հանճար է հեռացել»,- Instagram-ի իր էջում գրել […]

̰
Քոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ թանձր մառախուղը

12:10 27.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ամերիկացի բասկետբոլիստ Քոբի Բրայանթի ուղղաթիռը կործանվել է: Դրա պատճառ կարող էր լինել թանձր մառախուղը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Նշվում է, որ ուղղաթիռի մեջ են եղել 41-ամյա մարզիկը, նրա 13-ամյա դուստրը և ևս 7 մարդ: «Եղանակային պայմանները չեն համապատասխանել թռիչքների համար նվազագույն չափանիշներին: Այնպիսի […]

̰
«Տոկիո-2020»-ի ֆուտբոլի մրցաշարին մասնակցող 16 հավաքականից 12-ը հայտնի է

12:07 27.01.2020

Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի  մասնակից 16 հավաքականից 12-ն արդեն հայտնի է: Եվրոպայից հանդես կգան Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Իսպանիայի հավաքականները: Օվկիանիան կներկայացնի Նոր Զելանդիան: Աֆրիկան կներկայացնեն Եգիպտոսը, Կոտդ՛Իվուարը, ՀԱՀ-ը: Ասիա մայրցամաքից հանդես կգան Սաուդիան Արաբիան, Կորեան: Այս թիմերին կմիանան Ավստրալիան և ընդունող երկիր Ճապոնիան: Իսկ Հյուիսային և Հարավային Ամերիկաների 2-ական մասնակիցները հայտնի կդառնան ԿՈՆԿԱԿԱՖ-ի […]

̰
«Ռոմա»-ն ոչ-ոքի խաղաց առանց Մխիթարյանի

11:50 27.01.2020

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում Հռոմի առաջատար թիմերի՝ «Ռոմա»-ի և «Լացիո»-ի դիմակայությունը խաղաղ ավարտ ունեցավ:  Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Խաղի 26-րդ րոպեին Ջեկոն բացեց հաշիվը: Իսկ 34-րդ րոպեին գրանցվեց տարօրինակ գոլ:   Խառնաշփոթ իրավիճակում գնդակը հայտնվեց տանտերերի դարպասում: Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլ չգրանցվեց: Հանդիպմանը հայտավորված չէր վնասվածքից դեռ չապաքինված Հենրիխ Մխիթարյանը, թեև հռոմեացիները մարզիչը նշել էր, […]

̰
Քոբի Բրայանթն ուղղաթիռի վթարի զոհ է դարձել

08:44 27.01.2020

NBA-ի հնգակի չեմպիոն, 41-ամյա լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով։ Այն ընկել է Կալիֆորնիայում՝ Կալաբասաս քաղաքի մոտ գտնվող լեռներում։ Համացանցում տեսանյութեր են հայտնվել դեպքի վայրից։ Վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնված 9 անձինք, այդ թվում օդաչուն, հայտնում է CNN-ը։ Մյուս զոհերի ինքնության մասին չի հաղորդվում։ Որոշ ԶԼՄ-ներ նշում են, որ ուղղաթիռում է […]

̰
Մեսսին կրկնել է իր հակառեկորդը

14:21 26.01.2020

«Բարսելոնա»-ի հարձակվող Լեոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Վալենսիա»-ի դեմ խաղում կրկնել է իր անձնական հակառեկորդը: Նա 11 հարված է կատարել «Վալենսիա»-ի դարպասին, սակայն չի կարողացել դառնալ գոլի հեղինակ` կրկնելով իր կարիերայի վատագույն արդյունքը: Այն գրանցվել էր  Իսպանիայի առաջնության 2017-ի «Դեպորտիվո»-ի հետ կայացած հանդիպման ժամանակ: Այդ խաղում, սակայն, «Բարսելոնա»-ն հաղթել էր 4-0 հաշվով:

̰
Սետյեն, չքվի՛ր. Գարի Լինեկերը՝ «Բարսելոնա»-ի նոր մարզչին

13:57 26.01.2020

«Բարսելոնա»-ի և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը, որը որպես փորձագետ աշխատում է բրիտանական հեռուստաընկերություններից մեկում, արձագանքել է իսպանական Լա լիգայի  21-րդ տուրում կատալոնական թիմի՝ «Վալենսիա»-ից կրած պարտությանը: Կատալոնացիները զիջել էին 0-2 հաշվով: «Սետյեն, չքվի՛ր»,- գրել է նախկին հարձակվողը «Թվիթերի» իր միկրոբլոգում: Հիշեցնենք՝ Էնրիկե Սետյենն այս ամսվա կեսերին է գլխավորել կատալոնական թիմը՝ փոխարինելով Էռնեստո Վալվերդեին: […]

̰
Սենեկալ-Կարապետյան զույգը 17-րդն է գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

11:31 26.01.2020

Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները գեղասահքի Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավստրական Գրաց քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը ազատ ծրագրում հավաքեց  95.39 միավոր և  ընդհանուր հաշվարկում 20 մասնակիցներից մեջ գրավեց միայն 17-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքում չհաղթահարեց առաջին փուլի արգելքը, իսկ Սլավիկ Հայրապետյանը 24 մասնակիցների մեջ միայն 18-րդն է:

̰
Կազմակերպիչն անկեղծ գտնվեց ու ասաց. Մարիա Գևորգյանը՝ ադրբեջանցու պահանջով մրցաշարից զրկվելու մասին

20:00 25.01.2020

Հայաստանի շախմատի ֆեդերացիային չի բավարարել ՖԻԴԵ-ի որոշումը, անցած տարի Թուրքիայում կայացած մրցաշարի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Հիշեցնենք` հայ շախմատիստուհին զրկվել էր մրցաշարին մասնակցելու հնարավորությունից ադրբեջանցի շախմատիստուհու պահանջով: Թեմայի շուրջ է SHANTNEWS.am-ի զրույցը Մարիա Գևորգյանի հետ: Մանրամասները` տեսանյութում:

̰
ՀՖՖ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՏՄ անդամ 3 երկրի հետ

20:43 24.01.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հունվարի 24-ին ստորագրեց համագործակցության հուշագիր Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ: Հունվարի 23-ից Հայաստանում են ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների կամ պրոֆեսիոնալ լիգաների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Նպատակը ֆուտբոլային համագործակցության հուշագրի ստորագրումն է: Հունվարի 24-ին ՀՖՖ գրասենյակում կայացած հանդիպմանր ՀՖՖ-ն ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն […]

̰
Ո՞ր ակումբներն ամենամեծ ներգրավվածությունն ունեն սոցցանցերում

16:01 24.01.2020

Ամփոփվել է ֆուտբոլային ակումբների` սոցիալական կայքերում 2019 թվականի ակտիվության ցուցանիշը: «Բարսելոնա»-ի հրապարակումները Facebook-ում, Twitter-ում ու Instagram-ում ամենամեծ ներգրավվածությունն են ունեցել: Դրանց հետևել է 1 միլիարդ 417 միլիոն մարդ: 2-րդը «Լիվերպուլ»-ն է, որի հրապարակումները շրջանառվել են շուրջ 1 միլիարդ 161 միլիոն օգտատերների շրջանում: Լավագույն եռյակը եզրափակում է ևս մեկ անգլիական ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որին, երկրպագուների բանակը, […]

̰
Ռոմելու Լուկակուն ասել է, թե ինչու է հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից»

14:02 24.01.2020

Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, թե ինչու է 2019 թվականի ամռանը հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից»: «Կարծում եմ, որ պետք է նորից բացահայտեի ինձ: Անցած տարին ինձ համար դժվար էր պրոֆեսիոնալ առումով, քանի որ ամեն ինչ այնպես չէր ընթանում, ինչպես ուզում էի: Այդ պատճառով պետք է գտնեի այն, ինչը պակասում էր ինձ: Եկա այն եզրակացության, […]

̰
Արգելվել է մարզումների ժամանակ Մեսսիի դեմ կոպիտ խաղը

14:00 24.01.2020

«Բարսելոնա»-ի  պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն, որը վարձակալական հիմունքներով ներկայումս հանդես է գալիս «Շալկե» ակումբում, հարցազրույցներից մեկում պատմել է, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին զգուշացրել են մարզումների ժամանակ կոպիտ չխաղալ Լիոնել Մեսիի դեմ: «Բոլորը թիմում գիտեն, որ նա կարող է վնասվածք ստանալ: Մեսսին խնամքով պաշտպանված է մարզումների ժամանակ: Շատ բան եմ սովորել Մեսսիից, նույնիսկ մի քանի անգամ խլել […]

̰
Այսօր պայքարը կսկսի Անաստասիա Գալուստյանը. Գեղասահքի ԵԱ

12:52 24.01.2020

Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալու մենասահորդուհիները, որոնց թվում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Սահադաշտ դուրս կգա 29  երկրի 37 պատվիրակ: Հիշեցնենք` Հայաստանի ներկայացուցիչ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը կամավոր ծրագրում 24 ուժեղագույնների պայքարում վաստակել էր 127,72 միավոր ու զբաղեցրել 18-րդ հորիզոնականը: Սա նրան հնարավորություն էր ընձեռել երկու մրցաձևերի ընդհանուր […]

̰
Տիգրան Բարսեղյանի տրանսֆերը պաշտոնապես հաստատվեց

11:56 24.01.2020

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի տեղափոխությունը «Աստանա» վերջապես հաստատվեց ղազախական ակումբի կողմից: Տիգրան Բարսեղյանը բուժզննում է անցել, որից հետո կնքել է 2 տարվա պայմանագիր: Թիմն այժմ գտնվում է Պորտուգալիայում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում: «Աստանա»-ն Ղազախստանի վերջին 6 տարիների անփոփոխ չեմպիոնն է, պարբերաբար մասնակցում է նաև եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերին: Այս տարի թիմը պայքարը սկսելու […]

̰
Աֆրիկացի երկու ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում Գյումրիի «Շիրակ»-ում

11:50 24.01.2020

Գյումրիի «Շիրակ»-ի կազմում փորձաշրջան է անցնում աֆրիկացի երկու կիսապաշտպան։ Թիմի ուսումնամարզական հավաքին մասնակցում են մալիացի 21-ամյա Մոհամեդ Կոնեն և 22-ամյա իվուարցի Ավո Լեյբ Ժունիորը: «Շիրակ»-ն այս ընթացքում պաշտոնապես հայտարարել է երեք նորեկի՝ Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Մանոյանի, «Ալաշկերտ»-ի նախկին հարձակվող Ուրոշ Նենադովիչի և Վարդան Արզոյանի մասին:  

̰
«Լիվերպուլ»-ը չի պարտվում 40-րդ խաղն անընդմեջ

11:34 24.01.2020

«Լիվերպուլ»-ը չի պարտվում 40-րդ խաղն անընդմեջ: Սա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ երրորդ ցուցանիշն է: Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում Յուրգեն Կլոպի սաները 2-1 հաշվով հաղթեցին «Վուլվերհեմփթոն»-ին և, այսպիսով, առանց պարտությունների շարքը հասցրեցին 40-ի: Այս ցուցանիշով «Լիվերպուլ»-ը հավասարվեց «Չելսի»-ին: 40 անգամ անընդմեջ լոնդոնյան ակումբը չէր պարտվել  2004–2005 թվականների սեզոնին: Իսկ առանց պարտությունների ամենաերկար շարքը՝ 49 խաղ, […]

̰
Արթուր Դանիելյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. Գեղասահքի ԵԱ

10:30 24.01.2020

ՌԴ-ը ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանն Ավստրիայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ: 16-ամյա մարզիկն առաջին անգամ է մասնակցել Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Կարճ և դասական ծրագրերով ելույթների արդյունքում նա հավաքել է 246,74 միավոր: «Ամենալավն այն էր, որ ես կարոողացա առանց սխալների կատարել ծրագիրը: Ես չէի մտածում տեղ գրավելու մասին, այլ մտածում էի միայն […]

̰
Ռաֆայել Նադալը պատահմամբ հարվածել է գնդակներ մատակարարող աղջկան, իսկ հետո համբուրել նրան

22:15 23.01.2020

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Այն տեղի է ունեցել երկրորդ շրջանի՝ Ռաֆայել Նադալ- Ֆեդերիկո Դելբոնիս խաղի ժամանակ, որում, ի դեպ,  6-3, 7-6, 6-1 հաշվով հաղթել է Աշխարհի առաջին ռակետը: Հանդիպման դրվագներից մեկում հակառակորդի մատուցումը ընդունելիս Նադալը պատահմամբ հարվածել է գնդակներ մատակարարող երեխաներից մեկին։ Նադալը անմիջապես  մոտեցել է աղջնակին, ներողություն խնդրել ու համբուրել […]

̰
Արագ շախմատի Հայաստանի չեմպիոնը Հայկ Մարտիրոսյանն է

20:08 23.01.2020

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երկօրյա պայքարից հետո ավարտված առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը, հավաքելով 7,5 միավոր, դարձավ Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն: Երկրորդ տեղում Արթուր Դավթյանն է, ով իր ակտիվում ունի 7 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը՝ 6,5 միավորով: Հայաստանի առաջնության մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում էր 1,2 միլիոն դրամ: Արագ շախմատի չեմպիոնը ստացավ […]

̰
Կարեն Խաչանովը հաղթեց և դուրս եկավ երրորդ փուլ. Australian open

18:06 23.01.2020

ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան` համառ պայքարում 6:2, 2:6, 6:4, 3:6, 7:6 հաշվով հաղթելով Շվեդիայի ներկայացուցիչ Միկայել Իմերին: Խաղը 4 ժամ 34 րոպե է տևել: 4-րդ շրջան դուրս գալու համար Խաչանովը կմրցի ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ, որը հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին 6:2, 6:4, 4:6, 7:5 […]

̰
ՌԴ գլխավոր նարկոլոգը խոստացել է օգնել Ալեքսանդր Եմելյանենկոյին հաղթահարել ալկոհոլային կախվածությունը

16:10 23.01.2020

ՌԴ գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը խոստացել է օգնել խառը մարտերի մենամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյին հաղթահարել կախվածությունը ալկոհոլից: Վերջերս Եմելյանենկոն հարբած վիճակում կռիվ էր հրահրել Անապայում, ինչից հետո կալանավորվել էր 7 օրով:  Իսկ առաջիկայում` արդեն ապրիլի 3-ին, նա պետք է մենամարտի Մագոմեդ Իսմայիլովի հետ: «Հարբեցողությունը, որը զուգակցվում է ծանր ֆիզիկական պարապմունքներով, շատ հաճախ մահով է ավարտվում, երբեմն […]

̰
Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցում է վարկանիշային մրցաշարի

15:43 23.01.2020

Իսրայելում այսօր մեկնարկել է ձյուդոյի միջազգային «Գրան պրի» մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Սա 2020թ. մրցաշրջանի առաջին խոշոր ստուգատեսն է: Հայտավորվել է 85 երկրի 583 ձյուդոիստ: Մրցաշարը վարկանիշային է: 73 կգ քաշային կարգում ընդգրկված է 58 մարզիկ: Ֆերդինանդին տատամի կուղեկցի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:

̰
Մբապեն կրկնօրինակել է Մարադոնային և ձեռքով գոլ խփել

15:11 23.01.2020

Ֆրանսիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ռեյմս» – ՊՍԺ հանդիպումն ավարտվել է  փարիզեցիների հաղթանակով ՝ 0:3: 90-րդ րոպեին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դեղին քարտ է ստացել: Նա կրկնել է Դիեգո Մարադոնայի հայտնի՝ «Աստծո ձեռքը» հնարքը, բայց չի մնացել աննկատ: Դարպասապահի հետ շփումից հետո Կիլիանն ընկել է ու այդ ընթացքում էլ ձեռքով գնդակն ուղարկել դարպասը: Գոլը, բնականաբար, […]

̰
Սլավիկ Հայրապետյանը հաղթահարել է որակավորման փուլը. Գեղասահքի Եվրոպայի առաջնություն

13:08 23.01.2020

Ավստրիայի Գրաց քաղաքում ընթացող Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը: Նա կարողացել է հաղթահարել որակավորման փուլը և, մտնելով 24 լավագույնների մեջ, իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին։ Ազատ ծրագիրը կկայանա այսօր` հունվարի 23-ին: Հիշեցնենք, որ կարճ ծրագրից հետո երրորդ հորիզոնականում է ընթանում ՌԴ-ն ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը:

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի գլխավորությամբ ավելի շատ պարտվել է, քան հաղթել

12:00 23.01.2020

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է «Բարնլիին»: Այս պարտությունը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի համար 12-րդն էր թիմի ղեկին։ Նրա գլխավորությամբ ակումբը տարել է 11 հաղթանակ։ Այսպիսով, նա հաղթանակների և պարտությունների բացասական հաշվեկշիռ ունի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց ի վեր: Այս մասին հայտնում է Opta-ն: […]

̰
«Ռոմա»-ն պարտվեց «Յուվենտուս»-ին և դուրս մնաց հետագա պայքարից. Իտալիայի գավաթ

11:00 23.01.2020

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուս»-ը հյուրընկալել էր «Ռոմա»-ին: Թուրինյան ակումբը հաղթեց 3:1 հաշվով: Առաջին խաղակեսում Ռոնալդուի, Բենտանկուրի և Բոնուչիի գոլերը հսկայական առավելություն ապահովեցին թուրինցիների համար: Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց «Ռոմա»-ն կարողացավ խփել մեկ պատասխան գնդակ, ավելին հռոմեացիներին չհաջողվեց: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը դուրս եկավ Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Թուրինյան թիմի մրցակիցը կլինի «Միլան» […]

̰
BACK_TO_TOP