22:23 23.12.2019
ՀՖՖ արտահերթ ժողովի ավարտից հետո ֆեդերացիայի նորընտիր նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: SHANTNEWS-ը Արմեն Մելիքբեկյանին հարց է ուղղել ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի գնահատականների առնչությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ ՀՖՖ արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողները ընտրությունների ընթացքի վերաբերյալ հարցեր էին ուղղել Հֆֆ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանին: Հենրիխ Մխիթարյանի մայրը քվեարկությունը «խայտառակ շոու» էր […]
19:21 23.12.2019
ՀՖՖ արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողները ընտրությունների ընթացքի վերաբերյալ հարցեր են ուղղել Հֆֆ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանին: Հենրիխ Մխիթարյանի մայրը քվեարկությունը «խայտառակ շոու» է անվանել: «Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք չկար էստեղ: Բոլորս էլ գիտենք: Էսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում դեռ չէի տեսել»,- ասել է նա: Մանրամասները` տեսանյութում:
18:57 23.12.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր մեկնարկել է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ընտրվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները: Գործկոմի անդամ է ընտրվել 14 անձ. Աղաբեկյան Հրաչիկ Աղբալյան Գագիկ Առաքելյան Կիմ Նավոյան Բագրատ Յագան Հրաչ Գալստյան Պողոս Հակոբյան Տիգրան Մկրտչյան Արեն Շաբոյան Կարեն Շահգելդյան Արմեն Ղազազյան […]
18:39 23.12.2019
Ղազախական Prosports.kz-ը հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցների և ֆուտբոլային հանրության կողմից դարպասապահ Էմիլ Բալաևի վրա հարձակման մասին այն բանից հետո, երբ նրա «Թոբոլ» ակումբը գլխավորեց հայազգի մարզիչ Գրիգորի Բաբայանը: Պարբերականը նշում է, որ մարզիչը «խիստ հայաբար» կվարվի: «Եթե հայ մարզիչը անցնի «քաղաքականության», ապա կարող է Բալաևին կազմից դուրս թողնել»,- ասում է ֆուտբոլային փորձագետ Աղասալիմ Միրջավադովը: Նմանատիպ […]
18:13 23.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` նշելով, որ ընդունում է քրոջ` Աննա Հակոբյանի մարտահրավերը: «Սիրով ընդունեցի Աննա Հակոբյանի` ինձ ուղղված մարտահրավերը: Գրանցվել եմ himnadram.org կայքում և սկսած դեկտեմբեր ամսից, ամեն ամիս հիմնադրամին ավտոմատ իմ հաշվից կփոխանցվի 10.000 դրամ»,- մասնավորապես գրել է Հրաչյա Հակոբյանը:
16:30 23.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այսօրվա ժողովի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆեդերացիայի քարտուղարի պաշտոնը։ Նա ստացավ 13 ձայն, մրցակիցը՝ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։ 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր: Ավելի վաղ հայտնել էինք` ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն ընտրություններից առաջ հայտարարությամբ էր հանդես եկել` սթափության կոչ անելով: Արմեն Մելիքբեկյանը […]
14:30 23.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօրվա նիստը շատ բուռն քննարկումներով և փոխադարձ մեղադրանքներով է ընթանում։ Նիստը վարում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանը, ինչը նույնպես վիճարկման թեմա է դարձել հենց սկզբից։ Քվեարկություններից մեկով, երբ անհրաժեշտ էր պարզել, թե որ կազմակերպությունները պետք է մնան ֆեդերացիայի կազմում, խնդրի պատճառ դարձավ քվեների հաշվարկի կարգը՝ ձեռնպահները պետք է հաշվել, թե […]
12:45 23.12.2019
13 խաղ, 5 գոլ՝ Հայաստանի ազգային հավաքականում: Հայ ՄաքԳրեգորն այսօր նշում է իր ծննդյան 32-ամյակը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ շնորհավորելով ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին ծննդյան տարեդարձի առթիվ:
12:38 23.12.2019
ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը այսօր կայանալիք ընտրություններից առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի հայրենակիցներ, ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի […]
12:11 23.12.2019
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի կանանց թիմի անդամ Տաթև Հակոբյանը (87 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 105 կգ, իսկ հրումում` 127 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Հակոբյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշում երկամարտի […]
10:48 23.12.2019
Կորեական Պուսանում տեղի է ունեցել UFC առաջնության եզրափակիչ՝ Fight Night 165 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են Չան Սոն Յունգը՝ «Կորեական զոմբի» մականունով, և UFC նախկին չեմպիոն Ֆրենկի Էդգարը: Վճռորոշ մենամարտը մեկ ռաունդից էլ քիչ է տևել: Յունգն ուղղակի ոչնչացրել է Էդգարին: Հաղթանակից հետո նա անմիջապես հայտարարել է, որ ցանկանում է մրցել չեմպիոնական տիտղոսի համար […]
09:34 23.12.2019
Մեսսին 2019 թվականի ընթացքում խփեց իր 50-րդ գնդակն ու սահմանեց նոր ռեկորդ: Վերջին 10 տարիներից 9-ում Մեսսին «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի կազմում խփել է 50 և ավելի գնդակ: Միայն 2013 թվականին նա խփել է 45 գնդակ: Մյուս բոլոր տարիներին խփել է 50-ից ավելի, իսկ 2012 թվականին յուրատեսակ ռեկորդ է սահմանել` դառնալով մեկ սեզոնի ընթացքում 92 […]
23:53 22.12.2019
Դեկտեմբերի 16-21-ը ՌԴ Պյատիգորսկում կայացած բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում հիանալի է հանդես եկել Հայաստանի հավաքականը: Հայ բռնցքամարտիկները նվաճել են 9 մեդալ՝ 7 ոսկե, 2 արծաթե: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարի հաղթող են դարձել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ […]
23:28 22.12.2019
«Հոֆենհայմի» ֆեյսբուքյան էջում տեղադրել են Սարգիս Ադամյանի նկարը և կից գրել․ «Գոլ է խփել «Բավարիայի» դարպասը, Գոլ է խփել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը, … Սարգիսը, կարծես, սիրում է խաղալ թոփ թիմերի դեմ»:
00:00 22.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար որոշում են կայացրել հավատարմագրել լրագրող Սուրեն Բաղդասարյանին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան մնում է այն կարծիքին, որ ունի բոլոր հիմքերը չհավատարմագրելու լրագրող Սուրեն Բաղդասարյանին դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովին։ Այդուհանդերձ, ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար, ՀՖՖ-ն որոշում է կայացրել […]
19:45 21.12.2019
Յակուտսկում պետը ծեծի է ենթարկել աշխատակցին, երբ վերջինս իր աշխատասենյակ է մտել արձակուրդի դիմումը ձեռքին, հայտնում է Telegram-ի Mash ալիքը: Պետը ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդևն է: Լեբեդևը Саханефтегазсбыт ընկերության գլխավոր տնօրենն է և տիտղոսակիր մարզիկ: Ըմբշամարտն ու թիմի կառավարումը նման բաներ են. Լեբեդևը մարզական ոլորտում ունեցած գիտելիքները փորձել է կյանքի կոչել կոլեկտիվում Վլադիմիր […]
17:07 21.12.2019
«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը հանել է ՀՖՖ նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։ Այս կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել։ «Սիրելի բարեկամներ, ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվելուս պատճառների մասին վերջին շաբաթների ընթացքում խոսել եմ բազմիցս։ Ինձ այս քայլին մղող հիմնական պատճառները եղել են երկուսը։ Առաջինը` հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ տիրող բարձիթողի բարքերին և իրավիճակին […]
16:47 21.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցի երկու թեկնածու: «Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել «Անի» ՖԱ-ից առ այն, որ «Անի» ՖԱ-ն հանում է Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ Նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։ Հաշվի առնելով «Անի» ՖԱ-ի գրությունը և Խորեն Հովհաննիսյանի չմասնակցելը ՀՖՖ նախագահի ընտրություններին՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի […]
16:15 21.12.2019
«Ֆորմուլա 1»-ի 2019 թվականի մրցաշրջանի Գերմանիայի Գրան պրին երկրպագուների կողմից ճանաչվել է լավագույնը: Գերմանիայում անցկացված մրցումները երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում հավաքել են ձայների 23 տոկոսը: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Բրազիլիայի Գրան պրին՝ 13 տոկոս: Երրորդը Ավստրայի Գրան պրին է՝ 3 տոկոս: Հատկանշական է, որ 2019 թվականի երեք լավագույն Գրան պրիները հաղթել է «Ռեդ Բուլի» […]
14:51 21.12.2019
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան կարող է կարիերան շարունակել Արգենտինայում: Ըստ իսպանական ԶԼՄ-ների` ներկայումս ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող Ինիեստայի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Էստուդիանտեսի» գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Միլիտոն: Ավելի վաղ «Էստուդիանտեսը» պայմանագիր էր կնքել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Խավիեր Մասկերանոյի հետ:
14:20 21.12.2019
Աբու Դաբիի ցուցադրական մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 6:1, 6:3 հաշվով հաղթել է Կարեն Խաչանովին: Հայազգի թենիսիստը փորձել է դիմադրություն ցույց տալ իսպանացուն, սակայն Նադալը ոչ մի շանս չի թողել: Եզրափակչում Նադալը կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի հետ, իսկ Խաչանովը 3-րդ տեղի համար կմրցի Նովակ Ջոկովիչի հետ: https://youtu.be/v8s_EBGask0
13:39 21.12.2019
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է Միկել Արտետային գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ «Զինագործների» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 37-ամյա մասնագետի հետ կնքվել է 3,5 տարվա պայմանագիր: Արտետան` որպես ֆուտբոլիստ, 2011-2016 թվականների ընթացքում հանդես է եկել «Արսենալի» կազմում: Անցկացրած 150 խաղում դարձել է 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Մինչ այս Միկել Արտետան աշխատում էր «Մանչեսթեր Սիթիում»` […]
13:29 21.12.2019
«Պորտուի» հարձակվող Զե Լուիշը Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Սանտա Կլարայի» հետ խաղում ոտքի հարվածով նոկաուտի է ենթարկել մրցակցի կիսապաշտպան Նենեին: Միջադեպից հետո ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, իսկ Զե Լուիշն արժանացել է դեղին քարտի: Num país onde a arbitragem não fosse controlada pelo calor da noite este Zé Luís levava uma dezena de jogos de […]
13:03 21.12.2019
Հարավաֆրիկյան Հանրապետության բռնցքամարտի չեմպիոն Ռուան Վիսերը վնասվածք է ստացել իր հայրենակից Թիան Ֆիկի հետ տիտղոսային մարտից առաջ: Նախավարժանքի ժամանակ Վիսերը հենվել է ճոպաններինին, որոնցից մեկը կտրվել է, ինչի հետևանքով բռնցքամարտիկը ընկել է ռինգից: Մարզիկի ստացած վնասվածքների պատճառով կազմակերպիչները չեղարկել են մարտը:
12:20 21.12.2019
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Քաթար, որտեղ կմասնակցի տարեվերջյան մրցաշարի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Տղամարդկանց թիմի կազմում մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ): Կանանց Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Իզաբելա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): Մրցաշարը վարկանիշային […]
12:02 21.12.2019
Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1:4 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին: Ըստ Whoscored կայքի՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նիկոլա Ձանիոլոն: Երիտասարդ իտալացու խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 9.2 միավոր: Մխիթարյանի խաղը գնահատվել է 6.2 միավոր:
11:37 21.12.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Whoscored-ը ներկայացրել է «Հոֆենհայմ»-«Բորուսիա» հանդիպման իր գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Ադամյանը, որի խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 8 միավորով: Ըստ […]
11:24 21.12.2019
Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց «Բորուսիայի» հարձակվող Մարիո Գյոտցեն: Երկրորդ խաղակեսի սկզբում «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրոյդերը դաշտ մտցրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին: Հայ ֆուտբոլիստը 79-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Կրամարիչին։ Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» վաստակեց […]
10:03 21.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Սերիա Ա-ի 17-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց և 4:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինա»-ին: Մայրաքաղաքային թիմի կազմում գոլերը հեղինակեցին Ջեկոն, Կոլարովը, Պելեգրինին և Զանիոլոն: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո […]
14:38 20.12.2019
«Ռոման» և «Գալաթասարայը» բանակցում են կիսապաշտպան Սթիվեն Նզոնզիի վարձակալությունը նախապես ավարտելու մասին, հայտնում է armfootball.com-ը: Ֆրանսիացին «անկարգապահ պահվածքի» պատճառով հեռացվել է թուրքական թիմի կազմից, և ակումբը ցանկանում է նրան վաղաժամ վերադարձնել Հռոմ: «Գայլերը» դեմ են այդ տարբերակին, և կողմերը կարող են դիմել բարձր ատյանների վեճը լուծելու համար: Այդ հարցի շուրջ բանակցության շրջանակում «Գալաթասարայը» «Ռոմային» առաջարկել […]