TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Մոուրինյոն չի կարողացել զսպել արցունքները, երբ հայտնել է իր շան սատկելու մասին

12:00 27.12.2019

«Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արտասվել է հարցազրույցի ժամանակ, երբ հայտնել է իր շան՝ Լեյի սատկելու մասին: Մոուրինյոյի սիրելի շունը սատկել է Սուրբ ծննդյան օրը: «Տոնական օրը մենք շատ տխուր էինք, որովհետև իմ շունը սատկել էր, իսկ իմ շունն իմ ընտանիքն է: Շատ ծանր պահ էր, բայց հիմա պետք է առաջ շարժվել»,- ասել […]

̰
Տիգրան Բարսեղյանը կմնա Ղազախստանում, բայց կփոխի ակումբը

11:19 27.12.2019

Ղազախական goalkz.kz կայքը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը տեղափոխվել է ղազախական այլ ակումբ՝ «Աստանա»: «Կայսար»-ում Բարսեղյանի թիմակից Բրատիսլավ Պունոշեվացն Ինստագրամում Բարսեղյանի հետ նկար է հրապարակել՝ գրելով. «Շնորհավոր, եղբար: Հաճելի էր քեզ հետ խաղալ նույն ակումբում, հիմա քեզ հաջողություն եմ մաղթում «Աստանա»-ում»,- գրել է Պունոշեվացը:

̰
Իմ նկարի տակ հիմարություն մի՛ գրի. Խաչանովը պատասխանել է Ցիցիպասին

11:00 27.12.2019

Արմատներով հայ, ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պատասխանել է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին: Ինստագրամի իր էջում Խաչանովը նկար էր հրապարակել, որում նա աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ է: Նկարի տակ Ցիցիպասը հուներենով գրել էր՝ «Գեղեցիկ է»: Դա, սակայն, դուր չի եկել Խաչանովին, և նա պատասխանել է Ցիցիպասին: «Իմ նկարի տակ հիմարություն մի՛ գրի»,- գրել է […]

̰
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում հայ շախմատիստների արդյունքներն առայժմ համեստ են

10:03 27.12.2019

Մոսկվայում շարունակվում են արագ և կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցում են 11 հայ շախմատիստներ: Երեկ կայացել են արագ շախմատի առաջին 5 տուրերը: 5 հնարավորից 3,5-ական միավորներ ունեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Զավեն Անդրեասյանը, Տիգրան Պետրոսյանը և Մանուել Պետրոսյանն ունեն 3-ական միավոր, իսկ Արման Փաշիկյանը՝ 2: Կանանց մրցապայքարում 4 […]

̰
Մեսսին բացել է տուգանայինները հաջող իրացնելու գաղտնիքը

09:50 27.12.2019

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կարողանում արդյունավետ իրացնել տուգանային հարվածները: Մեսսին խոստովանել է, որ հսկայական ժամանակ է տրամադրում դարպասապահների խաղի ուսումնասիրությանը: Նա մանրակրկտորեն ուսումնասիրում է դարպասապահների ոճը, շարժումները, մյուս գործողությունները և յուրաքանչյուրի մասին բավականին լուրջ տվյալների բազա ունի: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է […]

̰
Ամանորյա շնորհավորանքի ժամանակ Դել Պիերոյին որդին վախեցրել է

22:37 26.12.2019

Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել «Յուվենտուս»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսսանդրո Դել Պիերոյի հետ: Սմարթֆոնով ամանորյա շնորհավորանք ձայնագրելու ժամանակ նրան վախեցրել է որդին՝ թռնելով նրա գլխի վրայից: Կադրերում երևում է, թե ինչպես է հանկարծակիի գալիս Դել Պիերոն որդու այդ արարքից:   View this post on Instagram   Merry Christmas to everyone!#merrychristmas #tobias #adp10 A post shared by […]

̰
ՀՖՖ վեճերի լուծման պալատը կքննի մի շարք  ֆուտբոլիստների աշխատավարձերը չվճարելու հարցը

19:53 26.12.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ստացել «Մասիս» ՖԱ ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանից և «Երևան» ՖԱ ֆուտբոլիստներ Արամ Հովսեփյանից, Էդգար Մկրտչյանից, Աղավարդ Պետրոսյանից, Արգիշտի Պետրոսյանից, Գեղամ Թումբարյանից, Վահե Մովսիսյանից, Լևոն Բադալյանից, Աբրահամ Պորտուգալյանից, Տիագո Դանիել Գոմես Կորեայից և Խոսե Անտոնիո Կալդաս Օլիվեյրայից առ այն, որ ակումբները չեն վճարել իրենց աշխատավարձերը։ ՀՖՖ-ից փոխանցել են, որ հարցի քննությունը փոխանցվել […]

̰
Հայաստանի 11 շախմատիստ մասնակցում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

19:17 26.12.2019

Հայաստանի 10 շախմատիստ մասնակցում է Մոսկվայում մեկնարկած արագ և կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնություններին: Մեդալների համար պայքարում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը: Ընդհանուր առմամբ, առաջնություններին մասնակցում է շուրջ 330 շախմատիստ: Այսօր անցկացվում է արագ շախմատի […]

̰
BBC-ն Մխիթարյանի գոլն անվանել է «տասնամյակի իրադարձություն»

18:23 26.12.2019

BBC-ի սպորտային ծառայությունն առանձնացրել է վերջին տասնամյակի ընթացքում դեկտեմբերի 26-ին ավանդաբար անցկացվող ֆուտբոլային խաղերի ամենահիշարժան պահերը:

̰
Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում

14:31 26.12.2019

Ղազախական «Կայսար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում՝ MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելեքսի» ակումբում: Այս մասին հաղորդել են ղազախական լրատվամիջոցները: Բարսեղյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ամերիկյան այլ ակումբներ: Ֆուտբոլիստն այժմ արձակուրդում է։ Նա ԱՄՆ-ում է: Նշենք, որ Բարսեղյանը դեռևս չի երկարաձգել «Կայսար»-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է այս […]

̰
30-ամյա կուբացի բռնցքամարտիկը վիճաբանության ժամանակ սպանվել է

11:20 26.12.2019

Մայամիում սպանվել է կուբացի բռնցքամարտիկ Յենդրիս Ռոդրիգես Վալդեսը: Նա աշխատում էր խոզաբուծական ֆերմայում, որտեղ էլ վիճաբանության ժամանակ կրակել են նրա վրա: Ինչպես հաղորդում է Boxing Scene պարբերականը, 30 տարեկան մարզիկն իր վերջին մենամարտն անցկացրել էր ընդամենը մի քանի օր առաջ: Դրյու Դուելլիի հետ վերջին մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի:

̰
Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը գերազանցել է 1 միլիոն եվրոն

10:34 26.12.2019

Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները և նոր, թարմացված ցուցակում  Հայաստանի ազգային հավաքականի ու «Ուրալ»-ի  պաշտպան Վարազդատ Հարոյանը տրանսֆերային աճ է գրանցել: 27-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 300 հազար եվրոյով և այժմ կազմում է 1 միլիոն 200 հազար եվրո:

̰
«Ռեալ»-ի դարպասապահը սիրելիին ամուսնության առաջարկ է արել հենց մարզադաշտում

10:17 26.12.2019

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Անդրեյ Լունինը, ով այժմ վարձավճարի հիմունքներով հանդես է գալիս «Վալյադոլիդ» ակումբում, ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ Անաստասիային: Ուկրաինացին իր սիրելիին ամուսնանալու առաջարկ է արել դեկտեմբերի 25-ին: Ուշագրավ է նաև այն, որ Լունինն առաջարկն արել է հենց խաղադաշտում և լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր էջում: Մեկնաբանությունում ընդամենը մեկ բառ է. երկու տառ՝ […]

̰
Ռոբերտ Լևանդովսկին 2019 թվականի ռմբարկուն է

10:05 26.12.2019

«Բավարիա» ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է տարվա լավագույն ռմբարկու: 2019 թ․-ին «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմերում անցկացրած 54 հանդիպումներում նա խփել է 58 գոլ: Անցկացրած 58 խաղում 50 գոլով երկրորդ տեղում է «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին: ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն երրորդ տեղում է: 49 խաղում նա խփել է 44 […]

̰
NBA-ի ամենաբարձրահասակ բասկետբոլիստը նաև հայտնի դիրիժոր է

21:28 25.12.2019

ԱՄՆ-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բոստոն Սելթիքս» ակումբի խաղացող Տակո Ֆոլը հանրաճանաչ Boston Pops նվագախմբի գալա համերգին հանդես է եկել որպես դիրիժոր: NBA- ի ամենաբարձրահասակ բասկետբոլիստի հասակը 2 մետր 29 սանտիմետր է: Նա բեմ է բարձրացել և ղեկավարել ամանորի՝  Sleigh Ride ստեղծագործության կատարումը: Tacko Fall conducted an entire orchestra through “Sleigh Ride” tonight. Legend. (via @nicolecyang)pic.twitter.com/bmBZjRc6UE […]

̰
Ուրախ եմ, բայց առավել ուրախ կլինեի, եթե լիներ Ռիոյում. Սիմոն Մարտիրոսյանը՝ օլիմպիական ոսկու մասին

21:11 25.12.2019

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանն ուրախ է Ռիո-2016-ի ոսկե մեդալին արժանանալու համար: «Ուրախ եմ, որ արծաթե մեդալը կդառնա ոսկի, առավել ուրախ կլինեի, եթե դա լիներ 2016 թվականին: Բայց եկեք առաջ չընկնենք և սպասենք մեդալին: Եթե անկեղծ՝ շոկի մեջ չեմ, առավել վաղ գիտեի այս մասին, բայց սպասում էի պաշտոնական հաստատման: Սա ինձ համար նոր մոտիվացիա […]

̰
Պարտքեր կուտակած ռուս ֆուտբոլիստին առաջարկել են թանկարժեք մեքենան փոխանակել ցորենի հետ

20:38 25.12.2019

Ռուսական «Տամբով» ակումբի  հարձակվող Վլադիմիր Օբուխովը պատմել է, թե ինչպես է պարտքերը մարելու համար ստիպված եղել վաճառել իր թանկարժեք մեքենան:  Նա նշել է, որ երբ խաղացել է «Կուբան»  ակումբում, այնպիսի իրավիճակ է եղել, երբ 7 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել: Նա և մյուս ֆուտբոլիստները պարտքեր են կուտակել և սկսել են սեփական իրերը վաճառել: «Եկավ մի […]

̰
Հայաստանի 2019 թվականի լավագույն 10 մարզիկները հայտնի են

19:53 25.12.2019

Ամփոփվեց կրթության, գիտության, մշակույթի և ապորտի նախարարության կազմակերպած 2019 թվականի լավագույն 10 մարզիկների քվեարկությունը: Հիշեցնենք, որ հաշվի են առնվել հավատարմագրված 16 լրագրողների, 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների և SMS քվեարկության արդյունքները: Լավագույն մարզիկների տասնյակը հետևյալ տեսքն ունի՝  Արթուր Ավետիսյան,  Հովհաննես Բաչկով,  Սլավիկ Գալստյան,  Արթուր Ալեքսանյան,  Ռուբեն Ալեքսանյան, Տիգրան Կիրակոսյան,  Արսեն Հարությունյան,  Հակոբ Մկրտչյան, Գոռ Մինասյան, Սիմոն […]

̰
Դանիական ակումբի հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է

19:04 25.12.2019

Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրո» ակումբի կիսապաշտպան Էդգար Բաբայանի տրանսֆերային արժեքը  զգալիորեն  աճել է: Ըստ Transfermarkt-ի` տրանսֆերային արժեքների նոր, թարմացված ցուցակի` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի  տրանսֆերը աճել է 150 հազար եվրոյով և այժմ կազմում է 600 հազար եվրո: Տեղեկացնենք, որ Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:

̰
«Ռիո-2016»-ի օլիմպիական ոսկին կփոխանցվի Սիմոն Մարտիրոսյանին

17:20 25.12.2019

ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, որ «Ռիո-2016»-ի 105 կգ քաշային կարգի չեմպիոն ուզբեկ Ռուսլան Նուրոիդինովի դոպինգ-թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել։ Ուզբեկ մարզիկի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ըստ այդմ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, 105 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը շուտով կդառնա չեմպիոն։ Այսպիսով՝ Մարտիրոսյանի «Ռիո-2016»-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով: […]

̰
Հրապարակվել է անցնող տասնամյակի MMA մարտիկների լավագույն տասնյակը. Հաբիբ Նուրմագոմեդովը երկրորդն է

16:47 25.12.2019

Հրապարակվել է անցնող տասնամյակի MMA մարտիկների լավագույն տասնյակը: Առաջին հորիզոնականում ամերիկացի Ջոն Ջոնսն է, որը ներկայումս կիսածանր քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ տեղում թեթևքաշային կարգում բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դանիել Կորմյեն: Տասնյակում հինգերորդը սկանդալային իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն է:  

̰
Ալեքսիս Օհանյանը «ստիպել է» Սերենա Ուիլյամսին դիտել լեգենդար ֆիլմը

16:40 25.12.2019

Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ սկսել է դիտել լեգենդար «Աստղային պատերազմներ» (Star Wars) ֆիլմը: Դա նրան «հարկադրել է» ամուսինը՝ ծագումով հայ ամերիկացի ձեռներեց, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: «Ալեքսիսն իմ կամքին հակառակ ինձ ստիպում է դիտել «Աստղային պատերազմները»: Այդ պատճառով իմ առաջին հարցը հետևյալն է. «Արդյո՞ք կենդանի է Դարտ Վերդերը»,- գրել է Ուիլյամսն […]

̰
Ի՞նչ է նվիրել ռուս հոկեյիստը Դոնալդ Թրամփին

16:15 25.12.2019

Ազգային հոկեյի լիգայի «Վաշինգտոն Քեպիտալզ» ակումբի և ՌԴ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը կնոջ՝ Անաստասիա Շուբսկայայի հետ մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված սուրբծննդյան ընդունելությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Ֆլորիդայում` Թրամփի «Մար-ա-Լագո» նստավայրում: Հատկանշական է, որ ռուս հոկեյիստը Թրամփի սիրելի մարզիկներից է: Օվեչկինը, ի դեպ, դատարկաձեռն չի գնացել Թրամփի մոտ: ԱՄՆ նախագահին նա նվիրել է իր […]

̰
Միխայիլ Շումախերի կինը պատմել է նրա առողջական վիճակի մասին

14:11 25.12.2019

«Ֆորմուլա-1»-ի հայտնի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի կինը՝ Կորինան, որոշ մանրամասներ է պատմել նրա առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնել է ավստրալական Fox Sports Australia պարբերականը: Հիշեցնենք, որ արդեն 6 տարուց ավելի է անցել, Շումախերի հետ տեղի ունեցած ողբերգական պատահարից: 2013 թվականին նա դահուկներով վայրէջքի ժամանակ ընկել էր և գլխի ծանր վնասվածքներ ստացել: Երկար ժամանակ Շումախերը կոմայի […]

̰
Ռուսաստանը համաձայն չէ Համաշխարհային հակադոպինգային գործակալության պատժամիջոցներին և պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան

13:54 25.12.2019

Համաշխարհային հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղեկացված են ՌՈՒՍԱԴԱ-ի՝ Ռուսաստանի հակադոպինգային գործակալության ընդհանուր ժողովի որոշման մասին: Ռուսական կողմը հայտնել է, որ համաձայն չէ նախատեսված պատժամիջոցների հետ: Հիշեցնենք, որ պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել էր դեկտեմբերի 9-ին: ՌՈՒՍԱԴԱ-ն որակազրկվել էր տվյալների մանիպուլյացիայի համար, ինչը նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները 4 տարի ժամկետով զրկվում են միջազգային […]

̰
Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. գերժամանակակից համակարգիչը տվել է հավերժական հարցի պատասխանը

12:52 25.12.2019

KU Leuven համալսարանի դասախոսներն ու SciSports-ի մասնագետները, օգտագործելով գերժամանակակից համակարգիչ, պարզել են, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսի՞ն, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն: Պրոֆեսոր Ջեսսի Դևիսը մեկնաբանել է այս փորձը: «Ֆուտբոլիստի արժեքը հաճախ որոշվում է գոլերով և գոլային փոխանցումներով: Բայց գոլը հազվագյուտ իրադարձություն է, իսկ 1 խաղի ընթացքում կատարվում է միջինը 1600 գործողություն: Մեր մոդելը […]

̰
Ովքե՞ր են ընդգրկվել ֆուտբոլի աշխարհի բոլոր ժամանակների հավաքականում

12:36 25.12.2019

Իսպանական AS հեղինակավոր պարբերականը կազմել է ֆուտբոլի  բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Հատկանշական է, որ գործող ֆուտբոլիստներից ցանկում է միայն Լիոնել Մեսսին։ Աշխարհի բոլոր ժամանակների հավաքականն այս տեսքն ունի. Լև Յաշին Կաֆու Բոբի Մուր Ֆրանց Բեկենբաուեր Պաոլո Մալդինի  Յոհան Կրուիֆ Զինեդին Զիդան Դիեգո Մարադոնա Ալֆրեդո դի Ստեֆանո Լիոնել Մեսսի Պելե

̰
Հայտնի ռուս մարզիչը կգլխավորի Երևանի «Արարատ» ակումբը

12:20 25.12.2019

Հայտնի ռուս մարզիչ, իսկ նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Իգոր Կոլիվանովը կգլխավորի Երևանի «Արարատ» ակումբը։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես Sport24.ru-ն: 51-ամյա մասնագետը բավական մեծ ճանաչում ունի  Ռուսաստանում։ Նա աշխատել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, մարզել է «Ուֆա» ակումբը, իսկ վերջին աշխատավայրը եղել է Մոսկվայի «Տորպեոդո»-ն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերից երևանյան թիմի մարզչական ղեկին է […]

̰
Ո՞րտեղ և ում հետ է դիմավորում Ամանորը Լիոնել Մեսսին

11:43 25.12.2019

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի առաջատար Լեոնել Մեսսին որոշել է Սբ. ծննդյան տոներն անցկացնել հարազատ Ռոսարիոյում:  Նա Ամանորը դիմավորելու է ընտանիքի հետ: Ինստագրամի իր էջում արգենտինացին լուսանկար է հրապարակել, որում կնոջ և երեխաների հետ է, գեղեցիկ տոնածառի և Ձմեռ պապի կողքին: Մեսսին և միջնեկ որդին լուսանկարում միանման հագուստով են: #լիոնել-մեսսի

̰
Ալեքսանդր Կարապետյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է

11:41 25.12.2019

Transfermarkеt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների ցուցակը:  Նոր` թարմացված ցուցակում Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տրանսֆերային աճ է գրանցել: 32-ամյա հարձակվողի տրանսֆերn աճել է 100 հազար եվրոյով և այժմ կազմում է 500 հազար եվրո:

̰
BACK_TO_TOP