10:17 26.12.2019
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Անդրեյ Լունինը, ով այժմ վարձավճարի հիմունքներով հանդես է գալիս «Վալյադոլիդ» ակումբում, ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ Անաստասիային: Ուկրաինացին իր սիրելիին ամուսնանալու առաջարկ է արել դեկտեմբերի 25-ին: Ուշագրավ է նաև այն, որ Լունինն առաջարկն արել է հենց խաղադաշտում և լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր էջում: Մեկնաբանությունում ընդամենը մեկ բառ է. երկու տառ՝ […]
10:05 26.12.2019
«Բավարիա» ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է տարվա լավագույն ռմբարկու: 2019 թ․-ին «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմերում անցկացրած 54 հանդիպումներում նա խփել է 58 գոլ: Անցկացրած 58 խաղում 50 գոլով երկրորդ տեղում է «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին: ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն երրորդ տեղում է: 49 խաղում նա խփել է 44 […]
21:28 25.12.2019
ԱՄՆ-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բոստոն Սելթիքս» ակումբի խաղացող Տակո Ֆոլը հանրաճանաչ Boston Pops նվագախմբի գալա համերգին հանդես է եկել որպես դիրիժոր: NBA- ի ամենաբարձրահասակ բասկետբոլիստի հասակը 2 մետր 29 սանտիմետր է: Նա բեմ է բարձրացել և ղեկավարել ամանորի՝ Sleigh Ride ստեղծագործության կատարումը: Tacko Fall conducted an entire orchestra through “Sleigh Ride” tonight. Legend. (via @nicolecyang)pic.twitter.com/bmBZjRc6UE […]
21:11 25.12.2019
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանն ուրախ է Ռիո-2016-ի ոսկե մեդալին արժանանալու համար: «Ուրախ եմ, որ արծաթե մեդալը կդառնա ոսկի, առավել ուրախ կլինեի, եթե դա լիներ 2016 թվականին: Բայց եկեք առաջ չընկնենք և սպասենք մեդալին: Եթե անկեղծ՝ շոկի մեջ չեմ, առավել վաղ գիտեի այս մասին, բայց սպասում էի պաշտոնական հաստատման: Սա ինձ համար նոր մոտիվացիա […]
20:38 25.12.2019
Ռուսական «Տամբով» ակումբի հարձակվող Վլադիմիր Օբուխովը պատմել է, թե ինչպես է պարտքերը մարելու համար ստիպված եղել վաճառել իր թանկարժեք մեքենան: Նա նշել է, որ երբ խաղացել է «Կուբան» ակումբում, այնպիսի իրավիճակ է եղել, երբ 7 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել: Նա և մյուս ֆուտբոլիստները պարտքեր են կուտակել և սկսել են սեփական իրերը վաճառել: «Եկավ մի […]
19:53 25.12.2019
Ամփոփվեց կրթության, գիտության, մշակույթի և ապորտի նախարարության կազմակերպած 2019 թվականի լավագույն 10 մարզիկների քվեարկությունը: Հիշեցնենք, որ հաշվի են առնվել հավատարմագրված 16 լրագրողների, 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների և SMS քվեարկության արդյունքները: Լավագույն մարզիկների տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ Արթուր Ավետիսյան, Հովհաննես Բաչկով, Սլավիկ Գալստյան, Արթուր Ալեքսանյան, Ռուբեն Ալեքսանյան, Տիգրան Կիրակոսյան, Արսեն Հարությունյան, Հակոբ Մկրտչյան, Գոռ Մինասյան, Սիմոն […]
19:04 25.12.2019
Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրո» ակումբի կիսապաշտպան Էդգար Բաբայանի տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է: Ըստ Transfermarkt-ի` տրանսֆերային արժեքների նոր, թարմացված ցուցակի` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը աճել է 150 հազար եվրոյով և այժմ կազմում է 600 հազար եվրո: Տեղեկացնենք, որ Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:
17:20 25.12.2019
ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, որ «Ռիո-2016»-ի 105 կգ քաշային կարգի չեմպիոն ուզբեկ Ռուսլան Նուրոիդինովի դոպինգ-թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել։ Ուզբեկ մարզիկի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ըստ այդմ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, 105 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը շուտով կդառնա չեմպիոն։ Այսպիսով՝ Մարտիրոսյանի «Ռիո-2016»-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով: […]
16:47 25.12.2019
Հրապարակվել է անցնող տասնամյակի MMA մարտիկների լավագույն տասնյակը: Առաջին հորիզոնականում ամերիկացի Ջոն Ջոնսն է, որը ներկայումս կիսածանր քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ տեղում թեթևքաշային կարգում բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դանիել Կորմյեն: Տասնյակում հինգերորդը սկանդալային իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն է:
16:40 25.12.2019
Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ սկսել է դիտել լեգենդար «Աստղային պատերազմներ» (Star Wars) ֆիլմը: Դա նրան «հարկադրել է» ամուսինը՝ ծագումով հայ ամերիկացի ձեռներեց, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: «Ալեքսիսն իմ կամքին հակառակ ինձ ստիպում է դիտել «Աստղային պատերազմները»: Այդ պատճառով իմ առաջին հարցը հետևյալն է. «Արդյո՞ք կենդանի է Դարտ Վերդերը»,- գրել է Ուիլյամսն […]
16:15 25.12.2019
Ազգային հոկեյի լիգայի «Վաշինգտոն Քեպիտալզ» ակումբի և ՌԴ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը կնոջ՝ Անաստասիա Շուբսկայայի հետ մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված սուրբծննդյան ընդունելությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Ֆլորիդայում` Թրամփի «Մար-ա-Լագո» նստավայրում: Հատկանշական է, որ ռուս հոկեյիստը Թրամփի սիրելի մարզիկներից է: Օվեչկինը, ի դեպ, դատարկաձեռն չի գնացել Թրամփի մոտ: ԱՄՆ նախագահին նա նվիրել է իր […]
14:11 25.12.2019
«Ֆորմուլա-1»-ի հայտնի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի կինը՝ Կորինան, որոշ մանրամասներ է պատմել նրա առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնել է ավստրալական Fox Sports Australia պարբերականը: Հիշեցնենք, որ արդեն 6 տարուց ավելի է անցել, Շումախերի հետ տեղի ունեցած ողբերգական պատահարից: 2013 թվականին նա դահուկներով վայրէջքի ժամանակ ընկել էր և գլխի ծանր վնասվածքներ ստացել: Երկար ժամանակ Շումախերը կոմայի […]
13:54 25.12.2019
Համաշխարհային հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղեկացված են ՌՈՒՍԱԴԱ-ի՝ Ռուսաստանի հակադոպինգային գործակալության ընդհանուր ժողովի որոշման մասին: Ռուսական կողմը հայտնել է, որ համաձայն չէ նախատեսված պատժամիջոցների հետ: Հիշեցնենք, որ պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել էր դեկտեմբերի 9-ին: ՌՈՒՍԱԴԱ-ն որակազրկվել էր տվյալների մանիպուլյացիայի համար, ինչը նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները 4 տարի ժամկետով զրկվում են միջազգային […]
12:52 25.12.2019
KU Leuven համալսարանի դասախոսներն ու SciSports-ի մասնագետները, օգտագործելով գերժամանակակից համակարգիչ, պարզել են, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը` Լիոնել Մեսսի՞ն, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն: Պրոֆեսոր Ջեսսի Դևիսը մեկնաբանել է այս փորձը: «Ֆուտբոլիստի արժեքը հաճախ որոշվում է գոլերով և գոլային փոխանցումներով: Բայց գոլը հազվագյուտ իրադարձություն է, իսկ 1 խաղի ընթացքում կատարվում է միջինը 1600 գործողություն: Մեր մոդելը […]
12:36 25.12.2019
Իսպանական AS հեղինակավոր պարբերականը կազմել է ֆուտբոլի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Հատկանշական է, որ գործող ֆուտբոլիստներից ցանկում է միայն Լիոնել Մեսսին։ Աշխարհի բոլոր ժամանակների հավաքականն այս տեսքն ունի. Լև Յաշին Կաֆու Բոբի Մուր Ֆրանց Բեկենբաուեր Պաոլո Մալդինի Յոհան Կրուիֆ Զինեդին Զիդան Դիեգո Մարադոնա Ալֆրեդո դի Ստեֆանո Լիոնել Մեսսի Պելե
12:20 25.12.2019
Հայտնի ռուս մարզիչ, իսկ նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Իգոր Կոլիվանովը կգլխավորի Երևանի «Արարատ» ակումբը։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես Sport24.ru-ն: 51-ամյա մասնագետը բավական մեծ ճանաչում ունի Ռուսաստանում։ Նա աշխատել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, մարզել է «Ուֆա» ակումբը, իսկ վերջին աշխատավայրը եղել է Մոսկվայի «Տորպեոդո»-ն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերից երևանյան թիմի մարզչական ղեկին է […]
11:43 25.12.2019
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի առաջատար Լեոնել Մեսսին որոշել է Սբ. ծննդյան տոներն անցկացնել հարազատ Ռոսարիոյում: Նա Ամանորը դիմավորելու է ընտանիքի հետ: Ինստագրամի իր էջում արգենտինացին լուսանկար է հրապարակել, որում կնոջ և երեխաների հետ է, գեղեցիկ տոնածառի և Ձմեռ պապի կողքին: Մեսսին և միջնեկ որդին լուսանկարում միանման հագուստով են: #լիոնել-մեսսի
11:41 25.12.2019
Transfermarkеt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների ցուցակը: Նոր` թարմացված ցուցակում Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը տրանսֆերային աճ է գրանցել: 32-ամյա հարձակվողի տրանսֆերn աճել է 100 հազար եվրոյով և այժմ կազմում է 500 հազար եվրո:
11:22 25.12.2019
Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը գլխավորել է վերջին տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը` ըստ Forbes-ի տվյալների: Մեյվեզերը վերջին տասը տարիների ընթացքում վաստակել է 915 մլն եվրո: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Կրիշտիանու Ռոնալդուն և Լեոնել Մեսսին, իսկ բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ Լեբրոն Ջեյմսը, եզրափակել է լավագույն քառյակը: Իսկ ընդհանուր տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ Ֆլոյդ […]
11:12 25.12.2019
Կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ծնունդը։ Մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ անմասն չեն մնում համաշխարհային տոնից և իրենց շնորհավորանքներն են հղում կաթոլիկ աշխարհին։ Զլատան Իբրահիմովիչը սոցիալական կայքերում նույնպես գրառում է կատարել: Օգտատերերին, սակայն, զարմացրել է Իբրահիմովիչի տեղադրած այս նկարը, որի տակ հայտնի ֆուտբոլիստը գրել է՝ Merry Chriztmaz:
17:12 24.12.2019
«Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին: Այս մասին հայտնում է Mirror-ը: Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը մտադիր է հրաժարվել մի քանի ֆուտբոլիստի ծառայություններից, որպեսզի հունվարին պայմանագիր ստորագրի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ, որը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: 27-ամյա իսպանացի ֆուտբոլիստը Արքայական ակումբի կազմում բավարար խաղային պրակտիկա չի […]
16:30 24.12.2019
32-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացավ «Փյունիկից»։ Այս մասին տեղեկանում ենք «Փյունիկի» պաշտոնական կայքից: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է։ Մանուչարյանը «Փյունիկ» էր վերադարձել այս տարի, և անցկացրած 4 պաշտոնական խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Էդգար Մանուչարյանին և մաղթում հաջողություն։
14:44 24.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպում է անցկացնում ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: «Շնորհավորում եմ Արմեն Մելիքբեկյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Քննարկում ենք մեր երկրում ֆուտբոլի զարգացման հեռանկարները»,- գրել է վարչապետը:
13:30 24.12.2019
Ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենի մանիֆեստի (ծրագրային դիմում) բնօրինակը վաճառվել է «Սոտբիս» աճուրդում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Նյու Յորքում տեղի ունեցած աճուրդում մանիֆեստը վաճառվել է 8.8 միլիոն դոլարով: Աճուրդի սկզբնական գինը 500 հազար դոլար էր: Պիեռ դը Կուբերտենը մանիֆեստը գրել է 1892 թվականին: 14 էջից կազմված ձեռագիր նյութում, որը գրված […]
13:24 24.12.2019
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մարտի է հրավիրել Ալեքսանդր Եմելյանենկոյին: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ կանոններով կանցնի մարտը՝ բռնցքամարտի՞, թե՞ ММА-ի: Посмотреть эту публикацию в Instagram Глава Чечни Рамзан Кадыров вызвал на бой Александра Емельяненко! Правда, пока не решил по каким правилам: бокса или ММА! ?@za_kadyrova_95eng Публикация от UFC | Бокс | MMA […]
13:10 24.12.2019
Շվեյցարական Դավոսում կայացած ԿՀԼ-ի արտագնա «Սալավաթ Յուլաև»-«Ակ Բարս» հանդիպումից առաջ խաղի կազմակերպիչները Ռուսաստանի օրհներգի փոխարեն միացրել են կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի «Հայրենասիրական երգը»: Երկրպագուների դժգոհություններից հետո հաղորդավարը ներողություն է խնդրել և խոստացել, որ կմիացնեն ճիշտ հիմնը: Սակայն նորից միացրել են Գլինկայի երգը, այս անգամ սխալը անմիջապես նկատվել է, և երաժշտությունն ընդհատվել է: Իրավիճակը շտկել են երկրպագուները, […]
12:51 24.12.2019
Կատարում ավարտված ծանրամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարի գերծանր քաշային կարգի (+109 կգ) հաղթողի կոչումը նվաճել է օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Երկամարտում Մինասյանը 8 կգ գերազանցել է Ալեքսանյանին: Գոռը վստահ հաղթանակ է տարել պոկում վարժությունում, իսկ Ռուբենը՝ հրումում: Ավելի վաղ […]
12:40 24.12.2019
ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ` Հայաստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ղազախստանի և Հայաստանի ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: Թիմերը կմրցեն 2020թ. մարտի 30-ին, Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանի հավաքականին, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները […]
10:51 24.12.2019
Հայաստանի կանանց հավաքականի ծանրորդ Տաթև Հակոբյանը գերազանց արդյունք է ցույց տվել Կատարում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Տաթևը հանդես է եկել 87 կգ քաշային կարգում: Նա պոկել է 105 կգ, հրել՝ 127 կգ և երկամարտի 232 կգ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող: Հայաստանի կանանց հավաքականի երկրորդ անդամը՝ 59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, երկամարտում ցույց է տվել […]
23:47 23.12.2019
Գերմանիան ներկայացնող ազգությամբ հայ բռնցքամարտիկ Հովիկ Բարսեղյանը, որ հայտնի է Հովիկ Բեբրահամ «Առյուծ» մականունով, Համբուրգում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում հաղթել է մեքսիկացի Մարկո Անտոնիո Խուարես Ռոդրիգեսին: «Լավագույն զգացողությունն այն է, երբ հասկանում ես, որ քո աշխատանքը արդյունք է տվել: Ես, անկեղծ, երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ այս մենամարտի ժամանակ»,- ասել է Բարսեղյանը […]