TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՍՊՈՐՏ

«Ռոմա»-«Վոլֆսբերգ». ուղիղ հեռարձակում

00:02 13.12.2019

«Ռոման»«Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին շրջանակներում  սեփական հարկի տակ ընդունել է ավստրիական «Վոլֆսբերգին»: «Ռոմա»-«Վոլֆսբերգ» հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:

̰
«Ռոմայի» մեկնարկային կազմը «Վոլֆսբերգի» դեմ խաղում

23:12 12.12.2019

«Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի ավստրիական «Վոլֆսբերգին»: Խաղից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է մեկնարկային կազմում: «Ռոմայի» մեկնարկային կազմը. 83. Միրանտե, 8. Պերոտի, 9. Ջեկո, 17. Չենգիս Ունդեր, 20. Ֆացիո, 21. Վերետու, 23. Մանչինի, 24. Ֆլորենսի (ա), […]

̰
Դաշտ մտած երկրպագուն զայրացրել է Ռոնալդուին

22:15 12.12.2019

Չեմպիոնների լիգայի «Բայեր»- «Յուվենտուս» հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Հանդիպման ավարտին երկրպագուներից մեկը մուտք է գործել խաղադաշտ և մեջքից մոտեցել Ռոնալդուին՝ փորձելով սելֆի անել նրա հետ: Նա ազգուշորեն բռնել է Ռոնալդուի պարանոցից, ինչը դուր չի եկել պորտուգալացուն: Ronaldo was pissed at this pitch invader ? pic.twitter.com/JNKxINdbdK — Bleacher Report (@BleacherReport) December 11, 2019 […]

̰
«Ռոմա»-«Վոլֆսբերգ». բուքմեյքերների գործակիցները

15:30 12.12.2019

Այսօր` Երևանի ժամանակով 23:55-ին, «Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի ավստրիական «Վոլֆսբերգին»: Հռոմեացիները խաղից առաջ հրապարակել են թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ցուցակում և ամենայն հավանականությամբ կմասնակցի խաղին: Բուքմեյքերական ընկերությունները «Ռոմա»-«Վոլֆսբերգ» զույգի ֆավորիտ են համարում իտալական ակումբին: Այսօր կայանալիք խաղում «Ռոմայի» հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1.2 […]

̰
«Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ» և «Արնար» հիմնադրամի անդամությունը ՀՖՖ-ին կասեցվել է

15:28 12.12.2019

ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր 3 հարց՝ 1. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում: 2. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը: 3. 2019 թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգի հաստատում: Գործադիր կոմիտեն քննարկեց ՀՖՖ ՀԿ 5 անդամների՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ, Հայաստանի ֆուտբոլի […]

̰
Հրապարակվել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» հավակնորդների ցանկը

15:04 12.12.2019

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկը: Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն)- Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն […]

̰
Եթե Հաբիբը հաղթի Ֆերգյուսոնին, իսկ Քոնորը՝ Սերոնեին, մենք կմտածենք ռևանշի մասին. UFC-ի նախագահ

14:35 12.12.2019

UFC-ի նախագահ Դեն Ուայթն ասել է, որ Հաբիբ Նուրմագոմեդովի և Թոնի Ֆերգյուսոնի մարտը հաստատված է: Ուայթը նշել է նաև, որ Հաբիբ Նուրմագոմեդովի և Քոնոր Մակգրեգորի հաղթանակների դեպքում հնարավոր է կայանա այս մարտիկների ռևանշ մենամարտը: «Հաբիբի և Ֆերգյուսոնի մարտի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռքբերված է: Եթե ​​Նուրմագոմեդովը պարտության մատնի Ֆերգյուսոնին, իսկ Քոնոր Մակգրեգորը՝ Դոնալդ Սերոնեին, ապա Մակգրեգորի և […]

̰
Եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքրված են Հայաստանի հավաքականի հարձակվողի ծառայություններով

12:42 12.12.2019

Մի շարք եվրոպական ակումբներ Իտալիայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող էդգար Բաբայանի խփած գեղեցիկ գոլից հետո, հետաքրքրվածություն են ցուցաբերում հայ հարձակվողի նկատմամբ: Այս մասին ասել է «Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Համմեր Սորենսենը: Ամռանը Բաբայանին գնելու առաջարկ էր արել նրա նախկին ակումբը՝ Դանիական «Ռանդերս»-ը:

̰
Պաշտոնական. Գատուզոն գլխավորեց «Նապոլին»

23:13 11.12.2019

Իտալական «Նապոլիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել 41-ամյա Ջենարո Գատուզոյի հետ: Նեապոլիտանական ակումբը արդեն հացրել է մարզում անցկացնել նոր մարզչի գլխավորությամբ: ? Report allenamento ?? https://t.co/h3u2gMtkEV#WelcomeGattuso ? #ForzaNapoliSempre pic.twitter.com/wbsq4fMhUW — Official SSC Napoli (@sscnapoli) December 11, 2019 Պայմանագրի մանրամասները հայտնի չեն, սակայն ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մասնագետն իտալական ակումբի […]

̰
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «Վոլֆսբերգի» հետ խաղի «Ռոմայի» հայտացուցակում

21:44 11.12.2019

«Ռոմայի» մամուլի ծաայությունը Եվրոպա լիգայի խմբային փուլի վրջին տուրի ավստրիական «Վոլֆսբերգի» հետ խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի ազգային հավաքականի և հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է թիմի հայտացուցակում, և ամենայն հավանականությամբ, կմասնակցի հանդիպմանը: «Ռոմայի» հայտացուցակը. 13. Պաու Լոպեզ, 45. Կառդինալի, 83. Մարինատե, 5. Ժուան Ժեզուս, 11. Կոլարով, 20. Ֆասիո, 23. Մանչինի, 24. […]

̰
Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է «Ռոմայի» երկրպագուների հետ

16:30 11.12.2019

Անցած շաբաթվա ընթացքում «Ռոմայի» ֆուտբոլիստներն այցելել են Հռոմի տարբեր հիվանդանոցներ, դպրոցներ և այլ վայրեր, որտեղ հանդիպումներ են անցկացրել ակումբի երկրպագուների հետ: Երեկ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ակումբակիցներ Նիկոլո Ձանյոլոյի և Մարկո Անտենուչիի հետ Հռոմի Սանտա Մարիա դել Ռեդենտորե Տոր Բելլա Մոնակա եկեղեցում հանդիպել են  երկրպագուների հետ: Հենրիխը ելույթ է ունեցել […]

̰
27000 կամավորներ` «Պեկին-2022»-ում

16:24 11.12.2019

«Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է «Միասին կառուցենք երազանքը» արշավը, որի նպատակը կամավորների ներգրավումն է: Միջոցառմանը ներկա են եղել կամավորներ, դերասաններ ու «Պեկին-2008» Օլիմպիական խաղերին մասնակցած չինացի մարզիկներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կազմակերպիչները կարծում են, որ «Պեկին-2022»-ում կլինի 27000 կամավորների անհրաժեշտություն: Նրանք կուղեկցեն մարզիկներին ու երկրպագուներին, կաշխատեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ և […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները հանդիպում կանցկացնեն

23:48 10.12.2019

2020 թվականի ամռանը Հայաստանի և Ադրբեջանի բասկետբոլի հավաքականները կմրցեն իրար հետ: Երկու թիմերը ընդգրկված են փոքր երկրների Եվրոպայի առաջնության B խմբում: Ադրբեջանից բացի, խմբում մեր ընտրանու մրցակիցները կլինեն նաև Իռլանդիայի և Անդորայի հավաքականները: Հանդիպումները կկայանան հունիսի 28-ից հուլիսի 4-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում:

̰
Մարադոնան արտասվել է իր թիմի հաղթանակից հետո

20:33 10.12.2019

«Խիմնասիա և Էսգրիմա» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան իր գլխավորությամբ թիմի առաջին տնային հաղթանակից հետո հուզվել է: Արգենտինայի առաջնության 16-րդ տուրի խաղում 59-ամյա մասնագետի սաները 2:1 հաշվով հաղթել են «Սենտրալ Կորրդոբային»: Հանդիպման ընթացքում հուզականորեն արձագանքելով դրվագներից մեկին՝ Մարադոնան չի կարողացել ոտքի վրա կանգնել և ընկել է: Խաղից հետո լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը […]

̰
Ռոման Աբրամովիչը հրաժարվել է «Չելսին» վաճառել 3 միլիարդ եվրոյով

16:19 10.12.2019

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է ակումբը վաճառել ամերիկացի ներդրող և «Լոս Անջելոս Դոդջերս» բեյսբոլի թիմի համասեփականատեր Թոդ Բոելիին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Բոելին առաջարկել է 3 մլրդ եվրո, ինչը չի գոհացրել ռուս գործարարին: Ըստ աղբյուրի` բանակցությունները դեռ ավարտված չեն և կարող են շարունակվել որոշ ժամանակ հետո: Ավելի վաղ տեղեկություն էր […]

̰
Ավստրալական Կվինսլենդը 2032թ. Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ կներկայացնի

16:10 10.12.2019

Ավստրալիայի Կվինսլենդ նահանգը, որի կենտրոնը Բրիսբեն քաղաքն է, կներկայացնի 2032թ. ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն անցկացնելու հայտ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կվինսլենդի ղեկավարությունը հայտ ներկայացնելու հեռանկարները քննարկել է մի քանի ամիս: Ավստրալացիները նախատեսում են, որ Խաղերի հիմնական մասը կընդունի Բրիսբենը, որին կօգնեն նաև Գոլդ Կոստ և Սանշայն Կոստ հանգստավայրերը: «Դա ավելին է, […]

̰
Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն «Նավթային երկրների աշխարի գավաթ» միջազգային մրցաշարին

12:54 10.12.2019

Հայ բռնցքամարտիկները մարզիչ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ այսօր առավոտյան մեկնել են Խանտի-Մանսիսկի Բելոյարսկ քաղաք՝ մասնակցելու բռնցքամարտի «Նավթային երկրների աշխարի գավաթ» միջազգային մրցաշարին։ Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 7 բռնցքամարտիկով՝ 5 տղա, 2 աղջիկ։

̰
Հակադոպինգային պատիժը քաղաքական դրդապատճառ ունի. Պուտին

11:27 10.12.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում տեղի ունեցած «նորմանդյան ձևաչափով» բանակցություններից հետո մամուլի ասուլիսում անդրադարձել է համաշխարհային հակադոպինգային գործակալության որոշմանը: Համաձայն դրա՝ գործակալությունը ռուս մարզիկներին 4 տարով զրկել  է խոշոր մարզական միջոցառումների մասնակցելու իրավունքից:  Պուտինը այս որոշումը անվանել է օլիմպիական կանոնադրությանը հակասող, քանի որ համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեի կողմից կիրառված պատիժն ունի կոլեկտիվ բնույթ, ինչը […]

̰
Պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել ԵԱ-ում

19:19 09.12.2019

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում և արժանացել արծաթե մեդալի, իսկ 42 կգ քաշային Արման Ալավերդյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցել է 9 մարզիկով ու 2 […]

̰
Մեսսին չի ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում

19:07 09.12.2019

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի Միլանի «Ինտերի» հետ խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: 20 հոգուց կազմված ցուցակում չի ընդգրկվել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Հանդիպմանը չի մասնակցի նաև կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն: «Բարսելոնայի» հայտացուցակը. Տեր Շտեգեն, Նետո, Ինյակի, Ռակիտիչ, Բուսկետս, Տոդիբո, Սուարես, Լենգլի, Վագե, Գրիզման, Ալենյա, Դե Յոնգ, Վիդալ, Յումտիտի, Ժունիոր, Պերես, Պուչ, […]

̰
Խորեն Բայրամյանն ընդգրկվել է ՌՊԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականում

18:46 09.12.2019

«Ռոստովի» հայազգի հարձակվող Խորեն Բայրամյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի արդյունքներով ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում: Այս տուրում «Ռոստովը» 1:4 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին», իսկ  Բայրամյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:  

̰
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին և գրավեց չորրորդ տեղը

18:42 09.12.2019

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Լոնդոնում ավարտված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար մրցամարտում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 2 դասական պարտիաներից առաջինում հաղթել է նորվեգացի գրոսմայստերը, իսկ երկրորդում գրանցվել է ոչ-ոքի։ Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած արագ շախմատի երկու պարտիաներում գրոսմայստերները տարել են մեկական […]

̰
«Յուվենտուսը» կպայքարի նորվեգացի 19-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար

18:05 09.12.2019

«Յուվենտուսը» պատրաստ է վճռական քայլեր ձեռնարկել «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Թուրինցիները կապվել են նորվեգացի հարձակվողի գործակալ Մինո Ռայոլայի հետ` առաջարկելով 3 մլն եվրո աշխատավարձ: «Յուվենտուսը» հետաքրքրված է «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվողով, քանի որ Գոնսալո Իգուաինի պայմանագիրը ավարտվում է 2021 թվականի ամռանը, իսկ Մարիո […]

̰
«Ռոմա»-ն ցանկություն ունի Մխիթարյանին հիմնական պայմանագիր առաջարկել

17:32 09.12.2019

Իտալական Corriere dello Sport պարբերականի հաղորդմամբ` «Ռոման» վերջնական որոշում է կայացրել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ: Ըստ աղբյուրի` հռոմեացիները պատրաստվում են հիմնական պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ և արդեն պայմանավորվել են «Արսենալի» հետ տրանսֆերային արժեքի հարցում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում է վարձավճարով տեղափոխվել «Ռոմա»:

̰
Ռուսաստանը 4 տարով զրկվել է Օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում ելույթ ունենալու իրավունքից. WADA

16:08 09.12.2019

Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն (WADA) դեկտեմբերի 9-ին կայացրել է Ռուսաստանին միջազգային խոշոր մարզական իրադարձություններին մասնակցելու իրավունքից չորս տարով զրկելու որոշում: Առաջարկությունը վերաբերել է Օլիմպիական խաղերին և աշխարհի բոլոր առաջնություններին, ներառյալ ֆուտբոլը և հոկեյը, հայտնում է WADA-ի մամուլի ծառայությունը: Բացի դրանից՝ Ռուսաստանն այս ընթացքում չի կարողանա դիմել միջազգային մրցաշարերի կազմակերպման համար: «Կոմիտեն առաջարկությունը միաձայն հաստատել […]

̰
Ժոզե Մոուրինյոն շփվել է գնդակ մատակարարող տղաների հետ

20:22 08.12.2019

RadioFootball-ը լուսանկար է հրապարակել և գրել. «Ժոզեն ամեն խաղից առաջ շփվում է գնդակ մատակարարող տղաների հետ»:

̰
Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

13:21 08.12.2019

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» 5:2 հաշվով հաղթել է «Մալյորակային, հայտնում է armsport.am-ը: Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին: Արգենտինացին Իսպանիայի առաջնությունում 35-րդ անգամ է հեթ-տրիկ ձևակերպել: Այդպիսով, նա գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, ով Լա լիգայում 34 հեթտրիկ էր ձևակերպել: Պորտուգլացին «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին:

̰
Զավեն Անդրիասյանը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն

13:04 08.12.2019

Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն, հայտնում է armenpress.am-ը: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող մրցաշարի 22 տուրերից հետո Անդրիասյանը հավաքել է 17 միավոր և լրացուցիչ միավորներով գրավել երկրորդ տեղը՝ ոսկե մեդալը զիջելով ռուս Իգոր Լիսիին: Գաբրիել Սարգսյանը 18-րդն է: Նախօրեին էլ Գաբրիել Սարգսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն:

̰
Всем Барев. բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանն իր անգլիացի մարզչին հայերեն է սովորեցրել

19:30 07.12.2019

Ծագումով հայ ռուս մարզիկ Դավիթ Ավանեսյանը իր ինստագրամյան էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ նա իր  մարզիչի հետ առավոտյան վազք է իրականացնում: Ավանեսյանի մարզիչը հայերեն բարևել է իր սանի հետևորդներին: «Всем Барев»,- գրել է բռնցքամարտիկը: Ավանեսյանն իր հետևորդներին տեղեկացրել է, որ հետաքրքիր վազք է ունեցել առավոտյան: Դավիթ Ավանեսյանը դեկտեմբերի 12-ին Բարսելոնում կմասնակցի գոտեմարտի, որտեղ պետք է […]

̰
Էդգար Բաբայանն օգնել է ակումբին Դանիայի առաջնության 19-րդ տուրում

14:17 07.12.2019

Հայատսանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը մասնակցել է ակումբի հերթական խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դանիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Հոբրոն» տանն ընդունեց «Հորսենս»-ին: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Հայաստանի ֆուտբոլի հավաքականից «Հոբրոն»-ի մեկնարկային կազմում էր և խաղին մասնակցեց առանց փոխարինման: Այս տուրից հետո թիմը մրցաշարային աղյուսակում 12-րդն է և ունի 16 միավոր:

̰
BACK_TO_TOP