TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

«Բարսա»-ի նկատմամբ իմ վերաբերմունքը վեր է ցանկացած պայմանագրից. Լիոնել Մեսսի

10:36 03.12.2019

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին հայտնել է, որ հավատարիմ կմնա կատալոնական ակումբին: Նրա պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2021 թվականին: «Մարդիկ, ովքեր աշխատում են ակումբում, գիտեն ինձ: Գիտեն, որ պայմանագրի ժամկետների հետ խնդիր չունեմ: «Բարսա»-ի  նկատմամբ իմ վերաբերմունքը վեր է ցանկացած ստորագրությունից»,- ասել է Մեսսին: Հիշեցնենք, որ վերջերս ակումբի ղեկավարությունը նշել էր, որ 10 տարվա պայմանագիր […]

̰
Մեսսին 6-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»

09:55 03.12.2019

Փարիզի Շաթլե թատրոնում անցկացված գալա-երեկույթի ժամանակ հայտարարվել է 2019 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակակրի անունը։ Նա «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին է։ 32-ամյա արգենտինացին ռեկորդային՝ 6-րդ անգամ է արժանանում այդ մրցանակին՝ առաջ անցնելով Ռոնալդուից, ով «Ոսկե գնդակ»-ի է արժանացել 5 անգամ: Մեսսին «Ոսկե գնդակ» է նվաճել 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին։ Lionel Messi is the […]

̰
Ինձ թվում է՝ ես գիտեմ ՖԻՖԱ-ի ապագա նախագահի անունը. Նոբել Առուստամյան

23:59 02.12.2019

Ռուսական Матч ТВ հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը սոցիալական ցանցերից մեկի իր էջում հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի` իտալերենով հարցազրույցի տեսանյութը և կից գրել․ «Հենրիխ Մխիթարյանը հայերենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, պորտուգալերենին ավելացրել է նաև իտալերենը: Եվ դա ընդամենը երեք ամսում: Ինձ թվում է՝ ես գիտեմ ՖԻՖԱ-ի ապագա նախագահի անունը»,- գրել է հայազգի մեկնաբանը:   Посмотреть эту […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

23:54 02.12.2019

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Փարիզում կայանալիք «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը: Այս մասին հայտնում է Get French Football News-ը: Ըստ աղբյուրի՝ դրա փոխարեն պորտուգալացի ֆուտբոլիստը կմասնակցի Միլանում կայանալիք Կալչոյի գալա երեկոյին, որտեղ նա պետք է ստանա մրցանակներից մեկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընտանիքի հետ […]

̰
«Հոֆենհայմը» հայերեն գրառում է արել ու Սարգիս Ադամյանի մարզաշապիկի խաղարկություն սկսել

21:54 02.12.2019

Գերմանական «Հոֆենհայմը» հայ երկրպագուների մեջ կխաղարկի թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի մարզաշապիկը ֆուտբոլիստի ստորագրությամբ: «Հոֆենհայմը» Facebook-ի իր էջում հայերեն գրությամբ հայտարարություն է տարածել. «Ողջույն, «Հոֆենհայմի» մարզական եկրպագուներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ շնորհակալ ենք բազմաքանակ աջակցության համար: Մեր ռմբարկու Սարգիս Ադամյանը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստել՝ որպես երախտագիտության նշան. իր կողմից ստորագրված մարզաշապիկի խաղարկություն: Ի՞նչ […]

̰
Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour մրցաշարին

21:01 02.12.2019

Լևոն Արոնյանը մասնակցում է  Grand Chess Tour մրցաշարի եզրափակչին, որը մեկնարկել է այսօր Լոնդոնում:  Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Մրցաշարի հաղթողը կստանա 150 հազար դոլար մրցանակ: Երկորդ տեղը գրաված շախմատիստին կտրվի 100 հազար, երրորդ տեղին՝ 60 հազար, չորրորդին՝ 40 հազար դոլար: Կիսաեզրափակչի զույգերը հետևյալն են՝ […]

̰
Ռուս ֆուտբոլիստը հեռացավ «Փյունիկ»-ից

20:21 02.12.2019

26-ամյա կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը հեռացել է «Փյունիկ»-ից: Նրա հետ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Եֆիմովն այս ամռանն էր միացել «Փյունիկին» և անցկացրած 11 պաշտոնական խաղերում դարձել էր 1 գոլային փոխանցման հեղինակ: «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել  Ստանիսլավ Եֆիմովին և մաղթել հաջողություն հետագա կարիերայում:

̰
«Ռոմա»-ում զարմացած են Մխիթարյանի իտալերենի վրա

17:56 02.12.2019

Իտալական «Ռոմայի» ֆեյսբուքյան էջը գրառում է կատարել` հրապարակելով Հենրիխ Մխիթարյանի`իտալերենով հարցազրույցի տեսանյութը: «Բայց Մխիթարյանն արդեն իտալերե՞ն է խոսում: 3 ամիս է` այստեղ է, բայց Միկին արդեն վարժ խոսում է իտալերեն»,- ասվում է իտալական թիմի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել «Վերոնա»-ի  հետ խաղից հետո: Մխիթարյանը գոլի հեղինակ […]

̰
Հաբիբի աշխատասիրությանը կարելի է միայն նախանձել. Բիլյալ Մախով

17:22 02.12.2019

Ռուսաստանցի գերծանրքաշային ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Բիլյալ Մախովը խոսել է Հաբիբ Նուրմագոմեդովի մասին:  Նրա կարծիքով` Նուրմագոմեդովին բաժին հասած փառքի ճանապարհը ամեն մարդ չէ, որ կարող է անցնել արժանապատվորեն: «Նրա մենամարտերը նայում է ամբողջ աշխարհը:  Նրա փառքը հայտնի է ամբողջ աշխարհին: Նրա հաղթանակները խոսում են ամեն ինչի մասին: Ամեն մարդ չէ, որ կարող է անցնել այն […]

̰
Հայազգի անվանի մարզիչը կգլխավորի չինական «Չանգչունգ Յատայ» ակումբը

12:50 02.12.2019

Հայազգի մարզիչ Սամվել Բաբայանը նշանակվել է չինական «Չանգչունգ Յատայ» թիմի գլխավոր մարզիչ: Բաբայանը Ուզբեկստանի ամենահայտնի և ամենաբարձր վարկանիշ ունեցող մարզիչներից է: Փետրվարից նա մարզում էր Տաշքենդի «Լոկոմոտիվը»: 2014 թվականին Տաշքենդի «Պախտակոր»-ը նրա գլխավորությամբ դարձել է երկրի չեմպիոն: 2014 և 2015 թվականներին Բաբայանը ճանաչվել է Ուզբեկստանի լավագույն մարզիչ: Ինչ վերաբերում Բաբայանի նոր ակումբին, ապա այն հանդես […]

̰
Կարծում եմ, որ պետք է բարելավեմ իտալերենս. Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալերենով

12:46 02.12.2019

Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» հետ խաղից հետո իտալերենով  հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլ է խփել խաղի վերջին րոպեներին և արդյունքում հռոմեական ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 3-1 հաշվով: Մխիթարյանը նշել է, որ իր համար շատ կարևոր էր հաղթանակը: Նա խոսել է նաև ընդհանուր ակումբի ու Հռոմի մասին` ասելով, որ քաղաքը իրեն շատ է […]

̰
Ամերիկացի հայտնի բասկետբոլիստն արձագանքել է իր որդուն կանացիության մեջ մեղադրողներին

11:40 02.12.2019

ԱՄՆ Բասկետբոլային ազգային լիգայի նախկին խաղացող Դուեյն Ուեյդն արձագանքել է համացանցում իր տղայի հասցեին արված քննադատություններին: Համացանցի օգտատերերին դուր չէր եկել ընտանեկան լուսանկարում Ուեյնի որդու արտաքին տեսքը: Ոմանք այն անվանել էին «ոչ տղամարդկային»: Օգտատերերին դուր չէին եկել տղայի աղջկական շորն ու ձեռքերի երկար եղունգները: Դուեյնն ասել է, որ իր գլխավոր խնդիրը երեխաների բարեկեցությունն ապահովելն է, […]

̰
Զլատան Իբրահիմովիչին «Մալմյո»-ում մեղադրում են դավաճանության մեջ

11:03 02.12.2019

Շվեդական «Մալմյո»-ի ֆան-ակումբի փոխնախագահ Կավե Խոսեյնպուրը Զլատան Իբրահիմովիչին մեղադրել է դավաճանության մեջ: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը իր մարզական կարիերան սկսել է հենց «Մալմյո» ակումբից և նրա՝ «Համմարբյու» ակումբի համասեփականատեր դառնալու որոշումը զայրացրել է «Մալմյո»-ի երկրպագուներին:  «Համմարբյու»-ն մշտապես «Մալմյո»-ի սկզբունքային մրցակիցն է եղել:  Վերջին օրերին երկրպագուները՝ Իվբրահիմովիչի դեմ  բազմաթիվ բողոքի ակցիաներ ձեռնարկեցին:  Նրանք փորձեցին այրել Իբրահիմովիչի արձանը, […]

̰
Ու՞մ կհասնի «Ոսկե գնդակը»

10:32 02.12.2019

Այսօր երեկոյան Փարիզում հայտնի կդառնա, թե ով կտիրանա «Ոսկե գնդակ» մրցանակին: Հիմնական թեկնածուներն են «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և անգլիական «Լիվերպուլ» ակումբի հոլանդացի խաղացող Վիրջիլ Վան Դեյկը: Մինչդեռ «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին համոզված է, որ ամենաարժանի թեկնածուն իր ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է: «Ես ուզում եմ, որ մրցանակը ստանա Ռոնալդուն, քանի որ նա […]

̰
Մեսսին իր առաջին գոլը խփեց «Ատլետիկո»-ի նոր մարզադաշտում ու սահմանեց նոր ռեկորդ

10:21 02.12.2019

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր առաջին գոլը խփեց Մադրիդի «Ատլետիկո» ակումբի նորակառույց «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Մեսսին միակ ու հաղթական գնդակը խփել է խաղի վերջնամասում՝ 86-րդ րոպեին: Այս գոլով Մեսսին նոր յուրահատուկ ռեկորդ է սահմանել: Իսպանիայի առաջնության շրջանակներում Մեսսին գոլեր է խփել 38 մարզադաշտերում: Սա Լա Լիգայի բացարձակ ռեկորդ է: Այս գոլը […]

̰
Լիլիթ Մկրտչյանի արդյունքը Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի կանանց առաջնությունում

10:04 02.12.2019

Մոնակոյում ավարտվեց Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի կանանց առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը: Կայծակնային շախմատի մրցաշարում Լիլիթը և մյուս շախմատիստուհիներն անցկացրեցին 13-ական պարտիա: Լիլիթը դրանցից 8-ում հաղթեց, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի և կրեց 3 պարտություն: 13 հնարավորից 9 միավորով Մկրտչյանը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը՝ 91 շախմատիստուհիների մրցապայքարում: Իսկ արագ շախմատի առաջնությունում Մկրտչյանն անցկացրած […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը հավասար գոտեմարտում պարտվեց Ռոման Վլասովին

09:41 02.12.2019

Մոսկվայի «Գրան-Պրի»-ի շրջանակներում ըմբշամարտի աշխարհի հավաքականը մրցել է Ռուսաստանի հավաքականի դեմ: Աշխարհի թիմի կազմում հանդես է եկել նաև Արսեն Ջուլֆալակյանը: Արսենը գոտեմարտել է իր վաղեմի մրցակցի` Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովի հետ: Ռուս մարզիկը 77 կգ քաշայինների եզրափակչում լարված ու համառ պայքարում կարողացել է 3:2 հաշվով առավելության հասնել Ջուլֆալակյանի նկատմամբ: Առաջին գոտեմարտում Ջուլֆալակյանը ժամանակից շուտ 10:2 […]

̰
Հրանտ Մելքումյանը 4-րդն է Զագրեբի մրցաշարում

12:55 01.12.2019

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը 4-րդն է Զագրեբի մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զագրեբի միջազգային մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերը հաղթանակ տոնեց և 11 հնարավորից հավաքելով 7 միավոր մրցաշարային աղյուսակում կիսեց 2-4-րդ տեղերը: Բայց լրացուցիչ միավորներով Մելքումյանը գրավեց միայն 4-րդ հորիզոնականը: Հաղթողը Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկն է, ով 11 հնարավորից հավաքեց 7,5 միավոր:

̰
Հաբիբ Նուրմագոմեդովի եղբայրը՝ Ուսմանը, նոկաուտի է ենթարկել ուկրաինացի մարտիկին

17:39 30.11.2019

Հաբիբ Նուրմագոմեդովի եղբայրը՝ Ուսմանը, նոկաուտի է ենթարկել ուկրաինացի մարտիկին: Մենամարտին, որը կայացել է Աբու-Դաբիում հետևել է նաև Հաբիբը: Ուսման Նուրմագոմեդովը տեխնիկական նոկաուտով է հաղթել Ուկրաինան ներկայացնող Ռոման Գոլովինովին ADW UAE Warriors 9 մրցաշարում: Մենամարտը տևել է 3 րոպե 20 վայրկյան: Մրցավարը դադարեցրել է մրցամարտը Ուսման Նուրմագոմեդովի հուժկու հարվածներից հետո: 21-ամյա Ուսմանը հաղթել է իր բոլոր […]

̰
Համաճարակի պատճառով «Սոչի»-«Օրենբուրգ» ֆուտբոլային հանդիպումը հետաձգվեց

16:55 30.11.2019

Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Սոչի»-«Օրենբուրգ» հանդիպումը հետաձգվել է: Ռուսաստանի Պրեմիեր լիգան հայտնում է, որ ֆորսմաժորային հանգամանքների պատճառով, նաև հաշվի առնելով «Սոչի» ակումբի դիմումը, որին աջակցել է «Օրենբուրգ» ակումբը, դեկտեմբերի 1-ին նախատեսված խաղը հետաձգվել է: Խաղի մեկնարկի ամսաթիվը և ժամանակը կհայտարարվեն ավելի ուշ: Ավելի վաղ նշել էինք, որ «Սոչի» ակումբի ֆուտբոլիստների շրջանում համաճարակ […]

̰
Բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը դարձել է WBA Asia South-ի վարկածով աշխարհի չեմպիոն

16:25 30.11.2019

Հայազգի բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը WBA Asia South-ի վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն։ Չեմպիոնական գոտու համար մենամարտը տեղի է ունեցել Մոսկվայում: 30-ամյա մարզիկը Տանզանիայի ներկայացուցիչ Կուլվու Բուշիրին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։

̰
Հակադոպինգային սկանդալ. SHANTNEWS-ի անդրադարձը

15:00 30.11.2019

Հակադոպինգային համաշխարհային գործակալության՝ Ռուսաստանի նկատմամբ սկսած գործընթացը ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անվանել է «կռիվ առանց կանոնների», նույնիսկ՝ պատերազմ: Եթե հակադոպինգային գործակալությունը Ռուսաստանին կարգավիճակից զրկելու որոշում կայացնի, ապա ռուս մարզիկները կարող են զրկվել միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից:  Հակադոպինագային համաշխարհային կազմակերպությունը Ռուսաստանի նկատմամբ վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերի 9-ին: Համաշխարհային հակադոպինգային գործակալության, այսպես ասած, համապատասխանության կոմիտեն  նոյեմբերի […]

̰
Հայտնի է «Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդի անունը

13:15 30.11.2019

Ունաի Էմերիի հրաժարականից հետո հայտնի է դարձել Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդի անունը: Ըստ տեղեկությունների պաշտոնի հիմնական հավակնորդը «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն է: Այս պահին պորտուգալացի մասնագետի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում «զինագործների» ղեկավարության հետ: Նունուն «Վոլվերհեմփթոնի» ղեկավարում է 2017 թվականից: Առաջին մրցաշրջանում թիմը Չեմպիոնշիպից դուրս է բերել ԱՊԼ, երկրորդ […]

̰
Հրանտ Մելքումյանը նախավերջին տուրում հաղթեց. Tournament of Peace 2019

11:57 30.11.2019

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում ավարտին է մոտենում բարձր վարկանիշ ունեցող շախմատային մրցաշարը: 10-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթել է Հրվոջ Ստևիչին: Վերջին տուրից առաջ Մելքումյանն ունի 6 միավոր և Էտյեն Բաքրոյի ու Մարկոս Ռագգերի հետ կիսում է 3-5 տեղերը: Վերջին տուրում հաղթելու դեպքում Մելքումյանը կարող է հավակնել մրցանակային տեղի: Մրցաշարի միանձնյա առաջատարը 6,5 միավորով ուկրաինացի Վասիլի […]

̰
Լիլիթ Մկրտչյանը հաջող է մեկնարկել․ Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի կանանց առաջնություն

11:50 30.11.2019

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաջող է մեկնարկել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը: Մրցաշարի առաջին օրը շախմատիստուհիներն անցկացրել են կայծակնային շախմատի 13-ական պարտիա: Լիլիթը դրանցից 8-ում հաղթել է, 2 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել է 3 պարտություն: 13 տուրից հետո 9 միավորով Մկրտչյանն առաջատարների խմբում է: Մոնտե Կառլոյում ընթացող կայծակնային շախմատի […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է վենեսուելացի ըմբիշին և սպասում է Ռոման Վլասովի հետ գոտեմարտին

11:36 30.11.2019

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Մոսկվայի «Գրան-պրի»  գավաթի խաղարկությունում իր առաջին գոտեմարտն է անցկացրել: Ջուլֆալակյանը ժամանակից շուտ 10:2 հաշվով հաղթել է վենեսուելացի Ռիվաս Վուելեկսիսին: Մինչ այդ, Արսենը հայտարարությամբ էր հանդես եկել և տեղեկացրել, թե երբ կլինի իր և ռուս անվանի ըմբիշ Ռոման Վլասովի մենամարտը: «Ես և Վլասովը նոյեմբերի 29-ին մեկական […]

̰
Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է. Բարտոմեու

11:31 30.11.2019

«Բարսելոնա» ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Բարտոմեուն դա ասել է ակումբի 120-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ: «Բարսելոնա»-ի պատմությունը 120 տարվա մշտական ​​պայքար է: Սրանք 120 տարվա խոչընդոտներ են, որոնք մենք հաղթահարել ենք, և որոնք ամբողջ ընթացքում մեզ ուժեղացրել են: Սրանք հաջողության և պարտության 120 տարիներ էին, […]

̰
Բերեզովսկին պաշտպանել է Խաշմանյանին

11:20 30.11.2019

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sputnik Armenia-ին տված հարցազրույցում խոսել է ազգային ընտրանու շուրջ ստեղծված իրավիճակի և գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասին: Մասնավորապես, Բերեզովսկին ասել է, որ թեև քիչ է շփվել Խաշմանյանի հետ, բայց այդ մի քանի օրերի ընթացքում համոզվել է, որ նա իր գործի գիտակ է: «Մարզումների ժամանակ նա զուսպ է ու […]

̰
Հովհաննես Բաչկովը միացել է վարչապետի մարտահրավերին

11:17 30.11.2019

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին՝ Challenge-ին։ Բաչկովը մարտահրավեր է ուղարկել արտերկրում բնակվող 3 հայ մարզիկների՝ Արթուր Աբրահամին, Կարո Մուրադին և Ազատ Հովհաննիսյանին։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ կոչ էր արել ամսական 10 հազար դրամ փոխանցել հիմնադրամի հաշվին: Նա առաջարկել […]

̰
«Սոչի» ակումբում համաճարակ է, Ալեքսանդր Կարապետյանի վիճակը լավ է

11:15 30.11.2019

ՌԴ Պրեմիեր լիգայի «Սոչի» ակումբը, որտեղ հանդես է գալիս նաև Ալեքսանդր Կարապետյանը, լուրջ խնդրի առաջ է կանգնել: Բանն այն է, որ ակումբի ֆուտբոլիստների շրջանում ինֆեկցիոն անգինայի համաճարակ է բռնկվել: Թիմի հիմնական կազմի միանգամից 10 խաղացող հիվանդացել է: Թիմի գրեթե ամբողջ միջին գիծը շարքից դուրս է եկել: Ալեքսանդր Կարապետյանը տեղեկացրել է, որ ինքը լավ է, բայց […]

̰
BACK_TO_TOP