12:41 07.12.2019
ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կոլինան ասել է իտալական ANSA գործակալությանը: «Ապշեցի՝ կարդալով, որ տեղեկություններ կան, թե ես ապօրինի ձևով հայ երեխայի եմ որդեգրել: Հարգում եմ այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով երեխա են որդեգրում, սակայն […]
12:30 07.12.2019
Երևանի «Փյունիկ»-ի նախագահ Արթուր Սողոմոնյանն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Արսեն Աղաջանյանի թեկնածության մերժմանը. ««2019 թվականի դեկտեմբերի 6-ը անկասկած հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն է։ Հերթական անգամ ֆուտբոլային պաշտոնյաները ցուցաբերեցին իրենց կողմնակալ վերաբերմունքն ու օբյեկտիվության բացակայությունը, դրանով իսկ թաղելով լավ փոփոխությունների հասնելու բոլոր հույսերը։ Ի սկզբանե անտրամաբանական էր որոշումների կայացման սկզբունքը․ թեկնածուներից մեկն էր […]
22:46 06.12.2019
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող արագ շախմատի առաջնության 13 տուրերից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքեց 10,5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 13-րդն է: Շախմատիստները դեկտեմբերի 7-ին կմրցեն կայծակնային շախմատում:
22:41 06.12.2019
«Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Եվգենի Կոբոզևի, կիսապաշտպաններ Մարկո Բուրզանովիչի, Հովհաննես Պողոսյանի և հարձակվողներ Դմիտրի Սիչյովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ: «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:
21:48 06.12.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Оттава Сенаторс-ի հոկեիստ Նիկիտա Զայցևը երեխաներին խլում է իր նախկին կնոջից՝ Մարգարիտայից: Տեսանյութը հասանելի է Mash Telegram ալիքով: Ըստ Mash-ի՝ երեք հոգի՝ Զայցևը, նրա հայրը և ընկերը, սպասել են, որ մարզիկի նախկին կինը երեխաների հետ դուրս գա փողոց: Այնտեղ կնոջից, որին ուղեկցել է դայակը, խլել են երկու երեխաներին: Տեսանյութում երևում […]
19:16 06.12.2019
Ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 34 անդամ-կազմակերպություններից գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել է 27 թեկնածու, որպես ՀՖՖ կանոնադրության չափանիշներին համապատասխանող համարվել է 24-ը` 16 տեղի համար: «Նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու, համապատասխանում է կանոնադրությանը երեքը»,- տեղեկացրեց Ազարյանը: ՀՖՖ ներկայիս գլխավոր […]
18:57 06.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ համարվում է 34 կազմակերպություն, որոնք ունեն իրավունք ներկայացնելու գործադիր կոմիտեի անդամներ և թեկնածուներ: Այսօր՝ ժ. 18։00-ին ավարտվեց բոլոր թեկնածուների գրանցումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այսօր տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում կա մի հարց, որը […]
16:44 04.12.2019
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ Արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, որոնց մեջ շատ են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրության վերաբերյալ շահարկումները, թափանցիկություն չապահովելու համար ՀՖՖ-ի հասցեին հնչող մեղադրանքները, Ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային հասարակությանը դրսևորել զսպվածություն և հանդուրժողականություն, զերծ […]
14:02 04.12.2019
Պարզվում է` «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության քվեարկության ժամանակ մի շարք ուշագրավ արդյունքներ են գրանցվել: Ինչպես հայտնի է, այս մրցանակի տերը որոշվում է մարզական լրագրողների քվեարկությունների արդյունքներով, իսկ այդ լրագրողները ներկայացնում են գրեթե ամբողջ աշխարհը: Լրագրողների բազմազանության մեջ նաև նախապատվությունների բազմազանություն է գրանցվել: Օրինակ` Շրի Լանկայի ներկայացուցիչն առաջին տեղը տվել է անգլիական «Լիվերպուլ» ակումբի պաշտպան Տրենտ Ալեքսանդր […]
13:50 04.12.2019
«Ռոմա»-ի առաջատարներից մեկը՝ Լորենցո Պելեգրինին, խոսել է իր թիմակիցների և առաջիկա սպասելիքների մասին: «Վստահ եմ, որ հիանալի մրցաշրջան ենք անցկացնելու: Ձանիոլոյի, Միկիի և Ջեկոյի կողքին խաղալը մեծագույն հաճույք է: Հիանալի կոլեկտիվ է հավաքվել, և մենք պատրաստ ենք պայքարել յուրաքանչյուրի դեմ: Ես սկսել եմ ավելի մոտիկ խաղալ հարձակվողներին, ինչն ինձ գերագույն հաճույք է պատճառում»,- խոստովանել է […]
13:49 04.12.2019
Լոնդոնում ընթացող Grand Chess Tour մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով դարձյալ ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի հետ: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Այս զույգը իր երկրորդ պարտիան ևս ավարտել է ոչ-ոքի: Կիսաեզրափակչի՝ Կարլսեն-Վաշյե-Լագրավ և Արոնյան-Դին Լիժեն զույգերը դասական պարտիաներում երկուական ոչ-ոքիներից հետո խաղալու […]
13:32 04.12.2019
Լիսաբոնում կայացած խառը մարտերի MMA մրցաշարում հանդիպել են Էդեր Լոպեսն ու Դիեգո Նևեշը: Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում, այն բանից հետո, երբ երկու մարտիկները միաժամանակ միմյանց ենթարկել են նոկաուտի, ինչը շատ հազվադեպ է պատահում: Միաժամանակյա հարվածներից հետո երկու մարտիկներն էլ վայր են ընկել, սակայն մրցավարը կարողացել է որոշել հաղթողին: Էդեր Լոպեսին է շնորհվել հաղթանակը, քանի […]
13:08 04.12.2019
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, քննադատել է «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ընթացքում նրա պահվածքի համար: Պատասխանելով լրագրողի` Ռոնալդուի բացակայության մասին հարցին, Վան Դեյկը կատակով ասել էր. «Իսկ Ռոնալդուն մրցակի՞ց էր»: «Մարդիկ իրականությունից դուրս են ապրում: Ինչպիսի համեստություն: Այո՛, հայտնի էր, որ Կրիշտիանուն չի հաղթելու, բայց դա արդեն այլ թեմա […]
12:50 04.12.2019
«Սոչի» ակումբի նորեկ Էրիկ Վարդանյանը ծնկի վիրահատության է ենթարկվել: «Էրիկի ծնկի հետ խնդիրները մշտապես անհանգստացրել են: Նրան հետազոտել էր լավագույն բժիշկներից մեկը և ասել, որ եթե Վարդանյանը ցանկանում է ֆուտբոլ խաղալ առանց ցավի, պետք է վիրահատվի: Այսօր նա վիրահատության է ենթարկվել: Բժիշկը ասել է, որ ապաքինումը կտևի 3-6 ամիս»,- նշել է Վարդանյանի գործակալը: Հիշեցնենք, որ […]
12:43 04.12.2019
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը հաղթել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած Santa Claus Cup միջազգային մրցաշարում: Ընդ որում, սա Անաստասիայի առաջին հաղթանակն է միջազգային մրցաշարում: «2019 թվականն ավարտում ենք լավ նոտայի վրա, և ինչո՞ւ 20 տարեկանում առաջին անգամ չհաղթել միջազգային մրցաշարում»,- գրել է Անաստասիան «Ինստագրամում» և լուսանկարներ տեղադրել: Մրցումներին կանանց մենասահքում հանդես են եկել […]
11:46 04.12.2019
Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի ընդամենը մեկ մարմնամարզիկ՝ Արթուր Դավթյանը: Այս մասին հայտնել են մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու մարզիկ Արթուր Ավետիսյանը: «Ունենք վարկանիշային երեք մրցում՝ Մելբուրն, Բաքու, Դոհա․ կգնանք միայն Դոհա։ Կունենանք օլիմպիական միայն մեկ մասնակից, վերջ։ Կա ևս մեկ շանս՝ Եվրոպայի առաջնությունը։ Բայց այն նորից կայանալու է Բաքվում։ Մենք չենք մասնակցելու։ […]
23:44 03.12.2019
Երևանի «Փյունիկը» ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել․ «Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում «Փյունիկ» ՖԱ-ն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: Ներկայացնենք, թե ինչու է մեր ընտրությունը կանգ առել հենց պարոն Աղաջանյանի վրա: ՀՖՖ նոր նախագահը չպետք է կապ ունենա Հայաստանի առաջնության որևէ ակումբի հետ: Բացի այդ, […]
18:56 03.12.2019
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարզական միջոցառում, որին մասնակցել են զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ: Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար […]
14:37 03.12.2019
Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Արզումանյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած մարզման ընթացքում փորձարկել է մի շարք հայ խաղացողների: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի Մ-16 հավաքականը 2020 թվականի հուլիսի 14-19-ը Ջիբրալթարում կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
14:10 03.12.2019
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացավ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը: Վեցերորդ անգամ հեղինակավոր մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Այս ցուցանիշով արգենտինացին առաջ անցավ Կրիշտիանու Ռոնալդուից: Հայտնի է դարձել, թե ինչպես են քվեարկել բոլոր երկրների ներկայացուցիչները: Փաստաթղթերից երևում է, որ Հայաստանի ներկայացուցիչը առաջին տեղը տվել է Կրիշտիանու Ռոնալդուին, Մեսսին երկրորդն է, իսկ Վան Դեյկը` […]
13:21 03.12.2019
Դեկտեմբերի 3-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվել է 12-րդ խմբում: Մեր ընտրանու մրցակիցներն են Սերբիայի, Դանիայի և Լատվիայի հավաքականները։ Հանդիպումները կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբերի 24-30-ը՝ Սերբիայում։
13:13 03.12.2019
Մ-19 Եվրո-2019-ի ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը ստացել է Եվրո-2019-ի «Արդար խաղի» (Fair play) մրցանակը: Այս մասին հայտնում ՀՖՖ պաշտոնական կայքը: Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հուլիսի […]
13:10 03.12.2019
Լիոնել Մեսսիի ընտանիքի անդամների մասնակցությամբ շատ հետաքրքիր ու հուզիչ տեսանյութ է հրապարակվել: Մեսսին ունի երեք որդի` 7-ամյա Տիագոն, 4-ամյա Մատեոն և 1 տարեկան Չիրոն: Տեսանյութում, երեք տղաների հետ, Լիոնելի կինը՝ Անտոնելան, շնորհավորում է ամուսնուն «Ոսկե գնդակը» ստանալու կապակցությամբ և ասում, որ Մեսսին իրենց համար օրինակ է ծառայում և ոգեշնչում: Որդիներից ավագը համբույր է ուղարկել իր […]
12:55 03.12.2019
Փարիզում «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը մասնակցել են նաև Լիոնել Մեսսիի որդիները: Այն պահին, երբ հայտարարվել է գլխավոր մրցանակակրի՝ Մեսսիի անունը, նրա որդիները՝ 7 տարեկան Տյագոն և 4 տարեկան Մատեոն, գրկախառնվել են և սկսել են ծիծաղել: Երեխաների արձագանքն անմիջապես հայտնվել է տեսախցիկների ուշադրության կենտրոնում: Mateo and Thiago ?? pic.twitter.com/RoyQIo7639 — Mariam (@FCBMariam_) December 2, 2019
12:35 03.12.2019
Լոնդոնում ընթացող Grand Chess Tour մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի հետ: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Այս զույգը իր առաջին պարտիան ևս ավարտել է ոչ-ոքի: Մրցաշարի հաղթողը կստանա 150 հազար դոլար մրցանակ: Երկորդ տեղը գրաված շախմատիստին կտրվի 100 […]
12:30 03.12.2019
Ռուսաստանի Դաշնության հակադոպինգային գործակալության գլխավոր տնօրեն Յուրի Գանուսը կարծիք է հայտնել, թե ինչպես կարող է Ռուսաստանը մեղմ պատժի արժանանալ համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից: Նա հիշեցրել է, որ խնդիրը ծագել է մոսկովյան լաբորատորիայում տվյալների բազայի փոփոխությունից հետո: Գանուսը նշել է, որ եթե ՌԴ իշխանությունները պաշտոնապես հայտարարեն, որ գտել են մեղավորներին և կարողանան ներկայացնել տվյալների իրական բազան, […]
12:11 03.12.2019
Սամբիստ Վահագն Չալյանը արծաթե մեդալ է նվաճել Նուր-Սուլթանում անցկացված Ղազախստանի նախագահի գավաթում: Մրցաշարն աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: Մարզական սամբոյի մրցաշարի 82 կգ քաշային կարգում արցախցի մարզիկը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ուկրաինացի Դմիտրո Ստեցենկոյին և գրավել երկրորդ տեղը: Աշխարհի գավաթի խաղարկության այս փուլին մասնակցել է 13 երկրի 150 սամբիստ:
12:00 03.12.2019
France Football-ը սահմանել է նաև մրցանակ տարվա լավագույն ֆուտբոլիստուհու համար: Այս տարի մրցանակին արժանացել է ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Մեգան Ռափինոն: Քվեարկության արդյունքում երկրորդ տեղում է Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուսի Բրոնզը, իսկ եռյակը եզրափակել է Միացյալ Նահանգների հավաքականի ևս մեկ հարձակվող՝ Ուես Մորգանը: Հիշեցնենք, որ այս տարի ԱՄՆ-ի կանանց հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն: 34-ամյա Մեգան Ռափինոն […]
10:55 03.12.2019
Մինչ Մեսսին ու երկրպագուները հերթական մրցանակից հետո ցնծության մեջ են, նրա վաղեմի մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն ստիպված է բավարարվել իտալական Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսով: Թուրինի «Յուվենթուս»-ի պորտուգալացի հարձակվողը, ինչպես հայտնի է, չի մասնակցել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը: Իտալական մամուլը տեղեկացրել է, որ նա այդ ժամանակ մասնակցել է Ա սերիայի մրցանակաբաշխությանը, որտեղ էլ ճանաչվել է Իտալիայի առաջնության […]
10:36 03.12.2019
«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին հայտնել է, որ հավատարիմ կմնա կատալոնական ակումբին: Նրա պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ ավարտվում է 2021 թվականին: «Մարդիկ, ովքեր աշխատում են ակումբում, գիտեն ինձ: Գիտեն, որ պայմանագրի ժամկետների հետ խնդիր չունեմ: «Բարսա»-ի նկատմամբ իմ վերաբերմունքը վեր է ցանկացած ստորագրությունից»,- ասել է Մեսսին: Հիշեցնենք, որ վերջերս ակումբի ղեկավարությունը նշել էր, որ 10 տարվա պայմանագիր […]