TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Իտալիա

15:47 17.11.2019

Նոյեմբերի 16-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց իտալական Կատանիա քաղաք, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի ԵՎՐՈ 2021-ի որակավորման խմբային փուլի հանդիպումը Իտալիայի ընտրանու հետ: Թիմը հանգրվանել է «Գրանդ Օտել Բայա Վերդե» հյուրանոցում։ Նոյեմբերի 17-ին մեր ընտրանին կանցկացնի մեկ մարզում, իսկ նոյեմբերի 18-ին կկայանա երիտասարդական հավաքականի նախախաղային մարզումը «Ցիբալի» մարզադաշտում: Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին։ […]

̰
Ջանլուիջի Դոննարուման շրջել է ողողված Վենետիկում

14:26 17.11.2019

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինայի և թիմի մենեջեր Ջանլուկա Վիալիի ընկերակցությամբ, շրջել է ջրով ողողված Վենետիկում: Բոսնիայի հետ խաղից հետո թիմը որոշել է աջակցություն հայտնել ջրի մեջ գտնվող քաղաքին, որին պատուհասել է վերջին 50 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենամեծ ջրհեղեղը: Ջրի մակարդակն արդեն իջել է, բայց քաղաքի որոշ վայրերում, մասնավորապես […]

̰
Ռուս մարզիկը և նրա ընկերուհին դաժան ծեծի համար ազատազրկվել են

17:29 16.11.2019

Նովոսիբիրսկի դատարանը դատապարտել է խառը մարտարվեստների մարզիկ Մարկ Բելիխին և նրա ընկերուհի Եկատերինա Կուրլաևային անցորդին դաժան ծեծի ենթարկելու համար: Այդ մասին հայտնում է Sport24-ը: Ըստ քննչական տվյալների՝ այս տարվա հունվարին Բելիխը և Կուրլաևան փողոցում հատուկ դաժանությամբ ծեծի են ենթարկել 34-ամյա մի տղամարդու: Մարզիկը նրան գցել է գետնին, աղջիկը չորս հարված է հասցրել նրան: 21-ամյա մարզիկը […]

̰
ԱԺ պատգամավորները շախմատ են խաղում Հայրենիքի պաշտպանների հետ

16:14 16.11.2019

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, այլք շախմատ են խաղում […]

̰
Հայաստան- Հունաստան խաղի ժամանակ ինչո՞ւ են բերման ենթարկել ՖԱՖ-ի անդամներին․ մանրամասներ

12:30 16.11.2019

Երեկ տրիբունաներում լարվածություն է առաջացել նաև ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ: Խաղի վերջնամասում ՖԱՖ երկրպագուների ակումբի սեկտորում տեղի ունեցած միջադեպի պատճառով ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել 4 անձի և զեկուցել, որ ծառայություն իրականացնող անվտանգության աաշխատակիցները մատնացույց են արել նշված 4 քաղաքացիներին: Նրանց վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Արդեն կեսգիշերից […]

̰
Ռաֆայել Վահանյանն առաջատարների թվում է. Շախմատի վետերանների ԱԱ

11:48 16.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝  Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հանդես են գալիս 50-ից բարձր տարիքայինների խմբում, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում մեր միակ ներկայացուցիչը Ռաֆայել Վահանյանն է: Երեկ երեկոյան կայացել է առաջնության չորրորդ տուրը, որը, ի տարբերություն նախորդ երկու տուրերի, շատ անհաջող […]

̰
ԱՄՆ-ում այսօր խառը մարտերի ռինգ դուրս կգան 12 տարեկան 2 աղջիկներ

11:25 16.11.2019

Այսօր ԱՄՆ-ի Սպոքեն քաղաքում կանցկացվի խառը մարտերի հերթական մրցաշարը, որին կմասնակցեն միայն կանայք: Ընդհանուր ամամբ կանցկացվի 6 մենամարտ: Արտասովոր ոչինչ չէր լինի այս մրցաշարում, եթե մենամարտերից մեկում մրցող զույգը չլինեին 12 տարեկան աղջիկները: Դարինա Գլեսսբերնի և Լոլա Պապադատոսի համար ռինգ դուրս գալն ինքնանպատակ չէ: Նրանք շատ փոքր տարիքից են մարզվում: Իսկ մարզիչները համոզված են, որ […]

̰
ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլի 24 հավաքականներից 12-ը արդեն հայտնի են

10:56 16.11.2019

Նոյեմբերի 15-ին որոշվեցին ևս երկու հավաքականներ, որոնք հանդես կգան  2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Եվրո-2020-ի ուղեգիր նվաճած Բելգիայի, Ռուսաստանի,   Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Չեխիայի հավաքականներին երեկ Ֆինլանդիայից բացի միացավ նաև Շվեդիայի հավաքականը: Ի դեպ, Ֆինլանդիայի հավաքականը իր պատմության ընթացքում առաջին ագամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Հիշեցնենք, որ Եվրոպայի […]

̰
Իտալիայի հավաքականը գերազանցել է 80-ամյա վաղեմության ռեկորդը

10:38 16.11.2019

Իտալիայի հավաքականը գերազանցել է 80-ամյա վաղեմության ռեկորդը: Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակն Իտալիայի հավաքականի համար 10-րդ անընդմեջ հաղթանակն էր ընկերական և պաշտոնական խաղերում: Նախորդ ռեկորդը 9 անընդմեջ հաղթանակն էր, բայց դա տեղի էր ունեցել 80 տարի առաջ: 1938-1939 թվականների ընթացքում Իտալիայի հավաքականը Վիտտորիո Պոցցոյի գլխավորությամբ տարավ 9 անընդմեջ հաղթանակ, իսկ 1938 […]

̰
Հայ երկրպագուն դեռ մնում է ֆիննական բանտում

10:16 16.11.2019

Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման անդամներն իրենց աջակցությունն են հայտնել երկրպագու Երվանդ Իսմայիլյանին, որն արդեն 1 ամիս է՝ ֆիննական բանտում է: ՖԱՖ-ի անդամները Հունաստանի հետ խաղի ընթացքում վանկարկել են «Երո երևանսկի»:  Հիշեցնենք, որ Երվանդ Իսմայիլյանը ֆիննական բանտում է հայտնվել Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ գրանցված միջադեպից հետո՝ արմատներով թուրք երկրպագուի բողոքի […]

̰
Կրակոցներ ֆուտբոլային հանդիպման ժամանակ. կան վիրավորներ

10:07 16.11.2019

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատանեկան երկու ակումբների ֆուտբոլային հանդիպման ժամանակ կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Պլեզանտվիլ քաղաքում: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ առնվազն երկու մարդ է վիրավորվել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:  Մարզադաշտում խուճապ և իրարանցում է սկսվել: Մեղավորների կամ ձերբակալվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Եթե այսպես Իտալիա գնան, 8 գնդակ են ընդունելու. ՀՀ հավաքականի նախկին ֆուտբոլիստի կանխատեսումը

10:05 16.11.2019

Եվրո 2020-ի այն խմբում, որտեղ Հայաստանն է հանդես գալիս, ամեն ինչ պարզ է: Իտալիան ժամանակից շուտ էր նվաճել ուղեգիր, իսկ երեկ մեր խմբից երկրորդ ուղեգիրը բաժին հասավ Ֆինլանդիայի հավաքականին: Ֆինները 3-0 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնի հավաքականին: Նույն հաշվով էլ արտագնա խաղում իտալացիներn առավելության հասան Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ: Ինչ վերաբերում է Հայաստան-Հունաստան հանդիպմանը, ապա հույների […]

̰
Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ՖԱՖ-ի մի քանի անդամի

22:52 15.11.2019

SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ՖԱՖ-ի մի քանի անդամի։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Հունաստանի դեմ խաղում

20:29 15.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Հունաստանի դեմ խաղում: Հայաստան-Հունաստան խաղը կմեկնարկի 21:00-ին։

̰
Արթուր Ալեքսանյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան կնշանակվի

20:21 15.11.2019

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը։ «Արդեն ավելի քան կես դար է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Աջակցելով երեխաներին վերաբերող խնդիրների մասին իրազեկմանը և […]

̰
Դևիդ Բեքհեմը վերցրել է երեխաներին ու տեղափոխվել էլիտար առանձնատուն

19:00 15.11.2019

Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը վերցրել է երեխաներին ու հեռացել այն տնից, որտեղ ապրում էր կնոջ՝ Վիկտորյայի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ֆուտբոլիստը վարձել է շքեղ առանձնատուն Բևեռլի Հիլզում: Տունն ունի ապակյա պատեր, լողավազան, 6 ննջասենյակ, 10 լոգասենյակ: Ընդհանուր առմամբ առանձնատունը նրան արժեցել է 25 հազար դոլար: Հոր հետ այդ տանն են 20-ամյա Բրուքլին, 17-ամյա […]

̰
Խորհրդարանում ծափերով են դիմավորել հաղթանակով հայրենիք վերադարձած Արսեն Ջուլֆալակյանին

16:28 15.11.2019

Խորհրդարանում այսօր ծափերով դիմավորեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին օրեր առաջ գրանցած հերթական մարզական հաջողության համար: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Լոնդոն-2012» Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը: «Շաբաթ-կիրակի էր, Ազգային ժողովից ազատ էի, որոշեցի գնալ […]

̰
Բրազիլացի դարպասապահի անհավանական «սխրանքը»

13:50 15.11.2019

Բրազիլական «Ֆիգեյրենսե» ակումբի դարպասապահ Ժոաո Կարլոսը կարողացել է փրկել դարպասը 100 տոկոսանոց գոլից` գտնվելով դարպասի արտաքին հատվածում: Տեսանյութը հայտնվել է «Թվիթերում»: Ազգային առաջնության 35-րդ տուրում «Ֆիգեյրենսե»-ն մրցել էր «Պոնտե-Պրետա» ակումբի հետ: 3:1 հօգուտ մրցակցի հաշվի ժամանակ Կարլոսը երկու անգամ փրկել է իր թիմին: Առաջին անգամ գնդակի ընթացքը կասեցնելուց հետո նա հայտնվել է դարպասից դուրս դիրքում, […]

̰
Վահանյանն ու Մովսիսյանն առաջատարների խմբում են. Շախմատի վետերանների ԱԱ

10:36 15.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝ 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում` Ռաֆայել Վահանյանը: Երեկ երեկոյան կայացել է առաջնության երրորդ տուրը, որը ևս հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Մեր 4 շախմատիստներն էլ երկրորդ […]

̰
ԵՎՐՈ-2020-ի եզրափակչի 24 հավաքականներից 10-ը հայտնի են

10:08 15.11.2019

ԵՎՐՈ-2020-ի եզրափակչի 24 հավաքականներից 10-ը հայտնի են: Եզրափակիչ փուլի ուղեգրեր են արդեն ձեռք բերել Բելգիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Անգլիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի հավաքականները:    Մյուս 10 հավաքականները հայտնի կդառնան մոտ մեկ շաբաթից, երբ ավարտվի ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլը: Թե որոնք կլինեն վերջին 4 հավաքականները, պարզ կլինի Ազգերի Լիգայի խմբերի հաղթողների համար խաղարկվող փլեյ-օֆֆի […]

̰
Բռնցքամարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում հաղթանակից հետո

10:03 15.11.2019

Ամերիկացի բռնցքամարտիկ Ջոշուա Բրյուքները պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակից հետո ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն: Այս պատմությունն արտասովոր չէր լինի, եթե Ջոշուան առաջարկը չաներ ռինգում: 24-ամյա Բրյուքները հաղթանակից հետո  վերցրել է խոսափողն ու ասել հետևյալը․ «Հավանաբար, դուք բոլորդ սպասում եք, որ ես ինչ-որ մեկին հաջորդ մենամարտի կհրավիրեմ: Ոչ, ես կդիմեմ իմ սիրելի աղջկան: Սիրելի՛ս, մոտ արի» […]

̰
Արդյո՞ք Մխիթարյանին ուղարկվել է առաջիկա խաղին մասնակցելու հրավեր

09:52 15.11.2019

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պտտվող այն լուրերին, թե  Հենրիխ Մխիթարյանն իբր մերժել է հավաքականին միանալու և պարզապես քաջալերելու հրավերը: «Հենրիխը վնասվածք ունի, բնական է՝ պետք է վերականգնվի: Հրավեր չենք էլ ուղարկել … հատուկ հրավեր … ինձ համար դա անհասկանալի է, ու ոչ միայն ինձ համար»,- ասել է  Խաշմանյանը: ՀՖՖ […]

̰
Ալեքսանդր Գրիգորյանը շատ է ցավում, որ ինքը չի նշանակվել ՀՀ հավաքականի մարզիչ

09:50 15.11.2019

Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ իր թեկնածությունից հրաժարվելը շատ ցավալի է եղել իր համար: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում էր Գրիգորյանի թեկնածությունը, և նույնիսկ լուրեր տարածվեցին, թե արդեն որոշված է, որ հենց նա է գլխավորելու հավաքականը: Իսկ հայազգի հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը նշել էր, որ Գրիգորյանին ՀՀ հավաքականի մարչզիչ նշանակելը […]

̰
Մխիթարյանը վերադառնում է

22:15 14.11.2019

Հենրիխ Մխիթարյանը նոր հրապարակում է արել Instagram-ի իր էջում: «Վերադառնում եմ»,- գրել է Մխիթարյանը՝  տեղադրելով նաև այսօր տեղի ունեցած մարզումից լուսանկար: Ինչպես հայտնի էր, Մխիթարյանը վերսկսել էր մարզումները թիմի հետ:  Նոյեմբերի 24-ին «Ռոման» կընդունի «Բրեշիային»։ Այդ խաղում է սպասվում Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ։  Մխիթարյանn արդեն բաց է թողել «Ռոմա»-ի 9 հանդիպում։   View this post on […]

̰
ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները մասնակցել են Համաշխարհային բանակային խաղերին

16:33 14.11.2019

ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները հոկտեմբերի 15-28-ը մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, այդ թվում նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը չափել են 27 մրցաձևերում: Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են […]

̰
Տեսանյութ` Մոսկվայում աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից

16:30 14.11.2019

Ռուսական Mash Telegram-ալիքը տեսանյութ է հրապարակել հայ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից: Դեպքը կատարվել էր Մոսկվայի Նախիմովսկի պողոտայի՝ իր տան մոտ: Կադրերում երևում է, թե ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով մոտենում իր տանը, որտեղ մարդասպանն արդեն մի քանի ժամ սպասում էր նրան: Ըստ Telegram-ալիքի՝ Աշոտ Բոլյանին սպանել են՝ նշան բռնելով գլխին այն բանից հետո, երբ […]

̰
Ռուս սկանդալային բլոգեր Ռուկի-Բազուկիի ձեռքերը վիրահատել են

13:48 14.11.2019

Բլոգեր Կիրիլ Տերեշինը, որը համացանցում հայտնի է Ռուկի-Բազուկի անունով, տեղեկացրել է, որ վիրահատության է ենթարկվել: Նրա խոսքերով` իր ձեռքերից հեռացրել են սինտոլը, որը  տարիների ընթացքում ներարկել է բազուկների երկգլուխ մկանների մեջ: Տերեշինը դիմել էր բժշկի օգնությանը` գանգատվելով ձեռքերի ցավերից, նաև տեսանյութ էր տեղադրել, որում իրեն մայրն էր կերակրում, իսկ ինքը ցավից չէր  կարողանում շարժել ձեռքերը: […]

̰
Երկրորդ տուրում 4 հայ շախմատիստներն էլ հաղթեցին. Շախմատի վետերանների ԱԱ

13:06 14.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի  առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝  50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում` Ռաֆայել Վահանյանը: Երեկ երեկոյան կայացել է առաջնության երկրորդ տուրը, որը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Մեր 4 շախմատիստներն էլ հաղթանակ են […]

̰
Մոսկվայում սպանված մույ թայի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանը ՀՀ քաղաքացի էր. դեսպանություն

13:00 14.11.2019

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ուշադրության կենտրոնում են պահում հայ մարզիկի սպանության գործը: «Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայազգի մարզիկ Ա․ Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների՝ 1979թ․ ծնված Ա․ Բոլյանի դին հայտնաբերվել է ս/թ․ նոյեմբերի 13-ի […]

̰
Մոսկվայում ազգությամբ հայ աշխարհի չեմպիոնի են սպանել

12:17 14.11.2019

Հայտնի հայ մարզիկ, մույ թայի (թայվանական բռնցքամարտ) աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին սպանել են Մոսկվայում: Նա 40 տարեկան էր: Աշոտի արյունոտ մարմինը հայտնաբերվել է երեկ երեկոյան Նախիմովսկի պողոտայում: Իր կարիերայի ընթացքում Աշոտը երեք անգամ դարձել էր   մուայ թայի աշխարհի չեմպիոն, շուրջ 20 անգամ հաղթել էր բազմաթիվ այլ միջազգային մրցաշարերում: Բոլյանն իր բազմաթիվ տիտղոսներից բացի, մեկ բացառիկ […]

̰
BACK_TO_TOP