09:50 15.11.2019
Ալեքսանդր Գրիգորյանը պատմել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ իր թեկնածությունից հրաժարվելը շատ ցավալի է եղել իր համար: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում էր Գրիգորյանի թեկնածությունը, և նույնիսկ լուրեր տարածվեցին, թե արդեն որոշված է, որ հենց նա է գլխավորելու հավաքականը: Իսկ հայազգի հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը նշել էր, որ Գրիգորյանին ՀՀ հավաքականի մարչզիչ նշանակելը […]
22:15 14.11.2019
Հենրիխ Մխիթարյանը նոր հրապարակում է արել Instagram-ի իր էջում: «Վերադառնում եմ»,- գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով նաև այսօր տեղի ունեցած մարզումից լուսանկար: Ինչպես հայտնի էր, Մխիթարյանը վերսկսել էր մարզումները թիմի հետ: Նոյեմբերի 24-ին «Ռոման» կընդունի «Բրեշիային»։ Այդ խաղում է սպասվում Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ։ Մխիթարյանn արդեն բաց է թողել «Ռոմա»-ի 9 հանդիպում։ View this post on […]
16:33 14.11.2019
ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները հոկտեմբերի 15-28-ը մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, այդ թվում նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը չափել են 27 մրցաձևերում: Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են […]
16:30 14.11.2019
Ռուսական Mash Telegram-ալիքը տեսանյութ է հրապարակել հայ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից: Դեպքը կատարվել էր Մոսկվայի Նախիմովսկի պողոտայի՝ իր տան մոտ: Կադրերում երևում է, թե ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով մոտենում իր տանը, որտեղ մարդասպանն արդեն մի քանի ժամ սպասում էր նրան: Ըստ Telegram-ալիքի՝ Աշոտ Բոլյանին սպանել են՝ նշան բռնելով գլխին այն բանից հետո, երբ […]
13:48 14.11.2019
Բլոգեր Կիրիլ Տերեշինը, որը համացանցում հայտնի է Ռուկի-Բազուկի անունով, տեղեկացրել է, որ վիրահատության է ենթարկվել: Նրա խոսքերով` իր ձեռքերից հեռացրել են սինտոլը, որը տարիների ընթացքում ներարկել է բազուկների երկգլուխ մկանների մեջ: Տերեշինը դիմել էր բժշկի օգնությանը` գանգատվելով ձեռքերի ցավերից, նաև տեսանյութ էր տեղադրել, որում իրեն մայրն էր կերակրում, իսկ ինքը ցավից չէր կարողանում շարժել ձեռքերը: […]
13:06 14.11.2019
Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝ 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում` Ռաֆայել Վահանյանը: Երեկ երեկոյան կայացել է առաջնության երկրորդ տուրը, որը հաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար: Մեր 4 շախմատիստներն էլ հաղթանակ են […]
13:00 14.11.2019
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ուշադրության կենտրոնում են պահում հայ մարզիկի սպանության գործը: «Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ՝ Մոսկվայում հայազգի մարզիկ Ա․ Բոլյանի սպանության դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության առնչությամբ։ Ըստ դեսպանությանը փոխանցված տվյալների՝ 1979թ․ ծնված Ա․ Բոլյանի դին հայտնաբերվել է ս/թ․ նոյեմբերի 13-ի […]
12:17 14.11.2019
Հայտնի հայ մարզիկ, մույ թայի (թայվանական բռնցքամարտ) աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին սպանել են Մոսկվայում: Նա 40 տարեկան էր: Աշոտի արյունոտ մարմինը հայտնաբերվել է երեկ երեկոյան Նախիմովսկի պողոտայում: Իր կարիերայի ընթացքում Աշոտը երեք անգամ դարձել էր մուայ թայի աշխարհի չեմպիոն, շուրջ 20 անգամ հաղթել էր բազմաթիվ այլ միջազգային մրցաշարերում: Բոլյանն իր բազմաթիվ տիտղոսներից բացի, մեկ բացառիկ […]
11:45 14.11.2019
Թուրքիայում մեկնարկել է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2020 Մ-19 որակավորման խմբային փուլը: Հենց առաջին խաղում էլ մեր պատանի ֆուտբոլիստները զիջել են տանտերերին: Թուրքիա-Հայաստան խաղն ավարտվել է խոշոր՝ 4-1 հաշվով: Հայաստանի հավաքականում միակ գնդակը խփել է Նարեկ Գրիգորյանը: Մեր հավաքականն ընդգրկված է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բուլղարիայի, Մոնտենեգրոյի, Թուրքիայի հասակակիցները: Խմբի մյուս խաղում Բուլղարիան 3-1 հաշվով […]
10:53 14.11.2019
Համաշխարհային հակադոպինգային կոմիտեն՝ WADA-ն, էականորեն կկրճատի կոկաին և կանեփ (մարիխուանա) օգտագործելու համար սահմանված պատիժը: Մարզիկը, ով կօգտագործի այս թմրանյութերից մեկը, կորակազրկվի 3 ամսով, այն դեպքում, եթե կարողանա ապացուցել, որ կոկաինը կամ մարիխուանան չի օգտագործել սպորտային արդյունքները բարելավելու համար: Որակազրկումը կարող է կրճատվել մինչև մեկ ամիս, եթե մարզիկն անցնի վերականգնողական պրոցես: Իսկ եթե մարզիկը չկարողանա ապացուցել, […]
10:44 14.11.2019
Արգենտինական «Էստուդիանտես» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է նորացված «Էստադիո Խորխե Լուիս Հիրշի» մարզադաշտը: Դրա բացմանը երկրպագուները երկար են սպասել: Բանն այն է, որ մարզադաշտի վերակառուցումը տևել է 11 տարի: Բայց այն, ինչ կատարվել է բացմանը, ավելի մեծ անակնկալի է բերել «Էստուդիանտես»-ի երկրպագուներին: Հանդիսատեսին ուղղակի ցնցել է մարզադաշտի տանիքի վրայով քայլող հրե առյուծի հոլոգրաման: Հրե առյուծը թիմի […]
23:24 13.11.2019
Աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի և երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի 6-ամյա որդուն սպառնում են սպանել: Սպառնալիքները փոքրիկը ստացել է սոցիալական ցանցում: Եվգենին և Յանան դիմել են իրավապահներին: Թե ինչն է սպառնալիքների պատճառը, դեռ պարզ չէ, հայտնի է միայն, որ սպառնացողը սոցկայքում իգական սեռի ներկայացուցիչ է: Փոքրիկը, չնայած իր տարիքին, արդեն բավականին հայտնի է: Նա նկարահանվում է […]
21:48 13.11.2019
Նոյեմբերի 13-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը: Այնուհետև Արթուր Վանեցյանը հանդիպել է մեր թիմի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:10 13.11.2019
«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն արժանացել է Golden Foot մրցանակին: Այս մրցանակը շնորհվում է 28 տարեկան և ավելի մեծ տարիքի խաղացողի՝ ֆուտբոլում ձեռքբերումների համար: Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Քրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Տիագո Սիլվան (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ուեյն Ռունին («Դի Սի Յունայթեդ»), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Ջորջիո Կելլինին («Յուվենտուս») և Ժերար […]
13:53 13.11.2019
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2020 որակավորման փուլի J խմբի Հայաստան-Հունաստան հանդիպումը։ Խաղը կսպասակեն լեհ մրցավարների բրիգադը՝ Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա)։
12:40 13.11.2019
Բուխարեստում մեկնարկել է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես են գալիս Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում Ռաֆայել Վահանյանը: Կայացել է առաջին տուրը, որում Վահանյանն ու Մովսիսյանը հաղթանակներ են տարել, Մինասյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Պողոսյանը պարտվել է: Առաջնությունը […]
11:39 13.11.2019
UFC խառը մարտերի բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ հաճույք է ստացել, երբ ռինգում հարվածներ է հասցրել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: Հիշեցնենք, որ այս մրցամարտը կայացել է շուրջ մեկ տարի առաջ՝ 2018-ի հոկտեմբերին, սակայն իր զգացողությունների մասին Հաբիբ Նուրմագոմեդովն անկեղծանում է հիմա: «Անկեղծ ասած, հաղթանակներն ինձ հատուկ բավարարվածություն արդեն չեն պարգևում, բացառությամբ Մաքգրեգորի հետ մրցամարտի: […]
10:32 13.11.2019
ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում անդրադարձել է ֆեդերացիայում ստեղծված իրավիճակին: Նրա կարծիքով՝ այն, ինչ եղավ՝ կապված Աբրահամ Խաշմանյանի հետ, աղմուկ էր ոչնչից, իսկ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկման խնդիր չի եղել: Ճաղարյանը նշել է, որ Վանեցյանի նկատմամբ իրականացվել է սաբոտաժ, նրա հանդեպ եղել է անհարգալից վերաբերմունք: Մրցավարի […]
10:14 13.11.2019
Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին: Ղազարյանը հրավիրված էր հավաքական և մասնակցել էր առաջին մարզմանը, որից հետո էլ ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Երկրորդ մարզմանը նա նույնպես ցավեր էր զգացել: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Ղազարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի և այդ պատճառով չի կարողանա հանդես գալ Հունաստանի […]
10:01 13.11.2019
Մադրիդի հանրահայտ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտն արդեն գրեթե հողին է հավասարվել: Աշխարհի ամենահայտնի մարզադաշտերից մեկի ապամոնտաժման աշխատանքները մոտենում են ավարտին: Մնացել է ապամոնտաժել միայն տրիբունաներից մեկի հատվածը: Մարզադաշտի տեղում կկառուցվի այգի և երկու երկնաքեր: Առաջին պաշտոնական խաղն այս մարզադաշտում կայացել է 1967 թվականին: Վերջինը՝ 2017-ի մայիսին, այստեղ անցկացվեց Իսպանիայի գավաթի եզրափակիչը: Մադրիդի ամենակենտրոնում գտնվող և մայրաքաղաքի […]
23:30 12.11.2019
20 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի մարմնամարզության ուսանողական թիմերից մեկի անդամ Մելանի Կոուլմանը: Նա մահացել է մարզման ժամանակ վնասվածք ստանալուց երկու օր անց: Մելանին ծանր վնասվածք էր ստացել զուգափայտերի վրա վարժանքի ընթացքում: Բարդ վարժություն կատարելիս նա չի կարողացել ժամանակին բռնել զուգափայտը, վայր է ընկել և վնասել է ողնաշարը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներн անզոր են […]
15:45 12.11.2019
«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնել է, թե ակումբը որտեղ է անցկացնելու ձմեռային ուսումնամարզական հավաքները: Հունվարի 15-30-ը «Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում, որտեղ նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ: Փետրվարի 6-19-ը ալաշկերտցիները հավաք կանցկացնեն Անթալիայում: Ստուգողական խաղերը կկայանան փետրվարի 13-ին, 16-ին և 19-ին: «Ալաշկերտը» կհանգրվանի Անթալիայի Bellis 5-աստղանի հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի հյուրանոցի հարակից խաղադաշտերում:
15:26 12.11.2019
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի նոյեմբերի 22-ին հնդկական Կալկաթա քաղաքում մեկնարկող արագ և կայծակնային շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարին: Մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վիշի Անանդը, Ուեսլի Սոն, Իան Նեպոմնիաշկին, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Վիդիտ Գուժրատհին և Պենտալա Հարիկրիշնան: Արագ շախմատում գրոսմայստերները կմրցեն 9-ը, իսկ կայծակնային շախմատում` 18 մրցափուլերում: Մրցանակային ֆոնդը […]
15:05 12.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Sportս.kz կայքի կողմից կազմված Ղազախստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Հայ հարձակվողը ամենաակտիվն էր Կիզիլրոդի մարզադաշտում, ամբողջ խաղի ընթացքում վտանգ էր ներկայացնում մրցակցի դարպասի մոտ, և աչքի է ընկել հրաշք գոլով»,- Տիգրան Բարսեղյանի մասին գրել է ղազախական կայքը: Հիշեցնենք, որ Ղազախստանի Պրեմիեր լիգայի […]
13:15 12.11.2019
Նոյեմբերի 13-19-ը Իտալիայում կանցկացվեն ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 2020-ի որակավորման 6-րդ խմբի հանդիպումները, որտեղ ընդգրկված են Իտալիայի, Կիպրոսի, Մալթայի և Սլովակիայի Մ-19 հավաքականները։ Մրցաշարի 6-րդ խմբի հանդիպումների մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
13:06 12.11.2019
Կրիշտիանու Ռոնալդուն չի պատժվի Ա սերիայի 12-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում փոխարինվելուց հետո ցուցաբերած վարքագծի համար։ Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խաղի 55-րդ րոպեին փոխարինել էր Կրիշտիանուին, ինչից հետո պորտուգալացին անմիջապես հեռացել էր հանդերձարան` անտարբեր անցնելով պահեստայինների նստարանի կողքով։ Ավելի ուշ 34-ամյա պորտուգալացին հեռացել էր նաև մարզադաշտից՝ չսպասելով հանդիպման ավարտին։ Համաձայն ներքին կանոնակարգի՝ […]
13:02 12.11.2019
Կին բռնցքամարտիկի պարի տեսանյութը մեկ օրում տասնյակ հազարավոր դիտումներ է գրանցել համացանցում: Ամերիկուհի Ավրիլ Մատին «Ինստագրամում» տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է պարում խոհանոցում, հետո խոստովանել է, որ հատուկ չի պարել նկարահանելու համար: Նա սուրճի եռալուն է սպասել և սպասման րոպեները կրճատելու համար սկսել է պարել: 32-ամյա Ավրիլը մեկ տարի առաջ է տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքամարտ, […]
12:57 12.11.2019
«Դիլիջան» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության տեղեկացմամբ` փոխվել է ակումբի սեփականատերը: «Հարգելի´ երկրպագուներ, ուրախ ենք Ձեզ տեղեկացնելու, որ նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Դիլիջանի Ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ փոփոխություն: Ակումբը ամեն ինչ անելու է ուրախացնելու իր երկրպագուներին: Մյուս տարվանից ակումբը պատրաստվում է ուժեղացնել թիմի կազմը: Հետևեք մեր պաշտոնական էջին»,- գրված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ակումբի սեփականատերը […]
12:38 12.11.2019
Ձմռանը «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ավելի քան 100 միլիոն եվրո ծախսել տրանսֆերների համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի` քաղաքայինները մտադիր են մի քանի դիրքերի համար ֆուտբոլիստներ գնել: Հիմնական դիրքերից մեկը, որը պետք է ամրապնդվի, պաշտպանության կենտրոնն է: Վենսան Կոմպանիի հեռանալով և Էմերիկ Լապորտի վնասվածքի պատճառով այս դիրքում «Մանչեսթեր Սիթիի» ընտրությունը կտրուկ նվազել […]
12:03 12.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին երկու տուրերի հանդիպումներին: Հավաքականն առաջին մարզումն է աիրականացրել: Վարժություններից հետո հավաքականը երկկողմանի խաղ է անցկացրել: Մարզմանը մասնակցել են հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում՝ Ալեքսանդր Կարապետյանը և Արթուր Սարկիսովը։ Հայաստանի ազգային ընտրանուն դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։ Հիշեցնենք նաև, որ […]