TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Լիներ Աբրահամ Խաշմանյանը, թե այլ թեկնածու, գործկոմը հանուն ազգային հավաքականի պետք է կողմ քվեարկեր․ Արեն Մկրտչյան

15:36 19.11.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը, այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է նաև այն մասին, թե ինչու, ամեն դեպքում, ՀՖՖ գործկոմը համաձայնություն տվեց, որ ազգային հավաքականի մարզիչ դառնա Աբրահամ Խաշմանյանը, որին նշանակել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ գործկոմի անդամները իրենց դժգոհությունը հայտնեցին այդ նշանակման դեմ՝ ասելով, որ կարգ է խախտվել, […]

̰
Պետք է 9-1 հաշվով պարտությանը տան բացատրություն. Արեն Մկրտչյան

15:10 19.11.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը, այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղին, որտեղ մեր հավաքականը պարտվել է 9-1 հաշվով. «Բնականաբար, որևէ բացատրություն չունի 9-1 հաշվով պարտությունը: Եվ որևէ արդարացում էլ չունի»,- ասել է Մկրտչյանը: Հարցին՝ ո՞ւմ մեղավորությունն էր պարտությունը, Մկրտչյանը պատասխանել է. «Բնականաբար, առաջին պատասխանատուն մարզիչն է, բայց մենք […]

̰
ԱԱԾ-ն օրեր առաջ բացահայտել է պայմանավորված խաղերի մի հսկայական սխեմա, որը չի բացահայտվել վերջին մեկ տարում. Ա․ Մկրտչյան

14:50 19.11.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը, այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ՀՖՖ-ում վերջին շրջանում տեղի ունեցողն անընդունելի է իրենց համար: «Մենք այդ մասով գործկոմի փակ նիստում մեր դիրքորոշումը հայտնել ենք․ թե՛ կանոնակարգային կոպտագույն խախտումներով ինչպես էին փորձում մարզիչ նշանակել, թե՛ պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումներն ԱԱԾ-ում, որի հետ կապված որևէ […]

̰
Լուկաշենկոյի որդին ընտրվել է Բելառուսի օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ

14:16 19.11.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Վիկտոր Լուկաշենկոն, ընտրվել է Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Նրա թեկնածությանը սատարել են օլիմպիական կոմիտեի մասնակիցները, հայտնել է БЕЛТА-ն: Ըստ պետության ղեկավարի՝  դեռ վերջնական որոշում չի կայացվել, թե արդյոք Վիկտոր Լուկաշենկոն համատեղելու է ԱՕԿ-ի առաջին փոխնախագահի և ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնները: Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտել է, որ ԱՕԿ առաջին […]

̰
Դենիս Գլուշակովի լեզգինկան ցնցել է համացանցը

12:22 19.11.2019

Մոսկվայի «Սպարտակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովը, որը ներկայումս հանդես է գալիս «Ախմատ» ակումբի կազմում, լեզգինկա է պարել իր թիմակից Մոգամեդ Միտրիշևի հարսանիքին: Տեսանյութն այնուհետ տեղադրվել է «Ինստագրամում»: Օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել: Ոմանք նշել են, թե Դենիսն այնպես է պարում, որ թվում է` ողջ կյանքը Կովկասում է ապրել, մի քանի մարդ էլ գրել է, […]

̰
Վահանյանը պահպանում է տեղը առաջատարների խմբում. Շախմատի վետերանների ԱԱ

12:17 19.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Երեկ երեկոյան տեղի է ունեցել  6-րդ տուրը, որում Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը հաղթանակներ են տարել, Վլադիմիր Պողոսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Կարեն Մովսիսյանը պարտվել է: 6-րդ տուրից հետո Ռաֆայել Վահանյանը 5 միավորով առաջատարների խմբում է: Կարեն Մովսիսյանը և Արտաշես Մինասյանը […]

̰
Կարեն Խաչանովը Դևիսի գավաթի մրցաշարում հաղթել է խորվաթ թենիսիստին

11:54 19.11.2019

Դևիսի գավաթի խաղարկությունում Ռուսաստանի հավաքականը մրցել է Խորվաթիայի թիմի հետ: Ռուսների հավաքականում է նաև հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը: Կարենը 3 սեթում՝ 6:7,6:4,6:4 հաշվով հաղթել է Բորնա Չորիչին: 2 ժամ 28 րոպե տևած պայքարում Խաչանովը ոչ մի անգամ չի զիջել սեփական մատուցումը, մինչդեռ մրցակիցը զիջել է 2 անգամ:  Խաչանովի հաղթանակից հետո Ռուսաստանի հավաքականը հաղթել է խորվաթներին […]

̰
Իտալիան ոչնչացրեց Հայաստանի հավաքականը, Մանչինիին պետք է պատժել. հեգնական մեկնաբանություններ համացանցում

11:19 19.11.2019

Հայաստանի հավաքականի պարտությունը մարզական կայքերին ստիպել է վերհիշել ֆուտբոլի պատմության ամենախոշոր ու խայտառակ հաշիվներով խաղերը: Մասնավորապես նշվում է, որ Իտալիան իր ամբողջ պատմության ընթացքում 4 անգամ է խփել 9 և ավելի գնդակ: Իսկ Հայաստանի հավաքականի հասցեին նույնիսկ հեգնական հրապարակումներ են եղել: «Իտալիան ոչնչացրեց Հայաստանի հավաքականը», «Իտալիան ճզմեց», «Իտալիան կենդանի տեղ չթողեց»․ այսպիսի մեկնաբանություններ են հայտնվել […]

̰
Իտալացիների ռեկորդը, հայերի հակառեկորդն ու Խաշմանյանի մեկնաբանությունը

10:40 19.11.2019

ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում 1-9 հաշվով պարտությունը մեր հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն էր։  Նախկինում մեր հավաքականը երկու անգամ պարտություններ էր կրել` 0-7 հաշվով Չիլիից և Վրաստանից: Բայց դա շատ վաղուց էր՝ 1997-ին։ Եվ թվում էր, որ Հայաստանի հավաքականը վաղուց արդեն այն թիմը չէ, որ նման սայթաքումներ ունենա: 2013 թվականին Հայաստանի հավաքականը խմբային փուլում […]

̰
Իտալիա-Հայաստան. ուղիղ հեռարձակում

23:35 18.11.2019

Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն: Իտալիա-Հայատան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին, ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:

̰
Իտալիա-Հայաստան. մեկնարկային կազմերը

22:50 18.11.2019

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն: Խաղից առաջ թիմերի գլխավոր մարզիչները հրապարակել են մեկնարկային կազմերը. Հայաստան – 16․ Արամ Հայրապետյան, 2․ Անդրե Չալըշըր, 3․ Վարազդատ Հարոյան, 5․ Արտակ Գրիգորյան, 8․ Տիգրան Բարսեղյան, 9․ Էդգար Բաբայան, 13․ Կամո Հովհաննիսյան, 15․ Հայկ Իշխանյան, 17․ Արտակ Եդիգարյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան։ Իտալիա – […]

̰
Ալեքսանդր Կարապետյանը զարմացրել է թիմակիցներին իր համեստ փոխադրամիջոցով

17:32 18.11.2019

«Սոչի» ֆուտբոլայի ակումբի էկվադորցի պաշտպան Կրիստիան Նոբոան պատմել է, թե իր թիմակիցներից ով ինչ մեքենա է վարում: Ամենահետաքրքիրը Նոբոայի համար եղել է Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի փոխադրամիջոցը: «Բոլորը շքեղ մեքենաներ ունեն, բայց ինձ ամենաշատը դուր է գալիս Կարապետյանի փոխադրամիջոցը: Նա մարզումների գալիս է էլեկտրական հեծանիվով (սամոկատ)»,- ասել  է Նոբոան հարցազրույցի […]

̰
Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

17:02 18.11.2019

Համացանցում հայտնվել է աղմկահարույց «Մել» ֆիլմի թրեյլերը: Տեսանյութը հրապարակել է Socialmedia.am-ը: Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը, ֆիլմը բաղկացած է 28 րոպեից: Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ է նկարահանվելու։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը: Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար […]

̰
Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստների ողբերգական մահվան մասին. ՀՖՖ

17:01 18.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել՝ կանանց թիմի ֆուտբոլիստների մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ Ժաննա և Սերինե Միրոնյուկների ողբերգական մահվան մասին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորապես վշտացած է տեղի ունեցածով և ցավակցում է ֆուտբոլիստների հարազատներին ու մտերիմներին»,- հայտնում են ՀՖՖ-ից:

̰
Ի՞նչ կազմով հանդես կգա Հայաստանի հավաքականը Իտալիայի ընտրանու դեմ խաղում

13:12 18.11.2019

 Հրապարակվել է Հայաստանի հավաքականի կազմը Իտալիայի ընտրանու դեմ խաղում:  Մեր հավաքականի կազմը հետևյալն է․ 1. Արսեն Բեգլարյան 2. Անդրե Չալըշըր 3. Վարազդատ Հարոյան 4. Տարոն Ոսկանյան 5. Արտակ Գրիգորյան 6. Արմեն Մանուչարյան 7. Պետրոս Ավետիսյան 8. Տիգրան Բարսեղյան 9. Էդգար Բաբայան 10. Արթուր Դանիելյան 11. Արթուր Սարկիսով 12. Գևորգ Կապարով 13. Կամո Հովհաննիսյան 14. Արման […]

̰
Արթուր Ալեքսանյանը նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

12:51 18.11.2019

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ «Երբ առաջարկեցին, ես միանգամից համաձայնեցի, որովհետև գիտեի, որ դա կապված է մեր երեխաների հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, ես պատրաստ եմ աջակցել ՅՈՒՆԻՍԵՖԻՆ՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը»,- ասաց նա: […]

̰
Խաշմանյանն այսօրվա մրցակցին համարում է աշխարհի լավագույն հավաքականներից մեկը

12:34 18.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի հավաքականի հետ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա նախ` Մխիթարյանից է խոսել` նշելով, որ նա հավաքականի ոգին է ու առաջատարը, սակայն միայն Մխիթարյանով չի որոշվում խաղի արդյունքը ու միայն նա չէ, որ բաց է թողնելու Իտալիայի հետ հանդիպումը: Ապա Խաշմանյանը պատասխանել է իտալացի լրագրողի հարցին, […]

̰
Մենք կարող ենք հաղթել «Եվրո-2020»-ը, թեև մեզ ֆավորիտ չեն համարում. Պորտուգալիայի հավաքականի մարզիչ

12:23 18.11.2019

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը համոզված է, որ իր թիմը կարող է հաղթել նաև «Եվրո-2020»-ում։ «Մենք կարող ենք հաղթել «Եվրոն»։ Մեզ, իհարկե, երբեք ֆավորիտ չեն համարում, բայց Պորտուգալիան որակապես բարձրակարգ թիմ է։ Երբ մենք  համատեղում ենք ստեղծարարությունն ու որակը, մեզ հաղթելը գրեթե անհնար է դառնում։ Մեզ հաղթելը շատ բարդ է»,- ասել է Սանտուշը պորտուգալական […]

̰
Ռուսաստանում ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք

11:59 18.11.2019

Ռուսաստանում ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: Երկրորդ դիվիզիոնի «Վոլգար»-«Լեգիոն Դինամո» խաղը, որն անցկացվել է Աստրախանում, ավարտվել է 1-1 հաշվով: Ընդ որում, հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել  հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ուդունյանը: Մրցավարի ավարտական սուլիչից հետո երկու ֆուտբոլիստներ սկսել են հարաբերություններ պարզել, վայրկյաններ անց վեճում ներքաշվել են մյուս խաղացողները, ու սկսվել է զանգվածային […]

̰
ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի 24 հավաքականներից 17-ը հայտնի են

11:55 18.11.2019

ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի 24 հավաքականներից 17-ը հայտնի են: Բելգիան, որը ՖԻՖԱ-ի վարկանիշում առաջինն է, նաև առաջինն է նվաճել եզրափակչին մասնակցելու իրավունքը: Հավաքականը խմբային փուլի բոլոր 9 հանդիպումներում հաղթել է՝ ընդհանուր 34-2 հաշվով: Իտալիան ևս 9 խաղում 9 հաղթանակ է տարել: Ռուսաստանն անընդմեջ 7 հաղթանակ է տարել: 21-րդ դարում հավաքականը բաց չի թողել Եվրոպայի ոչ […]

̰
Անգլիացի միլիոնատերը մեկ օրում ակումբ է ձեռք բերել, ազատել մարզչին, իրեն նշանակել մարզիչ ու 15 ֆուտբոլիստ գնել

10:38 18.11.2019

Անգլիացի միլիոնատերը մեկ օրում ակումբ է գնել, ազատել է մարզչին, իրեն նշանակել մարզիչ ու ձեռք բերել 15 ֆուտբոլիստի: Խոսքը մեծահարուստ Գլենն Տեմպլինի մասին է: Նա ձեռք է բերել Անգլիայի 8-րդ դիվիզիոնի «Ռոմֆորդ» ակումբը, ապա անմիջապես աշխատանքից ազատել է մարզիչ Փոլ Մարտինին ու ինքն իրեն նշանակել գլխավոր մարզիչ: Տեմպլինը նաև հայտարարել է, որ ակումբի համար նոր […]

̰
«Որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի»․ Ռոման Բերեզովսկի

22:26 17.11.2019

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, ով չկարողացավ թիմի հետ մեկնել Իտալիա անձնական խնդիրների պատճառով, ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով պարզաբանել է իրավիճակը և հաջողություն մաղթել հավաքականին առաջիկա խաղում: «Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ստիպված եղա շտապ կերպով մեկնել Ռուսաստան. որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի: Հենց այդ […]

̰
Նոր Հաճնում շմոլ գազից թունավորված աղջիկները «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին

19:31 17.11.2019

Երեկ հայտնել էինք, որ խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Երևանի «Արարատ» ՖԱ-ն ողբերգական […]

̰
Իտալական թիմի մարզիչը հեռացվել է աշխատանքից մրցակցի նկատմամբ 27-0 հաշվով հաղթանակ տանելու համար

18:09 17.11.2019

Իտալական «Ինվիկտասաուրո» ակումբի պատանեկան թիմի մարզիչը հեռացվել է աշխատանքից այն բանի համար, որ նրա սաները 27:0 հաշվով հաղթել են «Մարինա Կալչո» թիմին:  Այս հաշվով հաղթանակը թիմի ղեկավարությունը համարել է անհարգալից վերաբերմունք մրցակցի նկատմամբ: «Մենք շոկի ենթարկվեցինք, երբ իմացանք, որ մեր պատանեկան թիմը 27:0 հաշվով հաղթել է «Մարինա Կալչո» թիմին: Ցավում ենք, որ նման բան է […]

̰
Հոգեկան խնդիրների պատճառով Չեխիայի հոկեյի հավաքականի դարպասապահը հեռացել է թիմից

17:47 17.11.2019

Չեխիայի հավաքականի դարպասապահ Պատրիկ Բարտոշակը հեռացել է թիմից հոգեկան խնդիրների պատճառով: 26-ամյա դարպասապահը հավաքականի կազմում հանդես է եկել այս տարվա Աշխարհի գավաթի խաղարկությունում և 2018 թվականի Օլիմպիական խաղերում: Նա խոստովանել է, որ հիվանդության պատճառով սկսել է ալկոհոլ օգտագրոծել: «Ես պայքարում էի հոգեկան հիվանդության դեմ, որը համակցված էր ալկոհոլի հետ: Ես հիմա բուժվում եմ: Այդ  պատճառով […]

̰
Վահանյանն ու Մովսիսյանը  առաջատարների թվում են. Շախմատի վետերանների ԱԱ

17:14 17.11.2019

Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝  Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հանդես են գալիս 50-ից բարձր տարիքայինների խմբում, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում մեր միակ ներկայացուցիչը Ռաֆայել Վահանյանն է: Երեկ երեկոյան կայացել է առաջնության հինգերորդ  տուրը,  որում կարեն Մովսիսյանը հաղթանակ է տարել, իսկ մեր […]

̰
Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Իտալիա

15:47 17.11.2019

Նոյեմբերի 16-ին Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց իտալական Կատանիա քաղաք, որտեղ նոյեմբերի 19-ին կանցկացնի ԵՎՐՈ 2021-ի որակավորման խմբային փուլի հանդիպումը Իտալիայի ընտրանու հետ: Թիմը հանգրվանել է «Գրանդ Օտել Բայա Վերդե» հյուրանոցում։ Նոյեմբերի 17-ին մեր ընտրանին կանցկացնի մեկ մարզում, իսկ նոյեմբերի 18-ին կկայանա երիտասարդական հավաքականի նախախաղային մարզումը «Ցիբալի» մարզադաշտում: Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին։ […]

̰
Ջանլուիջի Դոննարուման շրջել է ողողված Վենետիկում

14:26 17.11.2019

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինայի և թիմի մենեջեր Ջանլուկա Վիալիի ընկերակցությամբ, շրջել է ջրով ողողված Վենետիկում: Բոսնիայի հետ խաղից հետո թիմը որոշել է աջակցություն հայտնել ջրի մեջ գտնվող քաղաքին, որին պատուհասել է վերջին 50 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենամեծ ջրհեղեղը: Ջրի մակարդակն արդեն իջել է, բայց քաղաքի որոշ վայրերում, մասնավորապես […]

̰
Ռուս մարզիկը և նրա ընկերուհին դաժան ծեծի համար ազատազրկվել են

17:29 16.11.2019

Նովոսիբիրսկի դատարանը դատապարտել է խառը մարտարվեստների մարզիկ Մարկ Բելիխին և նրա ընկերուհի Եկատերինա Կուրլաևային անցորդին դաժան ծեծի ենթարկելու համար: Այդ մասին հայտնում է Sport24-ը: Ըստ քննչական տվյալների՝ այս տարվա հունվարին Բելիխը և Կուրլաևան փողոցում հատուկ դաժանությամբ ծեծի են ենթարկել 34-ամյա մի տղամարդու: Մարզիկը նրան գցել է գետնին, աղջիկը չորս հարված է հասցրել նրան: 21-ամյա մարզիկը […]

̰
ԱԺ պատգամավորները շախմատ են խաղում Հայրենիքի պաշտպանների հետ

16:14 16.11.2019

Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, այլք շախմատ են խաղում […]

̰
BACK_TO_TOP