TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+15.91 oC

ՍՊՈՐՏ

Լևոն Արոնյանը առայժմ երկրորդն է. Superbet Rapid & Blitz 2019

11:28 10.11.2019

Ռումինիայում ավարտին է մոտենում  Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարը: Արագ շախմատի 9 պարտիաներից հետո շախմատիստները կայծակնային շախմատի 9-ական պարտիա են անցկացրել: Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին և Վլադիսլավ Արտեմևին, իսկ Անիշ Գիրիի, Անտոն Կորոբովի, Վիշվանաթան Անանդի, Լի Քուանգ Լիեմի, Շահրիյար Մամեդյարովի, Ֆաբիանո Կարուանայի և Սերգեյ Կարյակինի հետ ոչ-ոքի է խաղացել: Արոնյանն ունի 15,5 […]

̰
Ոտքի սարսափելի հարվածը խորը նոկաուտի է ենթարկել մարզիկին

11:07 10.11.2019

Օկլահոմայում անցկացվել է Bellator 233 մրցաշարը, որի ժամանակ սարսափելի նոկաուտ է գրանցվել: Քրիստիան Էդվարդսը մրցել է Սեզար Բեննետի հետ։ Մենամարտի արդեն 16-րդ վայրկյանին Էդվարդսը ձախ ոտքով այնպիսի հուժկու հարված է հասցրել մրցակցի ծնոտին, որ վերջինս կորցրել է գիտակցությունը և հայտնվել խորը նոկաուտի մեջ:

̰
Երկրորդ օրը ևս՝ առանց մեդալների. Սամբոյի ԱԱ

10:54 10.11.2019

Հարավային Կորեայում ընթացող Սամբոյի աշխարհի առաջնության երկրորդ օրը նույնպես  անհաջող էր հայ մարզիկների համար: Երկրորդ օրը  պայքարի մեջ էին մտել կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը, իսկ մարզական սամբոյի մրցաշարում՝ Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) ու Էդիկ Պետրոսյանը (100 կգ): Բալասանյանը, Մխիթարյանը և Պետրոսյանը պարտվեցին հենց առաջին գոտեմարտերում, […]

̰
Աբրահամ Խաշմանյանը հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի

20:27 09.11.2019

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին և 18-ին կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները։ Նախ սեփական հարկի տակ կընդունեն Հունաստանի ընտրանուն, ապա մրցակցի հարկի տակ ուժերը կչափեն Իտալիայի հավաքականի հետ։ Մեր ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրո-2020-ի վերջին տուրերի հանդիպումներին նախապատրաստվելու համար հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Գևորգ […]

̰
Ավստրալացի բռնցքամարտիկը մահացել է սպարինգի ժամանակ ստացած հարվածից

19:07 09.11.2019

Ավստրալացի 27-ամյա բռնցքամարտիկ Դուայթ Ռիչին մահացել է իր հայրենակից Մայքլ Զերաֆայի հետ սպարինգից հետո: Նշվում է, որ Ռիչին հարված է ստացել իրանին, ինչից հետո գնացել է դեպի իր անկյունը և կորցրել գիտակցությունը: Որոշ ժամանակ անց նա մահացել է: Բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարել էր 19 հաղթանակ և կրել 2 պարտություն:  

̰
Գերմանացի վազորդուհին ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ մարզուհի

18:30 09.11.2019

Գերմանացի վազորդուհի Ալիսա Շմիդտը ավստրալական Busted Coverage պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ մարզուհի: Ալիսան ելույթ է ունենում 200, 400, 800 մետր, ինչպես նաև 4 անգամ 100 մ փոխանցումավազքում: Այս պահին մարզուհու գլխավոր նվաճումը մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալն է: Նոյեմբերի 8-ին Ալիսան դարձել է 21 տարեկան:

̰
«Ալաշկերտն» ու «Արարատը» չորոշեցին հաղթողին

17:04 09.11.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման 4-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանը 11-մետրանոց հարվածով բացել է հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի ավելացրած 1-ին րոպեին 11-մետրանոց է նշանակվել «Արարատի» դարպասին, որը հստակ է իրացրել Գալվաոն: 13-րդ տուրից հետո «Արարատը» 26 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, «Ալաշկերտը» 23 միավորով 4-րդն […]

̰
Սարգիս Ադամյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումները

16:53 09.11.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումները: ՀՖՖ-ին ուղարկված նամակում «Հոֆենհայմից» տեղեկացրել է են, որ պատճառն ազդրի մկանային վնասվածքն է, որի ապաքինման համար կպահանջվի առնվազն 2 շաբաթ:

̰
ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում Հայաստանի Մ-15 ընտրանին հաղթել է Բելառուսին

16:45 09.11.2019

Նոյեմբերի 9-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրը: Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպեց Բելառուսի Մ-15 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Վարդան Թովմասյանը (42) և Ալեն Ղալթախչյանը (53): Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր. 1. Արմեն […]

̰
Սարգիս Ադամյանի գնահատականը՝ «Քյոլնի» դեմ խաղում

16:16 09.11.2019

Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով հաղթել է «Քյոլնին»: Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Սարգիս Ադամյանը. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողը երկրորդ կեսի հենց սկզբից դուրս է եկել փոխարինման ու անմիջապես դարձել գոլի հեղինակ` հավասարեցնելով հաշիվը: Մրցավարի ավելացված ժամանակում հայ ֆուտբոլիստը 11-մետրանոց է վաստակել, որը հստակ իրացրել է Յուրգեն Լոկադիան։ […]

̰
Ռոդրիգոն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

16:12 09.11.2019

Մադրիդի «Ռեալի» երիտասարդ հարձակվող Ռոդրիգոն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: 18-ամյա բրազիլացին «Գալաթասարայի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ: Ռոդրիգոն նաև դարձել է մրցաշարում գոլ խփած ամենաերիտասարդ բրազիլացին:

̰
Ռոբերտո Մանչինին Հայաստանի հետ խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը

15:15 09.11.2019

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Բոսնիա և Հերցեգովինայի (նոյեմբերի 15-ին) և Հայաստանի (նոյեմբերի 18-ին) ընտրանիների հետ խաղերից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա՝ «Միլան», Ալեքս Մերետ՝ «Նապոլի», Սալվատորե Սիրիգու՝ «Տորինո», Պյերլուիջի Գոլինի՝ «Ատալանտա» Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի՝ «Լացիո», Էմերսոն՝ «Չելսի», Լեոնարդո Բոնուչի՝ «Յուվենտուս»,  Ջովանի Դի Լորենցո՝ «Նապոլի», Ալեսանդրո Ֆլորենցի, Ջանլուկա […]

̰
Հունաստանի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու հետ խաղից առաջ

14:50 09.11.2019

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի վերջին` 9-րդ և 10-րդ տուրերում Հունաստանի ազգային հավաքականը կմրցի Հայաստանի (նոյեմբերի 15-ին) և Ֆինլանդիայի (նոյեմբերի 18-ին) ընտրանիների հետ: Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը խաղերից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Հույների գլխավոր մարզիչ հոլանդացի Ջոն վան Սխիպը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Վասիլիոս Բարկաս (ԱԵԿ), Ոդիսևս Վալխոդիմոս («Բենֆիկա», Պորտուգալիա), Ալեքսանդրոս Պասխալակիս […]

̰
Եթե Զլատանը վերադառնա Իտալիայի առաջնություն, ապա նա կլինի այստեղի գլխավոր հերոսը. Ֆաբիո Կապելո

14:44 09.11.2019

Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է հայտել «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի միլանյան ակումբ վերադառնալու կապակցությամբ: Ավելի վաղ ՄԼՍ-ի ղեկավարությունը հաստատել է շվեդ հարձակվողի հավանական տրանսֆերը: «Իբրահիմովիչի ձեռքբերումը հիանալի քայլ կլիներ «Միլանի» համար: Նա դեռ կարող է փոփոխություն մտցնել Իտալիայում: Ես նրան լավ գիտեմ: Վստահ եմ, որ եթե Զլատանը վերադառնա […]

̰
Սլավիկ Հայրապետյանը Volvo Open Cup-ում գրավել է 10-րդ տեղը

14:25 09.11.2019

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 10-րդ տեղն է գրավել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կարճ ու ազատ ծրագրերի համագումարում 23-ամյա գեղասահորդը հավաքել է 189.50 միավոր: Կարճ ծրագրից հետո Հայրապետյանը 13-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է չորրորդ արդյունքը: Տղամարդկանց մենասահքի մրցմանը մասնակցել է […]

̰
Հայ բռնցքամարտիկը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը

14:14 09.11.2019

Ben Bril Memorial մրցաշարում հայազգի բռնցքամարտիկ Ռաֆայել Հարությունյանը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը: Հարությունյանը, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթել է Դամինա Լեոնարդու Յապուրային: Ռաֆայել Հարությունյանը ծնվել է 1988 թվականին Սպիտակում, հիմա բնակվում և մարզվում է Հոլանդիայի Դեն Բոշ քաղաքում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ելույթ է ունենում 2013 թվականից, կարիերայի ընթացքում տարել է 13 հաղթանակ, կրել 3 պարտություն:

̰
«Բարսելոնան» կարող է Սուարեսին անվճար բաց թողնել Բեքհեմի ակումբ

11:59 09.11.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում: Այս մասին հայտնում է ESPN-ը: Ըստ աղբյուրի՝ 32-ամյա ուրուգվայցին ցանկանում է խաղալ ԱՄՆ-ում, «Բարսելոնան» իր հերթին պատրաստ է ընդառաջ գնալ ֆուտբոլիստին և անվճար բաց թողնել: Սուարեսի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Նշվում է, որ ուրուգվայցի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր […]

̰
Արագ պարտիաների մրցաշարից հետո Արոնյանը երրորդն է. Superbet Rapid & Blitz 2019

11:06 09.11.2019

Ռումինիայում շարունակվում է Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարը: Արագ շախմատի 9 պարտիաներից հետո Լևոն Արոնյանը երրորդ տեղում է: 18 հնարավորից նա վաստակել է 10 միավոր: Երեկ Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին և ոչ-ոքի խաղացել Անտոն Կորոբովի և Անիշ Գիրիի հետ: Այսoր և վաղը մասնակիցները կանցկացնեն կայծակնային շախմատի 18 պարտիա, որից հետո էլ կորոշվի մրցաշարի […]

̰
Առաջին օրն առանց մեդալների. Սամբոյի ԱԱ

10:00 09.11.2019

Հարավային Կորեայում ընթացող Սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրն անհաջող էր հայ մարզիկների համար: Նոյեմբերի 8-ին մրցագորգ էին դուրս եկել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ) մարտական սամբոյի առաջնությունոմ: Մեր տղաներից ոչ-ոք չկարողացավ մեդալ նվաճել: Համեմատաբար հաջող մասնակցություն ցուցաբերեց Տիգրան Կիրակոսյանը: Նա հասավ կիսաեզրափակիչ, […]

̰
Ադամյանը ևս մեկ անգամ փայլեց՝ ապահովելով «Հոֆենհայմ»-ի հերթական հաղթանակը

09:55 09.11.2019

Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Քյոլն»-ը հյուրընկալել էր «Հոֆենհայմ»-ին։ Առաջին կեսից հետո հաշիվը եղել է 1-0՝ հօգուտ տանտերերի։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը երկրորդ կեսի հենց սկզբից դուրս է եկել փոխարինման ու  ամիջապես դարձել գոլի հեղինակ և հավասարեցրել հաշիվը: Ադամյանի ակումբը կարողացել է 98-րդ րոպեին նաև հաղթանակ կորզել: Ու դարձյալ դեր է խաղացել Ադամյանը: […]

̰
Անչափահաս ֆուտբոլիստի համար «Բարսելոնա»-ն 15 մլն եվրո է առաջարկում

17:07 08.11.2019

«Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյամին «Բարսելոնա» ակումբի  հետաքրքրությունների առանցքում է հայտնվել: Անչափահաս ֆուտբոլիստի համար, որը դեռ 17 տարեկան է, կատալոնական ակումբն առաջարկում է 15 միլիոն եվրո: Ադեյամին այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս ավստրիական «Լիեֆերինգում»: Ավստրիայի 2-րդ դիվիզիոնի 10 խաղում պատանի ֆուտբոլիստը 5 գոլ է խփել և կատարել 4 գոլային փոխանցում: Նա նաև Գերմանիայի Մ-18 հավաքականի […]

̰
Տիգրան Կիրակոսյանը զիջեց բրոնզե մեդալի համար պայքարում. Սամբոյի ԱԱ

16:36 08.11.2019

Հարավային Կորեայում ընթացող Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց հարավկորեացի Շին Ջանյոնգին: Տիգրան Կիրակոսյանը 1/8 եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Նասիմ Ումբաևին, ապա 1/4 եզրափակչում մոնղոլ ըմբիշ Գենենդերամին, իսկ 1/2 եզրափակչում պարտվել էր ղազախ Բոլատբեկ Ռաիմկուլովին: Այսօր ավելի վաղ իրենց առաջին գոտեմարտերում պարտություններ էին կրել Ռաֆիկ Մանուկյանը (68 […]

̰
Տիգրան Կիրակոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. Սամբոյի աշխարհի առաջնություն

11:38 08.11.2019

Հարավային Կորեայում մեկնարկած Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 11 ներկայացուցիչ: Այսօր մարզական սամբոյի մրցաշարում գորգ են դուրս եկել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ), իսկ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) հանդես կգա մարտական սամբոյի մրցաշարում: Տիգրան Կիրակոսյանը 1/8 եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Նասիմ Ումբաևին, ապա մոնղոլ ըմբիշ Գենենդերամին, իսկ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին

10:29 08.11.2019

Հենրիխ Մխիթարյանը, որը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել վնասվածքից, խաղադաշտ կվերադառնա նոյեմբերի վերջին, հաղորդում է RomaNews պարբերականը: Սա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի ավագը չի մասնակցի Եվրո-2020-ի ընտրական փուլի եզրափակիչ՝ Հայաստան- Հունաստան և Իտալիա-Հայաստան հանդիպումներին, որոնք կկայանան՝ համապատասխանաբար նոյեմբերի 15-ին և 18-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Եվրոպայի լիգայի […]

̰
Սլովակ ֆուտբոլիստը խաղի ժամանակ գլխին ստացած հարվածից կորցրել է գիտակցությունը

00:39 08.11.2019

«Վուլվերհեմփթոն» ակումբի իսպանացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը Եվրոպա լիգայի խմբային փուլի խաղում ոչ միտումնավոր վնասվածք է հասցրել «Սլովան» ակումբի պաշտպան Կենան Բայրիչին: Նա հարվածը ստանալուց հետո կորցրել է գիտակցությունը: Մոտ 10 րոպե նրան օգնություն են ցուցաբերել։ Պաշտպանին դաշտից դուրս են բերել պատգարակով և անմիջապես հոսպիտալացրել են։ Ավելի ուշ ակումբի մարզիչը հայտնել է, որ ֆուտբոլիստը թիմի հետ […]

̰
Արոնյան-Մամեդյարով՝ ոչ-ոքի. Superbet Rapid & Blitz 2019

21:59 07.11.2019

Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի վեցերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ: 6 տուրից հտո Արոնյոնը ունի 6 միավոր և գտնվում է 5-րդ հորիզոնականում: Վաղը նա կմրցի Կորոբովի, Գիրիի և Ուեսլի Սոի հետ: Այնուհետ շախմատիստները երկու օրվա ընթացքում կխաղան 18 կայծակնային շախմատի պարտիա:

̰
Արոնյանը պարտվեց Անանդին. Superbet Rapid & Blitz 2019

19:52 07.11.2019

Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվեց Վիշվանաթան Անանդին: Արոնյանը 5 տուրից հետո կտրուկ նահանջեց և ունի 5 միավոր: Այսօր վերջին հանդիպումը Արոնյանը սպիտակներով կանցկացնի Մամեդյարովի հետ:

̰
Արոնյանը դարձյալ ոչ-ոքի խաղաց. Rapid & Blitz 2019

19:12 07.11.2019

Ռումինիայում ընթացող Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարի  չորրորդ  տուրում Լևոն Արոնյանը սպիտակ  խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Վլադիսլավ Արտեմևի հետ: Արոնյանը 4 տուրից հետո ունի 5 միավոր և առայժմ երկրորդ տեղում է: Հիշեցնենք, որ մասնակիցներն այս մրցաշարում անցկացնելու են 9 արագ շախմատի և 18 կայծակնային շախմատի պարտիա:  Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 150 000 […]

̰
ՀՖՖ գործկոմը քվեարկեց Աբրահամ Խաշմանյանի նշանակման օգտին

19:08 07.11.2019

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, նիստի օրակարգում էր միայն մեկ հարց՝ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Նիստին ներկա էին ՀՖՖ գործկոմի անդամներից 13-ը, որոնք միաձայն քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին: Ազգային […]

̰
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարող ունենալ գլխավոր մարզիչ` առանց գործկոմի հաստատման. Մկրտչյան

18:38 07.11.2019

ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ գործող կանոնակարգի` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարող ունենալ գլխավոր մարզիչ` առանց գործկոմի հաստատման, և գործկոմի նիստը հենց դրա մասին էր: Նա նաև հավելեց, որ գործկոմի մի շարք անդամներ չեն կարողացել ներկա գտնվել այսօրվա նիստին, քանի որ նիստի հրավիրման եռօրյա ժամկետը չէր պահպանվել: Մանրամասները` […]

̰
BACK_TO_TOP