15:20 05.11.2019
Հայաստանի հավաքականի երկրպագու, First Armenian Front (FAF) շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանին արդեն երեք շաբաթ է, ինչ պահում են ֆիննական բանտում: Նա բերման էր ենթարկվել Ֆինլանդիա-Հայաստան խաղի ժամանակ: «Տուրկու քաղաքում` հավաքականների հանդիպման ժամանակ, ֆինն երկրպագուների սադրանքներից հետո Երվանդի նյարդերը չդիմացան և նա չեզոք գոտու ուղղությամբ ծխարձակ ֆայեր նետեց, որը պատահաբար դիպչել էր ծագումով թուրք Veli-Pekka Huotari […]
10:33 05.11.2019
Մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հաղորդում են ռուսական Soccernews.ru և Metaratings.ru կայքերը: Ալեքսանդր Գրիգորյանը վերջերս է դուրս եկել ռուսական «Տամբով» ակումբից: Նա գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել ՌԴ Պրեմիեր լիգային 13-րդ տուրում «Ուրալից» կրած պարտությունից հետո: Նշվում է, որ ամբողջ անցած շաբաթն Ալեքսանդր Գրիգորյանը եղել է Հայաստանում: Ի […]
09:58 05.11.2019
Թուրքիայում ավարտին է մոտենում Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Հակոբյանը, 8 տուրից հետո ունի 11 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նախավերջին՝ 8-րդ տուրում, մեր շախմատիստները ոչ-ոքի՝ 2-2 են խաղացել Ղազախստանի հավաքականի հետ: Մեր տղաներից հաղթանակներ են տարել Մամիկոն […]
21:56 04.11.2019
Հայ ծանրորդները հաջող մասնակցություն են ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված Alexander cup 2019 վարկանիշային մրցաշարին, որը նվիրված էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել երրորդ տեղը: Գերծանր քաշային կարգում փայլել են Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը: Ալեքսանյանը […]
19:30 04.11.2019
Ռուսական Газета.RU պարբերականն իր «Ինչպե՞ս են մարտարվեստի տղաները գրավում» խորագրով նյութում անդրադարձել է խառը մարտարվեստի առավել գրավիչ մարտիկներին: Հրապարակման համաձայն` ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի UFC մարտիկ Էդման Շահբազյանը նույնպես մտել է MMA-ի «գեղեցիկ մարտիկների» լավագույն տասնյակի մեջ: «Մարզական հաջողությունը հեռու է այն ամենից, ինչը գրավում է երկրպագուներին: Էդմանն արտասովոր տեսք ունի իր հայկական ծագման շնորհիվ: Փաստորեն, […]
16:34 04.11.2019
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան Գրենոբլում կայացած «Internationaux de France» մրցումներին ներկայացել է մի ծրագրով, որտեղ հնչում է հայկական դուդուկ: Հետաքրքրական է, որ Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով՝ ստեղծելով յուրահատուկ հակասություն երաժշտության ու կերպարի միջև: «The Feeling Begins» կոչվող երաժշտության հեղինակը Փիթեր Գաբրիելն է: 2008 թվականին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյը երաժշտությունը կատարել են […]
15:31 04.11.2019
Թուրքիայում շարունակվում է Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը, որի կազմում են հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Հակոբյանը, 7 տուրից հետո ունի 10 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մեր թիմը տարել է 4 հաղթանակ, կրել 1 պարտություն և 2 խաղ ավարտել ոչ-ոքի: Այսօր՝ 8-րդ տուրում, մեր շախմատիստները […]
10:30 04.11.2019
Բուդապեշտից հայ ըմբիշները վերադառնում են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով: Այդ մեդալները նվաճել են hունահռոմեական ոճի ըմբիշները: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը հաղթեց եզրափակչում ղրղզ ըմբիշին և դարձավ աշխարհի Մ23 չեմպիոն: Մինչ այդ, 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանն էլ նվաճել էր բրոնզե մեդալ: Երեկ բրոնզե մեդալի համար պայքարում էր […]
10:10 04.11.2019
Նյու Յորքում կայացել է UFC-ի (Ultimate Fighting Championship) 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին փայլուն է հանդես եկել ամերիկահայ Քեթլին Չուկագյանը: Նա վստահ հաղթանակ է տարել Ջենիֆեր Մայայի նկատմամբ և այժմ պայքարելու է UFC-ի չեմպիոնական կոչման համար: Մրցամարտից հետո Չուկագյանը հայտարարել է, որ ցանկանում է մրցել թեթևագույն քաշային կարգում UFC-ի չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ: «UFC-ն գիտի՝ ես […]
22:20 03.11.2019
Արմեն Մելիքյանը (60 կգ) ոսկե մեդալակիր դարձավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: Արմեն Մելիքյանը պայքարը սկսել էր նոյեմբերի 2-ին և եզրափակչի ճանապարհին հաղթել էր բուլղարացի Մարտին Վելևին (8։0), իրանցի Մեհդի Մոհսենին (4։0) […]
21:49 03.11.2019
Կին մրցավարը դեղին քարտ է ցույց տվել Կակային նրա հետ լուսանկարվելու համար: Դա տեղի է ունեցել Բրազիլիայի և Իսրայելի լեգենդների հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ: Խաղի մրցավարը Կակային դեղին քարտ է ցույց տվել, մինչդեռ դրա անհրաժեշտությունը չի եղել, ու միայն հետո է պարզվել, որ մրցավարի այս քայլը բոլորովին այլ նպատակ ունի: Դեղին քարտը գրպանից հանելուց հետո, […]
14:32 03.11.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քարսոն քաղաքի Dignity Health Sports Park մարզապալատում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն իր 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով ճապոնացի Շոկի Սակայի նկատմամբ: Կիսամիջին քաշային կարգի 8 ռաունդանոց մենամարտն անցավ Գոռի առավելությամբ ու մրցավարների միաձայն որոշմամբ՝ 80:72, 79:73, 77:75 հաշվով հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին: Այսպիսով՝ Գոռ Երիցյանը […]
14:18 03.11.2019
Նյու Յորքում անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարում հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը, գրում է sports.yahoo.com-ը։ Նա մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ և նրան նոկաուտի է ենթարկել: Մենամարտին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: EDMEN SHAHBAZYAN IS FOR REAL!@EdmenShahbazyan stops Tavares in round 1! Wow! #UFC244 pic.twitter.com/qC8mSnM4JD — UFC […]
00:05 03.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում Արմեն Մելիքյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Մեր մարզիկը նախ 1/8 եզրափակչում 10-1 հաշվով հաղթել է բուլղարացի Մարտին Վելևին, ապա 1/4 եզրափակչում 8-0 հաշվով հաղթել է իրանցի Մեհդի Մոսեն Նեջադին, իսկ կիսաեզրափակչում 5-0 հաշվով առավելության է հասել հունգարացի Քրիստիան Քեշկեմետի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում Արմենը կմրցի ղրղզ […]
23:52 02.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ հավաքականը նվաճեց առաջին մեդալը: 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Բրոնզի համար պայքարում նա հաղթեց Ղազախստանը ներկայացնող Մանսուր Շադուկաևին: Հիշեցնենք, որ Դավիթը հաղթել էր իր երկու գոտեմարտերը 1/8 և 1/4 եզրափակիչներում, սակայն հետո կիսաեզրափակչում պարտվել էր վրացի ըմբիշին: Մեր մյուս մարզիկը՝ 55 […]
17:16 02.11.2019
Բաթումում՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում, Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ադրբեջանի ընտրանուն և դուրս մնաց մեդալների համար պայքարից: Մեր հավաքականի կազմում պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը պարտիաները ավարտեցին ոչ-ոքի: Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճեր բրոնզե մեդալներ, սակայն դրանք բաժին հասան ադրբեջանուհիներին: Իսկ առաջնության հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը, […]
16:58 02.11.2019
Բաթումում՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Հունաստանի ընտրանուն, բայց դուրս մնաց մեդալների համար պայքարից: Բանն այն է, որ մինչ վերջին տուրը 1-3 տեղերը զբաղեցնող բոլոր հավաքականները ևս հաղթեցին: Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականը, երկրորդը ուկրաինացիներն են, երրորդը՝ անգլիացիները: Հայաստանի ընտրանին 13 միավորով գրավեց 4-րդ տեղը: Վերջին տուրում մեր […]
16:22 02.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում 55 կգ քաշային Նորայր Հախոյանը երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ Նորայրն իր առաջին մենամարտում հավասար պայքարում (4-4) պարտվել էր ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին, քանի որ վերջինը միավոր էր վաստակել մրցակիցը: Սեֆերշաևը այնուհետ հասավ մինչև եզրափակիչ` այդպիսով հնարավորություն տալով մեդալի համար պայքարելու նաև հայ ըմբիշին: Սփոփիչ գոտեմարտերում Հախոյանը […]
14:25 02.11.2019
Լևոն Արոնյանը կրկին Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում է: ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականի առաջատարը 7-րդ տեղում է: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արոնյանը 14-րդն էր և այս անգամ նա զգալիորեն բարելավել է իր տեղը աղյուսակում: Վերջին շրջանում Արոնանը գրեթե առանց հանգստի մասնակցում է մրցաշարերի: Ներկայումս հավաքականի կազմում նա […]
14:14 02.11.2019
Ուկրաինական «Ստալ Կամենսկոե» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: Այս պաշտոնում Մելիքյանը փոխարինել է Վլադիմիր Մազյարին, որի օգնականն էր մինչ այդ և պատասխանատու էր թիմի տակտիկական պատրաստվածության համար: Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, մարզչի նշանակումն արդեն հաստատել է ակումբի ղեկավարությունը, սակայն հայազգի 40-ամյա մասնագետի հետ պայմանագրի մանրամասների մասին […]
13:53 02.11.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ներողություն է խնդրել երկրպագուներից Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար: «Սիրելի´ ֆուտբոլասերներ, Ցանկանում եմ իմ ափսոսանքի խոսքը հայտնել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Խաղի 67-րդ րոպեին «Արարատի» պաշտպան Ժոաու Վիկտորը խախտում էր […]
13:30 02.11.2019
Բաթումում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մեր թե´ կանանց, թե´ տղամարդկանց հավաքականը երրորդ տեղը գրավելու ռեալ հնարավորոթյուն ունի, սակայն հատկապես տղամարդկանց պարագայում, ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանի մարզիկներից: Հայաստանի հավաքականը այժմ 11 միավորով 4-րդ տեղում է: Մեր տղաները այսօր կմրցեն Հունաստանի հավաքականի հետ: Նախևառաջ, մեր տղաներին պետք է անպայման հաղթել ու սպասել […]
13:00 02.11.2019
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Դոլորես Ավեյրուն, ասել է, որ ֆուտբոլային մաֆիան թույլ չի տալիս պորտուգալացուն ավելի շատ «Ոսկե գնդակ» նվաճել: «Եթե չլիներ ֆուտբոլային մաֆիան, որդիս ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենար: Եթե նա իսպանացի կամ անգլիացի լիներ, նրանք այդպես չէին անի: Չգիտեմ, նա այս տարի կստանա՞ «Ոսկե գնդակը», բայց ես հավատում եմ դրան»,- Ավեյրուի խոսքերը […]
12:44 02.11.2019
Ճամայկայի ֆուտբոլի կանանց հավաքականի ֆուտբոլիստուհի Թարանիա Քլարկը սպանվել է ծեծկռտուքի ժամանակ: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Ուրբաթ օրը ոստիկանությունը հայտնել է, որ 20-ամյա Քլարկը դանակահարվել է մեկ այլ կնոջ հետ հետ բջջային հեռախոսի համար տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան Ճամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում: Իրավապահ մարմինները հայտնել են, […]
11:24 02.11.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի հետ, որն այսօր աշխարհում ուժեղագույնն է համարվում: Մեր աղջիկներից հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը, որը փայլուն է հանդես գալիս այս մրցաշարում: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է: Մեր հավաքականը […]
11:18 02.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր 55 կգ քաշային Նորայր Հախոյանն ու 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Դավիթը վրացի ըմբիշ Զվիադի Պատարիձեին պարտվել էր կիսաեզրափակչում, հետևաբար միանգամից կմրցի բրոնզե մեդալի համար: Իսկ Նորայր Հախոյանին բրոնզ նվաճելու համար անհրաժեշտ կլինի հաղթել երկու սփոփիչ գոտեմարտերում, հետո արդեն բրոնզե մեդալի […]
23:32 01.11.2019
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրերի զույգերը հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթումում ընթացող թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց ընտրանին կխաղա Հունաստանի, իսկ կանայք՝ Ադրբեջանի դեմ: Վերջին տուրից առաջ կայանքը մրցաշարային աղյուսակում 4-րդն են և ունեն 11 միավոր: Առաջատարը 14 միավորով Ռուսաստանն է: Տղամարդկանց ընտրանին 4-րդն է 11 միավորով: 13-ական միավորով առաջատարները Ուկրաինան և […]
21:07 01.11.2019
Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը սպիտակներով տոնեց Արման Փաշիկյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի հավաքականի կազմում են` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը։
19:12 01.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/4 եզրափակչում պարտվեց թուրք ըմբիշ Մեհմետ Սեքերին: Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով, բայց վերջինը միավոր էր վաստակել թուրք ըմբիշը և հաղթանակը շնորհվեց նրան: Առայժմ ավելի հաջող է հանդես գալիս 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը: Նա 1/8 եզրափակչում 3-0 հաշվով հաղթեց ռումինացի Լենարդ […]
17:19 01.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգային հարցերի թվում է եղել նաև «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի՝ 27.10.19թ. «Արարատ»-«Փյունիկ» (ԲԽ057) խաղի ժամանակ մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար հեռացման հարցը: ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի մի շարք […]