TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Արմեն Բարսեղյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոբերտ Փիլիպոսյանը՝ փոխչեմպիոն. Շախմատի պատանեկան ԵԱ

09:50 12.08.2019

Սլովակիայում ավարտվել են շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունները։ Դրանք անցկացվել են 6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: Հայաստանը մրցաշարում ներկայացնում էր 29 շախմատիստ: Մեր շախմատիստներից գերազանց է  հանդես եկել մինչև 16 տարեկանների ենթախմբում ընդգրկված Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Հաջող է […]

̰
Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոնին և այժմ Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա առաջատարն է

09:38 12.08.2019

Grand Chess տուրի հերթական փուլի Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի 6 տուրերից հետո Լևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է: 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Դինգ Լիրենի հետ, ապա սևերով կարողացավ հաղթել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, իսկ 6-րդ տուրում սևերով նորից ոչ-ոքի խաղաց՝ այս անգամ Լենիեր Դոմինգեսի հետ: Հիշեցնենք, որ առաջին 3 տուրերում Արոնյանը հաջորդաբար […]

̰
Սուրեն Առաքելյանը՝ կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող

21:00 11.08.2019

Թբիլիսիում ընթանում է բռնցքամրատի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից: 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը եզրափակիչ մենամարտում առավելության հասավ Մեծ Բրիտանիան ներկայացնող Էթան Մուրի նկատմամբ և դարձավ առաջնության հաղթող։ 56 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Արթուր Մկրտչյանը: Վաղը ռինգ դուրս կգան 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 65 կգ […]

̰
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում

13:45 11.08.2019

Թբիլիսիում ավարտվեց Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Հայաստանի հավաքականի վերջին մեդալը նվաճեց Մաքսիմ Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնը 82 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր։ Հիշեցնենք, որ այս մրցաշարում արծաթե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, իսկ բրոնզե մեդալներ՝ 55 կգ քաշային Ռուդիկ […]

̰
Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա առաջատարն է

12:47 11.08.2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի միանձնյա առաջատարն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Grand Chess տուրի հերթական փուլի Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի առաջին երեք տուրերում Արոնյանը հաջորդաբար հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, ռուս Սերգեյ Կարյակինին և Ադրբեջանից Շահրիյար Մամեդյաովին: Այժմ Արոնյանն ունի 6 հնարավորից 6 միավոր և միանձնյա առաջատարն է: Նրան հաջորդում է աշխարհի […]

̰
Ֆրանկ Ռիբերին կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

23:00 10.08.2019

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ղեկավարությունը հետաքրքրված է ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի ծառայություններով: Այս մասին հայտնում է L’Équipe-ը: 36-ամյա ֆուտբոլիստը 2007-19թթ. հանդես է եկել Մյունխենի «Բավարիայի» կազմում: «Լոկոմոտիվը» արդեն սկսել է Ռիբերիի ներկայացուցիչների հետ բանակցությունները: Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև հոլանդական ՊՍՎ-ն: Անցած մրցաշրջանում Ռիբերին անցկացրել է 38 հանդիպում դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

̰
«Ռեալի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Ռոմա»

16:20 10.08.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի տվյալների 26-ամյա հարձակվողի ծառայությամբ հետաքրքրված է «Ռոման»: Հռոմեական ակումբը մտադիր է վարձակալել Դիասին վարձակալության ժամկետի ավարտին ֆուտբոլիստին գնելու իրավունքով: Դիասը անցած մրցաշրջանում անցկացրած 22 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: «Ռոման» Իտալիայի Ա Սերիայի 2018/19 մրցաշրջանի արդյունքներով […]

̰
Սերենա Ուիլյամսն իրեն թագուհի է անվանել

15:07 10.08.2019

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 23-ակի հաղթող, հայ գործարար Ալեքսիս Օհանյանի կինը՝ Սերենա Ուիլյամսը, նոր հրապարակում է արել ինստագրամի իր պաշտոնական էջում: Նոր լուսանկարում 37-ամյա թենիսիստուհին իրեն թագուհի է անվանել: https://www.instagram.com/p/B08bLwRHxnO/?utm_source=ig_web_copy_link

̰
«Արարատ»-«Շիրակ»՝ 2:1

23:00 09.08.2019

Երևանի «Արարատը» հաջող է մեկնարկել Բարձրագույն խմբի առաջնությունում: Այս մասին գրում է Armsport-ը։ Սերգեյ Բոյկոյի թիմն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Շիրակի» հետ: Երևանյան թիմը հաջողության հասավ 2։1 հաշվով: Խաղի հաշիվը բացեցին հյուրերը: Հեռահար գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Մուսա Փոլ Բակայոկոն: «Արարատը» կամային հատկանիշներ դրսևորեց ու բեկեց խաղի ընթացքը: Նախ, 57-րդ րոպեին Դեդեչկոն […]

̰
Անգլիայում բացվել է ֆուտբոլային երկրպագուի հաստիք

19:51 09.08.2019

Free Super Tips ընկերությունը բացել է հատուկ հաստիք ֆուտբոլային երկրպագուների համար։ Այն հենց այդպես էլ կոչվում է. «ֆուտբոլային երկրպագու»։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության թվիթերյան էջից։ Ապագա աշխատակիցները պարտավորված կլինեն այցելել Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերին և մարզադաշտում խաղերի ժամանակ իրենց երկրպագուներին հյուրասիրել տանը պատրաստված կարկանդակներ: Սեզոնի վերջում արդեն կորոշվի, թե որ ակումբն է ամենից համեղ […]

̰
Պոգբայի տրանսֆերի ձախողումից հետո «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Նեյմարին

19:39 09.08.2019

Տրանսֆերային պատուհանի մնացած հատվածում «Ռեալը» կկենտրոնանա ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու շուրջ: Ըստ Marca-ի` արքայական ակումբի ամռան գլխավոր տրանսֆերային նպատակը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան էր: Ֆրանսիացու տրանսֆերը անձամբ պահանջել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Ակումբի ղեկավարները փորձել են բավարարել մարզչի պահանջը, սակայն անգլիական ակումբը հրաժարվել է բանակցել ֆուտբոլիստի վաճառքի շուրջ: Անգլիայում տրանսֆերային պատուհանի […]

̰
Լիոնել Մեսսիի գոլը լավագույնն է ճանաչվել

17:05 09.08.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դարձել է 2018/19 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Արգենտինացի հարձակվողի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, «Լիվերպուլի» դարպասը խփած գոլի համար քվեարկել են երկրպագուների մեծ մասը: ? Congratulations, Messi! ? ? You voted his free-kick v Liverpool as the #GoalOfTheSeason!#UCL pic.twitter.com/roEMCk5TyN — UEFA Champions League (@ChampionsLeague) August 9, […]

̰
«Համբուրգի» կիսապաշտպանը կասկածվում է անունը և տարիքը փոխելու մեջ

15:16 09.08.2019

Գերմանական «Համբուրգի» գամբիացի կիսապաշտպան Բեյկերի Ջատան կասկածվում է անունը և տարիքը փոխելու մեջ: Այս մասին հայտնում է Sport Bild-ը: 2015 թվականին Ջատան հեռացել է հայրենիքից և որպես փախստական ժամանել Գերմանիա: Մեկ տարի հետո նա պայմանագիր է ստորագրել «Համբուրգի» հետ: Այդ ժամանակ նա հայտնել է, որ 18 տարեկան է, սակայն հետաքննության տվյալներով, նա փոքրացրել է իր […]

̰
Հայ շախմատիստները հաղթանակներ են տարել Աբու Դաբիի մրցաշարի 7-րդ տուրում

14:54 09.08.2019

Տեղի է ունեցել Աբու Դաբի Մասթերս միջազգային մրցաշարի 7-րդ տուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի 3 պատվիրակներ՝ Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը, պարտիաներն ավարտեցին հաղթանակներով և որոշակիորեն շտկեցին իրենց մրցաշարային դիրքերը: 7 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 5-ական, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 4 միավոր: Աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է Բաադուր Ջոբավան:

̰
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողը տեղափոխվեց ռուսական ակումբ

14:43 09.08.2019

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մակսիմիլիան Ֆիլիպպը պաշտոնապես տեղափոխվեց Մոսկվայի «Դինամո»: Ըստ որոշ ԶԼՄ-ների` 25-ամյա հարձակվողի տրանսֆերի համար ռուսական ակումբը վճարել է 20 մլն եվրո: Գերմանացի հարձակվողը «Դինամոյում» հանդես կգա 5 համարի մարզաշապիկով: Անցած մրցաշրջանում Ֆիլիպպը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

̰
ՊՆ ֆուտբոլային թիմն անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը

22:32 08.08.2019

Այսօր «Միկա» մարզադաշտում կայացել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի առաջին տուրի «Լոկոմոտիվ-ԲԿՄԱ» հանդիպումը, որն անդրանիկն էր Պաշտպանության նախարարության ֆուտբոլային ակումբի համար։ Չնայած 2։1 հաշվով կրած պարտությանը՝ բանակայինները փայլուն խաղ են ցուցադրել՝ ապացուցելով, որ իրական պայքար են ծավալելու առաջատարության համար։ «Հաջողություն ենք մաղթում «ԲԿՄԱ»-ին և համոզմունք հայտնում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնող և բոլորովին վերջերս […]

̰
«Փյունիկ»-ը խոշոր հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին

21:57 08.08.2019

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը հյուրընկալեց անգլիական «Վուլվերհեմփթոն»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 10 րոպեներին թիմերը հավասար պայքար էին ծավալել և միմյանց հաճախակի անհանգստացնում էին սուր գրոհներով: Հետագայում «Վուլվերհեմփթոն»-ը մեծացրեց ճնշումը «Փյունիկ»-ի դարպասին և 29-րդ րոպեին տուգանային հրապարակից շեշտակի հարվածով գոլի հեղինակ դարձավ Մեթ Դոերթին: Խաղակեսի վերջնամասում անգլիական ակումբը կրկին օգտագործեց իր հնարավորությունը […]

̰
«Արսենալ»-ը նոր ֆուտբոլիստ ունի

21:49 08.08.2019

Բրիտանական «Արսենալ»-ի կազմը համալրել է Շոտլանդիայի հավաքականի խաղացող Քիերըն Թիերնեյը: Այս մասին տեղեկանում ենք «Արսենալ»-ի պաշտոնական կայքից: Ֆուտբոլիստը «Զինագործներ»-ի կազմում հանդես կգա 3-րդ համարի մարզաշապիկով: Նա իր հարցազրույցներից մեկում հայտնել է, որ մեկնելու մասին զանգը պատահական է ստացել՝ խաղադաշտում մարզվելու ժամանակ, ընդամենը մի քանի ժամում պատրաստվել ու մեկնել է Լոնդոն: «Ես հրաշալի եմ զգում ու […]

̰
«Արսենալը» պատիժ է կրել երկրպագուների կողմից հայ մարզչին վիրավորելու համար

19:16 08.08.2019

ՌԴ ֆուտբոլային ակումբի վարքագծի վերահսկման կոմիտեն 20 հազար ռուբլի տուգանք է սահմանել Տուլայի «Արսենալ» ակումբի նկատմամբ, գրում է Rusarminfo-ն: Տուգանքի պատճառը Տուլայի թիմի երկրպագուների կողմից հնչած վիրավորանքներն էին «Տամբով» ակումբի գլխավորի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հասցեին: Ալեքսանդր Գրիգորյանը նախկինում ղեկավարել է մոսկովյան «Արարատ» ակումբը: «Արտագնա խաղի ժամանակ «Արսենալ»-ի երկրպագուները իրենց տամբովյան գործընկերոջ հասցեին չեն ամաչել վատ […]

̰
«Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն». հայտնի են մեկնարկային կազմերը

18:56 08.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Հանդիպումից առաջ թիմերը հրապարակել են մեկնարկային կազմերը. «Փյունիկ» – Դրագոևիչ, Մանուչարյան, Մկրտչյան, Սիմոնյան, Ստանկով, Միրանյան, Եֆիմով, Մարկու, Ժեստոկով, Շևչուկ, Մահմուդո: «Վուլվերհեմփթոն» – Ռուի Պատրիսիու, Դոերտի, Բեննետ, Խիմենես, Բոլի, Կոդի, Դիոգու Ժոտա, Սայիս, Ժոաու Մոուտինյու, Ռուբեն Վինագրե, Դենդոնկեր: «Փյունիկ»-«Վուլվերհեմփթոն» հանդիպումը […]

̰
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների կոչման հավակնորդների անունները

18:43 08.08.2019

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի ըստ խաղային դիրքի լավագույն ֆուտբոլիստների կոչման հավակնորդների անունները: Ցուցակում հայտնվել են մարցաշարի հաղթող՝ «Լիվերպուլի» հինգ ներկայացուցիչներ: Եզրափակչի մասնակից «Տոտենհեմը» ներկայացված է երկու ֆուտբոլիստով: Դարպասապահներ ՝ Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»): Պաշտպաններ ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»), Մատեյս դե Լիգտ («Այաքս», այժմ՝ […]

̰
Ազարը, Ժիրուն և Յովիչը հավակնում են Եվրոպայի լիգայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

18:07 08.08.2019

Հայտնի են դարձել Եվրոպայի լիգայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները: Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի, մրցանակին հավակնում են Էդեն Ազարը, Օլիվյե Ժիրուն և Լուկա Յովիչը: Ժիրուն դարձել է մրցաշարի գլխավոր ռմբարկուն, 14 խաղում դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիացի հարձակվողը «Չելսիի» հիմնական հարվածային ուժն էր մրցաշարում հաղթանակի ճանապարհին: Նրա նախկին թիմակիցը՝ […]

̰
Չեմ հասկանում, թե որտեղից են վերցնում տեղափոխության մասին լուրերը. Հենրիխ Մխիթարյան

17:12 08.08.2019

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանից առաջ հարցազրույց է տվել BBC-ին, որի ընթացքում խոսել է առաջիկա մրցաշրջանում ակումբի տրամադրվածության և տրանսֆերային շշուկների մասին: «Անցած մրցաշրջանում մենք հնարավորություն ունեինք հայտնվելու Անգլիայի առաջնության լավագույն քառյակում, բայց, ցավոք, դա մեզ չհաջողվեց: Մենք մինչև վերջին րոպեն հավատում էինք: Այնուհետև ևս մեկ հնարավորություն կար հանդես գալու Չեմպիոնների […]

̰
Ծաղկաձորում կանցկացվի դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն

15:10 08.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 8-ի նիստում ընդունված որոշմամբ «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված 14 մլն 813.2 հազար դրամ գումարը հատկացվել է «Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության» կազմակերպմանը: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Դպրոցականների շախմատի […]

̰
Տիգրան Սարգսյանի խորհրդանշական հարվածով մեկնարկել է Բիլիարդի աշխարհի առաջնությունը

14:15 08.08.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղըզստանում Բիլիարդի աշխարհի առաջնության բացմանը կատարել է մեկնարկի վճռորոշ հարվածը: Ողջ սրահը բացականչություններով ու ծափահարություններով է արձագանքել նրա շատ հաջող հարվածին: Տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում՝ հիացական մեկնաբանություններով, գրում է «Արմենպրես»-ը: Աշխարհի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 8-ին և նվիրված է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման 5-ամյակին: Չոլպոն-Աթայում […]

̰
9 մեդալ՝ Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունից

11:00 08.08.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «9 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 9 անդամ դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Վաղը՝ օգոստոսի 8-ին առաջնությունում հանգստի օր է, իսկ օգոստոսի 9-ին կկայանան կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայաստանի հավաքականին բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչ փուլում են 46 կգ քաշային Արման Միսկարյանը, […]

̰
Ինչպես գործարարը ոգևորվեց «Շանթ»-ի եթերում Արթուր Վանեցյանի զրույցից և ներդրում կատարեց

14:00 07.08.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ՝ շատերիդ համար տեսանելի է հատկապես մարզերում ֆուտբոլը զարգացնելու համար պայմաններ ստեղծելուն ուղղված ՀՖՖ-ի գործուն քայլերը: Տեղեկատվական ճիշտ ու ակտիվ հոսքերը նպաստում են, որ Սփյուռքի մեր հայրենակիցները սկսեն մտածել իրենց ծննդավայրում ֆուտբոլի զարգացմանն օգնելու մասին, արդեն ունենք զանգեր ու նամակներ, որտեղ մարդիկ պատրաստակամություն են […]

̰
Սերենա Ուիլյամսը 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզուհին է

10:49 07.08.2019

Forbes ամսագիրը հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանշային աղյուսակը: Աղյուսակի առաջին հորիզոնականում է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։ Նշենք, որ նա գործարար, երիտասարդ գիտնական Ալեքսիս Օհանյանի կինն է: Նա վաստակել է 29,2 մլն դոլար, որից մրցանակային մրցաշարերին մասնակցելու մասը կազմել է 4,2 մլն դոլար, իսկ հովանավորչական պայմանագրերից ստացված եկամուտը՝ 25 մլն դոլար: Երկրորդ […]

̰
Առողջ ապրելակերպն ազգային նոր վերելքի գլխավոր բաղադրիչներից է. Երևանի պատվիրակությունը Ստեփանակերտում է

20:31 06.08.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած Համահայկական յոթերորդ խաղերի բացման արարողությանը։ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո քաղաքապետ Մարությանը հանդիպել է Համահայկական յոթերորդ խաղերում Երևանը ներկայացնող մարզիկների ու մարզիչների հետ։ Ողջունելով Երևանի հավաքականի անդամներին՝ քաղաքապետը հույս է հայտնել, […]

̰
«Արարատ-Արմենիա»-«Սաբուրթալո». ուղիղ հեռարձակում

19:00 06.08.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր անցկացնում է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը: Երևանյան թիմի մրցակիցը Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» է: Խաղին կարող եք հետևել այստեղ։

̰
BACK_TO_TOP