TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՍՊՈՐՏ

ՀՖՖ-ն ներկայացրել է Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանի լոգոն

16:35 01.08.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Facebook-ի պաշտոնական էջում ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության նոր լոգոն՝ նախատեսված մեկնարկելիք մրցաշրջանի համար: Բարձրագույն խմբի մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/photos/a.10150126434195247/10162254537875247/?type=3&theater

̰
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը 18 տարի կանցկացնի բանտում՝ 8-ամյա դստերը սեռական բռնության ենթարկելու համար

11:39 01.08.2019

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Կառլոս Բալդոմիրը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է  դստեր նկատմամբ սեռական բռնության համար: Ըստ World Boxing News-ի հրապարակումների՝ Բալդոմիրը բռնությունները սկսել է, երբ աղջիկը դեռ 7-8 տարեկան է եղել: Ու այսպես շարունակվել է 6 տարի՝ 2012-2018 թվականները: Իրավապահ մարմիններին դիմել է Բալդոմիրի նախկին կինը: Արգենտինացին իր պահվածքով զարմացրել է […]

̰
Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է

10:15 01.08.2019

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Արոնյանը կրկին լավագույն 10-յակում է, որտեղ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Նախորդ ամիս Արոնյանը 14-րդն էր: Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 46-րդն է, Հրանտ Մելքումյանը` 87-րդը, իսկ Սերգեյ […]

̰
Ովքեր են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

23:10 31.07.2019

FIFA-ն հրապարակել է այն 10 ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են դառնալ Տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Նրանց ցանկից դուրս է մնացել նախորդ տարի լավագույնը ճանաչված Լուկա Մոդրիչը։ Սակայն ցանկում ներառված են 2008-2017 թվականներին 5-ական անգամ այդ կոչումը ստացած ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն։ Սադիո Մոնե, Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյք, Հարրի Քեյն, Քրիշտիանու Ռոնալդու, Ֆրենկի դե […]

̰
Ըմբշամարտիկ Լյովա Գևորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ Պատանեկան ԱԱ

08:59 31.07.2019

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ 92 կգ քաշային, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լյովա Խաչատրյանը 2 հաղթանակ տոնելուց հետո կիսաեզրափակչում 3։6 հաշվով զիջեց իրանցի Սոհեյլ Սինգանիին։ Բրոնզե մեդալին մոտ էր նաև 110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որը փոքր եզրափակչում պարտվեց թուրք ըմբիշին։

̰
Նոր ֆուտբոլային կանոններ Անգլիայում. ֆուտբոլիստը կարող է դաշտից հեռացվել 10 րոպեով

17:30 30.07.2019

Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պատժիչ կանոններ է սահմանում ազգային առաջնության խաղերի համար: Նորամուծությունը կկիրառվի 2019/20 թվականների առաջնությանը, բայց կվերաբերի առայժմ միայն ցածր լիգաների և կանանց լիգայի մրցաշարերին: Ըստ նոր կանոնների՝ մրցավարն իրավունք կունենա 10 րոպեով հեռացնել խաղադաշտից այն ֆուտբոլիստին, ով վեճի կբռնվի իր հետ: Ի դեպ, նույն խաղում […]

̰
Երևանյան Եվրո-2019-ին մարզադաշտում եղել է 52180 հանդիսական

13:47 30.07.2019

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը մարզադաշտում հետևել է մոտ 52.180 հանդիսական: Երևանում կայացած առաջնությունն ընդունեցին «Հանրապետական», «Բանանց» և Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերը: Եզրափակիչը կայացավ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Երկու շաբաթ ձգված առաջնության ընթացքում թիմերը բաժանվել էին երկու խմբի, որոնցից Իսպանիան և Պորտուգալիան հասան եզրափակիչ:

̰
Իտալիա-Հայաստան խաղը կկայանա Պալերմոյում

11:26 30.07.2019

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա Պալերմոյում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, որը տեղավորում է 36 365 հանդիսական: Հայաստանի ընտրանին Եվրո-2020-ի որակավորման J խմբում է: 4 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3-րդ տեղում է և ունի 6 միավոր: Առաջատարը Իտալիան է 12 միավորով: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է […]

̰
Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը մասնակցում են հեծանվաերթին

09:57 28.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գրել․ «Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին»: Հեծանվաերթին մասնակցում են մոտ 100 հեծանվորդներ, որոնց թվում է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը։ Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Վերջնակետը Մասիս քաղաքն […]

̰
Բաց մի թողեք ապագա գերաստղերին տեսնելու հնարավորությունը. Մխիթարյանը՝ Եվրո-2019-ի մասին

17:41 27.07.2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունենալու Մ-19 Եվրո-2019-ի եզրափակիչը. «Այսօր՝ Երևանի ժամանակով 20:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Մ-19 Եվրո-2019 եզրափակիչ հանդիպումը Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականների միջև: Բաց մի թողեք ապագա գերաստղերին տեսնելու հնարավորությունը»,- գրել է Մխիթարյանը: https://www.facebook.com/HenrikhMkh/posts/2449277255132963?__xts__[0]=68.ARCoWUnUr9CNNWMHC69TABdm6z81Tlg5gpv_R7hYD7NXwgrCTzQfh1o1gE5-AzH-g7zaFn35KJPF7Ifm-bahSZaUtXCmYTz3w03L_hXM1a4pk5_V7iJV6URc0DaKk4dStTyhvSGcSMXoM0QKaG3_Rt1Oae7QaObiGuw71nyylu0dKG0In8iA_Ny4Y4ihJIwRtZR48UXY06J3-8yT-YFOVpKJoNhBS-IXvniPvS3EnZ2fRVQyBUB-RyvygdfglZepyHry6uVRXPb2Xgr5xyB3qU1PaGEs4a9x2bu6CF4_vAsWYgpgZ8nIGV4i_IsTxFPbkQxSHfR3nkM5ut8IDuh1b9PyyA&__tn__=-R

̰
Վերջին տուրից առաջ Սերգեյ Մովսեսյանը պահպանում է առաջատարի դիրքը. Czech Open 2019

14:17 27.07.2019

Չեխիայում ավարտվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Վերջին տուրից առաջ Սերգեյ Մովսեսյանը պահպանում է առաջատարի դիրքը: 8-րդ տուրում հայ շախմատիստը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ադամ Կոզակի հետ և այժմ ունի 6,5 միավոր: Նույնքան միավոր ունեն ևս հինգ շախմատիստներ, այնպես որ վերջին տուրում շատ լարված պայքար է սպասվում:  Մովսեսյանը առաջինն է լրացուցիչ գործակիցների հաշվին: […]

̰
«Արսենալ»-ի ֆուտբոլիստի ամառանոցում դի է հայտնաբերվել

11:23 27.07.2019

Բրիտանական «Արսենալ»-ի կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենիի՝ Եգիպտոսում գտնվող ամառանոցում դի է հայտնաբերվել, հայտնում է Чемпионат.com-ը: Այս մասին ոստիկանությանը տեղեկացրել է 25-ամյա ֆուտբոլիստի հայրը: Եգիպտոսի Քրեական հետախուզության ծառայության աշխատակիցներն այժմ հետաքննում են տեղի ունեցած ողբերգության հանգամանքները: Նշենք, որ Մոհամեդ Էլ-Նենին «Արսենալ» է տեղափոխվել 2016 թվականին՝ շվեյցարական «Բազել» ակումբից: 2018-2019 թվականների մրցաշրջանում կիսապաշտպանը Անգլիայի առաջնությունում հանդես է եկել […]

̰
Լոնդոնում հարձակվել են «Արսենալ»-ի ֆուտբոլիստների վրա

13:56 26.07.2019

Լոնդոնի թաղամասերից մեկում հարձակվել են «Արսենալ» ակումբի ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլի և Սեադ Կոլաշինացի վրա: Միջադեպը տեղի է ունեցել թուրքական ռեստորաններից մեկի մոտ: Դանակներով զինված հանցագործները փորձել են առևանգել Օզիլի «Գելենդվագենը», սակայն նրան հասցրել է օգնության հասնել թիմակիցը: Ավելի ուշ օգնության են հասել նաև հարակից ռեստորանի աշխատակիցները: Միջադեպից հետո նրանք պատմել են, որ Օզիլը բավականաչափ վախեցած […]

̰
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկու նոր համալրում ունի

13:55 26.07.2019

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկու նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը պայմանագիր է կնքել Մոնտենեգրոյից հենակետային կիսապաշտպան Մարկո Բուրզանովիչի և հյուսիսմակեդոնացի եզրային հարձակվող Դենիս Մահմուդովի հետ։ Բուրզանովիչը 21 տարեկան է, հանդիսանում է «Պոդգորիցայի» սան։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Ինտեր Զապրեշիչը»։ Մահմուդովը 29 տարեկան է, հանդիսանում է հոլանդական «Վիտեսի» սան։ […]

̰
Սերգեյ Մովսեսյանը պահպանում է առաջատարի դիրքը. Czech Open 2019

11:58 26.07.2019

Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Սերգեյ Մովսեսյանը 7-րդ տուրից հետո 6 միավորով  պահպանում է առաջատարի դիրքը: 6-րդ տուրում հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Միխայիլ Դեմիդովի հետ: 7 տուրից հետո 6-ական միավորներ ունեն նաև չեխ Վիկտոր Լազնիչկան և հունգարացի Ադամ Կոզակը: Լրացուցիչ գործակիցներով Մովսեսյանն առաջինն է: Այսօր՝ նախավերջին տուրում Մովսեսյանը […]

̰
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Արսենալ»

22:20 25.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին հայտնում է զինագործների պաշտոնական կայքը: Սեբալյոսը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել վարձակալությամբ՝ մեկ տարի ժամանակով: Իսպանացի ֆուտբոլիստը Արքայական ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 5 գոլի հեղինակ:

̰
Մրցամարտի ժամանակ ստացած վնասվածքներից ևս մեկ բռնցքամարտիկ է մահացել

21:43 25.07.2019

Արգենտինացի բռնցքամարտիկ Ուգո Սանթիլյանը ուրուգվայցի Էդուարդո Աբրեուի հետ մրցամարտի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է: Այս մասին հայտնում է Clarin-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 20-ին տեղի ունեցած մենամարտի 10 ռաունդից և ոչ-ոքի արդյունք գրանցելուց հետո 23-ամյա մարզիկի ինքնազգացողությունը վատացել է: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: Բուժհաստատությունում պարզվել է, որ նրա ուղեղում արյուն է կուտակվել: Մարզիկին վիրահատել են: […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է մեկ տեղով

20:33 25.07.2019

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատ իջել է մեկ տեղով և զբաղեցնում է 98-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Բրազիլիան է, երրորդում՝ Ֆրանսիան: 1. Բելգիա – 1746 2. Բրազիլիա – 1726 3. Ֆրանսիա – 1718 4. Անգլիա – 1652 5. Ուրուգվայ – 1637 […]

̰
«Ալաշկերտ»-«Ստյաուա». մեկնարկային կազմերը

19:52 25.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» ՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում մրցելու է ռումինական «Ստյաուայի» հետ: Հանդիպումից առաջ թիմերը հրապարակել են մեկնարկային կազմերը: «Ալաշկերտ» – 55. Չանչարևիչ 3. Ոսկանյան 6. Իշխանյան 8. Դաղբաշյան 11. Հայրապետյան 15. Նենադովիչ 17. Սեկուլիչ 18. Անդրադե 19. Տանկով 21. Գրիգորյան 22. Մկոյան «Ստյաուա» – 99. Վլադ 6. Նեդեցլու 7. […]

̰
«Փյունիկը» հաղթեց չեխական «Յաբլոնեցին»

19:35 25.07.2019

Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ»-«Յաբլոնեց» հանդիպումը: Խաղի հենց մեկնարկում՝ 6-րդ րոպեին, Արթուր Միրանյանը գրավեց չեխական ակումբի դարպասը: 30-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանի փոխանցումից հետո Արթուր Միրանյանը երկրորդ գոլը խփեց: «Փյունիկն» ընդմիջման գնաց 2-0 առավելությամբ: Երկրորդ խաղակեսը չեխերն ավելի ակտիվ սկսեցին: Մարտին Դոլեզալը 53-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ […]

̰
Եվրոպա լիգա. «Փյունիկը» առաջին խաղակեսից հետո հաղթում է չեխական ակումբին

18:27 25.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է չեխական «Յաբլոնեցին»։ Առաջին խաղակեսից հետո «Փյունիկը» հաղթում է մրցակցին 2:0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Արթուր Միրանյանը: Հայաստանի հավաքականի հարձակվողը 5-րդ րոպեին Էրիկ Վարդանյանի փոխանցումից հետո բացել է հանդիպման հաշիվը, իսկ հետո՝ խաղի 30-րդ րոպեին, գլխի հարվածով կրկնապատկել է հանդիպման հաշիվը:

̰
Ննջի՛ր խաղաղությամբ, Մաքսի՛մ. մահացած ռուս բռնցքամարտիկի վերջին մրցակիցը հրաժարվել է հոնորարից

14:17 25.07.2019

Պուերտոռիկացի Սուբրիել Մաթիասը հայտարարել է, որ հրաժարվում է 75 հազար դոլար հոնորարից, որը փոխանցվելու է նրան Մաքսիմ Դադաշևին հաղթելու համար: Հիշեցնենք, որ այդ մրցամարտը վերջինը եղավ ռուսաստանցու համար: «Ինձ պետք չէ այդ գումարը»,- ասել է Մաթիասը՝  Դադաշևի մահվան լուրը իմանալուց հետո: Պուերտոռիկացին նշել է, որ ցնցված է այս ողբերգական լուրով: «Մենք դուրս ենք գալիս ռինգ՝ […]

̰
Սերգեյ Մովսեսյանը մրցաշարի միանձնյա առաջատարն է. Czech Open 2019

12:14 25.07.2019

Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Սերգեյ Մովսեսյանը 6-րդ տուրից հետո 5,5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն է: 6-րդ տուրում հայ շախմատիստը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ունեցող չեխ Վիկտոր Լազնիչկայի հետ: Հիշեցնենք, որ Մովսեսյանը երկրորդ վարկանիշն ունի մրցաշարում: Այսօր կկայանան 7-րդ տուրի հանդիպումները: Մովսեսյանը սպիտակներով կմրցի ռուսասատանցի Միխայիլ Դեմիդովի հետ, […]

̰
«Ռեալ»-«Արսենալ» խաղի լավագույն պահերը՝ Մխիթարյանի մասնակցությամբ

22:31 24.07.2019

Լոնդոնյան «Արսենալ» ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Մադրիդի «Ռեալի» հետ երեկվա հանդիպման լավագույն դրվագների տեսաշարը՝ Մխիթարյանի մասնակցությամբ։ Խաղն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով։ https://www.facebook.com/Arsenal/videos/2412276992334220/?v=2412276992334220 Խաղի ժամանակն ավարտվել է 2։2 հավասար հաշվով, և հաղթողին որոշելու համար թիմերն անցել են հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի անցկացմանը։ «Ռեալի» ֆուտբոլիստները 3 դիպուկ հարված են իրացրել 4-ից, իսկ «Արսենալի» ֆուտբոլիստները 3 անգամ […]

̰
Հայաստանն այսուհետ կհրաժարվի սպիտակ քարտերով Օլիմպիական խաղերին մասնակցությունից

16:36 24.07.2019

Հայաստանն այսուհետ կհրաժարվի սպիտակ քարտերով Օլիմպիական խաղերին մասնակցությունից: Այսօր այս մասին ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի ժամանակ նշել է Հրաչյա Ռոստոմյանը: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ անհնար է, որ վարկանիշ չունեցող մարզիկը սպիտակ քարտով գնա Օլիմպիական խաղերին և դառնա մրցանակակիր: Ռոստոմյանն այն տեսակետի կողմնակիցն է, որ ավելի լավ է գնալ Օլիմպիադայի քիչ թվով մարզիկներով, ովքեր հնարավորություններ ունեն […]

̰
Ռոնալդուն «հարձակվել» է ոստիկանի վրա

14:58 24.07.2019

Կրիշտիանու Ռոնալդուն Սինգապուրում մարզումների ժամանակ կատակել է տեղացի ոստիկանի հետ: Report-ի փոխանցմամբ՝ մարզումների ժամանակ երկրպագուներից մեկը մտել է խաղադաշտ, որին տեղի ոստիկանները ցանկացել են հեռացնել դաշտից: Այդ պահին Ռոնալդուն կատակելով ցատկ է կատարել ոստիկաններից մեկի վրա: Ոստիկանը զարմացել է ֆուտբոլիստի պահվածքից, իսկ նրա թիմակից Գոնսալո Իգուաինը չի կարողացել զսպել ծիծաղը:  

̰
Հանգուցալուծումը պետք է տրվի բազմակողմ քննարկումների արդյունքում. ԿԳՄՍՆ-ն՝ Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված վիճակի մասին

14:36 24.07.2019

ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարություն է տարածել ՀԱՕԿ-ից Բռնցքամարտի ֆեդերացիան հեռացնելու հարցի վերաբերյալ. «Հաշվի առնելով հայկական բռնցքամարտում ստեղծված իրավիճակը, Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայում (AIBA) ու «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի ղեկավար կազմում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հուլիսի 24-ին արտահերթ գլխավոր ասամբլեա կազմակերպելու որոշումը, որի օրակարգում են ընդգրկված «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին […]

̰
Եթե մենք սխալ ենք, պատրաստ ենք պատասխանատվություն կրել. Ռոստոմյանը՝ Բռնցքամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից հեռացնելու մասին

14:17 24.07.2019

Օլիմպավանում ՀԱՕԿ արտահերթ գլխավոր ասամբլեան է: Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից հեռացնելուն: Գլխավոր քարտուղարը պատճառների մասին զեկուցելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Նախարարության այն կոչին, որ արհեստականորեն մի ֆեդերացիան պետք չէ փոխարինել մեկ այլ ֆեդերացիայով, ՀԱՕԿ-ն ունի իր դիրքորոշումը՝ նշեց Ռոստոմյանը՝ վկայակոչելով հնչեցրած զեկույցը: «Եթե իրավական առումով նայենք, խնդիր չկա, իրենք կարող […]

̰
ՀԱՕԿ-ը ցանկանում է հեռացնել «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ն

13:44 24.07.2019

Օլիմպավանում ՀԱՕԿ արտահերթ գլխավոր ասամբլեան է: Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ից հեռացնելուն: Պատճառների մասին զեկուցել էր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ներկայացնելով ֆեդերացիայի 1 տարվա գործունեությունը: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:  

̰
Սերգեյ Մովսեսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ. Czech Open 2019

11:50 24.07.2019

Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Սերգեյ Մովսեսյանը, որը հանդես է գալիս ուժեղագույնների A խմբում, առայժմ միայն հաղթանակներ է գրանցել: Հինգերորդ տուրում Մովսեսյանը հաղթել է հունգարացի Գաբոր Նագիին: 5 հնարավորից 5 միավորով այժմ Մովսեսյանը միանձնյա առաջատարն է: Այսօր նա կմրցի չեխ Վիկտոր Լազնիչկայի հետ, ով հետ է մնում մեր շախմատիստից կես միավորով: Ի […]

̰
BACK_TO_TOP