TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Նոա»-ին

20:00 18.08.2019

ՀՖՖ կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Նոա»-«Արարատ-Արմենիա»`1:2 (0:0)  Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Արմեն Համբարձումյան, 47`0:1, Լիմա Դուարտե Մաիլսոն, 74` 0:2, Մաքսիմ Մայրովիչ, 82` 1:2։

̰
Վարչապետը հանձնել է Համահայկական խաղերի մերձսպորտային մրցանակները

21:55 17.08.2019

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի որոշմամբ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ուենալու համար փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարգևատրվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» շքանշանով: «Պատվո շքանշան» շնորհվեց նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին: Համահայկական 7-րդ խաղերի ժամանակ սահմանված են նաև մերձսպորտային մրցանակներ, որոնք հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակային անվանակարգերն են՝ […]

̰
Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը կպայքարեն ոսկե մեդալի համար. հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան ԱԱ

20:59 17.08.2019

Էստոնիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին բավականին հաջող են հանդես գալիս հայ ըմբիշները: Նրանցից երկուսը՝ Սահակ Հովհաննիսյանը և Շանթ Խաչատրյանը, կպայքարեն ոսկե մեդալի համար: 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը որակավորման փուլում 9-0 հաշվով հաղթել է շվեյցարացի Ռասուլ Իսրապիլովին, այնուհետ 1/8 եզրափակչում նույնքան՝ 9-0 հաշվով առավելության է հասել հնդիկ Սաչին Ռանայի նկատմամբ, […]

̰
Արոնյանն առաջին տուրում կմրցի Վաշյե-Լագրավի հետ. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

20:15 17.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում մեկնարկում  է Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 12 շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Լևոն Արոնյանը, Դինգ Լի Ժենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն: Այսօր տեղի կունենա առաջին տուրը, Արոնյանը սպիտակներով կխաղա Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: […]

̰
Ես հայ եմ, բայց Յանոչկա չեմ. 13 փաստ Յանա Եգորյանի մասին

19:20 17.08.2019

Հայկական ծագումով ռուս մարզուհի, սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը 13 փաստ է  հրապարակել իր մասին, որոնցում պատմում է նաև իր ծագման մասին: «Ես հայ եմ, ծնվել եմ Վրաստանում, ապրում եմ Ռուսաստանում»,- գրել է  մարզուհին իր «Ինստագրամում»: Եգորյանը պատմել է, որ իր ընկերները շատ լավ գիտեն, որ իրեն պետք է դիմեն միայն Յանա, այլ ոչ […]

̰
«Ինտերը» Լուկակուին ավելորդ քաշի պատճառով ստիպել է դիետա պահել

19:05 17.08.2019

«Ինտերում» դժգոհ են այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» 65 մլն եվրոյի դիմաց տեղափոխված բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի ավելորդ քաշից: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի` 26-ամյա ֆուտբոլիստի ներկա քաշը 104 կգ է: Իտալական ակումբում ցանկանում են, որ բելգիացին 100 կգ-ից ավել չկշռի: Լուկակուն արդեն դիետա է պահում և հանգստյան օրերին լրացուցիչ մարզում կանցկացնի, […]

̰
«Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Բարնլիին»

17:50 17.08.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Բարնլիի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին, Դանի Սեբալյոսի փոխանցումից, բացել է Ալեքսանդր Լակազետը: Հաշիվը առաջին խաղակեսի վերջում հավասարեցրել է Էշլի Բարնսը: Երկրորդ խաղակեսում զինագործների հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփել է իր թիմի հաղթական գնդակը: Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը […]

̰
«Բավարիան» Կոուտինյոյի մեկ տարվա վարձակալության համար կվճարի 15-20 մլն եվրո

17:00 17.08.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մեկ տարվա վարձակալության համար «Բավարիան» կվճարի մոտ 15-20 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Ակումբների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հաջորդ ամռանը Գերմանիայի չեմպիոնը իրավունք կունենա 120 մլն եվրոյով ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Կոուտինյոն օգոստոսի 16-ին կապտանռնագույնների հետ մեկնել էր Բիլբաո՝ Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Ատլետիկ»-ի […]

̰
Ֆանտաստիկ գոլ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում

14:14 17.08.2019

Հայաստանի Առաջին խմբի առաջնության երրորդ տուրում «Սևանը» 3:2 հաշվով հաղթել է «Մասիսին»: Հանդիպման հաշիվը դաշտի կենտրոնից կատարած գեղեցիկ հարվածով բացել է Արամ Լոռեցյանը: «Սևան»-«Մասիս» 3:2 Գոլերը՝ Արամ Լոռեցյան, 15՝ 1:0, Արեգ Ազատյան, 20՝ 2:0, Միխայիլ Պապով, 63՝ 2:1, Իվան Երոխին, 67՝ 2:2, Մհեր Սահակյան, 90՝ 3:2

̰
Իբրահիմովիչը շնորհակալություն է հայտնել բժշկին, ով երկու տարի առաջ վիրահատել է իր ծունկը

13:47 17.08.2019

«Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շնորհակալություն է հայտնել բժիշկ Ֆրեդի Ֆուին, ով 2017 թվականի վիրահատել է իր ոտքը: Օգոստոսի 15-ին բժիշկն այցելել է « Լոս Անջելես Գելաքսիի» և «Դալասի» միջև ՄԼՍ-ի խաղին: «Բոլորն ասում էին, որ ամեն ինչ ավարտված է, բայց բժիշկ Ֆուն ասաց` ո´չ: Շնորհակալությո´ւն», – «Թվիթերի» իր էջում գրել է Իբրահիմովիչը: […]

̰
«Բարսելոնան» վերջնական առաջարկ կանի Նեյմարի համար

13:10 17.08.2019

«Բարսելոնան» պլանավորում է վերջնական առաջարկ ներկայացնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի համար: Այս մասին հայտնում է Sport.es-ը: Ըստ աղբյուրի` փարիզցիների հետ բանակցությունները կանցկացնի անձամբ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: «Բարսելոնայում» նրանք ակնկալում են, որ բրազիլացու ապագայի հետ կապված իրավիճակը կարող է իրենց համար դրական ավարտ ունենալ առաջիկա օրերին: Անցած մրցաշրջանում Նեյմարը ակումբային մակարդակում մասնակցել է 28 […]

̰
Հայ մարզիկը գերազանցել է Բրյուս Լիի ռեկորդը

12:38 17.08.2019

Գինեսի գրքի բազմաթիվ ռեկորդակիր, ֆիթնեսի մոսկվաբնակ մարզիչ Մանվել Մամոյանը երկու մատների վրա հրում վարժությունում նոր ռեկորդ է սահմանել: Մամոյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում կարողացել է երկու մատով մեկ րոպեում 55 հրում կատարել և գերազանցել նախկին ցուցանիշը՝ 52 հրում: Առաջին անգամ երկու մատների վրա հրում վարժությունը կիրառել է լեգենդար սպորտսմեն և դերասան Բրյուս Լին: Մանվել Մամոյանը նշել […]

̰
Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում տարել է իր 11-րդ հաղթանակը

12:20 17.08.2019

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքը ամերիկյան ռինգ հաղթական էր: Րոպեներ առաջ կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: 5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը: Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ […]

̰
Ոտք չունեցող տղան ֆուտբոլ Է խաղացել Մոհամեդ Սալահի հետ

10:06 17.08.2019

Ղազախստանցի Ալի Տուրգանբեկովը, որն առանց ոտքերի Է ծնվել, հանդիպել Է իր կուռքի՝ «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի աստղ Մոհամեդ Սալահի հետ: Տղային ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի մրցախաղից առաջ հրավիրել են վարժանքին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայ մաքսավորները մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը

19:35 16.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի թիմը Բելառուսում մասնակցել է մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 13-րդ միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ լրատվականից: Բրեստ քաղաքում անցկացված մինի-ֆուտբոլին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Սլովակիայի մաքսային ծառայությունների թիմերը: Հայաստանի մաքսային ծառայության թիմին համառ մրցապայքարում հաջողվել է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: ՊԵԿ-ի թիմը ևս մեկ մրցանակ է ստացել վստահելի […]

̰
Airbus А321-ի անձնակազմի անդամները ներկա կգտնվեն ֆուտբոլային խաղի

18:50 16.08.2019

Airbus А321 ինքնաթիռի անձնակազմի անդամները, որպես պատվավոր հյուրեր, հրավիրվել են Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի ֆուտբոլային հանդիպմանը ներկա գտնվելու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ երեկ ինքնաթիռի անձնակազմը կարողացել է արտակարգ վայրէջք կատարել այն բանից հետո, երբ երկու շարժիչի մեջ թռչուններ են հայտնվել: Օդաչուների գործողությունների հետևանքով փրկվել է 230 մարդ: ⚡️⚡️⚡️ экипаж […]

̰
«Արարատ-Արմենիա»-ն օգոստոսի 22-ին կմրցի «Դյուդելանժ»-ի հետ. տոմսերի արժեքը հայտնի է

15:43 16.08.2019

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիա»-ն կմրցի Երևանում «Ֆ91 Դյուդելանժ»-ի հետ: Տոմսերի վաճառքը կսկսվի հաջորդ շաբաթ՝ կարժենա 500-2000 դրամ, տեղեկացնում է armsport.am-ը:  

̰
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի բոլոր զույգերը հայտնի են

13:15 16.08.2019

Երեկ կայացան Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան փլեյ-օֆֆի բոլոր զույգերը: Հայկական ակումբներից «Արարատ-Արմենիա»-ն, հաղթահարելով վրացական «Սաբուրթալո»-ի արգելքը, խմբային փուլի ուղեգրի համար կպայքարի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ»-ի հետ: Երևանի «Փյունիկ»-ը պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին և դուրս մնաց պայքարից: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի բոլոր զույգերը. «Սուդուվա» (Լիտվա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Կոպենհագեն» (Դանիա)-  «Ռիգա» (Լատվիա) «Սելթիկ» (Շոտլանդիա) […]

̰
Էդեն Ազարը Մադրիդում շքեղ առանձնատուն է ձեռք բերել

13:02 16.08.2019

«Ռեալ»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը, ով այս ամռանն է տեղափոխվել Մադրիդ, Իսպանիայի մայրաքաղաքում 11 մլն եվրոյով շքեղ առանձնատուն է ձեռք բերել: Ըստ Daily Mail-ի՝ բելգիացի ֆուտբոլիստը տունը գնել է Լա Ֆինսա թաղամասում, որտեղ բնակվում են արքայական ակումբի մի շարք ֆուտբոլիստներ: Ժամանակակից առանձնատունն ունի 6 ննջասենյակ, լողավազան, սպա, մարզասրահ, կինոսրահ և թենիսի կորտ:   View this post […]

̰ ̰
Ովքեր են հավակնում Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

22:05 15.08.2019

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք հավակնում են 2018-19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Եռյակում են «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Լավագույն տասնյակի մեջ են ընդգրկվել նաև հետևյալ խաղացողները. Ալիսոն («Լիվերպուլ»),Սադիո Մանե («Լիվերպուլ»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Էդեն Ազար («Ռեալ»), Մատեյս դե Լիգտ («Յուվենտուս»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)։ Լավագույն ֆուտբոլիստը […]

̰
Քոնոր Մաքգրեգորը հարձակվել է իր ալկոհոլից հրաժարված տարեց տղամարդու վրա

18:40 15.08.2019

Խառը մարտերի (UFC) աշխարհի բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը նոր սկանդալի կիզակետում է հայտնվել: Մարզիկը դեռևս ապրիլին Իռլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում հարձակվել էր տարեց տղամարդու վրա: Դեպքը տեղի է ունեցել Marble Arch Pub բարում: Այս մասին հայտնում է TMZ-ն: Մաքգրեգորը բարում սկսել է հյուրասիրել իր ընկերության արտադրած Proper Twelve վիսկին: Թոշակառու տղամարդը հրաժարվել է ալկոհոլից, ինչից […]

̰
Ինչպես են Բագրատաշենի մաքսատան աշխատակիցները դիմավորել հաղթանակած «Արարատ-Արմենիային»

13:25 15.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիային»: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից: Երկրի առաջին դարպասները հատած ֆուտբոլի հայկական թիմին ջերմորեն ողջունել են մաքսային ծառայության աշխատակիցները, ինչն իր հերթին ոգևորել է մարզիկներին: Մաքսատան աշխատակիցները հաջողություն են մաղթել հաղթանակած թիմին: Հիշեցնենք, որ երեկ հայկական թիմը […]

̰
Արոնյանը դարձավ արագ և կայծակնային մրցաշարերի հաղթող. Grand Chess Tour St. Louis 2019

11:59 15.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour մրցաշարը: Հիշեցնենք՝ արագ շախմատի մրցումներից հետո Լևոն Արոնյանն առաջատարն էր, սակայն կայծակնային շախմատի առաջին օրվա պարտիաներից հետո շախմատիստը զիջել էր դիրքերը: Կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ օրն Արոնյանն ավելի լավ հանդես եկավ: Նա տարավ 3 հաղթանակ, կրեց 2 պարտություն և 4 խաղ ավարտեց ոչ-ոքի: Վերջնարդյունքում, հաշվի առնելով նաև արագ […]

̰
Հնարավոր է՝ մինչև ինքնաթիռի վթարվելը Էմիլիանո Սալային թունավորել են

23:59 14.08.2019

Իրավապահները մանրամասներ են պարզել հունվարի 22-ին ավիավթարի հետևանքով զոհված պաշտպան Էմիլիանո Սալայի մահվան հանգամանքներից: Ինչպես հայտնում է РИА Новоста-ն, Մեծ Բրիտանիայի ավիացիոն պատահարների հետաքննության բաժնից, ամենայն հավանականությամբ, մինչև ինքնաթիռի վթարվելը ֆուտբոլիստին թունավորել են: Հաղորդվում է, որ կատարված հետաքննության արդյունքներով պարզվել է, որ ֆուտբոլիստի արյան մեջ կարբոքսիհեմոգլոբինը 58 % է կազմել, այն դեպքում, երբ այդ նյութի […]

̰
Ինչպես է Արթուր Վանեցյանը հետևել «Սաբուրթալո»-«Արարատ Արմենիա» խաղին

22:55 14.08.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը լուսանկար է հրապարակել սոցցանցերից մեկի իր էջում, որտեղ երևում է թե ինչպես է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հեռախոսով հետևում «Սաբուրթալո»-«Արարատ Արմենիա» խաղին: Հիշեցնենք, որ «Արարատ Արմենիան» Թբիլիսիում 0:2 հաշվով առավելության հասավ «Սաբուրթալոյի» նկատմամբ և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ:

̰
Կեցցե՛ք տղերք․ Փաշինյանը՝ «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակի մասին

22:41 14.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ««Արարատ-Արմենիա». կեցցե՛ք տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Հիշեցնեմ՝ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչև 2050 թվականի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- գրել է նա: Հիշեցնենք, որ քիչ առաջ «Արարատ Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին […]

̰
«Արարատ-Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին և դուրս եկավ փլեյ-օֆֆ

22:12 14.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Թբիլիսիում 0:2 հաշվով առավելության հասավ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալո»-ի նկատմամբ՝ երկու խաղերի ընդհանուր 3:2 հաշվով: Վարդան Մինասյանի սաներից գոլի հեղինակ դարձան Անտոն Կոբյալկոն և Պետրոս Ավետիսյանը: Պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը կմասնակցի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլին, որտեղ Հայաստանի չեմպիոնները կմրցեն Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ:     […]

̰
Հայ-վրացական ֆուտբոլային դիմակայություն Թբիլիսիում. կհանդիպեն «Սաբուրթալո» և «Արարատ Արմենիա» թիմերը

18:21 14.08.2019

«Սաբուրթալո»-«Արարատ Արմենիա» ֆուտբոլային թիմերի Եվրոպայի լիգայի երրորդ փուլի շրջանակում հերթական հանդիպումը տեղի կունենա այսօր` Թբիլիսիի ժամանակով 20:00-ին, Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում: Վրացական «Սաբուրթալոն» խաղից առաջ հրապարակել է հայտնի «Միմինո» ֆիլմից մի հատված, որը, ըստ ակումբի պաշտոնական էջի, «նվիրվում է արևոտ Երևանից ժամանած հյուրերին»: Հատկանշական է, որ «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի պաշտոնական ֆան ակումբը, Red Eagles Fan Club-ի […]

̰
Ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղից հետո ՈւԵՖԱ-ն տուգանել է վրացական «Դինամոյին»

17:30 14.08.2019

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն չի բավարարել Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի բողոքարկումը: Արդյունքում ՝ օգոստոսի 15-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում վրացական ակումբն առանց հանդիսականի կանցկացնի հանդիպումը հոլանդական «Ֆեյենորդի» հետ: ՈւԵՖԱ-ի կայացրած որոշման մասին այսօր հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը: Բացի դրանից, որպես ֆինանսական պատիժ, «Դինամոն» ստիպված կլինի վճարել 50 հազար եվրո: Վրացական «Դինամո» ակումբի նկատմամբ ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ […]

̰
BACK_TO_TOP