TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

Լեոն Հարթը չեմպիոնական գոտու համար կպայքարի Արթուր Աբրահամի թիմակցի հետ

20:00 04.05.2019

Մայիսի 4-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի «Ֆրապորտ» արենայում կիսածանր քաշային կարգում IBO Continental, WBC Asia չեմպիոնական գոտիների հաղթող հայազգի Լեոն Հարթը IBF International չեմպիոնական գոտու համար կպայքարի գերմանացի Լեոն Բաննի հետ: Բաննը Արթուր Աբրահամի թիմակիցն է, ներկայացնում է «Sauerland» պրոմոութերական ընկերությունը: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 13 մենամարտ և չունի ոչ մի պարտություն: Լեոն Հարթը պրոֆեսիոնալ ռինգում […]

̰
Կվերադառնամ մրցագորգ, որ սկսեմ ճանապարհս դեպի «Տոկիո-2020» և վերցնեմ այն, ինչն ինձ է պատկանում. Միհրան Հարությունյան

18:31 04.05.2019

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ մայիսի 17-ին կմասնակցի Կրասնոդարում կայանալիք մրցաշարին: «Կրասնոդարում կվերադառնամ մրցագորգ, որ սկսեմ ճանապարհս դեպի «Տոկիո-2020» և վերցնեմ այն, ինչն ինձ է պատկանում է»,-գրել է նա: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերից հետո Միհրան Հարությունյանը հանդես էր գալիս խառը մենամարտերում: Որպեսզի Հարությունյանը նորից վերադառնա ազգային հավաքական, գլխավոր […]

̰
Կազմում փոփոխություններ կլինեն, բայց ֆուտբոլիստներց շատերը կմնան. Զինեդին Զիդան

17:30 04.05.2019

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմում հնարավոր փոփոխությունների մասին: «Մենք չենք կորցրել ֆուտբոլ խաղալու ցանկությունը: Մրցաշրջանը մոտենում է ավարտին, դրա համար ֆուտբոլիստներն արդեն մտածում են հաջորդ մրցաշրջանի մասին: Մեր կազմում փոփոխություններ կլինեն, բայց ֆուտբոլիստներց շատերը կմնան: Տեսնենք մրցաշրջանի վերջում ինչ կլինի այն խաղացողների հետ, ովքեր պատրաստվում են միանալ […]

̰
Վստահ եմ, որ կարող եմ դառնալ ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու. Պիեր-Էմերիկ Օբամեյանգ

17:08 04.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, որ մտադիր է պայքարել ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուի մրցանակի համար: «Միշտ հաճելի է հաղթել: Եթե ​​ցանկանում ես լինել լավագույնը, պետք է դառնաս ԱՊԼ-ի լավագույն ռմբարկու: Դժվար կլինի հասնել արդյունքի: Առաջնությունում խաղում են հիանալի հարձակվողներ: Նրանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում կայուն խաղ են ցուցադրում, շատ գոլեր խփում: Ահա թե ինչն է […]

̰
Բարսելոնն իմ համար չէ. զգում եմ, որ Կրիշտիանուն նրանց այդքան էլ դուր չի գալիս. Կրիշտիանու Ռոնալդու

16:52 04.05.2019

Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ Բարսելոնը չի դիտարկում որպես ապրելու վայր: «Ապրել Բարսելոնում, ո՛չ, այս քաղաքն ինձ համար չէ: Այնտեղ եղել եմ մեկ կամ երկու անգամ, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Կրիշտիանուն նրանց այդքան էլ դուր չի գալիս: Բայց դա նորմալ է, որովհետև մենք մրցակիցներ էինք: Դա խնդիր չէ»,- Ռոնալդուի […]

̰
UWW-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են այն խնդիրները, որոնք այս ընթացքում անհանգստացրել են բազմաթիվ ըմբիշների. Արսեն Ջուլֆալակյան

21:52 03.05.2019

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մայիսի 1-4-ը Շվեյցարիայում մասնակցում է  Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից կազմակերպած միջոցառումներին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշը նշել է, որ Շվեյցարիայում է գտնվում UWW-ի հրավերով: «UWW-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են այն խնդիրները, որոնք այս ընթացքում անհանգստացրել են բազմաթիվ ըմբիշների: Խոսել […]

̰
Անպարտելի հայ բռնցքամարտիկը ԱՄՆ-ում հերթական հաղթանակն է տարել

16:46 03.05.2019

Լաս Վեգասում կայացել է Կանադան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանի և մեքսիկացի Ալան Կամպայի մրցամարտը: Մրցավարների միաձայն որոշմամբ` հաղթել է 23-ամյա Էրիկ Բազինյանը: Այսպիսով, հայ բռնցքամարտիկը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսները WBO և WBA վարկածներով: Բազինյանը տարել է իր կարիերայում 23-րդ հաղթանակը (17-ը նոկաուտով), իսկ պարտություն հայ բռնցքամարտիկը չունի: Էրիկ Բազինյանը ծնվել է Հայաստանում՝ 1995  թվականին, […]

̰
Կարեն Գրիգորյանը հաղթել է Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում

14:37 03.05.2019

Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթել է Իսպանիայի Սյուդադ դե Մոստոլես քաղաքում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում: Կարենը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր. տարել է 7  հաղթանակ և 2 պարտիա ավարտել է ոչ-ոքի:  Միջազգային մրցաշարին մասնակցել է 9 երկրի 169 շախմատիստ:

̰
«Արսենալ»-ը կամային հաղթանակ տարավ «Վալենսիա»-ի նկատմամբ

01:14 03.05.2019

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը «Էմիրեյթս»-ում մրցեց «Վալենսիա»-ի հետ: «Զինագործներ»-ը Ալեքսանդր Լակազետի դուբլի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի գոլի շնորհիվ 3:1 հաշվով հաղթեցին մրցակցին: Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 75-րդ րոպեին: «Վալենսիա»-«Արսենալ» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 9-ին:

̰
Իրանցի մարզուհուն առանց հիջաբի ռինգ դուրս գալու համար ազատազրկում է սպառնում

23:37 02.05.2019

Իրանի ոստիկանությունը ձերբակալել է կին բռնցքամարտիկ Սադաֆ Հադեմին: Նա առաջին իրանցի մարզուհին է, որը կարողացել է հաղթանակ տանել միջազգային մրցաշարում: Հադեմին մեղադրում են այն բանի համար, որ նա ռինգ է դուրս եկել առանց հիջաբի: Սա Իրանի օրենքների կոպիտ խախտում է: Ըստ այս երկրի օրենքների՝ մարզուհիները պետք է մրցահարթակ դուրս գան հիջաբով և այնպիսի մարզական հագուստով, […]

̰
Գագիկ Ծառուկյանը և Արթուր Վանեցյանը մասնակցել են սիրողական ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը

22:40 02.05.2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մայիսի 2-ին Արտաշատում մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սիրողական ֆուտբոլի փոխանցիկ գավաթի` Արարատի մարզային խաղարկության բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահը շեշտել է, որ այսպիսի միջոցառումներ պետք է անցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում. «Սա […]

̰
Էմերին «Վալենսիա»-ի հետ խաղից առաջ հրապարակել է «Արսենալ»-ի մեկնարկային կազմը

22:03 02.05.2019

ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կհանդիպի իսպանական «Վալենսիա»-ին: «Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խաղից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել իր թիմի մեկնարկային կազմում: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Չեխ, Սոկրատիս, Կոսիելնի, Մուստաֆի, Միտլենդ-Նայլս, Կոլաշինաց, Ջակա, Գուենդուզի, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ: […]

̰
«Շիրակ»-ը տանը հաղթեց «Արարատ»-ին

18:26 02.05.2019

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 30-րդ տուրն ավարտվեց «Շիրակ»-«Արարատ» խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Շիրակ»-ը  երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Մուսա Փոլ Բակայոկոն, Արտյոմ Գևորգյանը և Արամ Մուրադյանը: Նախօրեին կայացած խաղերում հաղթել էին «Արցախ»-ը, «Փյունիկ»-ը և «Ալաշկերտ»-ը:

̰
Իկեր Կասիլյասը ֆուտբոլին հրաժեշտ կտա

17:40 02.05.2019

Հայտնի ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո ստիպված կլինի կարիերան ավարտել: Այս մասին հաղորդում է eurosport.ru-ն: Ֆուտբոլիստի սրտաբանը տեղեկացրել է, որ Կասիլյասը կապրի սովորական կյանքով, բայց պրոֆեսիոնալ մակարդակով սպորտով զբաղվել չի կարողանա:

̰
Արցախի թիմը կմրցի «Սապմի» և «Լուգանսկ» թիմերի հետ

16:22 02.05.2019

ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի երրորդ առաջնության՝ CONIFA Sportsbet.io EuroCup 2019-ի շրջանակներում Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մարզադաշտերը կհյուրընկալեն 12 թիմի։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունից՝ Արցախի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապﬕի, Արևմտյան Հայաստանի, Չաﬔրիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի, Պադանիայի ֆուտբոլային թիﬔրը հունիսի 1-9-ը կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։ Հունվարի 27-ին Կրակովում […]

̰
Օլիմպիական կրկնակի չեմպիոնուհուն ստիպել են իջեցնել տեստոստերոնի մակարդակը

00:10 02.05.2019

Հարավաֆրիկյան վազորդուհի Քասթեր Սեմենյան ստիպված է իջեցնել տեստոստերոնի մակարդակը, որպեսզի մասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Սպորտային արբիտրաժային դատարանը մերժել է սպորտսմենուհու հայցը։ Նա փորձել է բողոքարկել Թեթևաթլետիկական ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի(IAAF) կանոնը։ Դատարանը IAAF-ի տվյալ միջոցը խտրական է համարել, բայց ուժի մեջ թողել այն։ 2019-ի փետրվարին IAAF-ն առաջարկել է սեռական […]

̰
Կասիլիասը հիվանդանոցից ֆեյսբուքյան գրառում է կատարել

23:53 01.05.2019

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլիասը, որ սրտամկանի ինֆարկտ է տարել, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ հիվանդանոցում ամեն ինչ վերահսկողության տակ է։ «Այստեղ ամեն ինչ վերահսկվում է։ Մեծ վախ ապրեցի, բայց ինձ ոչինչ չի սպառնում»,- գրել է նա։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին սիրո ու հաղորդագրությունների համար։  

̰
Իկեր Կասիլիասը սրտամկանի ինֆարկտ է տարել մարզման ժամանակ․ նրան հոսպիտալացրել են

20:33 01.05.2019

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլիասը սրտամկանի ինֆարկտ է տարել ներկա ակումբի՝ պորտուգալական «Պորտուի» կազմում մարզման ժամանակ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է եվրոպական մամուլը։ Ակումբի ղեկավարությունը հաստատել է տեղեկությունն ու հայտնել, որ 37-ամյա ֆուտբոլիստի վիճակն այժմ կայուն է։ Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլիասը 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Դարպասապահը […]

̰
«Ալաշկերտ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին

17:40 01.05.2019

Երևանի «Ալաշկերտ»-ը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրում ընդունել էր «Գանձասար-Կապան»-ին: Աբրահամ Խաշմանյանի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Գոլի հեղինակ դարձան Նիկիտա Տանկովը և Ուրոշ Նենադովիչը: 30-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 46 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: «Գանձասար-Կապանը» 27 միավորով 7-րդն է:

̰
«Փյունիկ»-ը հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

17:19 01.05.2019

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Երևանի «Փյունիկ»-ը մրցակցի հարկի տակ 1:4 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին: Փյունիկցիներից գոլերի հեղինակ դարձան Ուսման Մոհամեդը, Արթուր Միրանյանը, Էրիկ Վարդանյանը և Դենիս Տալալայը: «Արարատ-Արմենիա»-ից գոլի հեղինակ է դարձել Անտոն Կոբյալկոն: Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկ»-ը միավորներով հավասարվել է «Արարատ-Արմենիա»-ին (49-ական միավոր): Տարխանովի սաները լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում են աղյուսակը:

̰
«Լիվերպուլ»-ի երկրպագուները Բարսելոնում զբոսաշրջիկին գցել են շատրվանի ջրերի մեջ

16:00 01.05.2019

«Լիվերպուլ»-ի երկրպագուները Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղից առաջ անկարգություններ են իրականացրել Բարսելոնում: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում անգլիացի երկրպագուները մի զբոսաշրջիկի գցում են շատրվանի ջրերի մեջ: «Լիվերպուլի» նախագահ Պիտեր Մուրը կոչ է արել երկրպագուներին իրենց դրսևորել արժանապատիվ ձևով: «Մենք հպարտորեն երգում ենք, որ նվաճել ենք Եվրոպան: Բայց եկեք այս հիանալի քաղաքում մեզ հարգալից և […]

̰
Հայկ Մուսախանյանն ընդգրկվել է Բելառուսի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում

14:51 01.05.2019

Բելառուսական «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ի կիսապաշտպան Հայկ Մուսախանյանն ընդգրկվել է ֆուտբոլի Բելառուսի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հայ ֆուտբոլիստը Սոլիգորսկի «Շախտյորի» դեմ հաղթական խաղում (4:3) փոխարինման էր դուրս եկել 55-րդ րոպեին և դարձել դուբլի հեղինակ: Նշենք, որ 21-ամյա Մուսախանյանն իր առաջին հանդիպումն է անցկացրել Բելառուսի ընթացիկ առաջնությունում:

̰
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

10:52 01.05.2019

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Արմեն Գրիգորյանը (73 կգ),  Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ), իսկ կանանց մրցաշարում` Արփինե Դալալյանը (+87 կգ)։ Ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը նշել է, որ երիտասարդական հավաքականը 2 ուսումնամարզական հավաք կանցկացնի աշխարհի առաջնությունից առաջ։ Առաջնությունը տեղի կունենա հունիսի 1-8-ը, […]

̰
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Արոնյանը 10-րդն է

10:44 01.05.2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիս ամսվա 100 լավագույն շախմատիստների ցուցակը, որտեղ Լևոն Արոնյանը 10-րդ տեղում է: Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 59-րդ, Հրանտ Մելքումյանը 93-րդ տեղում են:

̰
Լիոնել Մեսսին կարժանանա Սուրբ Գեորգիի խաչի

17:30 30.04.2019

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարժանանա «Սուրբ Գեորգիի խաչ» շքանշանի: Այս մրցանակը Կատալոնիայի ամենահեղինակավոր շքանշաններից  է: 1981 թվականից ​​ամեն տարի շնորհվում է այն մարդկանց, ովքեր իրենց ջանքերով օգնել են Իսպանիայի հանրությանը: «Մեսսին ճանաչման է արժանացել անհավատալի կարիերայի համար, որի շնորհիվ նա ճանաչվել է որպես բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: Նա Արգենտինայից եկավ Կատալոնիա, շատ վաղ տարիքում: Նա […]

̰
Արթուր Վանեցյանը շնորհավորել է Հայաստանի Մ-16 հավաքականի ֆուտբոլիստներին

17:09 30.04.2019

Բոսնիայում ավարտված ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացված Զարգացման մրցաշարի հաղթող ճանաչված Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին շնորհավորելու համար ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանի հետ և մաղթել հավաքականի ֆուտբոլիստներին և մարզիչներին նորանոր հաջողություններ ու ավելի վառ հաղթանակներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]

̰
Հայաստանի Մ-16 հավաքականը՝ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթող

16:50 30.04.2019

Ապրիլի 30-ին Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի Հայաստան Մ-16-Ջիբրալթար Մ-16 հանդիպումը: Խաղն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Սամվել Հակոբյանը: Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակեց յոթ միավոր և, անկախ Բոսնիա և Հերցեգովինա-Չեռնոգորիա հանդիպման արդյունքից, հռչակվեց մրցաշարի հաղթող:

̰
Հայերի մասին Մաքգրեգորի գրառումը թուրք և ադրբեջանցի երկրպագուների դժգոհությունն է հարուցել

14:30 30.04.2019

UFC վարկածով նախկին չեմպիոն, մարզաշխարհում հայտնի, ավստրալացի սկանդալային մարտիկ Քոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել հայերին 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նա նման գրառում է կատարել Twitter-ի միկրոբլոգի իր էջում: «Ես հայերի խմբի հետ եմ ողջ օրը: Դիլան Դանիս և Քարդաշյաններ: Գործ չունեք հայերի հետ»,- գրել է Մաքգրեգորը: Մարզիկը նաև հայտարարել է, որ «հայերը […]

̰
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմել է Վարչական դատարան

12:51 30.04.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարություն է տարածել պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում ,կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը ՝հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում: Բնականաբար այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ և օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան […]

̰
Արոնյանը 6-րդն է. GRENKE Chess Classic 2019

10:16 30.04.2019

Գերմանիայում ավարտվեց GRENKE Chess Classic 2019 շախմատային մրցաշարը։ Վերջին՝ 9-րդ տուրում  Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ։ Այսպիսով` Արոնյանը գրանցեց 50%-անոց արդյունք։ Լևոնը կրեց մեկ պարտություն, տարավ մեկ հաղթանակ և 7 պարտիա ավարտեց  ոչ-ոքի։ Անանդի և Սվիդլերի հետ հայ շախմատիստը կիսեց 5-7-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 6-րդը: Մրցաշարում բացահայտ առավելությամբ հաղթանակ […]

̰
BACK_TO_TOP