TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

16:19 26.04.2019

Ծննդյան 70-ամյակի առթիվ հայկական ֆուտբոլի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Արարատ 73» լեգենդար թիմի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

̰
Ավիաաղետի ենթարկված Էմիլիանո Սալայի հայրը մահացել է որդու մահից 3 ամիս անց

15:45 26.04.2019

Ավիավթարի հետևանքով մահացած ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հայրը` Օրասիոն, մահացել է սրտի կաթվածից: La Nacion-ի փոխանցմամբ` Օրասիո Սալան մահացել է Պրոգրեսո քաղաքում գտնվող իր տանը: Հունվարի 21-ին ինքնաթիռը, որում գտնվում էր Սալան, անհետացել էր ռադարներից Նորմանդյան կղզիների շրջանում: Ֆուտբոլիստի մարմինը հայտնաբերել էին Լա Մանշի հատակին՝ փետրվարի 4-ին:

̰
Մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքը սկսել է իր ուղերթը

14:13 26.04.2019

Այսօր Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում մեկնարկել է ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը: Ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի մետրոպոլիտենի հետ կազմակերպել էին հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին ճանաչված մարդիկ և պաշտոնյաներ: Միջոցառումը վարել է երգիչ և հաղորդավար Արամ MP3-ն: Ներկա են եղել նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և այլք: Ֆուտբոլային գնացքի […]

̰
Մեր հավաքականին հաղթանակ եմ մաղթում. Արսեն Թորոսյան

12:54 26.04.2019

Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում: Այսօր Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի կառամատույցում տեղի է ունեցել Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառումից լուսանկարներ է հրապարակել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը նաև ՀՖՖ գործադիր կոմիտեի […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է պատանիների և երիտասարդների Սամբոյի Եվրոպայի առաջնության արցախցի մրցանակակիրների հետ

12:15 26.04.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնության արցախցի չեմպիոնների և մրցանակակիրների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին և ընդգծել, որ Արցախի մարզիկների ու մարզիչների գրանցած հաջողությունները նշանակալի իրադարձություն են մեր հանրապետության սպորտային կյանքում: «Ուզում եմ […]

̰
Հայաստանի Մ-16 հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայում կմասնակցի միջազգային մրցաշարի

17:10 25.04.2019

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի, որը կկայանա ապրիլի 26-ից 30-ը՝ Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում: Մրցաշարի ընթացքում հայ ֆուտբոլիստները կհանդիպեն Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի և Ջիբրալթարի իրենց հասակակիցների հետ: Ապրիլի 25-ի առավոտյան Հայաստանի Մ-16 հավաքականը Երևան-Ստամբուլ-Սարաևո չվերթով մեկնել է Բոսնիա և Հերցեգովինա: Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանը հավաքական է […]

̰
Զիդանը ցանկանում է «Ռեալ»-ում տեսնել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպանին

16:43 25.04.2019

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրությունների ոլորտում: Ըստ Marca-ի հաղորդման` 19-ամյա կիսապաշտպանին «արքայական» ակումբում ցանկանում է տեսնել մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: «Բորուսիա»-ն մտադիր է երիտասարդ ֆուտբոլիստի համար պահանջել առնվազն 80 մլն եվրո:

̰
Հրանտ Մելքումյանը դարձել է Դոեբերլի գավաթի խաղարկության հաղթող

16:09 25.04.2019

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը դարձել է Ավստրալիայում կայացած Դոեբերլի գավաթի հաղթող: Հայ շախմատիստը 9 երկրներից ժամանած 53 շախմատիստների մեջ տոնել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել ոչ ոքի և 7.5 միավորով դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:  

̰
Վարչապետը հանձնարարեց արագ սկսել Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցի նորոգման աշխատանքները

15:22 25.04.2019

Կառավարության ապրիլի 25-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման ծրագիրը, որտեղ շուրջ 600 երեխա է մարզվում և ո՞րն է ձգձգման պատճառը: «Այդ ծրագիրը քննարկվում է 2015-ից: Ամեն տարի ներկայացնում էինք շինկոմիտե և մեր ցուցակում ունեինք մարզադպրոցների վերանորոգման և հիմնանորոգման առաջնահերթությունը, և Ալեքսանյանի մարզադպրոցը միշտ առաջնահերթ տեղ է […]

̰
Օլիմպիական չեմպիոնուհին ուղիղ եթերի ժամանակ ուշագնաց է եղել

12:40 25.04.2019

Բրազիլացի վոլեյբոլիստ Ժակլին Կարվալիոն բրազիլիական սուպերլիգայի խաղի ժամանակ տված հարցազրույցում կորցրել է գիտակցությունը, հայտնում է AS-ը: Մարզուհին խոսել է լրագրողի հետ «SESI Սան Պաուլո» և «EMS Թաուբաթե» խաղի ժամանակ: Զրույցի ընթացքում նա անսպասելիորեն փակել է աչքերը և ընկել, աղջկան միանգամից օգնել են լրագրողը և օպերատորը: «SESI Սան Պաուլո» թիմից մի քանի խաղացող ևս հասել է […]

̰
5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ. GRENKE Chess Classic 2019

10:41 25.04.2019

Գերմանիայում շարունակվում է GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը, որին մասնակցում են նաև աշխարհի ուժեղագույն  շախմատիստները: Մրցաշարի հինգերորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից 14-ամյա Վինսենտ Կեյմերը հաղթել է Գեորգ Մեյերին: Անանդ-Կարուանա, Կարլսեն-Նայդիչ, Սվիդլեր-Վալյեխո պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3․5-ական միավորով գլխավորում են […]

̰
«Արսենալը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին»

01:05 25.04.2019

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության դեռևս 31-րդ տուրից հետաձգված խաղում մրցեցին «Վուլվերհեմփթոն» և «Արսենալ» ակումբները: Առաջին խաղակեսի մեկնարկում «Վուլվերհեմփթոն»-ին հաջողվեց 3 գնդակ ուղարկել «զինագործների» դարպասը: 28-րդ րոպեին գոլ խփեց Նևեսը, 37-րդ րոպեին՝ Դոհերթին, իսկ 45+2 րոպեին՝ Ժոտան։ Երկրորդ խաղակեսում՝ 80-րդ րոպեին Սոկրատիսը անկյունայինից գլխի հարվածով գոլ խփեց՝ հաշիվը դարձնելով 3:1: «Արսենալը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին» 3:1 հաշվով: Հայաստան ֆուտբոլի […]

̰
Հայաստանի հավաքականը մնաց առանց մեդալների. շախմատի վետերանների ԱԱ

17:55 24.04.2019

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որը հանդես էր գալիս 50+ տարիքային խմբում, վերջին` 9-րդ տուրում ոչ-ոքի՝ 2-2 խաղաց Իտալիայի հավաքականի հետ և, ի վերջո, գրավեց 4-րդ հորիզոնականը: Մեր թիմի կազմում պարտություն կրեց Ռաֆայել Վահանյանը, հաղթանակ տարավ Արտաշես Մինասյանը, իսկ Կարեն Մովսիսյանը և Արշակ Պետրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Այսպիսով, […]

̰
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին

15:52 24.04.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի մասին: Ֆուտբոլիստը գրառմանը կից հրապարակել է նաև տեսանյութ: «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի… Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, […]

̰
Հայաստանի հավաքականը պայքարում է մեդալների համար. շախմատի վետերանների ԱԱ

10:05 24.04.2019

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին է մոտենում վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որը հանդես է գալիս 50+ տարիքային խմբում, 8-րդ տուրում 4-0 հաշվով հաղթել է Շոտլանդիայի հավաքականին: Մեր թիմի կազմում հաղթանակներ են տարել Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը  և Նորայր Քալանթարյանը: 8 տուրից հետո մեր վետերանների հավաքականն ունի 11 միավոր և զբաղեցնում է […]

̰
4-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Պյոտր Սվիդլերին. GRENKE Chess Classic 2019

08:41 24.04.2019

Գերմանիայում շարունակվում է GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր առաջատար շախմատիստները: Մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է մինչ այդ մրցաշարի առաջատարներից մեկը հանդիսացող Պյոտր Սվիդլերին: Տուրի մյուս պարտիաներում Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթել է Գեորգ Մեյերին, Արկադի Նայդիչը՝ Վինսենտ Կեյմերին, իսկ Վիշվանաթան Անանդը՝  Ֆրանցիսկո Վալյեխոյին: Կարուանա-Կարլսեն պարտիան ավարտվել է […]

̰
Կոտայքի մարզպետը Ծաղկաձորի ճոպանուղին Օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել

18:33 23.04.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ծաղկաձորի ճոպանուղին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել։ Այն պատրաստվում է ներկայացնել կառավարություն, սակայն սպասում է, որ դատախազությունը ճոպանուղում ուսումնասիրություններն ավարտի, հայտնում  է Hetq-ը: Պետրոսյանը ճոպանուղու գործունեության ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Օլիմպիական կոմիտեն 14 տարի իր զբաղեցրած շենք-շինությունների գույքահարկը չի վճարել, օգտվել է «Հրազդանի բժշկական կենտրոն»-ի շտապօգնության […]

̰
Հենրիխ Մխիթարյանը ամռանը կարող է լքել «Արսենալ»-ը. Football London

18:26 23.04.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է լքել լոնդոնյան ակումբը։ Football London կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են լքել լոնդոնյան ակումբը: Ըստ պարբերականի` Մխիթարյանը մրցաշրջանի սկզբում ցուցադրած լավ խաղից հետո, հիմա կայուն խաղով աչքի չի ընկնում։ «Զինագործները» լավ առաջարկ ստանալու դեպքում կբաժանվեն ակումբի երկրորդ ամենաբարձր […]

̰
Հայաստանը հրաժարվելու է Տոկիոյի օլիմպիական խաղերին «սպիտակ քարտով» մասնակցությունից

17:43 23.04.2019

Հայաստանը կհրաժարվի «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերին մասնակցել «սպիտակ քարտով»: Այս մասին հայտարարել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացրած մարզիկների ու մարզիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ: «Մենք այս անգամ հրաժարվելու ենք սպիտակ քարտից, քանի որ ուղղակի մասնակցությունը մեզ պատիվ չի բերում, պետք է բոլոր մարզաձևերում էլ պայքարենք բարձր տեղերի համար»,- ՀԱՕԿ-ը փոխանցում […]

̰
Մաուրո Իկարդին կարող է տեղափոխվել ՊՍԺ

13:14 23.04.2019

Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է ամռանը տեղափոխվել ՊՍԺ: La Gazzetta dello Sport-ի տվյալներով` արգենտինացի ֆուտբոլիստին փարիզյան ակումբը կփորձի ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: ՊՍԺ-ի ղեկավարությունը Իկարդիին դիտարկում է որպես 32-ամյա Էդիսոն Կավանիին փոխարինող: Ըստ պարբերականի` ֆրանսիացիները, չնայած նրան, որ բանակցությունները դեռևս չեն սկսվել,  հարձակվողի համար պայքարում ֆավորիտներ են: Սպասվում է, որ «Ինտեր»-ը […]

̰
«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է թարմացնել ակումբի տրանսֆերային ռեկորդը

13:05 23.04.2019

«Մանչեսթեր Սիթի»-ն, Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Ռոդրիի ձեռք բերելով, պատրաստ է թարմացնել ակումբի տրանսֆերային ռեկորդը: The Telegraph-ի հաղորդմամբ` քաղաքայինների սպորտային տնօրեն Չիկի Բեգերիստայնն ընթացիկ մրցաշրջանում մի քանի անգամ մարզադաշտում հետևել է Ռոդրիի խաղին: Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը պետք է փոխարինի Ֆերնանդինիոյին, որը շուտով 34 տարեկան կդառնա: Անգլիացիները ցանկանում են տրանսֆերն իրականացնել հաջորդ մրցաշրջանի նախապատրաստական փուլի […]

̰
Հայ վետերանները զիջեցին իսլանդացիներին. Վետերանների շախմատի թիմային ԱԱ

12:44 23.04.2019

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որը հանդես է գալիս 50+ տարիքային խմբում,  7-րր տուրում պարտվել է Իսլանդիայի հավաքականին: Մեր թիմի կազմում ոչ-ոքի են խաղացել Ռաֆայել Վահանյանը, Կարեն Մովսիսյանը, Արշակ Պետրոսյանը, իսկ Արտաշես Մինասյանը պարտություն է կրել: 7 տուրից հետո մեր վետերանների հավաքականն ունի 9 միավոր և զբաղեցնում է […]

̰
Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է Ղազախստանի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում

12:42 23.04.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսար»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է InStat-ի վարկածով կազմված  Ղազախստանի առաջնության 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Օրդաբասի»-ի հետ կայացած խաղում, որն ավարտվել է  գոլազուրկ ոչ-ոքի` 0:0 հաշվով, Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հայ կիսապաշտպանը խաղի ընթացքում 3 անգամ հարվածել է դարպասին, 6 հաջող շրջանցում կատարել, 6 անգամ կանոնները խախտել են իր նկատմամբ, […]

̰
Արցախի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Յունիոր Սևան»-ի հետ

11:25 23.04.2019

Արցախի ֆուտբոլի հավաքականը, չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության նախապատրաստական փուլի շրջանակներում, այսօր ընկերական խաղում ուժերը կչափի Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Յունիոր Սևան»-ի հետ: Այս մասին հայտնում է Սևանցիների մամուլի ծառայությունը:

̰
Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին. GRENKE Chess Classic 2019

22:36 22.04.2019

Գերմանիայում շարունակվում է GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր առաջատար շախմատիստները: Մրցաշարում երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը: Այս անգամ նա միավորը կիսել է իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ:  Տուրի մյուս պարտիաներում Ֆաբիանո Կարուանան հաղթել է Վինսենթ Կեյմերին, Պյոտր Սվիդլերը` Գեորգ Մեյերին: Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ-ոքի է խաղացել Արկադի […]

̰
Հայ շախմատիստուհիների համեստ արդյունքները Անթալիայում ավարտված Եվրոպայի անհատական առաջնությունում

21:03 22.04.2019

Անթալիայում ավարտվեց կանանց շախմատի Եվրոպայի առաջնությունը: Վերջին` 11-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը, ով մինչ այդ լավագույն արդյունքն ուներ մեր շախմատիստուհիներից, պարտվել է: Հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյամը, Սիրանուշ  Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը: Արդյունքում մեր այս չորս շախմատիստուհիները վաստակել են 6․5-ական միավոր և մի խումբ այլ շախմատիստուհիների հետ կիսել են 26-40-րդ տեղերը: Աննա Սարգսյանը վերջին տուրում պարտվել […]

̰
Որևէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ թելադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային. հայտարարություն

19:19 22.04.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է այսօր տեղի ունեցած «Լոռի»-«Բանանց» հանդիպման ժամանակ տեղի ունեցածին, այս մասին հայտնում են ֆեդերացիայի լրատվական ծառայությունից: «Այսօր Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել է թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում՝ «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման […]

̰
Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը կհիմնանորոգվի

11:30 22.04.2019

Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցն այսօր հյուրեր ուներ: ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և Օլիմպիական, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի […]

̰
Հայաստանի հավաքականն առայժմ երկրորդն է. շախմատի վետերանների թիմային ԱԱ

10:48 22.04.2019

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 50+ տարիքային խմբում: Վեցերորդ տուրում մեր հավաքականը մրցեց Անգլիայի թիմի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: Մեր թիմի կազմում հաղթանակ տարավ Արշակ Պետրոսյանը: Կարեն Մովսիսյանը պարտություն կրեց, իսկ Ռաֆայել Վահանյանը և Արտաշես Մինասյանը ոչ-ոքի խաղացին մրցակիցների հետ: Վեց տուրից հետո մեր վետերանների […]

̰
Արոնյանը երկրորդ տուրում էլ ոչ-ոքի խաղաց. GRENKE Chess Classic 2019

10:27 22.04.2019

Գերմանիայում շարունակվում է GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի  գրեթե բոլոր առաջատար շախմատիստները: Երկրորդ տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը երկու պարտիաներում էլ հաղթանակ է տարել: 2-րդ, 3-րդ տեղերը 1․5-ական միավորով կիսում են Պյոտր Սվիդլերը և Վիշվանաթան Անանդը: Լևոն Արոնյանը երկրորդ տուրում էլ ոչ-ոքի խաղաց` այս […]

̰
BACK_TO_TOP