21:53 09.05.2019
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ պատասխան խաղում «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի «Վալենսիա»-ին: Առաջին խաղում լոնդոնյան ակումբը 3:1 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ: «Զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խաղից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Լոնդոնցիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել իր թիմի մեկնարկային կազմում: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Չեխ, Սոկրատիս, […]
19:20 09.05.2019
Ծանրամարտը պաշտոնապես ընդգրկվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2024թ. անցկացվելիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Այդ մասին հայտարարվել է Դոպինգ թեստավորումների անկախ կազմակերպության (ITA) և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) միջև համաձայնագրի ստորագրումից հետո: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայք։ Մարտին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը ծանրամարտը պայմանական ընդգրկել էր Փարիզ-2024-ի ծրագրում: Այժմ ITA-ն կզբաղվի IWF-ում […]
14:42 09.05.2019
Ամերիկյան Imagine Dragons ռոք խումբը Մադրիդում ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակչի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Խումբը «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մինչև խաղի մեկնարկը պատրաստել է 10 րոպեանոց ելույթ: Նշենք, որ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին: Ֆուտբոլային հանդիպումը հեռարձակվելու է աշխարհի ավելի քան 200 երկրում:
22:33 08.05.2019
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ: Ըստ SHANTNEWS․am-ի տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում:
21:43 08.05.2019
Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում Երևանի «Ալաշկերտ»-ը 1:0 հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռի»-ի նկատմամբ։ Հայաստանի գործող չեմպիոնն առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը։ Հանդիպման միակ գնդակը խաղի 65-րդ րոպեին գրանցվեց ինքնագոլի արդյունքում. «Լոռի»-ի հարձակվող Ֆրայդին անկյունային խաղարկումից հետո գնդակն ուղարկեց սեփական դարպասը։
21:04 08.05.2019
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/2 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ուժերը կչափի իսպանական «Վալենսիա»-ի հետ: Առաջին խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ առավելության են հասել մրցակցի նկատմամբ` 3:1 հաշվով: Այսօր Ունայի Էմերիի սաները մեկնել են Իսպանիա։ Լոնդոնցիների կազմում մրցավայր է մեկնել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Զինագործներ»-ը խաղից առաջ հրապարակել են թիմի հայտացուցակը. «Վալենսիա»-«Արսենալ» հանդիպմանը կարող […]
19:11 08.05.2019
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Սիդնեյում մասնակցել է Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեի նիստին: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Օլիմպիական շարժման անկախության պահպանման հարցը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: «Եթե մեզ չի հաջողվում պահպանել մեր ինքնավարությունը, ապա Օլիմպիական խաղերը կդառնան քաղաքականացված, ինչն անթույլատրելի է: Բոլորին հայտնի քաղաքական իրադարձությունների պատճառով ես չկարողացա ոսկե մեդալի […]
19:07 08.05.2019
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է AS պարբերականը: Ըստ աղբյուրի` ֆրանսիական ակումբը կարող է համաձայնվել վաճառել հարձակվողին, եթե մադրիդցիները վճարեն 350 մլն եվրո և Խամես Ռոդրիգեսին: Կոլումբիացին, որը վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա»-ում, թիմակիցներին հայտնել է, որ կարող է տեղափոխվել ՊՍԺ: Սակայն տեղափոխությանը […]
18:58 08.05.2019
Երևանում մեկնարկեց ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը: Մ-14 տարիքային խմբի առաջին խաղում Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Ղազախստանի հասակակիցներին: Խաղի ելքը վճռեց Վարդան Թովմասյանի` 60-րդ րոպեին խփած գոլը: Հայաստանի Մ-14 հավաքական` 12. Հայկ Խաչատրյան, 3. Վազգեն Վարդանյան, 5. Սոս Քթոյան, 28. Ռաֆայել Հարությունյան, 27. Էրիկ Բաբայան (17. Անդրանիկ Գրիգորյան, 46′), 20. Լևոն Բաշոյան, 18. Դավիթ Մկրտչյան (26. […]
18:36 08.05.2019
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին 2013 թվականից սկսած չի կարողանում աչքի ընկնել Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչ արտագնա խաղերում: Վերջին անգամ արգենտինացին գոլ է խփել 2013 թվականի ապրիլի 2-ին ՊՍԺ-ի հետ կայացած 1/4 եզրափակիչում: Այդ ժամանակից ի վեր, Մեսսին այս փուլերում անցկացրել է ինը հանդիպում և գոլ չի խփել: Երեկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում […]
18:23 08.05.2019
Երևանում ընթացող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում Հայաստանի Մ-15 հավաքականը առաջին խաղում հանդիպեց Բելառուսի հասակակիցներին: Լարված պայքարում 1:2 հաշվով հաղթեցին բելառուս ֆուտբոլիստները: Մեր ընտրանու կազմում միակ գոլը խփեց Կարեն Դավթյանը: Հայաստանի Մ-15 հավաքական` 1.Գոռ Մատինյան, 3. Գուրգեն Քոսյան, 6. Մհեր Քանքանյան, 2. Վանիկ Պետրոսյան (26. Սերգեյ Մուրադյան, 68’), 20. Վոլոդյա Մելքոնյան, 7. Էդգար Փիլոյան (8. Սարգիս Սողոմոնյան, […]
16:50 08.05.2019
Երեկ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչում «Լիվերպուլ»-«Բարսելոնա» պատասխան հանդիպման ժամանակ անգլիական ակումբը 4:0 հաշվով հաղթեց Բարսելոնային ու դուրս եկավ եզրափակիչ: Այս հաղթանակից հետո «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպն իրեն չզսպեց և մամուլի ասուլիսի ժամանակ ոգևորությունից հայհոյեց: «Այս տղաները ******** հսկաներ են, անհավանական է: Եթե պետք է, այս խոսքերի համար ինձ տուգանեք, բայց ես օտարերկրացի եմ և այս […]
16:34 08.05.2019
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգում մեկնարկած «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ են տարել: Վերջինս դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր […]
16:01 08.05.2019
Մոսկվայի Պրեսնենսկու դատարանը հրապարակել է Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինի և Պավել Մամաևի վճիռը, ովքեր մեղադրվում էին մի քանի հոգու ծեծելու մեջ: Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Մամաևը 1 տարի 5 ամիս ազատազրկման: Հիշեցնենք, որ ռուս ֆուտբոլիստներն անցած տարվա հոկտեմբերի 8-ին Մոսկվայի կենտրոնում երկու […]
12:21 08.05.2019
Երևանի ավագանին այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվեց «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։ Նախագիծը ներկայացրել է ավագանու «Լույս» խմբակցությունը։ Հիշեցնենք՝ օլիմպիական չեմպինուհին այս տարվա փետրվարի 26-ին մասնակցել էր Բաքվում Խոջալուի դեպքերի հիշատակի անցկացվող երթերին ու ասուլիսի ժամանակ ասել, որ ռուս ժողովրդի 99 տոկոսը տեղյակ չէ Խոջալուի դեպքերին: «Անհրաժեշտ է ֆիլմ նկարահանել, գրքեր […]
22:04 07.05.2019
Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մտադիր է կազմակերպել հայ ֆուտբոլիստի վերադարձը Դորտմունդի «Բորուսիա»: Գերմանական Ruhr24.de պարբերականն անդրադարձել է այդ տեղեկատվությանը: Հոդվածագիրը հիշեցրել է Յուրգեն Կլոպի խոսքերը. «Հաղթելու ցանկությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան կորցնելու վախը»: Ըստ հոդվածագրի՝ եթե «Բորուսիան» նոր մրցաշրջանում կողմ լինի նման մտքին, ապա Մխիթարյանի տարբերակը հաստատ […]
15:02 07.05.2019
«Որպեսզի ազգային ֆեդերացիան ստանա պետական աջակցություն, պետք է անդամակցի Օլիմպիական կոմիտեին: Քանի որ կասեցվել է բռնցքամարտի ֆեդերացիային Օլիմպիական կոմիտեի կողմից անդամակցությունը, բնականաբար, մենք էլ օրենքի սահմանում կասեցրել ենք ֆինանսավորումը»,- խոսելով Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին` ասել է Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա հիշեցրել է, որ Օլիմպիական կոմիտեի՝ 2017-ի հուլիսի 24-ի հրամանով հստակ […]
13:42 07.05.2019
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում՝ տանը 1:0 հաշվով հաղթելով «Լեսթեր Սիթի»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն կրկնել է 129 տարի առաջ սահմանված ռեկորդը: Գվարդիոլայի սաները երկրորդ մրցաշրջանն անընդմեջ առնվազն մեկ անգամ հաղթել են ԱՊԼ-ի բոլոր թիմերին: Նախորդ ռեկորդը, որը պատկանում է «Պրեստոն»-ին, սահմանվել է 1888/89 և 1889/90 մրցաշրջաններում: «Մանչեսթեր Սիթի»-ն 95 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում […]
13:22 07.05.2019
«Մեր հանդիպումները Քաղաքաշինության կոմիտեի հետ անց են կացվել, հանգել ենք այն եզրակացության, որ կառուցվելու է նոր մարզադպրոց, իսկ հետագայում եղած մարզադպրոցը նորոգվելու է: Քանի որ պարապողներն այնտեղ շատ են, նոր մարզադպրոցում մարզվելու են ավագ տարիքային խմբի մարզիկները, իսկ հին մարզադպրոցում կմարզվեն կրտսեր տարիքի երեխաները: Այժմ գործող մարզադպրոցը պետք է նորոգվի համայնքային բյուջեից, և այնտեղ նախահաշվարկներն […]
12:22 07.05.2019
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայսար»-ի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է, sports.kz կայքի կողմից կազմված, Ղազախստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Հայ կիսապաշտպանը մասնակցել է «գայլեր»-ի գրեթե բոլոր հարձակողական գործողություններին, վտանգավոր պահեր էր ստեղծում, իսկ գոլը ուղակի հիանալի էր»,- Բարսեղյանի խաղի մասին գրել է ղազախական կայքը: ՂՊԼ-ի 9-րդ տուրում «Կայսար»-ը մրցակցի հարկի տակ 1:3 […]
11:30 07.05.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու դեպքում ակնկալում է աշխատավարձի զգալի ավելացում: Ըստ Don Balon պարբերականի տեղեկությունների` ֆրանսիացին ցանկանում է տարեկան ստանալ 24 մլն եվրո` ներկայիս 17-ի փոխարեն: Մադրիդցիները նաև դիտարկում են Քրիստիան Էրիկսենի, Միրալեմ Պյանիչի և Դոնի վան դե Բեկի թեկնածությունները: Նշվում է, որ Էրիկսենը բարձր ֆինանսական պահանջներ է ներկայացրել: «Ռեալ»-ի հնաբնակները […]
11:06 07.05.2019
Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Օլիմպ» մարզադահլիճում մայիսի 17-ին կանցկացվի ըմբշամարտի մրցաշար, որի կազմակերպիչն է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, Բաքվում տեղի ունեցած առաջին եվրոպական խաղերի հաղթող, Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը։ Մրցաշարին կմասնակցեն տիտղոսակիր ըմբիշներ, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոն Դավիդ Չակվետաձեն, 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, Ռիո-2016 օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, օլիմպիական […]
08:14 07.05.2019
Ֆուտբոլային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) կազմել է մինչև 20 տարեկան ամենաբարձր տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակը։ Կենտրոնի վարկածով՝ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն է։ Առաջատարների եռյակը հետևյալ տեսքն ունի․ Ջեյդոն Սանչո («Բորուսիա») — 150.3 մլն եվրո Մատեո Գենդուզի («Արսենալ») — 70.1 մլն եվրո Նիկոլո Ձանոլո («Ռոմա») — 67.4 մլն եվրո։
22:22 06.05.2019
Գյումրեցի ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկությանը և նվաճել ոսկե մեդալ: Սա գյումրեցի մարզուհու երկրորդ մասնակցությունն ու երկրորդ մեդալն է միջազգային մրցաշարերում: Հայաստանի հավաքականը Ռումինիա էր մեկնել գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Մինչ այդ Ստեփանյանը հաղթել էր նաև ՌԴ Տուլա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Եվրոպայի գավաթի […]
19:11 06.05.2019
Երևանի ավագանու՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում ներառված է «Լույս» խմբակցության ներկայացրած ««Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Դրանում նշված է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 23-րդ կետերով ՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. «Իրինա Ռոդնինայի գեղասահքի […]
17:21 06.05.2019
Կատալոնական «Բարսելոնա»-ն մեկնաբանել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքը, ինչի պատճառով նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը: «Նման հանդիպումները նախատեսված են համաշխարհային կարգի ֆուտբոլիստների համար: Շուտափույթ ապաքինում»,- գրված է Twitter-ում «Բարսելոնա»-ի պաշտոնական էջում: Games like these are for world-class players. Get well soon! — FC Barcelona (@FCBarcelona) May 6, 2019 «Լիվերպուլ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա […]
16:44 06.05.2019
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-ի հետ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թիմի առաջատար Մոհամմեդ Սալահի առողջական վիճակի մասին. «Սալահը վաղը չի խաղա: Նա իրեն արդեն լավ է զգում, բայց վաղը չի խաղա»,- ասել է Կլոպը: Նշենք, որ եգիպտացին ԱՊԼ-ի «Նյուքասլ»-ի հետ խաղում բախվել է մրցակցի դարպասապահ Մարտին […]
16:26 06.05.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ «Չելսի»-ի կիսապաշտպան Ժորժինյոն ներկայումս Եվրոպայում իր դիրքում լավագույնն է: «Ինձ համար Ժորժինյոն Եվրոպայի լավագույն կիսապաշտպանն է: Նա հիանալի վերահսկում է խաղը, խլում գնդակը և կարողանում է դիմագրավել հակառակորդի ճնշմանը»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Tribal Football-ը: Ժորժինյոն անցած ամռանը «Չելսի» է տեղափոխվել «Նապոլի»-ից: ԱՊԼ-ի ընթացիկ […]
16:25 06.05.2019
Լաս Վեգասում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանը կիսաթեթև քաշային կարգում, 10 ռաունդանոց մենամարտում հաղթել է ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզային ու պաշտպանել WBC Internnational Silver գոտին: Ավագյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Արամ Ավագյանն իր 10-րդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և մինչ օրս ոչ մի պարտություն չի կրել:
16:12 06.05.2019
Մայիսի 8-12-ը Երևանում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, երրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» ամենամյա մրցաշարը՝ տարիքային 2 խմբերում՝ մինչև 15 և մինչև 14 տարեկաններ: Մ-15 մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ուկրաինայի, Կիպրոսի և Բելառուսի Մ-15 հավաքականները: Մ-15 մրցաշարի խաղացանկը 08.05, 14:00, Ուկրաինա – Կիպրոս 08.05, 16:00, Հայաստան – Բելառուս 10.05, 12:00, Բելառուս – Ուկրաինա 10.05, 16:00, Հայաստան […]