16:48 18.04.2019
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ուժերը կչափի իտալական «Նապոլի»-ի հետ: Առաջին խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ առավելության են հասել մրցակցի նկատմամբ` 2:0 հաշվով: «Զինագործներ»-ը խաղից առաջ հրապարակել են թիմի հայտացուցակը. Չեխ, Լենո, Էլնենի, Պապաստատոպուլոս, Կոսիելնի, Մխիթարյան, Ռեմսի, Լակազետ, Օզիլ, Տորեիրա, Օբամեյանգ, Միտլենդ-Նայլս, Իվոբի, Մոնրեալ, Մուստաֆի, Ջենկինսոն, Գուենդուզի, Կոլաշինաց, Ջակա, Նկետիա, Օկոնկվո: […]
16:20 18.04.2019
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում պատմել է իր տպավորությունների մասին. «Երեք տարի ընդմիջում էի վերցրել, 2016-ի Օլիմպիական խաղերից հետո նման մեկնարկ չէի ունեցել: Շատ էին կողքից հնչում կարծիքներ, որոնք հաճախ մասնագիտական չէին, և դա ազդում էր»: Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ […]
13:50 18.04.2019
Կառավարությանն այսօրվա որոշումներից մեկով սահմանվեց, որ ձմեռային զորակոչից տարկետում է տրվելու 13 ֆուտբոլիստի։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը բացատրեց, որ նրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք մասնակցելու են մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Մանրամասները` տեսանյութում:
12:48 18.04.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչ պատասխան խաղում մրցակցի դաշտում կմրցի իտալական «Նապոլի»-ի հետ։ «Զինագործներ»-ն առաջին խաղում՝ սեփական հարկի տակ, 2:0 հաշվով հաղթել են մրցակցին: SHANTNEWS.am-ը կազմել է «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Նապոլի»-ի հետ խաղում: Ըստ մեր կանխատեսումների` լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կընտրի 4-2-3-1 մարտավարությունը՝ առաջին րոպեներից խաղադաշտ դուրս բերելով Հենրիխ Մխիթարյան, […]
21:34 17.04.2019
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացել է«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը. «Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացավ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը: Խաղալիքները փոխանցվելու են Սիրիայի Հալեպ քաղաքի հայ համայնքի […]
19:44 17.04.2019
Հունաստանի Հռոդոս կղզում մեկնարկել է վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 50+ տարիքային խմբում: Մեր հավաքականը, որի կազմում են ընդգրկված Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Արշակ Պետրոսյանը, առաջին տուրում 4-0 հաշվով հաղթել է Իռլանդիայի հավաքականին: Առաջնության երկրորդ տուրում մեր հավաքականը մրցում է ավստրիացի շախմատիստների հետ:
18:36 17.04.2019
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը ամառային տրանսֆերային պատուհանից առաջ երաշխիքներ է ստացել ակումբի ղեկավարությունից: Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, «կարմիր սատանաներ»-ի ղեկավարները նորվեգացի մասնագետին խոստացել են առաջիկա մրցաշրջանից առաջ թիմն ուժեղացնել առնվազն երեք ֆուտբոլիստներով: ԱՊԼ-ի 33-րդ տուրից հետո մանկունիացիները 64 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
18:28 17.04.2019
Հունգարիայի մայրաքաղաքում ավարտվեց Budapest Spring Festival 2019 մրցաշարը, որին մասնակցում էին 145 շախմատիստներ: Վերջին՝ 9-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը մրցեցին միմյանց հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով, մեր շախմատիստները վաստակեցին 6.5-ական միավոր: Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը զբաղեցրեցին համապատասխանաբար 6-րդ և 7-րդ տեղերը: Նրանք կես միավոր հետ մնացին առաջին չորս տեղերը զբաղեցրած շախմատիստներից: Իսկ […]
17:53 17.04.2019
Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Վեցերորդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Աննա Ուշենինայի հետ: Էլինան ունի 4.5 միավոր և այժմ կիսում է 3-14-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Էլինան 5-րդն է: 6-րդ տուրում հաղթանակներ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը, իսկ Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվել են: Լիլիթ […]
17:33 17.04.2019
Իսլանդիայում ավարտվեց Reykjavik Open 2019 մրցաշարը: Մեր 3 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը: Տիգրանը վերջին՝ 9-րդ տուրում հաղթեց ֆրանսիացի Ֆաբիեն Լիբիժևսկիին և վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր վաստակեց ևս 7 շախմատիստ: Լրացուցիչ ցուցանիշներով, սակայն, Տիգրանը ճանաչվեց 6-րդը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն: Ռոբերտ Հովհաննիսյանը և Սերգեյ Մովսեսյանը վաստակեցին 6.5-ական միավոր և […]
17:30 17.04.2019
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ուժերը կչափի իտալական «Նապոլի»-ի հետ: Առաջին խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ առավելության են հասել մրցակցի նկատմամբ 2:0 հաշվով: Այսօր «զինագործներ»-ը մեկնել են Նեապոլ: Թիմի հետ մեկնել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալ»-ի մամուլի ծառայությունը լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից։ «Նապոլի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» […]
22:18 16.04.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի ընթացքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը և Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը խոսել են Արսեն Հարությունյանի հաղթանակի մասին։ Մարզիչը նշեց, որ Արսենի հաղթանակը իրեն աննկարագրելի զգացողություն է պարգևել․ «Հունվարին դեռ ասացի, երիտասարդ է, 19 տարեկան է, բայց Արսենն ասաց, որ ցանկանում է գնալ Եվրոպայի առաջնություն […]
21:38 16.04.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի ընթացքում օլիմպիական արծաթե մեդալակիր և աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով 109 կգ քաշային կատեգորիայում օրեր առաջ դարձավ Եվրոպայի չեմպիոն և 89 կգ քաշային կարգում օրեր առաջ չեմպիոն դարձած Հակոբ Մկրտչյանն ամփոփել են մրցաշարի մասին իրենց տպավորությունները։ Հակոբ Մկրտչյանն անդրադարձավ իր կողմից գրանցված արդյունքին և նշեց, որ գոհ է իր արդյունքից․ […]
19:48 16.04.2019
Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մարոկկոյի «Վիդադ»-ը սեփական հարկի տակ 5:0 հաղթել է Գվինեայի «Հորոյա»-ին: Խաղի 85-րդ րոպեին սարսափելի վնասվածք է ստացել գվինեական ակումբի դարպասապահ Քարիմ Նդայեն: 34-ամյա ֆուտբոլիստը դրվագներից մեկու բախվել է թիմակցին և ոտքի կրկնակի կոտրվածք ստացել:
19:12 16.04.2019
ՊՍԺ ֆուտբոլային ակումբը իր պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբը մտադիր է աջակցել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը: Փարիզյան ակումբը մտադիր է մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի խրախուսի երկրպագուներին և գործընկերներին մասնակցել դրամահավաքին, որը կանցկացվի պատմական հուշարձանի վերականգնման համար: Ակումբը նշել է նաև, որ կաջակցի հրշեջներին, ովքեր մասնակցել են տաճարի հրդեհաշիջման աշխատանքներին: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի […]
19:11 16.04.2019
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Հայաստանի Մ-19 հավաքականն իր նոր մարզահավաքը կանցկացնի ապրիլի 18-20-ը: Հավաքի ավարտին՝ ապրիլի 20-ին, ընկերական հանդիպում է նշանակվել «Արցախի» հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Հարություն Մելքոնյան, «Փյունիկ» Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Արսեն Եղիազարյան, «Բանանց» Արման Ղազարյան, «Բանանց» […]
18:59 16.04.2019
Մադրիդի «Ռեալ»-ը նոր հովանավորչական պայմանագիր կստորագրի Adidas ընկերության հետ: Ըստ El Confidencial-ի` նոր պայմանագիրը նախատեսված կլինի 10 տարով, որի համաձայն` մադրիդյան ակումբը տարեկան կվաստակի 120 մլն եվրո, ինչպես նաև ևս 30 մլն եվրո` բոնուսների տեսքով, Չեմպիոնների լիգայում և աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու համար: Նշենք, որ վերջերս կատալոնական «Բարսելոնա»-ն նման պայմանագիր է ստորագրել Nike-ի հետ, ըստ […]
18:47 16.04.2019
Հունգարիայի մայրաքաղաքում շարունակվում է Budapest Spring Festival 2019 մրցաշարը, որին մասնակցում է 145 շախմատիստ: 7-րդ տուրից հետո 5,5 միավորով առաջատարների թվում է Սամվել Տեր-Սահակյանը: Եվս հինգ շախմատիստների հետ Սամվելը կիսում է 1-6-րդ տեղերը: 7-րդ տուրում Սամվելը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել հնդիկ շախմատիստ Կալյան Արջունի հետ: Մեր մյուս շախմատիստը՝ Արամ Հակոբյանը, 7 տուրից հետո վաստակել […]
18:42 16.04.2019
Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հինգերորդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Իննա Գապոնենկոյի հետ և պահպանել տեղը առաջատարների խմբում: Էլինան ունի 4 միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում է 3-4 տեղերը: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը ունեն 3-ական միավոր, իսկ Մարիա Գևորգյանը՝ 2: Այսօր կայանում են 6-րդ […]
18:25 16.04.2019
ՈւԵՖԱ-ն Բաքու մեկնելու համար աջակցություն կցուցաբերի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, եթե նրա ակումբը կարողանա դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ: Ամերիկյան ESPN հեռուստաընկերության տվյալներով` ՈւԵՖԱ-ն կօգնի Մխիթարյանին ադրբեջանական վիզա ստանալ: Նախկինում հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր մեկնել Ադրբեջան: «Արսենալ»-ը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է իտալական […]
18:21 16.04.2019
Իսլանդիայում ավարտին է մոտենում Reykjavik Open 2019 մրցաշարը: 8-րդ տուրից հետո 6.5-ական միավորով 1-3 տեղերը կիսում են ռումինացիներ Կոնստանտին Լուպուլեսկուն, Միրսեա Պարլիգրասը և անգլիացի Գևեյն Ջոնսը: Նրան հետապնդում է Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա չորրորդն է մրցաշարային աղյուսակում և ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Տիգրան Պետրոսյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա 9-րդ տեղն է զբաղեցնում: Սերգեյ […]
16:41 16.04.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին: «Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին մեկ բան ասեմ՝ համեմատելով հարևան Վրաստանի հետ: Մեր երկրում հաշվվում է 541 պրոֆեսիոնալ տղա ֆուտբոլիստ, 4035 տղա մանկապատանեկան ֆուտբոլում, 361 աղջիկ և 93 հոգի ներգրավված են ֆուտզալում: Հիմա Վրաստանը նույն սկզբունքով. 1200 պրոֆեսիոնալ տղա […]
16:30 16.04.2019
«Կարդիֆ սիթի»-ն դիմում է ներկայացրել ՖԻՖԱ, որտեղ ապացույցներ է ներկայացրել «Նանտ»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի հետ կապված: Ուելսյան ակումբը հրաժարվում է արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար ֆրանսիական ակումբին վճարել 15 միլիոն ֆունտ սթեռլինգ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Կարդիֆ սիթի»-ն պնդում է, որ գործարքը ավարտելու համար անհրաժեշտ պայմանները չեն կատարվել ֆրանսիական ակումբի կողմից, և Սալան […]
14:08 16.04.2019
Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը կրակոցներից սպանվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Դարպասապահին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն վերջինս գիտակցության չգալով մահացել է: Նշենք, որ ավելի վաղ տեղեկացել էինք, որ երեկ Լեփսիուսի փողոցի 25 շենքի տարածքում կրակոցներ են հնչել և երեք անձ հրազենային վնասվածնքերով տեղափոխվել են […]
12:13 16.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ըմբշամարտիկ և պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին: «Գնացել էինք «Զվարթնոց» օդանավակայան՝ մեր չեմպիոններին դիմավորելու»,- գրել է Հայրապետյանը և կից հրապարակել Ջուլֆալակյանի հետ լուսանկար: https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/photos/a.459539081177894/667071740424626/?type=3&theater
22:13 15.04.2019
Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ կհանդիպի «Ուոթֆորդ»-ին։ Հանդիպումից առաջ «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հրապարակել է թիմի մեկնարկային կազմը։ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի մեկնարկային կազմում։ «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Լենո, Մուստաֆի, Կոսիելնի, Մավրոպանոս, Մոնրեալ, Տորեյրա, Ջակա, Մխիթարյան, Ռեմսի, Իվոբի, Օբամեյանգ։ «Ուոթֆորդ»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակակով […]
17:32 15.04.2019
Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում «Սան Լորենսո»-ն սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ուրական»-ի հետ: Խաղից առաջ Հռոմի պապի սիրելի ակումբը՝ «Սան Լորենսո»-ն, հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է newinfo.am կայքը: Հավելենք, որ «Ուրական»-ի կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը: Նա փոխարինվել է […]
17:18 15.04.2019
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ: Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ ալաշկերտցիները 2 տարի անընդմեջ նվաճել են Հայաստանի չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնում է «Ալաշկերտ»-ի պաշտոնական կայքը:
11:17 15.04.2019
Իսլանդիայում ավարտին է մոտենում Reykjavik Open 2019 մրցաշարը: 7-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն է, ով ունի 6.5 միավոր: 2-րդ հորիզոնականում Ռոբերտ Հովհաննիսյանն է` 5.5 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Տիգրան Պետրոսյանը: Լրացուցիչ միավորներով Տիգրանը 5-րդն է: 7-րդ տուրում Տիգրանը հաղթել էր իսլանդացի Դագուր Ռագնարսսոնին: Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի էր խաղացել անգլիացի Գեվեյն Ջոնսի […]