TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+12.86 oC

Հրատապ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

14:52 27.03.2023

Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին […]

̰
Ստեփանակերտ֊Լիսագոր հատվածում թշնամու առաջխաղացման փորձը կանխվել է. ԱՀ ՊՆ

11:41 27.03.2023

Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ընտրությունների նախնական տվյալները

01:11 27.03.2023

Սիսիան համայնքի ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 64%-ը։ Անի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 52.6%-ը։ Այս մասին տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

̰
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի խախտում է արձանագրել

20:24 26.03.2023

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տեղեկագրից։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում […]

̰
3 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք

19:11 26.03.2023

Սույն թվականի մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը՝ 18:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.85⁰ և արևելյան երկայնության 44.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]

̰
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ

15:03 26.03.2023

Մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ-ից։ «Նույն օրը` […]

̰
Հզոր տորնադո Միսիսիպիում․ առնվազն 26 մարդ կյանքից զրկվել է, կան ավերված քաղաքներ

12:40 26.03.2023

Առնվազն 26 մարդ է զոհվել շաբաթ գիշեր ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտվող տորնադոյի հետևանքով։ Ավերված տների փլատակներում կարող են լինել տարերքի այլ զոհեր, փոխանցում է BBC-ն։ Ամենաշատը տուժել են փոքր քաղաքները: Այնտեղ ծառեր են տապալվել, հոսանքալարերը կտրվել են, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության։ Հորդառատ անձրևները նաև ավերածություններ են բերել։ Միսիսիպիի հարավային մասում գոլֆի գնդակների […]

̰
Ռուսաստանը Բելառուսում մարտավարական միջուկային զենք կտեղակայի

10:57 26.03.2023

Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը: «Ապրիլի 3-ից սկսում ենք անձնակազմերի ուսուցումը։ Եվ հուլիսի 1-ին ավարտում ենք Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի համար հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է ՌԴ նախագահը։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն օգնել է Բելառուսին վերասարքավորել ինքնաթիռները: Բացի այդ, […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում․ ՏՇ

17:55 25.03.2023

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղակատվական շտաբը։ «Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ […]

̰
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու վտանգի մասին

12:44 25.03.2023

Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

21:16 24.03.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

̰
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են

16:05 24.03.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Է. Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչի պաշտոնը, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի օժանդակությամբ ստացել է ընդհանուր շուրջ […]

̰
Հռոմի ստատուտը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակել է որոշումը

15:30 24.03.2023

Սահմանադրական դատարանը ճանաչեց սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումը հրապարակել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։ 2022 թվականին թվականին այս հարցով սահմանադրական դատարան է […]

̰
Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում

13:22 24.03.2023

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 10 կմ խորությամբ` 4,6 մագնիտուդով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները Արցախում զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։ Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

̰

08:13 24.03.2023

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում և Արցախում

08:04 24.03.2023

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով […]

̰
Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը. Բլինքեն

21:25 23.03.2023

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթից հետո պետքարտուղար Բլինքենը պատասխանել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին կոնգրեսականների հարցերին: «Մի պահ ետ գնամ, որովհետև կարծում եմ, որ սա շատ կարևոր պահ է, և սրա շուրջ խոսակցությունը մենք պետք է շարունակենք։ Ես ակտիվորեն զբաղվում եմ՝ հասկանալու, թե ինչով կարող ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու խաղաղ համաձայնագրի […]

̰
ՌԴ ՊՆ-ն Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

21:17 23.03.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ ՌԴ ՊՆ-ի տեղեկագրի՝ տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերով փաստի առթիվ քննություն է տարվում։

̰

13:32 23.03.2023

Թուրքիայի Մարաշի նահանգում տեղական ժամանակով 12:19-ին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական […]

̰
Հակառակորդի կրակոցից կորուստ ունենք. ՀՀ ՊՆ

19:28 22.03.2023

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
Րոպեներ առաջ ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ

15:53 22.03.2023

Րոպեներ առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Մանրամասները` շուտով:

̰
Հայկական կողմը զորք և զինամթերք չի տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով․ ԱՀ ՆԳՆ

14:19 22.03.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը: «Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև: Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ […]

̰
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի Ճարտար քաղաքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

12:51 22.03.2023

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Այս մասին հայտնում է […]

̰
Երեկ երեկոյան Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում վնասվածքներով

11:21 22.03.2023

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։  

̰
Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ

10:55 22.03.2023

Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ  գազամատակարարումը

08:25 22.03.2023

Արցախգազ ՓԲԸ-ից տեղեկացնում են,որ ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ «Խնդրում ենք խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Աֆղանստանում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:03 21.03.2023

Աֆղանստանում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Աղբյուրի տվյալներով ՝ էպիկենտրոնը գտնվել է Իշքաշիմ քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք:

̰
81 մլն դրամ արժեքով անշարժ գույքը կդառնա Հայաստանի սեփականությունը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

14:16 21.03.2023

2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։ Ըստ համաձայնության՝ Ա. Մանուկյանը պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում […]

̰

15:10 20.03.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4.3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել: «Քահրամանմարաշ նահանգի Էկինեզյու շրջանում ժամը 12:57-ին 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- հայտնում է AFAD-ը։ Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 15,36 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք […]

̰
Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի հանդիպումը

14:25 20.03.2023

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգել Լավրովի բանակցությունները։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՌԴ ԱԳՆ-ից, նախարարները նախատեսում են համակողմանիորեն քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման մաս, որը համախմբում է […]

̰
BACK_TO_TOP