21:15 09.03.2023
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու տարեկան երեխա, ով ընկել է չորրորդ հարկի պատուհանից: Ինչպես տեղեկացնում են բժշկական կենտրոնից, փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ: Վիճակի մասին կտրվեն թարմացումներ:
20:27 09.03.2023
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:03 09.03.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
13:32 09.03.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 8֊ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Բերձորի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
13:13 09.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի մահվան հանգամանքները։ 2023թ․ մարտի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը զինավանի հավաքակայանի հարակից անտառում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի դին՝ ծառից կախված […]
11:54 09.03.2023
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին:
01:33 08.03.2023
Վրաստանի խորհրդարանի մոտ լարված իրավիճակ է: Տեղում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայինները, նրանց հետ է ոստիկանությունը, որը կենդանի պատ է կազմել, փոխանցում է Aliq.ge-ն։ Ներկաների խոսքով, հավանաբար, ճանապարհ են պատրաստում պատգամավորներին խորհրդարանից դուրս բերելու համար։ Հանրահավաքի մասնակիցները պատգամավորներին «ստրուկներ» են անվանում։ Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև առերեսում է եղել: Առերեսումը սկսվել է այն բանից հետո, երբ […]
21:22 07.03.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները»,- […]
14:26 07.03.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է «Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնման եղանակով պետական միջոցներից ընդհանուր շուրջ 4,8 մլն ՀՀ դրամ հափշտակելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ա. Հ.-ն, 2013 թվականի հուլիսի 29-ից 2020 թվականի մայիսի 13-ը զբաղեցնելով հիշյալ դպրոցի տնօրենի պաշտոնը, վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ, […]
09:39 07.03.2023
ՀՀ ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն.-ն՝ մայորի զինվորական կոչումով, 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տեղանքում, մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում, եղանակային վատ պայմանների պատճառով, «Սև լիճ» կոչվող հատվածում, մեկ այլ զինծառայող՝ Ա.Տ.-ի հետ միասին, «Ուրալ» մակնիշի մեքենայով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել է Բաքու: Ազգային […]
10:44 06.03.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
13:29 05.03.2023
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է […]
12:16 05.03.2023
Մարտի 5-ին` ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։ «Դեպքի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ»,- հայտնում են ԱՀ ոստիկանությունից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է […]
11:27 05.03.2023
Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ «Դեպքի մասին մանրամասներ կհրապարակենք ավելի ուշ»,-տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից:
20:57 04.03.2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1989թ․ ծնված, 2012 թ.-ից պատիժը կրող Գ. Ս.-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով մարտի 03-ին՝ ժամը 03։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն: Ժամը 03։20-ի սահմաններում շտապօգնության բրիգադի կողմից արձանագրվել է դատապարտյալ Գ. Ս.-ի կենսաբանական մահը: Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային […]
11:06 04.03.2023
Ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի: «Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պտվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Միաժամանակ, պատվաստման են […]
09:19 04.03.2023
Կյանքի 62-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասան Թոմ Սայզմորը, որը հայտնի է «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմից։ Մահվան լուրը հայտնել է նրա մենեջերը: Փետրվարի կեսերին Սայզմորը հոսպիտալացվել էր ինսուլտից հետո, որի հետևանքով առաջացել էր ուղեղի անևրիզմա։ Այդ ժամանակվանից նա կոմայի մեջ էր։
08:02 04.03.2023
Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանի շրջանում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է շաբաթ օրը UTC ժամանակով 03:03-ին (Երևանի ժամանակով 07:03-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի […]
15:08 03.03.2023
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական գործը 2023 թվականի մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության վերաբերյալ հաղորդման առթիվ՝ […]
12:19 03.03.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ մարտի 3-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների […]
11:43 03.03.2023
ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել ՀՐԱՏԱՊ հումանիտար հարցեր։ Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։ «Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված […]
09:59 03.03.2023
Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
20:46 02.03.2023
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Միջադեպից տուժածներ չկան։ Այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում։ «Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ քննություն է անցկացնում»,-ասված է հաղորդագրությունում։
12:33 02.03.2023
Կուրիլյան կղզիների մոտ՝ Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, 5,0 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել , «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կղզային մասնաճյուղում: «5,0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է մարտի 2-ին՝ ժամը 17.14-ին (Երևանի ժամանակով 10.14-ին): Էպիկենտրոնը գտնվել է Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 60 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 63 կմ խորության […]
21:04 01.03.2023
Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: «Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև այսօր։ Մարտի 1-ին ժամը […]
16:14 01.03.2023
Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
21:17 28.02.2023
Թուրքիայի կենտրոնական հատվածում, ըստ ճշտված տվյալների, 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը: Ի սկզբանե կենտրոնը հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 16.59-ին (Երևանի ժամանակով 20.59-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 16 կմ դեպի արևմուտք : Օջախը գտնվել է 10 կմ […]
11:55 28.02.2023
Փետրվարի 28-ին ԶՈւ բանակային N զորամիավորումում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով: Հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները: Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված […]
09:11 28.02.2023
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ՖԻՖԱ-իThe Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` The Best-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավԱրգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսին: Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է: 2022 թվականի խորհրդանշական հավաքականի կազմն ունի հետևյալ տեսքը` դարպասապահ` Տիբո Կուրտուա, պաշտպաններ` Ժոաո Կանսելու, Վիրջիլ […]