14:14 20.03.2023
Մարտի 20-ին, ժամը 12։49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա […]
13:32 20.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։ 2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի […]
15:17 19.03.2023
Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ […]
21:42 18.03.2023
Էկվադորում շաբաթ օրը 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Աղբյուրի տվյալներով ՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 17.12-ին (Երևանի ժամանակով 21.12-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գուայաքիլ քաղաքից 59 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա։ Ի սկզբանե հաղորդվել էր, որ մագնիտուդը կազմել է 6,9, սակայն […]
12:21 18.03.2023
Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից ևս մեկ անգամ հիշեցնում են. ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում […]
10:45 18.03.2023
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում […]
10:35 18.03.2023
Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Քահրամանմարաշ նահանգում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 5.14-ին (Երեւանի ժամանակով 9.14-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գեքսուն քաղաքից 4 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, […]
21:26 17.03.2023
Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը Մուրացանի զիվորական հոսպիտալից ձերբակալվել է և դատարան տարվել։ Այս պահին դատարանը քննում է կալանքի միջնորդության հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ «Այս պահին դեռ տեղեկություններ չեմ կարող հայտնել, ընդմիջում է հայտարարվել»,– նշել է Սարգսյանը։ Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության` […]
17:22 17.03.2023
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս մասին նա հայտնել է գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ: «2021 թվականի վերջին Երևանի ավագանու որոշմամբ ստանձնեցի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը, դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, թե քաղաքային խնդիրների առումով, թե ներքին և արտաքին քաղաքական պայմաններում և իմ գլխավոր առաքելությունն էի համարում ապահովել 2018 թվականին «Իմ քայլը» […]
21:56 16.03.2023
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումների և ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ․ «Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ […]
16:08 16.03.2023
Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը […]
14:01 16.03.2023
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Հայաստանում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից։ Այցը նախապես ծրագրավորված է եղել, նա հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուվարի 1-ին։
23:12 15.03.2023
97 կգ Հայկ Խլոյանը 6:0 հաշվով հաղթեց Լիտվայի ներկայացուցիչ Մինդաուգաս Վենտաիկիսին՝ դառնալով Ըմբշամարտի Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Հայկ Խլոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Ալեքս Ժոկեին, որի եզրափակիչ հասնելը պայքարը շարունակելու հնարավորություն էր տվել մեր մարզիկին։
16:50 15.03.2023
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են՝ մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի […]
22:08 14.03.2023
Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, պնդում է ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը (EUCOM): «Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 7:03-ի սահմաններում ռուսական Սու-27 ինքնաթիռներից մեկը հարվածել է MQ-9 ԱԹՍ-ին», – ասված է հայտարարության մեջ: Հրամանատարությունում հստակեցրել են, որ ԱԹՍ-ն բախումից հետո ընկել է միջազգային ջրերը։ Նշվում է, որ դրանից […]
20:40 14.03.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Փարվանյանին Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Տիգրան Փարվանյանին ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
11:58 14.03.2023
Այսօր՝ մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-y: Նշված տան մոտ նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը հայտնաբերել են Lada […]
01:02 14.03.2023
Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայրում՝ ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման: […]
23:23 13.03.2023
Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
13:46 13.03.2023
Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ «Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և Հայաստանի և Ադրբեջանի միջև […]
10:15 13.03.2023
Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան: Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված […]
09:11 13.03.2023
ԱՀ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը իր դիմումի համաձայն հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից:
08:36 13.03.2023
Կիրակի օրը Լոս Անջելեսում կայանացած «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ Միշել Յեոն արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար: Այս անվանակարգում մրցանակի համար պայքարել են նաև Քեյթ Բլանշեթը (Թար), Միշել Ուիլյամսը (Ֆաբելմանս), Անդրեա Ռայզբորոն (Լեսլի) և Անա դե Արմասը, ով մարմնավորել է Մերիլին Մոնրոյին «Շիկահերը» ֆիլմում։ Ջեյմի Լի Քերթիսը կինոակադեմիայի […]
21:18 11.03.2023
Այսօր` մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի […]
23:19 10.03.2023
Քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ «Խնդրում ենք խստիվ կերպով հետևել անվտանգության կանոններին»,- ասված է «Արցախգազ» ՓԲԸ-ի հայտարարության մեջ։
20:30 10.03.2023
Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
15:33 10.03.2023
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։ Վթարի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ դպրոցում աշխատող 9 ուսուցիչներ, 2 մաքրուհիներ և աշակերտներ։ Վերջիններիս […]
13:27 10.03.2023
Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից:
23:24 09.03.2023
Թել Ավիվի փողոցներից մեկի սրճարանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել է The Jerusalem Post թերթը, առնվազն երեք մարդ վիրավորվել է։ Պարբերականի տեղեկություններով ՝ տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես գրում է Jewish News Syndicate-ը, ոստիկանությունը միջադեպը գնահատել է որպես ահաբեկչություն։ Հարձակվողը չեզոքացվել է։ Ընդ որում, ըստ The Jerusalem Post-ի, չարագործները երկուսն […]