20:08 24.12.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի հարյուրավոր քաղաքացիներ նախ հավաք են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ապա քայլերթով գնացել են Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ, որտեղ ներկայացրել են իրենց պահանջը՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց՝ ռուս խաղաղապահները հավաստիացրել […]
11:30 24.12.2022
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան են տեղափոխել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային: Այս մասին SHANTNEWS.am-ին հաստատել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նշել է, որ երեխան տեղափոխվել է այսօր Կարմիր խաչի մեքենայով: Նշենք, որ դեկտեմբերի 12-ի շրջափակումից հետո Արցախի ԱՆ-ից հայտնել էին, որ 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որի մոտ ախտորոշվել […]
23:00 23.12.2022
Երևանի ու Ստեփանակարտի միջև հումանիտար ավիամիջանցք ստեղծելու նպատակով Արցախի իշխանությունները քննարկում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարային ծրագրին դիմելու հնարավորությունը: Որքանո՞վ է հավանական մարդասիրական ավիամիջանցքի բացումը ստեղծված պայմաններում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Ինչպես գիտենք՝ Քաղաքացիական ավիացիայի բոլոր խնդիրները կարգավորող Չիկագոյի հայտնի կոնվենցիան ասում է, որ յուրաքանչյուր պետություն իր օդային տարածքի միակ […]
14:59 23.12.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Վ.-ն, 2018-2021 թվականների ընթացքում որպես հաշվապահ, այնուհետև որպես գլխավոր հաշվապահ աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում, յուրացման եղանակով հափշտակել է պետական բյուջեից տրամադրված և բարեգործական միջոցներից ՊՈԱԿ-ին նվիրաբերված առանձնապես խոշոր չափերի՝ 8.147.390 ՀՀ դրամը: Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. […]
08:53 23.12.2022
ՀՀ Պաշտպաբության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
15:49 22.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
15:42 22.12.2022
Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով։ «Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։ […]
23:35 21.12.2022
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Արցախի Կաշերի ոսկու հանքը շահագործելու կեղծ իրավունքը Ադրբեջանի կառավարությունից ստացած բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը դիմել է միջազգային ատյաններ: Եթե գործը հասնի միջազգային դատական ատյաններ, ի՞նչ շանսեր կունենանք: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ: «Բրիտանիայում գրանցված «Anglo Asian Mining» ընկերությունը դիմել է մի […]
20:01 21.12.2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, […]
15:44 21.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում: «Հանրապետական բժշկական […]
14:58 21.12.2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են 1988 թ. ծնված Անժելա Մանուչարյանն ու երկու տարեկան որդին։ Նրանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Մաշտոցի բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
00:30 21.12.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ է անցկացնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, […]
22:30 20.12.2022
Հորիզոնը շարունակում է իր դիտակետում պահել արցախցիների առօրյան՝ համագործակցելով Արցախի հանրային հեռուստաընկերության իր գործընկերների հետ: Արդեն 9 օր է, որ արցախցի երիտասարդները հայերենով, ռուսերենով ու անգլերենով դիմում են աշխարհին, որը շարունակում է լուռ մնալ կամ լավագույն դեպքում հանդես գալ կոչերով. թշնամին էլ շարունակում է նույն ձեռագրով հանդես գալ՝ խախտելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները. մարդիկ զրկված […]
09:15 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 20-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
21:15 19.12.2022
Արցախի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է, մյուսին Կարմիր Խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երևան և կատարել սրտի բաց վիրահատություն: «Հորիզոնը» շարունակում է Արցախի հանրային հեռուստաընկերության իր գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ լինել, և նրանց օգնությամբ Արցախի առօրյայի, փակ ճանապարհի առաջացրած դժվարությունների ու դրանք հաղթահարող մարդկանց մասին պատմություններ փոխանցել հեռուստադիտողին: Եվ այսպես, […]
20:58 19.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները, տեղեկացնում են ԱԱԾ-ից։ Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի […]
14:48 19.12.2022
Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
14:24 19.12.2022
A (II) rh- (երկրորդ բացասական), A (II) RH+ (երկրորդ դրական), AB (IV) RH+ (չորրորդ դրական) արյան նշված կարգն ունեցող անձանց Արյունաբանական կենտրոնը խնդրում է մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: «Ձեր արյունը ԽԻՍՏ անհրաժեշտ է այս պահին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Արյունատվության հակացուցումները՝ այստեղ։ «Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից մինչև 12։30»,- ասված է […]
21:57 18.12.2022
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիա – Արգենտինա խաղում հաղթեց Արգենտինայի հավաքականը և դարձավ աշիարհի չեմպիոն։ 23-րդ րոպեին Լիոնել Մեսսին Անխել Դի Մարիայի նկատմամբ խախտման համար 11 մետրանոցով բացեց հանդիպման հաշիվը, իսկ ինքը՝ Դի Մարիան՝ 36-րդ րոպեին։ Մեսսիի համար այս գոլը վեցերորդն էր աշխարհի ընթացիկ առաջնությունում, նա մրցաշարի լավագույն ռմբարկուն է։ Առաջին խաղակեսում ֆրանսիացիները […]
15:12 18.12.2022
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11:53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղեգնաձոր-Աղավնաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Ղ․) և «Honda» (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշների […]
14:18 18.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Շատջրեգ-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեգ համայնքի վարչական տարածքում բախվել են Opel Astra և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենանեերը ,տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
16:24 16.12.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 12:00-13:50-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
13:36 16.12.2022
Օրերս Երևանի «Ապավեն տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունների աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից «Ֆասթ ընդ սեյֆ» ՍՊ ընկերության միջոցով Ի. Մ.-ի անունից 4 քաղաքացու անունով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները: Զննման արդյունքում ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիներից մեկում առկա փաթեթներից հայտնաբերվել է […]
09:29 16.12.2022
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ուղիղ տեսակապով խոսել է արդեն 5-րդ օրը Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակի մասին: «Սիրելի՛ արցախցիներ, լավ նորություն ունեմ. առանց որևէ նախապայմանների, առանց որևէ զիջումների, առանց որևէ մեր կողմից թուլություն ցուցաբերելու՝ հարևան պետությունը վերակագնել է գազամատակարարումը մեր համար»,-ասել է Ռուբեն Վարդանյանը: Նա հավելել է, որ սա […]
01:33 16.12.2022
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին Փաուերը հայտնել է Twitter-ի միկրոբլոգում։ «Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի, քանի որ դրա փակումը կարող է հանգեցնել լուրջ հումանիտար ճգնաժամի։ Այս միջանցքը կարևոր երթուղի է շատ անհրաժեշտ սննդամթերք և դեղամիջոցներ մատակարարելու համար, որը պետք է ազատ տեղաշարժվի»,- գրել […]
00:25 16.12.2022
Դեկտեմբերի 15-ին սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդել են, որ տեղական ժամանակով ժամը 23:04-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Իմիշլի քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք, Ստեփանակերտ քաղաքից 131 կմ արևելք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ, ըստ MSK-64 սանդղակի` 3.9 մագնիտուդ: Երկրաշարժը զգացվել է նաև […]
00:19 16.12.2022
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր 20:00-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
23:56 15.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ, ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
22:27 15.12.2022
Արցախը հումանիտար ճգնաժամի առջև է արդեն 4 օր: Մարդիկ ինքնակազմակերպվում են, գրեթե բոլոր ուղղություններով անցել են խնայողության ռեժիմի և այլընտրանքային միջոցների օգտագործման: Արցախցիները չեն ընկճվում, նշում են՝ կհաղթահարենք սա էլ, լավատես են, չեն կորցնում նաև հումորի զգացումը: Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքները, դժվարությունները հաղթահարող արցախցիներն ու աշխարհին ուղերձներ հղող իշխանությունների կոչերը՝ մեկ […]