21:57 18.12.2022
Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիա – Արգենտինա խաղում հաղթեց Արգենտինայի հավաքականը և դարձավ աշիարհի չեմպիոն։
23-րդ րոպեին Լիոնել Մեսսին Անխել Դի Մարիայի նկատմամբ խախտման համար 11 մետրանոցով բացեց հանդիպման հաշիվը, իսկ ինքը՝ Դի Մարիան՝ 36-րդ րոպեին։ Մեսսիի համար այս գոլը վեցերորդն էր աշխարհի ընթացիկ առաջնությունում, նա մրցաշարի լավագույն ռմբարկուն է։ Առաջին խաղակեսում ֆրանսիացիները ոչ մի հարված չարեցին դարպասին, արգենտինացիները վեց հարված կատարեցին, որից երեքը՝ դարպասին։
Առաջին խաղակեսի ընթացքում ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կրկնակի փոխարինում կատարեց. հարձակվողներ Օլիվյե Ժիրուն և Ուսման Դեմբելեին փոխարինեցին Մարկուս Թուրամը և Ռանդալ Կոլո Մուանին։
Մբապեն 1 րոպեում 2 գոլ է խփում ու հավասարեցնում Արգենտինայի դեմ խաղի հաշիվը`2։2։ Խաղի 80-րդ րոպեին արգենտինացիները խախտեցին կանոնները մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին մոտեցած Կիլիան Մբապեն այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։
Խաղի 109-րդ րոպեին Ֆրանսիայի դարպասի մատույցներում խառը իրադրությունում գնդակը հասավ Լեո Մեսսիին, որը մոտ տարածությունից գրավեց Լյորիսի դարպասը։
Հանդիպման 118-րդ րոպեին Գոնսալո Մոնտիելը ձեռքով խաղաց, մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին կրկին մոտեցավ Կիլիան Մբապեն ու այն կրկին ուղարկեց ուղիղ ցանցի մեջ՝ 3-3։
Չափազանց ակտիվ լրացուցիչ ժամանակից հետո սկսվեց 11-մետրանոց հարվածաշարը, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիների նյարդերը և Արգենտինան հռչակվեց աշխարհի 2022 թվականի չեմպիոն։
Ֆրանսիացիների կազմում հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ վրիպեցին Կոմանը և Չուամենին։
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...