TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Հրատապ

Հակառակորդը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

08:16 20.10.2022

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

̰
ԵԱՀԿ-ն Հայաստան է ուղարկել կարիքների գնահատման խումբ

23:08 19.10.2022

Հոկտեմբերի 21-27-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն երկիր կուղարկի կարիքների գնահատման խումբ, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հաղորդագրությունում նշվում է, որ թիմի այցի նպատակն է գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և նրա ինտեգրված անվտանգության հայեցակարգի շրջանակներում։ Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

09:03 19.10.2022

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

̰
Մալխաս Ամոյանը` Աշխարհի չեմպիոն․ Մ23 ԱԱ

21:26 18.10.2022

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդրրին Գուտուին` դառնալով աշխարհի չեմպիոն։

̰
Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք (տեսանյութ)

10:04 18.10.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, շարունակելով հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրենց գործունեությունը, համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով […]

̰
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:09 18.10.2022

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

14:48 17.10.2022

Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին: Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:

̰
ԵՄ-ն հայ-ադրբեջանական սահման կուղարկի մինչև 40 դիտորդ. որոշումը կայացվել է

13:02 17.10.2022

Եվրախորհուրդն այսօր որոշում է կայացրել ուղարկել մինչև 40 ԵՄ մոնիթորինգի փորձագետներ հայկական կողմից Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության և զեկույցի համար։ Այս որոշումը հետևում է հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը և նպատակ ունի օգնել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը […]

̰
Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք. 6 մարդ մահացել է

11:09 17.10.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 10-16-ը։ Մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 387 նոր դեպք, 791 մարդ առողջացել է, 6 մարդ՝ մահացել։

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական  դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10:29 17.10.2022

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

̰
Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում ռեկորդ է սահմանել և դարձել Ասիայի չեմպիոն

23:09 16.10.2022

Գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը, որն արդեն հանդես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում, նորամուտը նշանավորել է նոր ռեկորդով ու չեմպիոնությամբ, փոխանցում է armsport.am-ը։ Մանամա քաղաքում ընթացող առաջնությանը նա երկամարտում գրանցել է 452 կգ ու Ասիայի ռեկորդ սահմանել՝ գրավելով առաջին տեղը: Պոկում վարժությունում Գոռը բարձրացրել է 210 կգ, իսկ հրումում՝ 242: Հիշեցնենք, որ Հայաստանը ծանրամարտի […]

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ  հաղորդագրությունն է տարածել

11:29 16.10.2022

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ»,- ասված է հաղորդագրության […]

̰
Ջամիլա Աֆղանին՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

10:58 16.10.2022

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։ Դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում էին բարեգործական բնույթ, անցկացվեցին Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։ Մինչեւ 2021 թ. օգոստոսը «Նուռ» կրթության եւ կարողությունների […]

̰
Կրակոցներ ՌԴ զորավարժարաններից մեկում․ կա առնվազն 11 զոհ

10:27 16.10.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Բելգորոդի Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում, որտեղ զինվորներին նախապատրաստում էին Ուկրաինա ուղարկելու համար, հրաձգության հետևանքով սպանվել է 11 մարդ, 15-ը վիրավորվել են: ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ռազմաճակատ մեկնելու պատրաստվող «կամավորների» վրա կրակ են բացել ԱՊՀ երկրներից երկու քաղաքացիներ: 11 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։ Երկու կրակողներն էլ, ինչպես պնդում […]

̰
Բացահայտվել է պետական դավաճանության հերթական դեպքը (տեսանյութ)

11:05 15.10.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ընդգրկուն և համադրված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով ՀՀ ՊՆ համար N զորամասի պայմանագրային զինծառայող՝ դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից հանդիսացող […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

08:21 15.10.2022

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

̰
Գերեզմանատանն ապօրինի հուղարկավորություններ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի աշխատակցին

22:06 14.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի քաղաքապետարանի ՀՈԱԿ-ի ենթակայությամբ գործող գերեզմանատան ինչպես պաշտոնատար, այնպես էլ այլ աշխատակիցների կողմից 2018-2021 թվականների ընթացքում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար տարբեր չափերի գումար պահանջելու և ստանալու, պաշտոնեական փաստաթղթերում […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք

14:30 14.10.2022

Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների […]

̰
Հայտնաբերվել են թմրամիջոցի խոշոր խմբաքանակներ՝ ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար շուկայական արժեքով․ ՊԵԿ

12:52 14.10.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն օրերս, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է 4 հազար 166 գրամ ընդհանուր քաշով […]

̰
Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

09:34 14.10.2022

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը […]

̰
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ

21:17 13.10.2022

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Նրանք նաեւ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ»,- գրել է Ռուբինյանը։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը. ՀՀ ՊՆ

00:28 13.10.2022

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

16:05 12.10.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Պահանջել է 5.000.000 դրամ․ բացահայտվել են անհետ կորած զինծառայողի հարազատից խարդախությամբ գումար հափշտակելու և կաշառք տալու դրդչության դեպքեր

15:09 12.10.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի և Շիրակի մարզային վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ, համալիր գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն, տեղեկանալով, որ համաքաղաքացի Խ. Գ.-ի ազգականը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում […]

̰
Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են․ ՄԻՊ-ի հայտարարությունը

14:58 12.10.2022

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։ Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը տեղորոշել […]

̰
ՊԵԿ-ը՝ Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ

14:54 12.10.2022

ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ․ «Մամուլում Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։ Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի […]

̰
Արմեն Գրիգորյանը և Ալեքսանդր Վիննիկովը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը

13:30 12.10.2022

Հոկտեմբերի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից՝ Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը: Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և Երևանը շարունակում […]

̰
ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթեցման մասին ՌԴ ԱԴԾ-ի հրապարակած տեղեկատվության հանգամանքները բացահայտելու ուղղությամբ

12:39 12.10.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

09:39 12.10.2022

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

̰
Նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

20:01 11.10.2022

Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

̰
BACK_TO_TOP