20:33 31.10.2022
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները պետք է գտնվեն Երևանի լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման […]
15:31 31.10.2022
Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բանակցությունները կանցկացվեն Սոչիի «Русь» հանգստավայրում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում […]
22:26 30.10.2022
Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանում կլինի ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ Մանվել Քեշիշյանը։ Դեսպան ՄըՔին իր այցով կխթանի Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև գործակցությունը, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների և երկու ժողովուրդների […]
00:42 30.10.2022
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել և չտարածել […]
21:02 29.10.2022
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովն ընտրել է կուսակցության վարչություն: Վարչության անդամ են ընտրվել՝ 1. Նիկոլ Փաշինյան 2. Սուրեն Պապիկյան 3. Ռուբեն Ռուբինյան 4. Տիգրան Ավինյան 5. Սասուն Միքայելյան 6. Արայիկ Հարությունյան 7. Գևորգ Պապոյան 8. Արփինե Դավոյան 9. Գնել Սանոսյան 10. Վահագն Ալեքսանյան 11. Ալեն Սիմոնյան 12. Վաղարշակ Հակոբյան 13. Համբարձում Մաթևոսյան 14. Հայկ Կոնջորյան […]
17:14 28.10.2022
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսին Փոլ Փելոսին ուրբաթ վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյում գտնվող տանը, CNN-ի փոխանցմամբ՝ ասվում է Դեմոկրատական կուսակցության խոսնակի գրասենյակի հաղորդագրության մեջ: Նենսի Փելոսիի խոսնակ Դրյու Հեմիլն ասել է, որ հարձակվողը ձերբակալվել է, իսկ շարժառիթները պարզվում են: CNN-ի փոխանցմամբ՝ Փելոսին այդ ժանանակը տանը չի եղել։
16:21 28.10.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և […]
18:17 27.10.2022
Ադրբեջանը 10 հայ զինծառայողների մարմիններ է հանձնել հայկական կողմին: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ սկսած սեպտեմբերի 14-ից՝ Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում զոհված հայ զինվորների մարմինների որոնողական աշխատանքների համար։
15:46 27.10.2022
Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը։ Նստաշրջանում կներկայացվեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է նաև քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։
12:00 27.10.2022
Հայաստանում գտնվող Եվրոպական միության դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման՝ առաջին պարեկությունն իրականացնելու։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ղեկավարությամբ գործող Եվրոպական արտաքին գործողության ծառայությունն իր Twitter-ի էջում՝ տեղադրելով նաև համապատասխան տեսանյութ։ «Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը կհետևի հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար»,- […]
11:05 27.10.2022
Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, Հայկական երկրորդ հեռուստաալիքի երկարամյա աշխատակից Գայանե Փայտյանը: Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականին: Որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական […]
08:35 27.10.2022
Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։ Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր: Շնորհակալություն հոսպիտալների բուժանձնակազմերին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար:
20:14 25.10.2022
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունն ավարտել են երկամարտի 15 մեդալով: Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը և Մ23 տարեկանների մրցապայքարում չեմպիոն հռչակվել՝ երկամարտի 440 կգ (200+240) արդյունքով: Հայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել նաև պոկում և հրում վարժություններում: Հայաստանի […]
08:09 25.10.2022
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
21:48 24.10.2022
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
17:47 24.10.2022
Նա կդառնա Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետը 1812 թվականից ի վեր և ծագումով հնդիկ առաջին վարչապետը։
13:48 24.10.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները, հետևողականորեն դրսևորելով հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի գործելաոճ, իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների արդյունքում բացահայտել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի դատական ակտ կայացնելու դեպքեր, որոնց հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն […]
20:54 23.10.2022
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Արսեն Հարությունյանը դարձել է Աշխարհի չեմպիոն։ Արսեն Հարությունյանը մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 11-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Յուսեֆ Մոհամեդ Յուսեֆի նկատմամբ, ապա 11-0 հաշվով առավելության էր հասել պուերտորիկացի Ջոզեֆ Անդրես Սիլվայի նկատմամբ: Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակիչում 9-3 հաշվով […]
15:42 23.10.2022
Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռը ընկել է մասնավոր հատվածի փայտե տան վրա, հայտնել է շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Նախնական տվյալներով՝ Իրկուտսկի Պրժևալսկի փողոցում գտնվող երկհարկանի տան վրա ընկել է ՍՈՒ-30 ինքնաթիռ»,- ասվում է Telegram-ի նրա ալիքում տեղադրված գրառման մեջ։ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբից հայտնել են, որ Սու-30 ինքնաթիռը կործանվել է փորձնական թռիչքի […]
15:02 23.10.2022
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են ,որ 63.5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սլովենիայում ընթացող “Արծաթե գոտի” անվանումը կրող միջազգային մրցաշարում։ Մեր մարզիկը հաղթել է տանտերերի` սլովենիայի ներկայացուցչին, իսկ այսօր Հայաստանից ռինգ դուրս կգա 3 բռնցքամարտիկ
11:36 23.10.2022
Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին:
23:03 22.10.2022
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ Անի Հովսեփյանն առաջնության քառորդ եզրափակչում ավելի վաղ հաղթանակ էր տարել հունգարացի Ռեգինա Լակոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչի նկատմամբ: Հայաստանն […]
22:34 22.10.2022
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճեց Արա Աղանյանը (96 կգ), փոխանցում է vnews.am-ը։ Մ23 մրցաշարում հայ ըմբիշը ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում: Երկրորդ տեղը գրավեց վրացի ծանրորդ Իրակլի Գոբեջիշվլինի (354 կգ): Հայաստանի թիմը երկամարտում մեդալների […]
21:19 22.10.2022
Իսպանիայում ընթացող առաջնությունում Վազգեն Թևանյանը 65 կգ քաշայինների եզրափակչում 8։4 հաշվով վստահ հաղթանակ է տարել թուրք Համզա Ալաջայի նկատմամբ և հռչակվել չեմպիոն: Թևանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթանակ էր տարել կանադացի Դանիել Տրոյ Քոլեսի նկատմամբ: 1/8 եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել անգլիացի ըմբիշի նկատամբ։ Քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4:3 հաշվով […]
19:08 22.10.2022
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը (96 կգ) երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Կարապետյանը գերազանցեց թուրք ծանրորդ Օզթուրք Էմրեին, որը երկամարտում գրանցեց 340 կգ արդյունք: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էին հռչակվել Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 […]
10:42 22.10.2022
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ժամը 10:40-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
16:44 21.10.2022
Ալբանական Դուրեսում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 Եվրոպայի առաջնությանը այսօր հաջող ելույթ ունեցավ Մ20 խմբում հանդես եկող 76կգ քաշային Միլենա Խաչատրյանը: նա, երկամարտում գրանցելով 219 կգ (99+120) արդյունք, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Նա լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։ Հատկանշական է, որ Միլենայի 2 հիմնական մրցակիցները թուրքեր էին: Նրանցից Դիլարա Ուկանը 216 կգ արդյունքով դարձավ […]
11:05 21.10.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
17:30 20.10.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
16:41 20.10.2022
Լիզ Թրասը հայտարարել է, որ հրաժարական է տալիս «Պահպանողական կուսակցության» առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից։ Թրասը նաև ասել է, որ կմնա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել կառավարության նոր ղեկավար: Նրա խոսքով՝ «Պահպանողական կուսակցության» նոր առաջնորդի ընտրությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։