TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Հրատապ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 22:30-ի դրությամբ

22:46 20.09.2022

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են,որ սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան:

̰
Լճաշեն գյուղի հարակից դաշտերում այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

22:09 20.09.2022

Սեպտեմբերի 20-ին, ժամը 15։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի հարակից դաշտերում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։38-ին, մարվել՝ 19։51-ին: Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 19 […]

̰
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

15:17 20.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության […]

̰
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների 95 մարմին․ Factor.am

13:39 20.09.2022

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել հայ զինծառայողների մարմիններ։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է լուրը, թե հայկական կողմին են փոխանցվել 95 զինծառայողների մարմիններ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։  

̰
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 09:00-ի դրությամբ

09:09 20.09.2022

Սեպտեմբերի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

̰
Ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

01:45 20.09.2022

Նյու Յորքում ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այն տևել է մոտ մեկ ժամ, փակ դռների ետևում։ Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայնը»՝ հանդիպումից առաջինը դուրս են եկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ապա՝ պետքարտուղար Բլինքենը։  

̰
Մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

00:17 20.09.2022

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։

̰
22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

22:04 19.09.2022

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև […]

̰
Նյու Յորքում այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում

16:44 19.09.2022

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

̰
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 10:00-ի դրությամբ

10:03 19.09.2022

Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվե, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

̰
Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ

00:35 19.09.2022

Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: «Սեպտեմբերի 18-ին ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն եմ հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, տարածաշրջան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […]

̰
22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ

22:06 18.09.2022

Սեպտեմբերի 18-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել […]

̰
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՊՆ N  զորամասի տարածք մուտք գործելու և խուլիգանություն կատարելու հատկանիշներով. ՔԿ

18:25 18.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, համաձայն որի՝ 2022թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչն ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, այնուհետև հսկիչ անցագրային կետի մոտակայքում հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ […]

̰
Սոլակ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

11:46 18.09.2022

Սեպտեմբերի 18-ին, ժամը 09։50-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:34-ին, մարվել՝ 11:26-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։

̰
Ավտովթար Գեղարքունիքի  մարզում

11:34 18.09.2022

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:50–ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Սեդա Ս.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել ձորակում ,հաղորդում է shamshyan.com-ը: Փրկարարները ճանապարհից դուրս մոտ 100 մետր հեռավորության վրա՝ թփուտների […]

̰

08:47 18.09.2022

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք Սեպտեմբերի 18-ին, տեղական ժամանակվ ժամը 08:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․80⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]

̰
ՊՆ-ն հաստատում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի

23:08 17.09.2022

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Տեղեկությունն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել […]

̰
21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

21:04 17.09.2022

Սեպտեմբերի 17-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության […]

̰
Հայտնի է Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի օրակարգը

15:04 17.09.2022

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր ավելի ուշ Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը։ Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, […]

̰
Ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել.ՊՆ

21:07 16.09.2022

Սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ […]

̰
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին՝ ժամկետ տալով մինչև սեպտեմբերի 22-ը

13:50 16.09.2022

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ ՄԻԵԴ 39-րդ կանոնի մասով Դատարանը սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել․ 1. Խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով ՄԻԵԴ-ը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է և տարածվում է այս դեպքերի վրա (2020 թվականի որոշմամբ կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները, նաև գերիների […]

̰
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել. Անդրանիկ Քոչարյան

12:16 16.09.2022

Միջազգային հարթակներում ադրբեջանական ագրեսիան դատապարտող արձագանքներն ուղղակիորեն կապված են Հայաստանի զինված ուժերի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հրավիրված հրատապ նիստին: «Միջազգային հարթակներում այս […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ

09:29 16.09.2022

Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

̰
ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան

22:55 15.09.2022

ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան: Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Նույն օրը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել […]

̰
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ

22:41 15.09.2022

Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ […]

̰
ԱԻՆ ծառայակիցը, որի հետ Ներքին Հանդում կապը կորել էր, հայտնաբերվել է

22:05 15.09.2022

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։ Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի […]

̰
Դիեր վերադարձնելու համար Ներքին Հանդ մեկնած  ԱԻՆ փրկարարների խմբի ծառայողներից մեկի հետ կապը կորել է․ ԱԻՆ

18:48 15.09.2022

ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն  է տարածել. «Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- գրել է ԱԻՆ խոսնակը։

̰
Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

11:21 15.09.2022

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի […]

̰
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

08:49 15.09.2022

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, առավոտյան 8.30-ի դրությամբ իրավիճակը ներկայացնելով՝ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ կա հրադադարի պայմանավորվածություն․ Արմեն Գրիգորյան

01:44 15.09.2022

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հարցին՝ կա՞ հրադադարի պայմանավորվածություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր լինի հրադադար ունենալ»։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, […]

̰
BACK_TO_TOP