23:08 14.09.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չորեքշաբթի օրը կայացած նիստում կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը, պատրաստվում է Անվտանգության խորհրդի հայտարարությունը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: «Բոլորը միահամուռ կողմ են արտահայտվել կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- ասել է Նեբենզյան։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները […]
22:37 14.09.2022
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։ «Սույն հաղորդագրությամբ և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։ Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»,- ասվում է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:
21:53 14.09.2022
Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է հաղորդագրության […]
21:42 14.09.2022
Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով չտրվել մանիպուլյացիաների։ «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- […]
18:52 14.09.2022
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18:00-ի դրությամբ։ Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ: Ժամը 15:00-17:00-ը ընկած հատվածով Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը: Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-ներ: Ժամը 17:00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը […]
17:02 14.09.2022
Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ:
16:51 14.09.2022
Ադրբեջանական ուժերի հրետակոծությունից այսօր գլխի շրջանում վիրավորում է ստացել Գորայքի սարերից անասուններին իջեցնող Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչը։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում ասել է Տեղի գյուղապետ Դավիթ Ղուլունցը՝ վիրավորումը եղել է հակառակորդի արկի պայթյունից։ «Գորայքի սարերից անասուններին իջեցրել է, հետո, երբ գնացել է մեքենայի հետևից, ադրբեջանցիները սկսել են կրակել, ինչի հետևանքով վնասվել է մեր համագյուղացու […]
16:00 14.09.2022
ՀՀ ՊՆ հայտարարություն է ներկայացրել ժամը 15:00-ի դրությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:42 14.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիքի շարունակական տարածման իր գործելաոճին, հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար, հայտարարել է ՀՀ ՊՆ-ն՝ […]
09:07 14.09.2022
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այս մասին առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ սահմանային իրավիճակը ներկայացնելիս ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Նշել է, որ նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, […]
00:54 14.09.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում, նստաշրջանի արդյունքներով հայտնել է կազմակերպության քարտուղարությունը: Համաձայնեցվել է նաև Քարտուղարության աշխատակազմից և Միացյալ շտաբի զինվորականներից աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիթորինգի նպատակով։ Նրանց խնդիրը կլինի Ադրբեջանի հետ հակամարտության գոտում իրավիճակի գնահատումը, պետությունների ղեկավարներին զեկույցի նախապատրաստումը և լարվածության թուլացման վերաբերյալ […]
00:08 14.09.2022
Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից մի անձ է գերեվարվել: Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների […]
22:49 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․23⁰ և արևելյան երկայնության 46․08⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի […]
21:41 13.09.2022
Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր […]
20:12 13.09.2022
Ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով. «Այն, որ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների արդյունքում, միանշանակ է»: Նա նաև հայտնեց, որ այն տարածքներում, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարողանում իրականացնել: Մնացած հատվածներում, որոնք չենք դիտարկվում, իրականացվում են […]
19:17 13.09.2022
Երեքշաբթի երեկոյան տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Հայկական կողմի խնդրանքով այսօր՝ մոտավորապես ժամը 18:30-ին, այժմ ժամանակն է համաձայնեցվում, կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասել է նա։ Ուշակովը նշել է, որ քննարկումը կանցկացվի փակ դռների հետևում։
18:42 13.09.2022
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ․ ՊՆ-ի հայտարարությունը 18:00-ի դրությամբ։ Մանրամասները՝ ստորև։
15:09 13.09.2022
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի նիստում քննարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկումների արդյունքում 65 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարությունը․ «Սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, […]
15:03 13.09.2022
Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը […]
14:36 13.09.2022
Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի […]
14:06 13.09.2022
ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, պետք է օգտագործվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի […]
13:48 13.09.2022
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։ «Ֆրանսիան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին հարցը կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը»,- նշել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նշել են, […]
11:28 13.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը 4 ուղղություններով հարձակում են գործել, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել: «Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե դրանք եղել են հայկական կողմի սադրանքների հետևանքով, բայց պետք է արձանագրենք, որ սա կեղծ է, սուտ է, և իմ ելույթում կփորձեմ ոչ […]
10:43 13.09.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։ Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում […]
10:34 13.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է հակառակորդը վերադառնում ելման դիրքեր։ Նշվում է, որ սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Իսկ տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում […]
08:28 13.09.2022
Առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել, այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում […]
05:15 13.09.2022
Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել, հայտնում են առոցջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։
04:30 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ […]
04:27 13.09.2022
Ադամ Շիֆը գրել է, որ Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա։ Հրադադարի կոպտագույն խախտում և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա. ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունը՝ անհապաղ և ընդմիշտ.
04:12 13.09.2022
Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել […]