04:00 13.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից (Կանոնադրությունն ուժի մեջ է […]
03:49 13.09.2022
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգությունն է հայտնել ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակությամբ։ «Մենք մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, նաև Վարդենիսի և Սոթքի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերի իրականացրած հրետակոծության կապակցությամբ։ Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել կրակը և հորդորում ենք կողմերին՝ գտնել խաղաղ լուծում»,- ասվում է կազմակերպության թվիթերի գրառման մեջ։
03:26 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը […]
03:01 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին` ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ […]
02:41 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի […]
01:03 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ»,- ասված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:
23:09 12.09.2022
Սերբիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակչում Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ և 5։1 հաշվով վստահ հաղթանակ տարել։ Ալեքսանյանը կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։ Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ […]
12:47 12.09.2022
Սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով […]
10:41 12.09.2022
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
10:24 12.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ։
21:01 11.09.2022
Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։ Կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը գոտեմարտել է իրանցի Մոհամադհադի Աբդոլլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։ Հիշեցնենք, որ քառորդ […]
17:23 11.09.2022
Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Օլիմպիական չեմպիոն և փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Իր երրորդ գոտեմարտում Արթուրը փայլուն հաղթանակ է տարել ղրղզ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ: Գյումրեցի ըմբիշը առավելության է հասել 9-0 հաշվով: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Օլիմպիական չեմպիոնը հաղթել էր Աշխարհի կրկնակի չեմպիոն, […]
17:06 11.09.2022
Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը երկրորդ հաղթանակը տոնեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում նա 5-2 հաշվով հաղթանակի էր հասել ճապոնացի Ռիուտո Իկեդայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը հաղթել է խորվաթ Իվան Լիզատովիչին: 1/4 եզրափակիչում Հրաչյա Պողոսյանը կգոտեմարտի սերբ Սեբաստյան Նադի հետ: Հիշեցնենք, որ […]
15:50 11.09.2022
Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունումՕլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Օլիմպիական չեմպիոնը հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել: Հիշեցնենք, որ ԵԱ մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը 1/16-ում հաղթեց խորվաթ Ֆիլիպ Սաչիչին: […]
10:32 11.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
09:55 10.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
11:37 09.09.2022
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից մեկով կազմվել է եզրափակիչ դատավարական ակտ և կալանքի տակ գտնվող անձի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի քննությամբ […]
10:46 09.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել․ տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում։
22:10 08.09.2022
Ս.թ. սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի, Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի, Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի, Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի, Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր: «Ողջունում ենք […]
21:37 08.09.2022
96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, հայտնել է Բուքինգհեմյան պալատը: «Թագուհին խաղաղ մահացել է Բալմորալ ամրոցում այսօր կեսօրին»,- ասված է հայտարարության մեջ: Բուքինգհեմյան պալատում հինգշաբթի հայտարարել են, որ բժիշկներն անհանգստացած են Եղիսաբեթ 2-րդի առողջական վիճակով և նրան խորհուրդ են տվել մնալ բժշկական հսկողության տակ: Ավելի ուշ թագուհու մոտ են ժամանել նրա բոլոր […]
19:32 08.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանից գերիների վերադարձի մասին հաստատված, ճշտված տեղեկություն չունի այս պահին, իրականացվում են ճշտումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե 5 ռազմագերի կվերադարձվի Հայաստան:
10:51 08.09.2022
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:
20:38 07.09.2022
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
16:50 07.09.2022
Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսքում ՌԴ նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք՝ կանոնավոր հանդիպումներ, հեռախոսազրույցներ ընթացիկ արդիական հարցերի շուրջ, բայց, այնուամենայնիվ, այսօր անձնապես հանդիպելով […]
15:36 07.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
09:49 07.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
13:29 06.09.2022
Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով, հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և […]
21:51 05.09.2022
Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում ՌԴ դեսպանության մոտ պայթյունի հետևանքով զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մանրամասն անդրադարձ են կատարել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա […]
15:56 05.09.2022
Լիզ Թրասն ընտրվել է բրիտանացի պահպանողականների ղեկավար, նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդին: Թրասը հավաքել է կուսակցության անդամների 81,3 հազար ձայն։ Նրա մրցակիցը՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, ստացել է 60,4 հազար ձայն։ Հաղթողը խոստացել է պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ և նվազեցնել հարկերը։ Ինչպես ավելի վաղ հայտնել […]
15:51 05.09.2022
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: