TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.64 oC

Հրատապ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ անգամ տարածել է հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ

09:57 05.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

̰
Ադրբեջանի ՊՆ-ը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

16:11 04.09.2022

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Արցախի նախագահը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

14:19 04.09.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ անցկացրել ծառայողական խորհրդակցություն։ Քննարկվել են պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքները։ Շփման գծում առկա օպերատիվ իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը: Երկրի ղեկավարն անդրադարձել է անելիքներին և բանակի սպայակազմին տվել մի շարք ցուցումներ […]

̰
Աբովյան քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

13:36 04.09.2022

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Մանրամասները՝ քիչ անց։  

̰
Սիրիայում ԶՈւ ուղղաթիռ է կործանվել․ անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

11:37 04.09.2022

Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ամբողջ անձնակազմը զոհվել է։ Այս մասին հայտնում է սիրիական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Նախնական տվյալներով՝ ավիավթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։ «Համայից հյուսիս-արևելք կատարելով ուսումնական թռիչք՝ Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռը կործանվել է  տեխնիկական անսարքության պատճառով։ Անձնակազմը զոհվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Ադրբեջանի զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

20:11 02.09.2022

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի:  Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն՝ հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:

̰
Ջալալ Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը. ՔԿ

17:09 02.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ. Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով […]

̰
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ

16:18 01.09.2022

Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին […]

̰
Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «նահանջ» հրաման տալու համար

15:41 01.09.2022

2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար մեղադրանք է ներկայացվել ղեկավար պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան սպայի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Միքայել Արզումանյանը կալանավորվել է

10:52 01.09.2022

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար:  

̰
Մեղադրանք է առաջադրվել Այնթապ համայնքի նախկին ղեկավարին

10:43 01.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով ներկայումս հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի տեղակալը, ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2010-2021թթ. Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի […]

̰
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը

15:23 31.08.2022

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Բրյուսելում եռակողմ հերթական հանդիպման մասին հայտնի էր դարձել օգոստոսի 25-ին:

̰
Բացահայտվել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք

12:58 31.08.2022

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք: Մասնավորապես, օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հայր և որդի Մարգարյանների կողմից նախատեսվում է «Մեդեկս Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի […]

̰
Մահացել է Միխայիլ Գորբաչովը

01:02 31.08.2022

Մահացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Նա 92 տարեկան էր։ «Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո»,- հայտնել են Կենտրոնական բյուրոյից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ֊ը։

̰
Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար. ՔԿ

20:33 30.08.2022

Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ձերբակալվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում հրամանատարական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան սպա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության […]

̰
Մոսկվայում մեկնարկել է Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը

14:51 30.08.2022

Մոսկվայում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ մեկնարկել է սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը։ Սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին։

̰
Այրվածքներ ստացած զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից․ ՀՀ ՊՆ

14:23 30.08.2022

Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով:

̰
Հրդեհ Գյումրի քաղաքի չշահագործվող գործարանի տարածքում

13:17 30.08.2022

Օգոստոսի 30-ին՝ ժամը 11։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք և […]

̰
ՀՀ-ի հետ կապը կիրականացվի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն-Մեծ Շեն գյուղերի տարածքով. ԱՀ ՆԳՆ

19:36 29.08.2022

Արցախի ՆԳ նախարարությունից իրազեկում են, որ վաղը՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ի հետ կապը կիրականացվի նոր երթուղով՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն-Մեծ Շեն գյուղերի տարածքով։ Մինչ այդ Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն ելումուտը կիրականացվի Բերձորի միջանցքով։ Այստեղ քաղաքացիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

16:32 29.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը և […]

̰
ԱՀ ԱԽ նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ-ի հետ կապն իրականացնել նոր երթուղով

15:00 29.08.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 29-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ օրակարգում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր երթուղու շահագործմանը վերաբերող հարցերն էին: Զեկույցներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և տարածքային կառավարման և […]

̰
Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ՆԳՆ

20:11 28.08.2022

Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։ Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։ Հաշվի առնելով քաղաքացիների […]

̰

15:33 28.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Մեկին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօերնինб կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փոխտնօրենին, ում անունը իրավապահները չեն բացահայտում, մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային […]

̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է Միջազգային բանակային խաղերի փակման արարողությանը

12:36 28.08.2022

Օգոստոսի 27-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում հետևել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին: Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղերի» մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում, հանդիպել և զրուցել «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցած […]

̰
Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում

11:15 28.08.2022

Այսօր՝ օգոստոսի 28-ին, սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներին մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դաբիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա, հաղորդում է Shamshyan. com-ը: Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվում հարվածի մի […]

̰
Աստղաձոր գյուղում տնակն ամբողջությամբ այրվել է

09:52 28.08.2022

Օգոստոսի 28-ին, ժամը 05:25-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի Կալերի փողոցում  գտնվող փայտի արհեստանոցում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աստղաձոր գյուղի «Կալերի թաղ» կոչվող հատվածում այրվում է փայտի արհեստանոցին կից տնակը (մոտ 70 քմ): […]

̰
«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է

11:08 26.08.2022

Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է սույն թվականի օգոստոսի 14-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15-րդ հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի դեպքով նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը: Ուսումնասիրության արդյունքում քրեական վարութի նյութերում առկա, անձանց կողմից հանցանքի կատարման […]

̰
Մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնը բռնկվել է․ զինծառայողի վիճակը ծանր է

23:53 25.08.2022

Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն, մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով, ստացել է այրվածքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ. ԱԻՊԾ

14:30 25.08.2022

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի հետևանքով պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Հրշեջ փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։ «Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրն ու վայրը

14:01 25.08.2022

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 30-ին Մոսկվայում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին:

̰
BACK_TO_TOP