Հայաստանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման 6 կետերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Հայաստանը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման 6 կետերը

23:52 13.05.2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է Ադրբեջանի 5 կետերին ի պատասխան Հայաստանի կողմից ներկայացված վեց կետերը:

  1. 1-ին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը։
  2. Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ:
  3. Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
  4. Հայկական կողմը կարևոր է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները   (ռազմագերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը):
  5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
  6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

16:50 22.07.2025

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

Միացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

16:37 22.07.2025

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

16:24 22.07.2025

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը: Ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) կենտրոններ՝ մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» […] ...

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

16:11 22.07.2025

Մեծ մարտահրավեր ունենք մեր առջև․ Պերկովիչ

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և իսլանդացի պաշտպան Գուդմունդուր Թորառինսոնը խոսել են հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի մասին: «Մենք մեծ մարտահրավեր ունենք մեր առջև։ Խաղադաշտում կանենք առավելագունը, որպեսզի լինենք մրցակցային և լավ արդյունք գրանցենք։ Շատ ոգևորված ենք այստեղ լինելու համար, և ես հույս ունեմ, որ մեր երկրպագուների […] ...

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

16:00 22.07.2025

Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Հայաստանի հետ կայուն խաղաղության իրական հնարավորությունների առկայությունը։ Աս մասին նա խոսել է Թբիլիսիում իր վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետհակամարտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսելի են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, […] ...

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

15:50 22.07.2025

Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից  երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի  հետ զրույցում լուրը հաստատեցին ՆԳՆ մամուլի բաժնից: «Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ […] ...

BACK_TO_TOP