11:25 16.06.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
23:11 15.06.2024
Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ: «Իմ գնահատականն այն է, և ես համոզված եմ դրանում, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ […]
15:31 14.06.2024
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
21:43 13.06.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
11:50 13.06.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
11:38 13.06.2024
Այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ […]
09:36 13.06.2024
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ «85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
08:01 13.06.2024
Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին այցեր են իրականացրել ոստիկանության բաժիններ և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին և Ոստիկանության ծառայողներին։ Առանձնազրույցների ընթացքում ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ Ոստիկանության ծառայողները Պաշտպանին են ներկայացրել խիստ մտահոգիչ տեղեկություններ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Մասնավորապես, հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ իրենց նկատմամբ Ոստիկանության […]
21:01 12.06.2024
2024թ. հունիսի 12-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և […]
11:12 12.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր […]
13:21 11.06.2024
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով. «Փոխպերտքարտուղար Օ՛Բրայեն, հարգելի՛ գործընկերներ, Մեծ հաճույքով եմ ողջունում Ձեզ և ԱՄՆ-ի պատվիրակությանը այստեղ՝ Երևանում, անցկացնելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ հանդիպումը։ Այսօրվա հանդիպումը մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ևս մեկ արտահայտությունն է, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի և […]
08:02 07.06.2024
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած։ Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։ Այս մասին հայտում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում.առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։ Մեկ քաղաքացի առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել»,-նշված է հաղորդագրության մեջ։
23:30 06.06.2024
911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
15:52 03.06.2024
Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը: Արարատ Միրզոյանը և Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի և […]
20:49 29.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ։ Ի հաջորդումն մայիսի 22-ին Թեհրան ՀՀ վարչապետի պատվիրակության այցի՝ ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը: Զրուցակիցները նշել են, […]
11:44 28.05.2024
Մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ: Որոշման համաձայն՝ սահմանվել են աղետի գոտիների տարածքները: Բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի թիվ 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը): Օպերատիվ աշխատանքային խումբը […]
11:08 26.05.2024
Հորդառատ անձրներիից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան […]
10:03 26.05.2024
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են […]
08:51 26.05.2024
Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
11:18 25.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով իր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ «Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,-գրել է Փաշինյանը։
11:58 22.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Մեհրաբադ օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ Դավուդե Մանզուրը: Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
14:51 19.05.2024
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
11:07 18.05.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Հանդիպմանն ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության բարեփոխումների իրականացման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ չնայած դժվարություններին, աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հարավային Կովկասում ազդեցությանը՝ ՀՀ […]
15:24 14.05.2024
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա […]
12:59 13.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բորգի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և […]
14:14 10.05.2024
Ղազախստանի Ալմաթի քաղաքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանն ընդառաջ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։
21:53 07.05.2024
Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: