15:46 08.02.2024
Փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Միջոցառման մեկնարկին ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը։
21:51 06.02.2024
Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.): Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի […]
13:47 06.02.2024
2024 թվականի փետրվարի 05-ին, անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 և 34 փողոցում պայթյունի ձայն է լսվել, մի քանի տուն է փլուզվել, կան տուժածներ: Ահազանգի կապակցությամբ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոր-Արեշ 27 փողոցի 23 տունը պայթել է, […]
22:48 05.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստի ընթացքում քննարկվել են […]
12:32 05.02.2024
Այսօր պայթյուն է եղել Էրեբունու Նոր Արեշ թաղամասում։ ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ ահազանգ են ստացել Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի մասին։ Ըստ ահազանգի՝ 1 կամ 2 տուն է փլուզվել։ Դեպքի վայր է մեկնել մարտական 4 հաշվարկ։ Ահազանգողները նաև հայտնել են, որ նախնական տեղեկություններով փլատակներում 2 քաղաքացի կա։
10:33 28.01.2024
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
13:46 24.01.2024
Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելգորոդի շրջանում՝ պլանային թռիչք կատարելիս։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդանավում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորականներ, անձնակազմի 6 անդամներ և 3 ուղեկցող անձինք։ «Այս տարվա հունվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 11:00-ին, Բելգորոդի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռը, այնտեղ եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված […]
21:45 22.01.2024
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնություններով, Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Ալիևի տարածքային պահանջները լուրջ մտահոգություն են առաջացնում, Հայաստանի տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ […]
22:32 19.01.2024
Հունվարի 19-ին, ժամը 22:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:06-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.84⁰ և արևելյան երկայնության 48.80⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի […]
13:26 19.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։ Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի […]
15:31 14.01.2024
Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ […]
21:01 13.01.2024
Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:
14:35 12.01.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է որոշման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է […]
21:27 09.01.2024
Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
11:38 09.01.2024
Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
23:06 08.01.2024
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը։ «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
19:45 29.12.2023
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին, այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:
08:06 23.12.2023
Դեկտեմբերի 23-ին` տեղական ժամանակով ժամը 06:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.36⁰ և արևելյան երկայնության 46.41⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
21:41 20.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:
16:00 13.12.2023
2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեր վերադարձած եղբայրների անվանացանկը հետեւյալն է. 1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի 2. […]
13:06 13.12.2023
Դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ Այս մասին ադրբեջանական Turan գործակալությունը տեղեկացել է իրազեկ աղբյուրներից։ Նշվում է՝ սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։
21:08 07.12.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության […]
23:33 05.12.2023
Դեկտեմբերի 4-9-ը Կասանե քաղաքում (Բոտսվանա) ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում կոմիտեն որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու վերաբերյալ։ Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ՝ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն […]
17:57 04.12.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում […]
11:58 04.12.2023
Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։
15:09 30.11.2023
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, […]
00:06 30.11.2023
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ […]
20:25 29.11.2023
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:49-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.95⁰ և արևելյան երկայնության 46.75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի […]
12:31 28.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են 44-օրյա պատերազմի ընթացքում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած սպայական կազմի մի շարք զինծառայողների կողմից առերևույթ հանցանքներ կատարելու դեպքերի հանգամանքներ: Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Ա.Ս.-ն, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության […]
14:31 23.11.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մահացել է ԵՊՀ հրդեհից տուժածներից մեկը։ «Հարգելի՛ լրագրողներ, կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, […]