TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Հրատապ

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի հաղթող, Սիմոն Մարտիրոսյանը 4-րդն է

14:44 11.04.2024

Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր պայքարի մեջ էին մտել Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները՝ Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն ու փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Ըստ նախնական հայտի՝ մրցաշարին մասնակցելու էր նաև Աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն, սակայն վրացին մրցահարթակ դուրս չեկավ: Վարազդատը փայլուն հանդես եկավ՝ հաղթելով թե՛ երկամարտում, թե՛ առանձին վարժություններում: Գյումրեցի ծանրամարտիկը գրանցեց […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

14:11 09.04.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արավուսի, Խոզնավարի հատվածներում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ

09:28 09.04.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ

09:17 06.04.2024

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Չինարիի և Վերին Շորժայի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

18:49 05.04.2024

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան […]

̰
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է

16:19 03.04.2024

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանի հայտնել է, որ նրան մեղադրում են լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:44 02.04.2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը […]

̰
Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու․ Փաշինյան

21:50 01.04.2024

Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել` չեմ հանձնվելու։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ «Ամենը, ինչ տեղի է ունենում, հոգեբանորեն, մարդկայնորեն, բարոյական, քաղաքական առումով շատ ծանր է, ընդ որում` այդ հաշվարկն էլ եմ ինքս ինձ համար անում։ Ասում եմ` պետք է նայել տարբերակը, որ կարող է` երկրի շահերից […]

̰
Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց

18:15 24.03.2024

Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածաքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ Այս մասին Ֆեյսսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

̰
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

12:52 23.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի։ Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, մահվան պատճառ են հանդիսացել հրազենային վնասվածքները և այրման արտադրանքից թունավորումը։ «Այս պահին պարզվել է, որ զոհերի թիվը 93 է, զոհերի թիվը կավելանա։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ են հանդիսացել հրազենային վնասվածքները և այրման արտադրանքից թունավորումը»,-նշված է […]

̰
Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր

22:12 22.03.2024

Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել: Այնուհետև հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ և զոհեր։ Baza տելեգրամյան ալիքի տվյալներով՝ առնվազն 12 մարդ զոհվել է։ Շինության մոտ մեկ երրորդն այրվում է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, թանձր սև ծուխ է դուրս գալիս։ Հրշեջները տարհանել են մոտ 100 մարդու, մարդկանց տանիքից դուրս […]

̰
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ

21:36 21.03.2024

Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը

12:33 19.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ: Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվում է ընդլայնված կազմով:

̰
9-ամյա երեխա է մահացել․ նրա մոտ նկատվել է ջրծաղիկին բնորոշ ցան

15:58 11.03.2024

Արարատի մարզի բնակիչ` 9-ամյա երեխայի մահվան պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»: Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի […]

̰
Սուրեն Պապիկյանն Իրանի զինված ուժերի շտաբի պետի հետ քննարկել է ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

22:37 06.03.2024

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

̰
ԱԱԾ-ն՝ Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին ադրբեջանական կողմին հանձնելու որոշման մասին

22:10 04.03.2024

Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։ «Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

21:19 04.03.2024

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. […]

̰
Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Տոյվո Կլաարի հետ

22:46 01.03.2024

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ 2022թ. հոկտեմբերին Պրահայում և 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած […]

̰
Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ

13:59 29.02.2024

Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը: Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ:

̰
Հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինծառայող․ ԱԱԾ

12:29 28.02.2024

Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

̰
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի կարևորությունը

21:43 26.02.2024

Փետրվարի 26-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ հետ համագործակցության շրջանակը: Նախարար Միրզոյանը մասնավորապես […]

̰
Չպարզված հանգամանքներում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել

23:50 24.02.2024

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

̰
Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր

12:50 23.02.2024

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։ Նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ: Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանել են հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

̰
Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Նիկոլ Փաշինյան

08:54 23.02.2024

Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը (ՀԱՊԿ) չիրականացվեց, ուստի Երևանը սառեցրեց իր մասնակցությունը կազմակերպությանը, France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր կարծիքով՝ Հայաստանի հետ կապված հավաքական անվտանգության պայմանագիրը չիրականացվեց հատկապես 2021-2022 թվականներին, և դա չէր կարող աննկատ մնալ մեր աչքից։ Մենք սառեցրեցինք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է […]

̰
Քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող հարցեր

14:50 20.02.2024

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։ «Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը շնորհավորել եմ օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված […]

̰
ՀՀ ՊՆ-ն հայտնել է՝ քանի զոհ ունի հայկական կողմը ադրբեջանական այսօրվա ագրեսիայի հետևանքով

12:31 13.02.2024

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ։

̰
Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն  ունի 2 զոհ և վիրավորներ

08:18 13.02.2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կան վիրավորներ

07:48 13.02.2024

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

̰
Հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում

11:08 10.02.2024

Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության […]

̰
Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը

20:12 09.02.2024

Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ ինչպես երկկողմ գործընկերության, այնպես էլ տարածաշրջանային թեմաների շուրջ:

̰
BACK_TO_TOP