TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+23.29 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Չինաստանը մինչև 2028 թվականը Լուսնի վրա բազա կկառուցի

19:27 26.11.2022

Չինաստանը պլանավորում է Լուսնի վրա բազա կառուցել մինչև 2028 թվականը։ Արբանյակի մշակման ծրագիրը նախատեսված է մի քանի փուլերի համար, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ «Չանյե-6» լուսնային կայանի գործարկումը նախատեսված է 2025 թվականին։ Ենթադրվում է, որ սարքը Երկիր կհասցնի ռեգոլիթի նմուշներ։ Ապագայում պլանավորվում է Լուսնի վրա տայկոնավդների վայրէջքը։

̰
NASA-ն տիեզերքից ցուցադրել է եզակի կադրեր

18:59 26.11.2022

Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը ցուցադրել է տիեզերքից յուրօրինակ կադրեր։ Տեսանյութում և լուսանկարում Արևն ու Լուսինը միաժամանակ երևում են, հայտնում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Երկրի արբանյակն անցնում է մեր Արեգակնային համակարգի կենտրոնական աստղի կողքով և ժամանակավորապես ծածկում այն ​​իր մուգ ուրվանկարով։

̰
Ձնամաքրման աշխատանքներին կներգրավվի 81 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա. Երևանի քաղաքապետարան

16:57 26.11.2022

Ձնամաքրման աշխատանքներին կներգրավվի 81 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի եղած ռեսուրսներն առավելագույնը պետք է պատրաստ լինեն ձմռանը. նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: Ձնամաքրման համար կօգտագործվի ինչպես «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի, այնպես էլ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնիկան»:

̰
Ադրբեջանը դանդաղեցրել է բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը. Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

10:17 26.11.2022

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ելույթ ունենալով նիստի ընթացքում՝ հայաստանյան պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Անվտանգության եւ տնտեսության միջեւ կապն այս տարի նոր կարեւորություն է ձեռք բերել ամբողջ աշխարհի եւ այս խորհրդարանական վեհաժողովի համար: Ես ցանկանում եմ խոսել Հարավային Կովկասի մասին: […]

̰
«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է

19:00 25.11.2022

Նոյեմբերի 25-ին, ժամը 05։40-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 36 փրկարար ծառայող, N զորամասի 15 զինծառայող, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից և ներգրավվել է 1 ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին: Դեպքի վայրում է գտնվել ՓԾ […]

̰
Ձերբակալվել է կաշառքը ստանալուց անմիջապես հետո. Քրեական ոստիկանության բացահայտումը

17:55 25.11.2022

Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռքբերվել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության թիվ 13 բժշկասոցիալական հանձնաժողովի անդամը քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ հանձնաժողովի կողմից […]

̰
Կազանում կինը քաղաքացիական ամուսնուց վրեժ լուծելու համար փոքրիկ դստերը փակել է ցուրտ պատշգամբում

17:28 25.11.2022

Կազանում բազմազավակ մայրը ծաղրի է ենթարկել իր մեկուկես տարեկան դստերը, իսկ հետո թեթև հագուստով փակել պատշգամբում։ Կինը տեսագրությունն ուղարկել է քաղաքացիական ամուսնուն. այս կերպ նա վրեժխնդիր է եղել՝ ընտանիքը լքելու համար: «Երեխա՛դ, քո միակ զավակը կսառչի պատշգամբում ու կմեռնի, ես նրա համար դրախտային կյանք կկազմակերպեմ։ Կմեռնի, կթաղեմ, դու գերեզմանին կայցելես»,- նախկին սիրեկանին սպառնացել է 34-ամյա […]

̰
Մոսկվայում մեծ արագությամբ ընթացող մեքենան հետիոտնային անցումում վրաերթի է ենթարկում կնոջը

10:05 25.11.2022

Մոսկվայի Կրասնոյարսկայա փողոցում մեծ արագությամբ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջ, հայտնում է Metropolitan Deptrans-ի Telegram ալիքը։ «Կրասնոյարսկայա փողոցում՝ թիվ 9 տան մոտակայքում, հետիոտնի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Տեղում աշխատում են քաղաքի օպերատիվ ծառայությունները։ Դեպքի հանգամանքները և տուժածների մասին տեղեկությունները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Deptrans-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ մարդիկ իջնում ​​են ավտոբուսից […]

̰
Կոտրել էին թոշակառու կնոջ տան մուտքի դուռը և գողություն արել

16:22 24.11.2022

Նոյեմբերի 16-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Ակնաշեն գյուղում բնակվող թոշակառու մի կին. կոտրել էին Բաղրամյան փողոցի նրա տան մուտքի դուռը և գողություն արել։ Տարել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզում բնակվող 4 տղամարդ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են, ապա ներկայացվել Վաղարշապատի […]

̰
Նախագահն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

16:08 24.11.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը: Ողջունելով Եվգենի Ժուկովին` նախագահ Խաչատուրյանը նշել է, որ 2005 թվականից, երբ պաշտոնապես մեկնարկեց Ասիական զարգացման բանկի և Հայաստանի […]

̰
Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

11:41 24.11.2022

Հայաստանում 4 ամսվա ընթացքում ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է 3 խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին: Մանրամասները ՝ տեսանյութում:

̰
Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններում

13:00 23.11.2022

Օրերս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և վարչությանը ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Արմավիրի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մի դեպքում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ, մյուս դեպքում՝ հրացան ու դարձյալ փամփուշտներ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ևս […]

̰
63-ամյա կնոջը կողոպտած տղամարդը Տանձուտ գյուղում ձերբակալվել է

12:44 23.11.2022

Նոյեմբերի 16-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում մի տղամարդ մոտեցել է 63-ամյա մի կնոջ և, զանգելու պատրվակով, բջջային հեռախոս խնդրել։ Կինը հեռախոսը տվել է, ինչից հետո տղամարդը փախել է՝ չվերադարձնելով հեռախոսը։ Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով։ Բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին […]

̰
Տելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել՝ առցանց վաճառելու նպատակով

12:18 23.11.2022

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության ծառայողների հետ, Ախուրյան գյուղում ձերբակալել և Մուշի բաժին են տարել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 20 փաթեթ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Երիտասարդը հայտնել է, որ 40 փաթեթ թմրամիջոց է գնել տելեգրամի միջոցով, որից 20-ը հասցրել էր տեղադրել Ախուրյան […]

̰
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը

11:52 23.11.2022

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, հայտնում է «Արմենպրես»-ը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: […]

̰
Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի․ ավագանին ընդունեց նախագիծը

20:00 22.11.2022

Երևանի թիվ 37 հիմնական դպրոցը կանվանակոչվի բանաստեղծ, ակադեմիկոս Վահագն Դավթյանի անունով, քանդակագործներ Հովհաննես և Դավիթ Բեջանյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի: Որոշումներն ընդունվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Ավագանին ընդունել է նաև մասնավոր անձանց կողմից հրավառություններն արգելող նախագիծը:   Տիգրան Ավինյանը ներկայացրեց Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը արգելելու նախագիծը: Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է […]

̰
Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ավտոմեքենաներով

19:10 22.11.2022

Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով: Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում շտապօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շտապբուժօգնության նոր մեքենաները Հայաստանին է նվիրաբերել Ճապոնիայի կառավարությունը: Ծրագիրը, որի արժեքը կազմել է ավելի քան 3,5 մլն դոլար, կյանքի է կոչվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված […]

̰ ̰
44-օրյա պատերազմում որդի կորցրած ԱՆ աշխատակից Անահիտ Մկրտչյանը որդի է ունեցել

17:19 22.11.2022

44-օրյա պատերազմում որդի կորցրած ՀՀ առողջապահության նախարարության աշխատակից Անահիտ Մկրտչյանը որդի է ունեցել: Նորածին Վանի պատմությունը՝ առողջապահության նախարարության մեկնաբանությամբ:

̰
Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդի մեքենայում նաև թմրանյութ կար

17:05 22.11.2022

Պարեկային ծառայության Շիրակի մարզը սպասարկող ստորաբաժանման 1-ին վաշտի ոստիկանները նոյեմբերի լույս 19-ի գիշերը Գյումրիի Անկախության հրապարակում կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, որի 24-ամյա վարորդը եղել է ոչ սթափ: Պարեկները ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մեքենայի սրահում մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և կաթուցիչ կար։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի […]

̰
Սիրիայի քրդական ուժերը հրթիռակոծել են Թուրքիայի տարածքը

18:09 21.11.2022

Սիրիայի հետ սահմանամերձ Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Քարաքամըշ շրջանը հրթիռակոծվել է Սիրիայի քրդական ուժերի կողմից: Տեղի ունեցածի հետևանքով  սպանվել է 3 մարդ, 6 հոգի էլ վիրավորվել է: Սպանվածների մեջ կա նաև երեխա: Քարաքամըշ շրջանի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվել է 5 հրթիռ: Հիշեցնենք, որ Նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ […]

̰
ՀՀ-ն հանձնառու է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. Փաշինյան

20:37 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսում է: Այդ երկրում է այս օրերին ընթանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը: Այնտեղ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին` վարչապետն ասել է, թե ակնկալում է միջազգային հանրության արդար գնահատականը: Վարչապետը Թունիս է ժամանել նոյեմբերի 18-ի երեկոյան: Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը: Ֆրանկոֆոնիայի 18-րդ […]

̰
Գիտությամբ միայն կարող ենք ստեղծել անվտանգ պետություն. Արա Աբրահամյան

20:29 19.11.2022

Հեռանկարի տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Հասարակական գործիչ, Յունեսկոյի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ. Աբրահամյանը նախ ասել է, թե այս անգամ ինչ առիթով է Երևանում: «Այս անգամ Հայաստան գալու առաջին պատճառն այն է, որ մենք անցկացրել էինք մրցույթ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ երիտասարդ գիտնականների հետ միասին: Արդյունքներն ամփոփվել էին, եղավ […]

̰
Վարչապետ Փաշինյանը Թունիսում հանդիպել է Մոնտենեգրոյի վարչապետի հետ

18:53 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը լավ հենք է տնտեսական համագործակցության խթանման համար: Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հանդիպմանը շեշտել է ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը

18:03 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

17:55 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը […]

̰
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

17:39 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված […]

̰
ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ… այս կառույցները հորինված, ոչինչ չտվող կառույցներ են. Արամ Սարգսյան

14:40 19.11.2022

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հորիզոնի» հետ զրույցում խոսելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների ու սպասվող իրադարձությունների մասին, անդրադարձել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին: Վարչապետը վերջերս խորհրդարանում նշել էր, թե հույս ունի, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիրքորոշումը կպաշտպանի՝ նկատի ունենալով այն, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, այսինքն պետք է սկզբունքային […]

̰
Հաջորդը կարող է լինել Կանադան. Արամ Սարգսյանը՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևի մասին

12:25 19.11.2022

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հորիզոնի» հետ զրույցում խոսելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների ու սպասվող իրադարձություններից մասին, անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևին, որը նաև պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի համար: Արամ Սարգսյանին հարց է ուղղվել՝ կա՞ն հիմքեր ենթադրելու, որ նման բանաձևեր կարող են ընդունել նաև այլ երկրի օրենսդիր մարմիններ: «Հանրապետություն» կուսակցության նախագահը նշել է, […]

̰
Պերուում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել. հրապարակվել են կադրեր

10:46 19.11.2022

Պերուի մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա LATAM ավիաընկերության ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել: «Երկու հրշեջներ մահացել են այն բանից հետո, երբ իրենց մեքենան բախվել է ինքնաթիռի հետ Լիմայի օդանավակայանի թռիչքուղու վրա»,-հայտնում է RPP ռադիոն: Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորները ժամանակին տարհանվել են, նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: Լիմայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է […]

̰
BACK_TO_TOP