17:40 08.12.2022
«Ինտերը» Մալթայում երեկ կայացած ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթանակ է տարել «Ռեդ Բուլ Զալցբուրգի» նկատմամբ: Միլանյան թիմի կազմում առաջինը աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա 20-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացել է հանդիպման հաշիվը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը աչքի էր ընկել նաև նախորդ խաղում՝ դառնալով 1-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
17:06 08.12.2022
Ոստիկանությունը հայտարարում է պարեկային ծառայությունում ընդունելություն-մրցույթ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:51 08.12.2022
Նոյեմբերի 27-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել: Մայրաքաղաքի 62-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցում անհայտ անձը հափշտակել է իր պայուսակը և փախել: Տուժածի հայտնածով՝ պայուսակում 82 հազար դրամ, բանկային քարտ ու փաստաթղթեր կային: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզեցին, որ կողոպուտն արել է Բաբաջանյան փողոցի 16-ամյա մի բնակիչ: […]
16:26 08.12.2022
Հերթական օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելիս ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները բացահայտեցին գողության մի քանի դեպք: Մասնավորապես, նոյեմբերի 22-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի մի շենքի մոտից գողացել էին հեծանիվ: Գողությունն արել էր նույն թաղամասի 45-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 25-ին նրա քրոջ որդին, որը Վայք քաղաքի բնակիչ է, Ձախափնյակ փողոցի նույն շենքի շքամուտքից գողացել էր մեկ այլ հեծանիվ՝ պատճառելով […]
16:08 08.12.2022
Դեկտեմբերի լույս 7-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Քրիստափորի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով գազային ատրճանակ, ծալովի դանակ ու ապակյա գլանակ։ Տղամարդը, դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նույն գումարտակի պարեկները շարունակելով շուրջօրյա ծառայությունը՝ Իսակովի […]
16:00 08.12.2022
Կստեղծվի վարչապետին ենթական պետական կառավարման մարմին՝ Արտաքին հետախուզության նոր ծառայություն, պետբյուջեից 1 միլիարդ 272 միլիոն դրամ կհատկացվի 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Երևանում էլ օդի աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել. շինհրապարակներում խիստ ստանդարտներ կսահմանվեն: Նախագծերը քննարկվել և հավանության են արժանացել գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:08 08.12.2022
Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։ Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։ Ինչպես Բրազիլիայի […]
12:35 08.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]
17:54 07.12.2022
Պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է երեկ տեղի ունեցած Տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններով: Հարցին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշվել է, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ, ցավոք, որևէ կոնկրետ արդյունք չի գրանցվել: «Ուզում […]
17:20 07.12.2022
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, արձանագրվել են «Կալաշնիկովի» երեք ինքնաձիգի, հայկական արտադրության մեկ ինքնաձիգի, հրացանի, թմբուկավոր ատրճանակի, հրացանի, պայթուցիչներով նռնակների, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական […]
14:31 07.12.2022
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել մայրաքաղաքում բնակվող 28-ամյա մի օտարերկրացի։ Նա հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ավանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 10 շենքի բակում կայանված մոպեդները, որոնք պատկանում են «Յանդեքս իթս» ընկերությանը։ Ավանի քրեական հետախույզներն անցան բացահայտման միջոցառումներին։ Նրանք նախ պարզեցին, որ […]
23:14 06.12.2022
Անօթևան քանի ընտանիք է ապրում աղետի գոտում, ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն ապահովվել բնակարաններով, ի՞նչ է նախատեսել կառավարությունը այդ ընտանիքների համար։ Այս հարցերին է այսօր անդրադարձել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը Տանյա Արզումանյանը: Աղետի գոտու` երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային վերջին ծրագիրը մոտենում է ավարտին: Հիշեցնենք, այն մեկնարկել էր 2008 թվականին Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում և […]
20:00 06.12.2022
Խորհրդարանում այսօր բարձրագույն դատական խորհրդի նոր անդամի են ընտրել, քննարկել են եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նախագիծը: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը: Գրիգորյանը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում առաջնորդվելու է միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ընտրվելով ԲԴԽ […]
19:35 06.12.2022
ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն Աժ-ում կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով լրագրողների հարցերին, նշեց, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները: Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: Աղաջանյանն անդրադառնալով վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, ադրբեջանական մաքսակետի վերաբերյալ խոսակցություններին, նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ […]
17:52 06.12.2022
Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա բարձր գնահատեց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որը շարունակում է զարգանալ։ ՀՀ ոստիկանության պետը նշեց ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող «Նելեգալ» միջոցառումը, որը դրական արդյունքներ է արձանագրում՝ […]
17:48 06.12.2022
Դեկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 9-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել մի կալանավոր: Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդը ահազանգից մոտ մեկ ժամ առաջ փախել էր հիվանդանոցի պետքարանի պատուհանից: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի և այլ բաժինների, […]
16:44 06.12.2022
Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական […]
16:38 06.12.2022
Օրերս ոստիկանության մի շարք տարածքային բաժինների ծառայողներ ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Երևանի բնակիչներից մեկը Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կամավոր հանձնել է հանգուցյալ որդու «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Հատկապես արդյունավետ էր Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» գնդացիրի, հրացանի, ատրճանակի և ռազմամթերքի կամավոր […]
16:20 06.12.2022
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս։ Նոյեմբերի 15-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղի անտառտնտեսության հանդամասերից մեկում հայտնաբերել են բենզասղոցով կանգուն ծառեր հատող մի տղամարդու։ Դսեղի 47-ամյա բնակիչը հասցրել էր փայտանյութը մասամբ մանրացնել ու բեռնել մեքենան։ Տղամարդը փայտանյութի օրինակության վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ապօրինի ծառահատման երկրորդ դեպքը բացահայտվել […]
16:08 06.12.2022
ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ դեկտեմբերի 3-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություն ստացվեց, որ Աշտարակ քաղաքի Բագրատունու փողոցի բնակիչներից մեկը, որը ալկոհոլի ազդեցության տակ է, թմրանյութ է պահում և օգտագործում: Բաժնից քրեական հետախույզները մեկնեցին Բագրատունու փողոց` տեղեկության իսկությունը ստուգելու: Տեղեկությունը ճիշտ էր: Խոհանոցի հատակին և կահույքի վրա հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ` ընդհանուր մոտ երեքուկես կիլոգրամ: 47-ամյա […]
15:45 06.12.2022
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց: 54-ամյա տղամարդը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում գտնվող «Մեծերի տուն» հասարակական նշանակության սենյակում գողություն է կատարվել: Նույն օրը Արթիկի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ դեպքից ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Արթիկի […]
11:52 06.12.2022
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահն է: Նա ելույթ է ունեցել, որից հետո պատասխանել պատգամավորների հարցերին: ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը հարցրել է, թե ընտրվելով ԲԴԽ անդամ` […]
20:45 05.12.2022
Այս տարվա մայիսին մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի բարձրարվեստ ստեղծագործությունները ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության 10 մարզերում: Այս ծրագրի մանրամասներին է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: «Գաղափարը, որքան որ ես գիտեմ, տվել է վարչապետը ժամանակին և հետագայում շատ հետևողական կերպով ամեն հանդիպման ժամանակ բարձրացնում էր այս […]
20:17 05.12.2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները նոյեմբեր ամսին նկարահանել են Նեո ընձառյուծին:
19:06 05.12.2022
Քաղաքապետարանը հետևելու է, որ Ամանորին ընդառաջ վառվող լույսերն ու տոնածառը մայրաքաղաքը զարդարեն անխափան. Երևանի քաղաքապետարանում կայացել է գործակարգավարականի հերթական նիստը: Ենթակա կառույցներից Հրաչյա Սարգսյանին զեկուցել են կատարված կամ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների արդյունքների մասին և ստացել են նոր հանձնարարականներ: 1986թ.-ից հետո, այս տարի առաջին անգամ կատարվել են սոսիների էտման և ձևավորման աշխատանքներ: Արմեն Բեգոյանը տեղեկացրեց, որ […]
17:55 05.12.2022
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1436 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 148 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 216 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, […]
17:27 05.12.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2558 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 30 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 28 անձ։ 11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 7-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 94-ը՝ […]
15:12 05.12.2022
«Ինչո՞ւ են այլանդակում մայրաքաղաքի տեսքը». Երևանի քաղաքաքապետարանում անցկացված գործակարգավարական նիստին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր զարմանքն ու վրդովմունքն է հայտնել Ամիրյան փողոցում բարձրահարկ շինություններից մեկի վրա ևս մեկհարկանի շինություն կառուցելու փորձի առնչությամբ: Քաղաքապետն ինքն է պատրաստակամություն հայտնել` մասնակցելու այդ շինության ապամոնտաժմանը: Մանրամասները՝ տեսանյութում: