TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+12.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վաղարշապատի բաժնի ՊՊԾ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց

15:56 22.10.2022

Վաղարշապատի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին հոկտեմբերի 18-ին: Երեկոյան ժամը 9-ի սահմաններում, Էջմիածնի Զվարթնոց թաղամասի կամրջի մոտ նրանք հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց փաթեթ` լցված մոտ 28 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. […]

̰
Պատմական ոսկու սպասումով. հրապարակվել է Անի Հովսեփյանի՝ կիսաեզրափակիչ մենամարտում տարած փայլուն հաղթանակի տեսանյութը

15:11 22.10.2022

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է տեսանյութը, որում Անի Հովսեփյանը փայլուն հաղթանակ է տանում և դուրս գալիս բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Այսպիսով` Հայաստանն առաջին անգամ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ եզրափակչի մասնակից ունի: Հիշեցնենք` կիսաեզրափակչում Անին 5:0 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչին: Մի դրվագում էլ Անին նոկդաունի էր ենթարկել մրցակցին: Քառորդ եզրափակչում Անին տեխնիկական […]

̰
Արտաշատի ոստիկանները բացահայտել են Գետազատում կատարված բնակարանային գողությունը

13:49 22.10.2022

Հոկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Գետազատ գյուղի Աղայան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն է եղել։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը և փորձագետը պարզել են, որ գողությունը կատարվել է ժամեր առաջ։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան դուռը և կենցաղային ապրանք գողացել։ Հոկտեմբերի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները, տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում […]

̰
Մեծամորի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

13:16 22.10.2022

Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 19-ին հերթական ուժեղացված ծառայությունն էին իրականացնում Մեծամոր քաղաքում: Ժամը 14:20-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Մեծամորի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի: Կասկածը հաստատվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով, նաև` կաթուցիչ: Ըստ երիտասարդի` հայտնաբերվածը մարիխուանա է, […]

̰
Իրանը ՀՀ-ի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

19:30 21.10.2022

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով Հայաստանում է: Նա Երևան ժամանեց երեկ և նախ առանձնազրույց ունեցավ իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ, որին հետևեց ընդլայնված կազմով հանդիպումը, ապա  Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդես եկան հայտարարությամբ: Արարատ Միրզոյանը նշեց, որ Իրանի իր գործընկերոջ հետ քննարկումների առանցքային թեման, բնականաբար, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող իրավիճակն […]

̰
Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններում

18:08 21.10.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արաբկիրի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, […]

̰
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը

17:54 21.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և մեծապես գնահատել այն աշխատանքը, որը կատարում է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը առավելագույնս կարևորում է պատմական և մշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը և պատրաստակամ է առավել ակտիվ համագործակցել Շարժայի […]

̰
Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները մեթամֆետամին և մարիխուանա են հայտնաբերել

17:48 21.10.2022

Ապօրինի թմրաշրջանառության դեմ ուղղված պայքարի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն օրերս իրականացրել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Բաժնի քրեական հետախույզներն Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել երեք տղամարդու՝ երեքն էլ Երևանի բնակիչներ։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 2 գրամից ավելի քաշով, մարիխուանայի […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

17:21 21.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Հայաստանի համար այս ոչ հեշտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է․ ՀՀ վարչապետ

13:42 21.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում: ՀՀ նախագահը հաջող ընթացք է մաղթել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ այս ձևաչափով քննարկումները կնպաստեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու տնտեսական անվտանգության մեխանիզմների ամրապնդմանը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ջերմ խոսքերի համար […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին

13:30 21.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ ձեզ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում։ Խորապես համոզված եմ, որ Խորհրդի ընթացիկ […]

̰
Փոխադարձ շահերի ըմբռնումը կարող է դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին. վարչապետ

20:41 20.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով, այսօր տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպումը: Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի […]

̰
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը

20:32 20.10.2022

Պաշտոնական այցով Հայաստանում է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Տեղի է ունեցել  ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս պահին  ընթանում է երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։  

̰
Նախագահ Խաչատուրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ

12:30 20.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ: Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։ EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված ծառայության՝ թույլ տալով ակնթարթային մուտք և […]

̰
Արցախի բժիշկները վերադարձրել են 20-ամյա երիտասարդի ամպուտացված վերջույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:48 19.10.2022

Արցախի բժիշկները հերթական անգամ են հաստատել, որ ի վիճակի են անել ավելին, երբեմն անգամ՝ անհավանական թվացողը, ներկայացրել է Արցախի Առողջապահության նախարարությունը: Խոսքը 20-ամյա երիտասարդի ամպուտացված վերջույթը վերականգնելու մասին է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինդոնեզիայում հրդեհվել է Մեծ մզկիթի գմբեթը

19:19 19.10.2022

  Ջակարտայում հրդեհի հետևանքով փլուզվել է իսլամական կենտրոնի Մեծ մզկիթի գմբեթը,  ինչը մեծ խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, հաղորդում է ANTARA-ն:   Հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ մզկիթի տանիքը վերանորոգող բանվորներն աշխատել են էլեկտրական գործիքներով։ «Ուժեղ քամու պատճառով կայծերն ընկել են դյուրավառ նյութերի վրա, և կրակն արագ տարածվել է», –  ասել է մզկիթի ներկայացուցիչը։ […]

̰
Երևանում վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն

17:58 19.10.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին, ժամը 18-ից 20-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց տանող հատվածը։ Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

̰
Հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր

17:30 19.10.2022

Զինվորական տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր: ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցները:

̰
Որպես անհետ կորած որոնվող աղջիկները հայտնաբերվել են

15:30 19.10.2022

Հոկտեմբերի 17-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Հասմիկ Ստամբոլցյանի և 2008 թ. ծնված Մերի Արզումանյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին` ժամը 23.00-ին, նրանք կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել և ներկայացվել են բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Ինչպիսի՞ն կարող է լինել ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցությունը. ԱՄՆ պաշտոնյաների հանդիպումները ՀՀ-ում

22:36 18.10.2022

Հոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, հանդես եկել նաև մամուլի ասուլիսով: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը նախ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել: Հյուրերը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

18:57 18.10.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հյուրընկալել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտին։ Հանդիպումների մասին ՀՀ ԱԳ նախարարը խոսել է իր ելույթում, որից հետո երկու նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ «Տիկի՛ն նախարար, Սիրելի՛ գործընկեր, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հյուրընկալել Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտին: Ավելի քան մեկ տասնամյակ դադարից հետո […]

̰
Գորիսի ոստիկանները բացահայտել են խուլիգանությունը․ ապօրինի պահվող ինքնաձիգը հայտնաբերվել է

17:25 18.10.2022

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գորիս քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ կրակոցի ու հրավառության ձայն է լսվում: Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 00.40-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու ռեստորաններից մեկի մոտ 38-ամյա և 42-ամյա գորիսցի երկու տղամարդ իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ են արձակել: Նշված […]

̰
Փորձել են Իրանից մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակ ներմուծել

15:54 18.10.2022

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող առանց ակցիզային դրոշմանիշների ապրանքների տեղափոխման նկատմամբ։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Հարավային մաքսատուն վարչության Մեղրիի կետ-բաժնի աշխատակիցները համատեղ թիրախային հսկողություն են իրականացրել Ագարակ պետական սահմանի անցակետով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի […]

̰
14 և 16 տարեկան աղջիկները որոնվում են որպես անհետ կորած

15:11 18.10.2022

14 և 16 տարեկան աղջիկները որոնվում են որպես անհետ կորած: ՀՀ ոստիկանությունը խնդրում է տեսնողներին ահազանգել նշված հեռախոսահամաներով։

̰
SHANTNEWS

15:00 18.10.2022

̰
Հրապարակվել է տեսանյութ վթարի ենթարկված Սու-34-ից օդաչուի դուրս նետվելուց հետո

23:32 17.10.2022

ՌԴ Եյսկ քաղաքի բնակիչները սոցցանցերում տեսանյութ են հրապարակել վթարի ենթարկված Սու-34-ի օդաչուի դուրս նետվելուց հետո։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուսումնական թռիչքի ժամանակ Կրասնոդարի երկրամասի Եյսկում կործանվել է ռուսական Սու-34, օդաչուները դուրս են նետվել։ Բնակելի թաղամասերից մեկի բակում գտնվող վթարի վայրում օդանավի վառելիքը բռնկվել է։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին ասել է ռազմական գիտությունների դոկտոր […]

̰
Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է ՌԴ-ում բնակելի շենքի վրա ռազմական ինքնաթիռի ընկնելու պահը

21:52 17.10.2022

Հրապարակվել են Յեյսկում բնակելի շենքի վրա Սու-34 ինքնաթիռի ընկնելու պահի կադրերը։ «Իզվեստիայի» տրամադրության տակ հայտնվել է համապատասխան հոլովակը։ Կադրերում երևում է, թե ինչպես է օդանավն ընկնում բազմահարկ շենքի շրջանում։ Հրդեհ է սկսվում։ Երեկոյան Յեյսկում բնակելի շենքի բակում ընկել է ռուսական գերձայնային Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը: Ինքնաթիռի կործանումից հետո հրդեհ է բռնկվել երկու հազար քառակուսի մետր մակերեսով, այրվում են բազմահարկ […]

̰
ՌԴ-ում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի բակում․ կան զոհեր

21:43 17.10.2022

ՌԴ Կրասնոդարի մարզի Յեյսկ քաղաքում ռազմական ինքնաթիռի կործանումից հետո երեք մարդ է զոհվել, հայտնել են տարածաշրջանի ՆԳՆ-ից: «Այս պահին 3 մարդ է զոհվել, 19-ը՝ հոսպիտալացվել»,- հայտարարել են գերատեսչությունում: Երեկոյան Յեյսկում բնակելի շենքի բակում ընկել է ռուսական գերձայնային Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը: Ինքնաթիռի կործանումից հետո հրդեհ է բռնկվել երկու հազար քառակուսի մետր մակերեսով, այրվում են բազմահարկ բնակելի շենքի […]

̰
Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ

19:25 17.10.2022

Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Ինձ համար սարսափելի է այս ամենը տեսնելը. ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը: Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն

18:59 17.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն։ Սոֆիայի «Լետիշե» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Բուլղարիայի էլեկտրոնային կառավարման նախարար Տզվետա Տիմևը, Բուլղարիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Լակին Անաստասովը և պաշտոնատար այլ անձինք։

̰
BACK_TO_TOP