TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նոր Նորքում քանդվել է 6 ապօրինի շինություն

19:00 11.10.2022

Այսօր Նոր Նորք վարչական շրջանում միանգամից 6 ապօրինի շինություն է քանդվել՝ Սաֆարյան փ. 10/2, Գալշոյան փ. 8/1, Վիլնյուսի փ. 64/3, Դ. Մալյան փ. հ. 5 հասցեների հարակից տարածքներում, ինչպես նաև ինքնակամ Թ. Կրպեյանի անվան այգու վերջնամասում: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Բոլոր շինությունները կառուցված են եղել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Ավելի վաղ քաղաքացիները զգուշացվել և տուգանվել […]

̰
Վաղարշապատի քրեական հետախույզները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

17:55 11.10.2022

Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։ Տեղեկությունների իրացման արդյունքում 49-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր մոտ 150 գրամ քաշով։ Նրա հայտնածով՝ կանեփն ինքն է աճեցրել, մշակել ու չորացրել։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:52 11.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Սևանի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ ու զինամթերք

16:46 11.10.2022

Սևանի քրեական հետախույզները հոկտեմբերի 5-ին ուժեղացված ծառայություն էին իրականացնում, որի ընթացքում էլ իրացրին թմրանյութ ապօրինի պահելու և ապօրինի զինամթերք կրելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը: Երեկոյան ժամը 9-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին կաթուցիչներ, թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով, պայթուցիչով նռնակ, դանակ, […]

̰
Լոռու պարեկների պայքարը ապօրինի ծառահատումների դեմ շարունակվում է

16:07 11.10.2022

Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Օրերս նրանք հայտնաբերել են տարբեր մակնիշների 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։ Հոկտեմբերի 6-ին և 7-ին պարեկները հայտնաբերել են երկու «Զիլ», որոնք բարձված էին ընդհանուր մոտ 17 խորոնարդ մետր փայտանյութով։ Ընդ որում՝ մի դեպքում փայտանյութը քողարկված էր […]

̰
Հանրային մուլտիպլեքսում 4 սլոթի համար պայքարում է 6 հեռուստաընկերություն

22:20 10.10.2022

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօր հրավիրված նիստում քննարկել է hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: Հանրային մուլտիպլեքսում չորս սլոթի համար պայքարում են 6 ընկերություններ: Նախքան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների ելույթները լսելը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ հերթական մրցույթը 2021 թվականի հունվարին էր անցկացվել, մրցույթին մասնակցել էր հանրապետական ծածկույթի 12 ընկերություն, որոնցից […]

̰
Կարծում ենք՝ մինչև տարեվերջ կունենանք ՀՀ քաղաքացիություն ստանալու ավելի քան 20 000 դիմում. Հովհաննես Ալեքսանյան

22:04 10.10.2022

Գաղտնիք չէ, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանից և Ուկրաինայից բնակչության որոշակի արտահոսք է տեղի ունենում: Այդ արտահոսքի ուղղություններից մեկն էլ Հայաստանն է: Ովքե՞ր են գալիս Հայաստան, և ովքեր իրավունք ունեն ստանալ Հայաստանի քաղաքացիություն: Ինչ վիճակագրություն ունենք մինչ այս պահը: Այս հարցերի շուրջ «Հորիզոն» լրատվականը զրուցել է ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր […]

̰
Պուտինը խոսել է Ուկրաինային հասցված զանգվածային հարվածների մասին

19:52 10.10.2022

Այսօր հրթիռակոծվել են ուկրաինական մի շարք քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը։ Հարվածների հետևանքով կա 11 զոհ, 87 վիրավոր։

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդականի և ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ

18:40 10.10.2022

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի: Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման […]

̰
Ռոնալդուն 700-րդ գոլն է խփել ակումբային խաղերում

16:44 10.10.2022

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Էվերթոնի» նկատմամբ: Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղը սկսել էր պահեստայինների նստարանից և 29-րդ րոպեին փոխարինել էր ֆրանսիացի Անտոնի Մարսիալին։ 37-ամյա Ռոնալդուն ակումբային կարիերայում խփեց 700-րդ գոլը: […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3323 խախտում

16:38 10.10.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 3-ից 10-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3323 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 36, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]

̰
«Եթե չանեն, «կուսաչկիների» ձեռքբերման մրցո՞ւյթ կդնեք». քաղաքապետը դժգոհել է հանձնարարականների հապաղումից

15:38 10.10.2022

Երևանի քաղաքապետրանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին են զեկուցել մայրաքաղաքում իրականացվող տարբեր ծրագրերի, մրցույթների իրականացման ընթացքի, կատարված աշխատանքների մասին: Քաղաքապետն էլ իր դժգոհությունն է հայտնել ծրագրերի հապաղման, ժամկետներում չտեղավորվելու առումով: Մանրամանսերը՝ տեսանյութում:

̰
Ուկրաինայում որոտացած պայթյունների հետևանքները

11:10 10.10.2022

Telegram-յան ալիքներում հայտնվել են կադրեր և լուսանկարներ Կիևում տեղի ունեցած պայթյունների ու դրանց հետևանքների մասին: Ըստ հաղորդվող տվյալների՝ Ուկրաինայի մայրաքաղաքում առնվազն հինգ պայթյուն է լսվել։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` երկրում oդային տագնապ է հայտարարվել: Կիևում դադարեցվել է գնացքների շարժը մետրոյի կարմիր գծով, մետրոյի բոլոր կայարաններն աշխատում են որպես ապաստարաններ քաղաքացիների համար։

̰
«Ինտերը» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

15:25 09.10.2022

Իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»։ Միլանյան ակումբի կազմում առաջին կեսի վերջնամասում աչքի է ընկել Էդին Ջեկոն։ 60-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դավիդ Ֆրատեզին հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ 75-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ևս մեկ գոլ խփեց։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտավ ընդմիջումից հետո և […]

̰
Էրեբունի-Երևանը 2804 տարեկան է

11:59 09.10.2022

Էրեբունի-Երևանը  նշում է հիմնադրման  2804-ամյակը։ Տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել է։ Հիշեցնենք, «Էրեբունի-Երևան»-ի պաշտոնական ամենամյա տոնակատարության միջոցառումները և համերգային ծրագրերը հասկանալի պատճառով չեղարկվել են:

̰
Փարիզում Մակրոնի հրաժարականի պահանջով երթ է սկսվել

19:13 08.10.2022

Փարիզում հազարավոր ցուցարարներ պահանջում ենՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։   Ցույցը տեղի է ունենում «Դեղին բաճկոններ»և «Հայրենասերներ» շարժումների կոչով՝ Ֆլորիան Ֆիլիպոյի գլխավորությամբ։ Ցուցարարները պահանջում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։ Նրանք նաև դեմ են Ֆրանսիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Ուկրաինային զենք մատակարարելուն։ Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում համընդհանուր համազգային գործադուլ է տեղի ունեցել՝ […]

̰
Մանրամասն քննության առարկա են դարձել ագրեսիայի ակտերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները․ ՀՀ ՔԿ

18:25 08.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը  ելույթով է հանդես եկել է Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ անցկացված  հանդիսավոր նիստի ընթացքում՝ ներկայացնելով  Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գործառույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատել կատարված աշխատանքի հիմնական արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները. «Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ, Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի […]

̰
Քաղցկեղը դատավճիռ չէ. ՈՒԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին բացվեց Պալիատիվ ծառայության կլինիկան

16:57 08.10.2022

75 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը: Հոբելյանական այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, բացվեց նաև կենտրոնի բակում կառուցված նոր Պալիատիվ ծառայության կլինիկան: Իր տեսակի մեջ եզակի համարվող կլինիկան ունի 30 մահճակալ, հիվանդներն այստեղ կստանան որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմի անդամներն էլ կաշխատեն ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ: […]

̰
Մայամիի Trump Tower երկնաքերի վրա Պուտինի 70-ամյակի առթիվ շնորհավորանք է հայտնվել

14:46 08.10.2022

Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 70-ամյակի առիթով  հասցեագրված շնորհավորանքը: Այն հայտնվել է Մայամիի հայտնի Trump Tower երկնաքերի վրա: «Արևմուտքը բարոյական իրավունք չունի նույնիսկ կակազելու ժողովրդավարության ազատության մասին: Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ»: Այս բովանդակությամբ լուսաճառագայթային գրությունը պատկերվել է երկնաքերի վրա:

̰
Հրապարակվել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պահը պատկերող տեսանյութ

14:26 08.10.2022

Հոկտեմբերի 8-ին հրապարակվել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի պահը: Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային հատվածի մասնակի փլուզում։ Կամրջի ցամաքային հատվածի կամարը չի վնասվել։ Տարածաշրջանային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ […]

̰
Քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

13:58 08.10.2022

Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նախ Հրազդանի կիրճում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 59-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով տարա կար՝ 15 գրամից ավելի քաշով։ Ձերբակալվածի հայտնածով՝ այն թմրամիջոց է։ Մյուս տեղեկությունը, ըստ որի՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչներից մեկը ապօրինի կանեփ է աճեցնում, […]

̰
Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է Ղրիմի կամրջի վրա պայթյունի ենթադրյալ պահը

10:50 08.10.2022

ԶԼՄ-ները և սոցցանցերը հոկտեմբերի 8-ին տեսանյութ են հրապարակում, ենթադրաբար, Ղրիմի կամրջի վրա պայթյունի պահին։ Տեղեկատվության հաստատում այն մասին, որ տեսագրությունում հենց այդ պահն է, չկա։ Ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա վաղ առավոտյան բեռնատար ավտոմեքենայի պայթեցում է տեղի ունեցել, որը հանգեցրել է վառելանյութով ցիստեռների բռնկմանը: Տեղի է ունեցել կամրջի երկու ավտոմոբիլային […]

̰
Արցախում ահաբեկչություն կատարած դիվերսանտ Շահբազ Գուլիևը ինքնահրկիզման փորձ է ձեռնարկել Բաքվում

21:00 07.10.2022

Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, որը 2014 թվականին ազատազրկման էր դատապարտվել Արցախում՝ Քարվաճառի շրջանում, 17-ամյա հայ պատանուն սպանելու համար ու պատերազմից հետո ազատ էր արձակվել, այսօր նախագահ Ալիևի աշխատակազմի շենքի մուտքի մոտ փորձել է  ինքնահրկիզվել: Ո՞րն է եղել պատճառը: «Հորիզոնի» տաղավարում դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ նախապատմությունը․ 2014թ.-ի հուլիսի 9-ին տեղեկություններ ստացվեցին, որ […]

̰
ՀՀ նախագահը «Երախտագիտության մեդալով» է պարգևատրել «Le Figaro Magazin»-ի փոխտնօրեն Բյուիսոնին և գրող Տեսսոնին

20:09 07.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ֆրանսիացի ճանապարհորդ, լրագրող, գրող Սիլվեն Տեսսոն: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում, դուք միշտ սպասված հյուրեր եք մեզ համար: Բարեկամներին տեսնելը միշտ հաճելի է մեզ համար: Ես համոզված եմ, որ Հայաստանում […]

̰
Ինչպե՞ս հակազդել տեղեկատվական պատերազմին և չտրվել հակառակորդի տարածած խուճապին

18:47 07.10.2022

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը պարբերաբար է հայտնվում հիբրիդային պատերազմի թիրախում: Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի, ահաբեկչական հարձակումների սպառնալիքների մասին չընդհատվող լուրերը, հաղորդագրությունները լարվածության ու խուճապի մթնոլորտ են ստեղծում մեր հասարակության մեջ: «Հիբրիդային թիրախների և դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով այսօր քննարկում է անցկացվել: Բանախոսները ներկայացրել են, թե տեղեկատվական պատերազմում ինչ քայլեր է իրականացնում Հայաստանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ վիճակում է ճամբարակցի տուժածը, ինչպե՞ս զգուշանալ ականի պայթյունից

18:25 07.10.2022

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի մարզում ական էր պայթել, որի հետևանքով տուժել է 31-ամյա տղամարդ: Ոստիկանները պարզել են, որ Ճամբարակի բնակիչը պատահական է կանգնել ականի վրա, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: Առողջական ի՞նչ վիճակում է տուժածը, ի՞նչ անել, երբ հանդիպել եք չպայթած ականի, և ի՞նչ փուլում են ականազերծման աշխատանքները. թեմայի շուրջ այսօր քննարկում […]

̰
Ոստիկանության զորքերի ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

17:36 07.10.2022

Համաձայն Ոստիկանության զորքերի 2022 թվականի պատրաստության պլանի՝ Ոստիկանության զորքերի ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ հոկտեմբերի 3-ից 4-ը անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ «Հատուկ կարևորագույն օբյեկտի պաշտպանության ժամանակ հավանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման հատուկ օպերացիա» թեմայով: Զորավարժությունը ղեկավարում էր ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունը՝ հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ: Նախ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, […]

̰
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը

21:15 06.10.2022

Տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

̰
Ազգային գեոպորտալի ստեղծում, դեղերի արտաքին գովազդի թույլտվության, հարկային օրենսգրքում փոփոխություններ. Կառավարության այսօրվա նիստը

20:12 06.10.2022

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ազգային գեոպորտալի ստեղծման, դեղերի արտաքին գովազդի թույլտվության, հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են որոշումներ: Նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գործադիրը սուբվենցիոն ծրագրերի իրականացման հերթական նախագիծը հաստատեց: 7 մարզերի 20 բնակավայրերի արդեն իսկ հաստատված 21 ծրագրերի համար պետբյուջեից կտրամադրվի 508 մլն դրամ: Ծրագրերի մի մասն արդեն […]

̰
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը

19:28 06.10.2022

Պրահայում մեկնարկել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Ավելի վաղ  ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի […]

̰
BACK_TO_TOP