16:42 17.10.2022
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների սեզոնային թեթև աճ: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարն այսօր այցելել է Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը` գրիպի դեմ պատվաստվելու համար։ Նա կոչ է արել քաղաքացիներին հետևել իր օրինակին ու նախապես պատվաստվել գրիպի դեմ։ «Նոյեմբեր-դեկտեմբեր եղանակային փոփոխությամբ պայմանվորված աճ կունենանք։ Թե այս տարի ինչպիսին կլինի ակտիվությունը, […]
15:47 17.10.2022
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։ Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6֊ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները։ ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է […]
22:44 15.10.2022
Զինվորագրում հայրենիքի պաշտպանության գործին։ Վարժադաշտում ակտիվ ընթացքի մեջ են պահեստազորայինների հերթական պլանային վարժական հավաքները։ Հրետանավորները շարունակում են մարզվել ու ամրապնդել մասնագիտական կարողությունները։ Զինուժի օբյեկտիվում սեպտեմբերյան վերջին մարտական գործողությունների մասնակից զինծառայողներն են։ Պատերազմը ականատեսի աչքերով։ Լույս է տեսել Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գիրքը։ Եվ` հրամանատար, որի համար հայրենիքը բարձրագույն արժեք էր։ Անդրադարձ Հայաստանի ազգային հերոս Վահագն […]
19:58 15.10.2022
ԵՄ դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, երեկ էլ հայտնի դարձավ, որ դիտորդների նախնական թիմը ժամանել է Երևան` նախապատրաստելու այս ամիս սպասվող Եվրամիության բուն դիտորդների այցը Հայաստան։ Ո՞րն է ի վերջո լինելու այս առաքելության գործառույթները և ի՞նչ կարող է սա տալ Հայաստանին: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական […]
18:03 15.10.2022
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտնատար այլ անձիք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող […]
13:47 15.10.2022
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:24 14.10.2022
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Երևանը քաղաք է մարդկանց համար, և այն խնդիրները, որոնք վերաբերվում են ամբողջ համայնքին, յուրահատուկ ուշադրություն պետք է դարձնել: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան աշխատանքային այցերը բավականին հագեցած էին: Այցերի ընթացքում անդրադարձա նաև հետևյալ թեմաներին՝ Հին վերելակների փոխարինում նորերով Ընթացիկ […]
18:57 14.10.2022
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը: Այս հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Եվ չի կարող լինել այնպես, որ ագրեսորը մնա առանց որևէ պատժամիջոցների: Կարծում եմ, որ մենք պետք է անենք հետևյալը՝ բոլոր ագրեսորներին պետք է միևնույն կերպ վերաբերվել: Շվեյցարիան ունի […]
18:16 14.10.2022
Մեր հիմնական ուղերձն այն է, որ մենք ձեր կողքին ենք, մենք այստեղ ենք, որովհետև մարդու իրավունքներն են ամենակարևորը՝ այս մասին խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերը: Նա ընդգծել է, որ Ժնևից է, իսկ Ժնևն այն քաղաքն է, որտեղ մարդու իրավունքներն ամենակարևորն են. «Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների […]
18:07 14.10.2022
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ: Այս մասին այսօր խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարել են Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորները: Նրանք տեղեկացրել են, որ Ժնևում տեղի կունենա քննարկում բանաձևի ընդունման վերաբերյալ, որը կդատապարտի Ադրբեջանի արարքները: Նրանք նաև չեն բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը: «Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա: […]
14:21 14.10.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։ Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:41 13.10.2022
Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Չեննայ քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտի կապիկը եղնիկի է թամբել և շրջել տարածքում։ Համապատասխան տեսանյութը գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը։ Տեսանյութը հրապարակումից ի վեր հավաքել է ավելի քան 10,7 հազար դիտում։ These monkeys are from IIT Madras. Clearly intelligent. Via @lonelyredcurl pic.twitter.com/dmH1n6m9Gj — Parveen Kaswan, IFS (@ParveenKaswan) October 11, 2022
18:28 13.10.2022
Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանի մոտ: Այդ նպատակով Իրան-ադրբեջանական սահմանի մոտ արդեն մեծ քանակությամբ զինտեխնիկա է կուտակվել: Ի՞նչ նպատակով է դա արվում և անհրաժեշտության դեպքում ինչո՞վ Իրանը կարող է արդարացնել Ադրբեջանի դեմ ուժային միջոցառումները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոն»-ի տաղավարում մանրամասներ ներկայացրել: «Զորավարժությունները կմեկնարկեն մոտակա օրերին, բավական մասշտաբային են լինելու, կոնկրետ […]
18:07 13.10.2022
Պուտինն ուշադրություն է հրավիրել նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։
17:34 13.10.2022
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի համայնքապատկան անտառային տարածքների տեսքն ամբողջացնելու նպատակով այս աշնանը 10 հա ծառատունկ կկատարի՝ առյուծի բաժին 8.5 հա-ը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, որի 2 հա-ի վրա ծառատունկն արդեն ավարտվել է, այս աշնանն էլ կավարտեն 6.5 հա-ի աշխատանքները, դրանով լուծելի կդարձնեն բարձունքի՝ տարիներ շարունական անլուծելի մնացած բնապահպանական խնդիրը: Բացի համալիրի այս տարածքից, Փարոսի բարձունքում, Եռաբլուրում, Սարալանջում, Աբովյան […]
17:09 13.10.2022
ՊԵԿ-ը տեսագրություն է հրապարակել ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի ներմուծման և տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի վերաբերյալ: «Բեռնախցիկում առկա է եղել այն ապրանքը, որը հայտարարագրվել է»: Ավելի վաղ ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ:
14:48 13.10.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է անօդաչու թռչող սարքի կադրեր, որտեղ պատկերված են ուկրաինական զրահատեխնիկայի ոչնչացումը և զինյալները, որոնք փորձել են առաջխաղացում կատարել Խերսոնի շրջանում։ Տեսանյութում, մասնավորապես, երևում է, թե ինչպես է ուկրաինացի զինվորների խումբը ամերիկյան արտադրության M113 զրահափոխադրիչով դաշտով անցնում։ Ինչ-որ պահի զրահափոխադրիչը հարված է ստանում հակատանկային կառավարվող հրթիռից: Մեքենան կանգ է առնում, մարդիկ ընկնում […]
12:53 13.10.2022
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Արևելյան Երուսաղեմում անկարգություններին մասնակցության մեջ կասկածվող 9 անձի, երկու ոստիկան վիրավորվել է, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Իսրայելի ոստիկանությունը գիշերը ձերբակալել է ևս ինը կասկածյալի, որոնք ներգրավված են եղել անցյալ գիշեր Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած դաժան անկարգությունների մեջ։ Երեկոյան կատաղի անկարգություններ են սկսվել Երուսաղեմի մի շարք արաբական թաղամասերում և քաղաքի շրջակայքի […]
11:40 13.10.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Ռուբեն Ռուբինյանը նշել է. «Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող: Թույլ տվեք սկզբում շնորհակալություն հայտնել բոլոր նախորդ բանախոսներին, հատկապես՝ պարոն Գավանին, ճշմարտությունը ներկայացնելու եւ փաստերը հաստատելու համար: Իսկապես, իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս […]
11:33 13.10.2022
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի համար գույք ձեռք բերելու նպատակով միջոցներ տրամադրելու անհրաժեշտությունը: «Առաջարկում ենք 2 հիմնական աշխատանքներ իրականացնել: Մեկը վերաբերում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին: Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները տեղադրվել են 80-ականներին, դրանից հետո չեն փոխվել: Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, […]
23:23 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիստի […]
20:45 12.10.2022
Օրեր առաջ Արցախի նախագահը հրապարակայնորեն հայտարարեց, որ հասարակական-քաղաքական գործիչ, ձեռներեց Ռուբեն Վարդանյանին առաջարկել է զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը: Արձագանքելով Արայիկ Հարությունյանի առաջարկին՝ Ռուբեն Վարդանյանն էլ հայտարարեց, թե առաջիկա օրերին շարունակելու է իր շփումները տարբեր մարդկանց հետ, որից հետո միայն կկարողանա պատասխանատու որոշում ընդունել: Հիշեցնենք՝ արդեն մեկ ամսից ավելի է՝ Ռուբեն Վարդանյանը, հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվել […]
17:52 12.10.2022
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի Կորի փողոցի մի բնակչուհի. որ երբ առավոտյան 20 րոպեով բացակայել էր տնից և դուռը թողել բաց, հյուրասենյակից գողացել էին հեռուստացույց, իսկ պահարանում դրված պայուսակի միջից՝ 12 հազար դրամ: Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով քրեական հետախույզների հետ, պարզել […]
16:09 12.10.2022
Ծխելը ռիսկի գործոն է շատ ծանր հիվանդությունների համար, որոշ հետազոտությունների արդյունքով Հայաստանում ծխողների քանակը մոտ 28 տոկոս է: Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի ազգային օրն է: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում և ի՞նչ է անում պետությունն այս ուղղությամբ: Թեմայի շուրջ ասուլիս են տվել առողջապահության ոլորտի ներկայացուցիչները: Մանրամասները՝ տեսանյութում:
11:39 12.10.2022
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գուգարք գյուղում բնակվող մի երիտասարդ անցած ամիսներին իրենց գյուղում գողություն է արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: 20-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց: Ըստ նրա` իմանալով, որ համագյուղացին մեկնել է արտերկիր ու տանը մարդ չկա, օգոստոսի վերջերին […]
19:17 11.10.2022
Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Երևանի ԲԿՄԱ-ին: 17-րդ րոպեին տանտերերի հարձակվող Մուսա Բակայոկոն չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը: 19-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողով, քանի որ խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Դանիել Աղբալյանը: Հանդիպման միակ գոլը 37-րդ րոպեին խփեց «Շիրակի» կիսապաշտպան Ռաֆիկ Մինասյանը: Օրվա մյուս խաղում Չարենցավանի «Վանն» ու Առաջին […]