18:27 13.03.2025
ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ՝ մարտի 12-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատաժողով: Նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված տարերային երևույթների, հատկապես՝ սողանքների դեպքում բնակչության պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության […]
18:14 13.03.2025
Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են նախարարության Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Հարությունյանը։ Արա Ֆիդանյանը շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարության համար մշտապես կարևոր է եղել սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունը։ Մարինե Հարությունյանն իր […]
17:30 13.03.2025
Մարտի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակցում էին միջգերատեսչական խմբում ընդգրկված՝ ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ մարմինների կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության […]
16:40 13.03.2025
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի ծառայողները մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, Արտանիշի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «ԳԱԶ-24» ավտոմեքենայի։ Վարորդը իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ատրճանակ կա, իսկ մեքենայի բեռնախցում` ինքնաձիգ: 64-ամյա վարորդն ու 34-ամյա ուղևորը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են […]
22:38 12.03.2025
Պարզվել է, թե ովքեր են այն հայերը, որոնք ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ: Արտյոմ Երկանյանին ի՞նչ է հաջողվել պարզել նրանց մասին. թեմայի շուրջ Երկանյանը մանրամասներ է հաղորդել «Հորիզոնի»տաղավարում: «Հիշեցնեմ՝ երեկ Ադրբեջանի ռազմական հարցերով դատարանի նիստում հայկական ազգանուն ունեցող այդ երկու անձնավորությունները ներկայանալով որպես վկաներ, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ՝ հայտարարելով, […]
21:24 12.03.2025
Փետրվարի 24-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անձնակազմի համար կազմակերպվել և անց է կացվել «Առաջին բժշկական օգնություն տարբեր պաթոլոգիական իրավիճակներում և մարդկային մասունքների հետ վարվելաձևը» թեմայով վերապատրաստման դասընթաց: Դասընթացի նպատակն […]
20:38 12.03.2025
Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից, բայց հատկապես Գյումրիում կարծես թե քաղաքական մթնոլորտն արդեն ավելի լարված է: Ինչպե՞ս է այդ ընտրություններին պատրաստվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչպիսի՞ արձանագրումներ կան այսօրվա դրությամբ. այս և այլ հարցերի էլ այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Կենտրոնական ընտրաական հանձնաժողովի նախագահ Վահագն […]
19:00 12.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել «Հայաստանի շինարարների միություն» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ: Հուշագրի կնքման համար հիմք են ընդունվել պետության քաղաքականության հիմնական նպատակները: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է սեփական կարողությունների, գործառույթների, հնարավորությունների սահմաններում ՀՀ օրենսդրության շրջանակներում համագործակցել միմյանց հետ՝ իրենց վերապահված լիազորությունների, գործառույթների, հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:46 12.03.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրիի Օդանավակայանի 2-րդ թաղամասի մի բնակիչ տանը և կից կառույցներում ապօրինի պահում է թմրանյութ: Ձեռնարկվեցին միջոցառումներ, և տեղեկությունը հաստատվեց: 64-ամյա տղամարդը հրավիրվեց վարչություն, խոստովանեց թմրանյութ պահելու փաստը և պատրաստակամություն հայտնեց այն ներկայացնել: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: 64-ամյա տղամարդու տան զննության ընթացքում խորդանոցում […]
17:39 12.03.2025
Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին այսօր առավոտյան հայտնաբերվել է: Եվս 8 լեռնագնաց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:47 11.03.2025
ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է ներկայացրել բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինների մասին։
23:26 11.03.2025
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Վարդանյանը ավելի քան 20 օր է, ինչ շարունակում է իր հացադուլը: Ի համերաշխություն Բաքվում ապօրանաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել: Արդյո՞ք սկսել է ինչ-որ բան փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ […]
23:08 11.03.2025
Մարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր։ ՀՀ վարչապետը նիստից տեսանյութ է հրապարակել:
22:19 11.03.2025
Ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներն այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրանից զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները, ուստի Հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի ու հնարավորությունների հարցերին: Հարցերին պատասխանել է տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
22:11 11.03.2025
Մարտի 10-ին Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 56-րդ հատուկ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Նիստի ընթացքում կազմակերպության անդամ պետություններն ընտրել են Սուրինամի արտաքին գործերի նախարար, դեսպան Ալբերտ Ռամդինին 2025-2030թթ․ ԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարի պաշտոնում։
21:44 11.03.2025
2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արճվան, ալբիցիա, ձիակասկ. կանաչ տարածքների ընդլայնման և ֆոնդի երիտասարդացման նպատակով երևանյան մայթերն էլ ավելի արժեքավոր ծառատեսակներով են զարդարվել։ Շուտով Թումանյան փողոցի շարունակությունը կհամալրվի նոր հուդայածառերով, Ամիրյան և Մելիք Ադամյան փողոցներին էլ իրենց հմայքը կբերի կատալպա գնդաձև […]
21:35 11.03.2025
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայից:
00:27 11.03.2025
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Երրորրդ տեղի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցեց Լեհաստանից Միխալ Դուբովսկու հետ և առավելության հասավ 10:0 հաշվով: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր […]
00:15 11.03.2025
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյհուն Ալլահվերդիևի հետ: Հայ ըմբիշը գերազանցել է ադրբեջանցուն 2:1 հաշվով` դառնալով Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
23:37 10.03.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։ Այդպիսի միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացն առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ […]
23:25 10.03.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Միսաք Մանուշյանի կիսանդրու իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի հեղինակած քանդակը: «Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։ […]
23:01 10.03.2025
Սիրիայի արևմտյան նահանգներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տագնապալի է նաև Լաթաքիա քաղաքում ապրող հայերի դրությունը: Նոր իշխանությունների ու ասադական ընդդիմության միջև բախումների հետևանքով հարյուրավոր զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում: Սպանվածները քրիստոնյա ու ալեվի համայնքների ներկայացուցիչներն են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժամեր առաջ Սիրիայի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, […]
22:35 10.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու օդանավակայանի աշխատանքին: «ՏԿԵՆ ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանի, Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, օդանավակայանի տնօրինության հետ շրջել ենք տարածքում, ծանոթացել առկա ենթակառուցվածքներին, […]
22:21 10.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեռևս չի հաջողվում հասնել իր նպատակին և խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Թրամփի վարչակազմը դեռևս չի շտապում նաև իր առաջնահերթությունների մասին բարձրաձայնել Հարավային Կովկասում, թեև անցումային շրջանում Հայաստանի հետ ստորագրվեց հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: Ի՞նչ սպասել Թրամփի վարչակազմից և արդյոք ԱՄՆ-ն, ինչպես նախորդ վարչակազմի օրոք էր, ակտիվություն կդրսևորի նաև հայ-ադրբեջանական […]
17:11 10.03.2025
Մարտի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4479 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 660, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 309, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
23:46 08.03.2025
Փարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել ուկրաինական հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցության դեմ։ Ցուցարարները նաև դեմ են արտահայտվել Ուկրաինա ֆրանսիական զորքեր և զենք ուղարկելուն։ Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: «Պատրիոտներ» կուսակցության կողմից կազմակերպված ակցիան մեկնարկել է քաղաքի կենտրոնում՝ Պալե թագավորական հրապարակում։ Դրան մասնակցում են մի քանի հարյուր քաղաքացիներ՝ ձեռքներին Ֆրանսիայի դրոշներ և պաստառներ՝ «Մակրոն, մենք չենք […]
22:16 08.03.2025
Երեկ հայտնի դարձավ, որ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել: Վարդանյանը ադրբեջանական մեկուսարանից հայտարարում է՝ դատում են ոչ թե իրեն և մյուս 15 հոգուն, այլև բոլոր հայերին: Այնուամենայնիվ, Ռուբեն Վարդանյանը չհուսալքվելու և լավատեսությամբ լցվելու հորդոր է հղում՝ նշելով. «…նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց»: […]
17:00 08.03.2025
Կանանց տոնի առթիվ հանդիպում շուրջօրյա հաստատություններում բնակվող ավագ սերնդի տիկնանց հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
16:30 08.03.2025
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի «ՆԳՆ փրկարարական ծառայողների 2025 թվականի ուսուցման որակավորման բարձրացման պլան»-ի համաձայն՝ փետրվարի 16-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատից թվով 5 փրկարարական ծառայողներ Ռուսաստանի Դաշնությունում անցել են որակավորման բարձրացման դասընթաց «Ջրասուզական պատրաստություն» թեմայով։ Դասընթացի […]