18:39 18.04.2022
Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը։ Ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 300 անձ չունի լիարժեք միջնակարգ կրթություն, ինչը խոչընդոտ է հանդիսանում ազատությունից զրկված անձանց սոցիալական հաջող վերաինտեգրումն ապահովելու և կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու գործում։ Այդ նպատակով՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, […]
17:52 18.04.2022
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ տնտեսական համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին: Այն ներառվել է լիագումար նիստերի օրակարգում: Թե ինչ է նախատեսում համաձայնագիրը և ինչ նպատակներ ունի, ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:30 18.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2022թ. ապրիլի 17-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում միմյանց են բախվել «Վազ 2106», «Վազ 2115» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2106» ավտոմեքենայի […]
16:50 18.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Էջմիածին քաղաքում գտնվող վագոն-տնակում հրդեհի բռնկման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում գտնվող տնակի այրվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, նշված տնակում հրդեհ է բռնկվել, […]
14:01 18.04.2022
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը: Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի […]
22:39 16.04.2022
Ճրագալույցի պատարագով այսօր սկսվել է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Զատիկը: Այն Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այսօր ավարտվում է Մեծ Պահքը և Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Զատիկի տոնին ներկված ձուն նոր կյանքի խորհրդանիշն է: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, […]
15:38 16.04.2022
«Աշխատանքային այցով Գյումրիում էի, որտեղ ծանոթացա տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման ու կահավորման աշխատանքներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
14:28 16.04.2022
Վերջերս ԵՄ ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվել է հարցում։ Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, ամբողջական հարցումը դեռևս ամփոփման փուլում է, սակայն արդեն կան նախնական տվյալներ։ Ըստ իրականացված ոստիկանության վերաբերյալ հանրային կարծիքի հարցման նախնական արդյունքների՝ հարցվողների 70%-ը ոստիկանության նկատմամբ […]
13:47 16.04.2022
Սանմաքրման մասով երևանցիներից դեռևս դժգոհություններ կան. շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան. վիճակը […]
22:54 15.04.2022
Գողության մասին հաղորդումը ոստիկանության Կոտայքի բաժնում ձմռանն էր ստացվել: Հունվարի 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել էին, որ Առինջ գյուղի էլեկտրաենթակայանից տրանսֆորմատորի յուղ են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 4-ից 5-ը գողացել են չշահագործվող հոսանքի կայանի յուղն ու պղնձե դետալներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 309 միլիոն դրամի վնաս: Գողության փաստով հարուցվեց քրեական […]
22:28 15.04.2022
Ապրիլի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում գողություն էր եղել: Անցորդ կանանցից մեկի դրամապանակը բաց էր եղել, հանցամիտն էլ օգտվելով այդ հանգամանքից՝ դրամապանակից 50 000 դրամ էր թռցրել: Տուժողը չէր նկատել գրպանահատին` ի տարբերություն ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկան Ռուզաննա Փերոյանի, որը աշխատանքից տուն էր վերադառնում: Նա հետապնդել էր, բռնել գրպանահատին, ապա […]
18:56 15.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով: Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին նախագահ Խաչատուրյանը, […]
18:07 15.04.2022
Համացանցը որպես գործիք ծառայում է ինչպես քաղաքական, տնտեսական նպատակների, այնպես էլ հանցագործության համար։ Հենց համացանցի, թելեգրամյան ալիքների և այլ հարթակների միջոցով հնարավոր է դառնում պատվիրել տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Յուրաքանչյուր հանցագործ իր հետքը փորձում է արագ մաքրել, իսկ համացանցը տալիս է դրա հնարավորությունը՝ դժվարացնելով իրավապահ մարմինների գործը։ Տարբեր տեսակի թմրամիջոցներ կամ դրանց հումքերը երկիր են ներթափանցում […]
17:56 15.04.2022
Կառավարությունն այսօրվա նիստում 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում է կայացրել: Ամառային զորակոչը կտևի ապրիլի 18-ից հուլիսի 31-ը՝ արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև հունիսի 30-ը: Կառավարության նիստում ընդունած այլ որոշումների մասին՝ […]
17:17 15.04.2022
Ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության շենքում, և նույն օրը՝ ժամը 16։00-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության շենքում ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը հանդիպում կունենա քաղաքացիների հետ:
13:33 14.04.2022
Խորհրդարանն այսօր շարունակել է քննարկել կառավարության հնգամյա ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի մասին զեկույցը: Այսօրվա նիստը սկսվել է պատգամավորների ելույթներով: Դրանց գերակշիռ մասը վերաբերել է վարչապետի երեկվա ելույթին: Պատգամավորները, մասնավորապես, խոսել են խաղաղության օրակարգի անհրաժեշտության և հրատապության մասին: Մանրամասները՝ տեսանյութում։