23:50 26.04.2022
Ապրիլի 21-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Աշտարակ քաղաքի տարբեր վայրերում հայտնաբերել և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել աշտարակցի 3 տղամարդու։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 ներարկիչ՝ կոդեին և մորֆին թմրամիջոցի հետքերով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բերման ենթարկվածներից մեկը նույն […]
20:31 26.04.2022
Ապրիլի 25-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել է հաղորդում. 911 ծառայությունից հայտնել են, որ Ալավերդի քաղաքում երեխա է ընկել Դեբեդ գետը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է երկու տարեկան աղջնակի ինքնությունը։ Նրա 31-ամյա մոր հայտարարության համաձայն՝ իր անզգուշության հետևանքով առանց հսկողության մնացած երեխան Ալավերդու Փիրուզյան թաղամասի երկաթուղային կամրջի հարևանությամբ գտնվող և Դեբեդ գետի երկայնքով ձգվող […]
19:36 26.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին: Նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ: […]
19:11 26.04.2022
Կալիֆոռնիայի Մոնտերեյ ծովածոցում հետազոտական ինստիտուտի ծովային կենսաբանները հայտնաբերել են անսովոր մեծ և շատ տպավորիչ տեսք ունեցող խոր ծովային մեդուզա Atolla ցեղատեսակից։ Նոր տեսակն անվանվել է Atolla reynoldsi՝ ի պատիվ ակվարիումի ամենատարեց կամավոր Ջեֆ Ռեյնոլդսի: Այս մասին հոդված է հրապարակվել Animals ամսագրում։ Atolla ցեղատեսակի ներկայացուցիչները տարածված են ամբողջ աշխարհում, սովորաբար նրանք ապրում են մեծ խորություններում։ Դրանք […]
17:17 26.04.2022
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: «Հարգելի՛ գործընկերներ Իրապես, ուկրաինական ճգնաժամը և դրա հումանիտար հետևանքներն այս պահին չափազանց կարևոր են Եվրոպայի խորհրդի համար: Ցավոք, ինչպես կարելի էր ակնկալել, Ադրբեջանն օգտվեց միջազգային հանրության՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ ամբողջական կենտրոնացած […]
22:42 25.04.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 18-ից 25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4233 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 19-ը՝ […]
21:58 25.04.2022
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «Գորշ գայլերի» նշանի ցուցադրությանը և դատապարտող ելույթ է ունեցել։ Հիշեցնենք, որ Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարները, տեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարին, […]
18:36 25.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ: Դանիել Քյուրքջյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Ֆրանսահայերի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին: Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանը նշել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է Ֆրանսիայում կազմակերպել բիզնես […]
18:20 25.04.2022
Raisina Dialogue համաժողովին մասնակցելու նպատակով Նյու Դելիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Զրուցակիցները քննարկել են 2021թ․ […]
17:46 25.04.2022
Ապրիլի լույս 18-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայից գողություն են կատարել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ օգտվելով մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են պայուսակ: Գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսվեց: Օպերատիվ հարցումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները […]
17:38 25.04.2022
Ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 37-ամյա մի բնակիչ Վանաձոր քաղաքում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 20-ին կասկածվողը Սպիտակի Ավետիսյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին: Պարզվել է, որ նա 2021 թվականի հուլիսից մինչև այս տարվա մարտ ամիսը Վանաձոր քաղաքի հինգ խանութից գաղտնի հափշտակություններ էր […]
17:17 25.04.2022
Մարտի 18-25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1829 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 100, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 147 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 4-ը՝ ստանդարտին […]
12:24 25.04.2022
Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Գոգավան-Պրիվոլնոյե» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է 50 արկղ ծխախոտի անօրինական արտահանման փորձը: «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետ-բաժին մուտք է գործել ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատար տրանսպորտային միջոց: Մաքսային տեսուչների մոտ որոշակի կասկածներ են ի հայտ եկել և որոշում է կայացվել ավտոմեքենան ենթարկել ռենտգեն զննման։ Սակայն վարորդի կողմից ներկայացվել է ավտոմեքենայի […]
10:59 25.04.2022
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական […]
16:55 24.04.2022
Էթնիկ զտումները Թուրքիայում իրականացվել են ոչ միայն կոտորածների ու բռնի տեղահանումների, այլ քրիստոնյաների բռնի կրոնափոխությամբ: Այդ մասին բազմաթիվ վկայություններ են պահպանվել այն ժամանակ արևմուտքում լույս տեսնող մամուլում: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը զրուցել է ավստրալահայ գրականագետ, գիտաշխատող Արա Քեթիպեանի հետ:
15:45 24.04.2022
Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին ոգեկոչման պատարագ է այսօր մատուցվել Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որին ներկա են գտնվել մարզային ու քաղաքային իշխանության, Գյումրիում հավատարմագրված հյուպատոսությունների, ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Սրբադասված անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել Բագրատունյաց պուրակում գտնվող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ,որը տեղադրվել է 2015 թվականին՝ Մեծ եղեռնի […]
15:05 24.04.2022
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
14:47 24.04.2022
Ծիծեռնակաբերդ այցելած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Միացյալ նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը ազդեցիկ է նման դեպքերի կրկնության բացառման տեսանկյունից։ Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությանը։ Մարդու իրավունքների պաշտպանն էլ նշել է, որ այսօր ադրբեջանական կողմի հայատյացության քաղաքականությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաև՝ ահագնանում։ «Ես այսօր այստեղ եմ, […]
12:31 24.04.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն է ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Դեպքը տեղի է ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողության ժամանակ: Նշենք, որ արտգործնախարար Չավուշօղլուն հանդիպել է իր ուրուգվայցի գործընկեր Ֆրանցիսկո Բուստիլյոյի հետ։ Նախատեսվում է, […]
18:08 22.04.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի արդյունքներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման հնարավորություններին և հարակից այլ թեմաների: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան […]
17:14 22.04.2022
Ապրիլի 12-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա գլուխը գողացել են: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Ապրիլի 22-ին Երևանի բնակիչ, 29 և 32 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվել ու ներկայացվել […]