TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Իտալացի դարպասապահը գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը սեփական տուգանային հրապարակից

17:10 11.04.2022

Իտալական C սերիայի 36-րդ տուրի «Մոդենա»-«Իմոլեսե» հանդիպումն ավարտվել է դարպասապահի անհավանական գոլով։ Արդեն ավելացված ժամանակում «Մոդենայի» դարպասապահ Ռիկարդո Գանյոն որոշել է հուժկու հարվածով թիմին ուղարկել վերջին գրոհի: Բայց հարվածն այնքան ուժեղ է ստացվել, որ գնդակն անցել է ամբողջ խաղադաշտով և հայտնվել մրցակցի դարպասում։ Արդյունքում դաշտի տերերը հաղթել են 2-1 հաշվով։

̰
Ինչպես սկսել բիզնես Հայաստանում. ՊԵԿ-ը պատրաստել է իրազեկման թերթիկներ և բուկլետներ

16:43 11.04.2022

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պատրաստվել են իրազեկման թերթիկներ և բուկլետներ՝ ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգի, ինչպես նաև օտարերկրացիների կողմից Հայաստանում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ: Ինչպես նշված է իրազեկման թերթիկում, օտարերկրացին ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կարող է գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն […]

̰
Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Փառուխ ադրբեջանական ԶՈւ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը

15:27 11.04.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա […]

̰ ̰ ̰
ՀՖՖ-ն հրապարակել է ֆուտզալի Հայաստան-Շոտլանդիա հանդիպման տեսանյութը

15:40 09.04.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի շրջանակներում Բուլղարիայի Վառնա քաղաքում վստահ հաղթանակ է տարել Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ: Խաղն ավարտվել է 11-0 հաշվով: ՀՖՖ-ն հրապարակել է հանդիպման տեսանյութը:

̰
Copa Sudamericana-ում գեղեցիկ գոլ է գրանցվել անկյունայինից

14:34 09.04.2022

Copa Sudamericana-ի առաջին տուրի շրջանակներում «Բարսելոնա Գուայաքիլը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթել է «Մոնտեվիդեոյին»: Ի դեպ, գնդակներից մեկը տանտերերը դարպասն են ուղարկել անկյունայինից: Գեղեցիկ ու դարպասապահի համար անսպասելի հարվածով աչքի է ընկել Կիտու Դիասը:

̰ ̰
ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

20:37 08.04.2022

Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ ընթացիկ գործունեությանը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքին ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցին։ Երկուստեք ընդգծվել է Կազմակերպության ներուժի զարգացման համատեքստում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ

20:15 08.04.2022

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։   «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ, Առաջին հերթին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սերգեյ Վիկտորիին՝ Մոսկվա այցելելու հրավերի համար: Հատկանշական է, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են երկու հիշարժան տարեթիվ․ […]

̰
Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու դիմումների ընդունումը շարունակվում է

19:16 08.04.2022

Ոստիկանության կրթահամալիրում շարունակվում է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու դիմումների ընդունման գործընթացը։ Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը։ Խոսքը պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի ստորաբաժանումներում ծառայության անցնելու մասին է։ Նախատեսվում է այդ մարզերում պարեկային ծառայությունը գործարկել տարեվերջին։ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան և 160 սմ-ից ոչ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռումինիայի դեսպանին

17:07 08.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների շուրջ: Քննարկում է ծավալվել հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ, նշվել, որ այն կարևոր հարթակ […]

̰ ̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

12:58 08.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: Նախագահն առանձնապես կարևորել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, հակամարտության ազդակիր համայնքներում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում […]

̰
ՊԵԿ-ում տեղի է ունեցել Հայաստանում ոչ ֆորմալ տնտեսության գնահատման զեկույցի շնորհադեսը

12:05 07.04.2022

ՊԵԿ-ում ամփոփվել են «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի արդյունքները: Ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ ու «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության ջանքերով իրականացվող ծրագրի համատեքստում «Որքան է ոչ ֆորմալ տնտեսությունը Հայաստանում և դրա ծավալը ՀՆԱ-ում» զեկույցի շնորհանդեսը ներկայացրել է Ֆրանսիայի […]

̰ ̰
Ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

02:01 07.04.2022

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ […]

̰
̰ ̰
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը

21:14 06.04.2022

Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից: Ավելի վաղ վարչապետը Բրյուսելում հանդիպում էր անցկացրել Շառլ Միշելի հետ։ Հիշեցնենք, որ Բրյուսելում դեկտեմբերի 14-ին տեղի էր ունեցել Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը: Քննարկվել էին 2020 թվականի […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ հանդիպմանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

19:01 06.04.2022

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզվողի, որի մոտ «Մակարով» կար

18:10 06.04.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 42-ամյա մի տղամարդու։ Նա 2021 թվականի փետրվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով արարք կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ մարդուն […]

̰
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

17:58 06.04.2022

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։ «Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը:

̰
BACK_TO_TOP