21:25 05.03.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին: Անդրադարձ է եղել անապահովության նպաստների տրամադրման նոր համակարգին և նոր չափորոշիչներին: Ի՞նչ է ենթադրում անապահովության նոր համակարգը, ինչպե՞ս է գանահատվելու ընտանիքը ծայրահեղ անապահով է, թե ոչ, ի՞նչ ծառայություններ են նոր համակարգով հասանելի լինելու, ինչպե՞ս է նոր համակարգը խթանելու ընտանիքի աշխատունակ անդամների զբաղվածության […]
20:28 05.03.2025
Հայտարարագրի լրացման քայլերին ծանոթացնելու նպատակով ՊԵԿ-ը շարունակում է իրազեկման հանդիպումները: Այս անգամ էլ մասնագետները եղել են Աբովյան քաղաքում: Հանդիպման ընթացքում մասնագետները մանրամասն ներկայացրել են հայտարարագրի լրացման ընթացակարգը և պատասխանել մասնակիցների հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:20 05.03.2025
Առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 9-ին: Կեսօրին մոտ զանգած տղամարդը հայտնում էր, որ մոտ մեկուկես ժամ առաջ կոտրել են մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցում գտնվող իր խանութ-սրահի դռան բռնակը: Արաբկիրի համայնքային ոստիկանները մեկնեցին խանութ և պարզեցին, որ պատճառվել է միայն գույքային վնաս, իսկ խանութ մտնել չի հաջողվել: Արդեն հաջորդ օրը ստացվեց ևս մեկ ահազանգ: Փետրվարի 10-ի առավոտյան ժամը […]
17:22 05.03.2025
Արմավիրի մարզում նախկինում կատարված գողության մի քանի դեպքով Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երբ փետրվարի 28-ի ուշ երեկոյան ստացան տեղեկություն: Ըստ տեղեկության` Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը ոչ միայն նախկինում էր կատարել, այլև հենց այդ պահին գնացել էր գողության: Արագ գործողությունների արդյունքում Լերմոնտովի փողոցում մարտի մեկին, կեսգիշերից 40 րոպե […]
21:50 04.03.2025
Ռուսաստանի մայրաքաղաքում շուտով կտեղադրվի Հեյդար Ալիևի հուշարձանը: Որոշումն այդ մասին կայացրել են Մոսկվայի քաղաքային իշխանությունները: Որտե՞ղ է լինելու արձանը ու ի՞նչ է նշանակում սա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արձանը նախատեսվում է տեղադրել Ադրբեջանի դեսպանության առջևի պուրակում: Դա քաղաքի ամենակենտրոնում է գտնվում: Երեկ տեղի ունեցավ այդ հիմքի գցման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր […]
01:09 04.03.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով […]
00:32 04.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 2: Ապահովագրական ի՞նչ փաթեթ է առաջարկվում նախագծով: Մանրամասները՝ տեսանյութում:
00:14 04.03.2025
Աբխազիայի չճանաչված հանրապետությունն ունի նոր նախագահ: Ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ռուսամետ թեկնածու Բադրա Գունբան: Նրա ընդդիմախոսները պնդում են, որ քվեարկության արդյունքներն այլ կլինեին, եթե Աբխազիայում ապրող հայերին մոլորության մեջ չմտցնեին: Ի՞նչ մոլորության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կարծում եմ՝ իսկապես տեղին է գնահատականը, որ այս դեպքում Աբխազիայի հայերը կանխորոշեցին […]
23:34 03.03.2025
Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում այս օրերին ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Թրամփ-Զելենսկի բանավեճից հետո, կարծես թե, խաղաքարտերն իրար են խառնվել և անորոշությունն ավելի է մեծացել: Ի՞նչ է սպասվում Ուկրաինային և ինչպիսի՞ն կլինեն ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
22:35 03.03.2025
Գարնան նորամուտը մեկնարկեց գրքերի իսկական տոնախմբությամբ: Մարտի 1-ին և 2-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գրքի փառատոնը: Միջոցառման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասաններն ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Սրան զուգահեռ ելույթով հանդես եկան հանրահայտ «Նեմրա», «Լավ էլի» երաժշտական խմբերը:
22:23 03.03.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է Պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես-հրահանգավորմանը։ Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով անձնակազմին՝ նախարարն ընդգծել է Պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին լինել առավել պատասխանատու և զգոն, […]
21:57 03.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԳՆ աշխատակիցներին ծառայության համար և շնորհավորել նրանց Դիվանագետի օրվա առիթով, որը պետության կարևորագույն ինստիտուտն է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբեմն բաց ենք թողնում տեսադաշտից այն ակնհայտ իրողությունը, որ դիվանագիտությունը երկրի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն […]
21:27 03.03.2025
Նորածնային պարտադիր սքրինինգի արդյունքում երեխայի կյանքի առաջին օրերին հայտնաբերվում են լսողական խնդիրները: Պետական պատվերով նաև տրամադրվում է դիսպանսեր ծառայություն, որի շրջանակներում երեխաները պարբերաբար անցնում են լսողության ստուգում, ստանում սուրդոմանկավարժական աջակցություն: Մանրամասները՝ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում:
21:16 03.03.2025
Քաղաքացիական պաշտպանության արդյունավետ կազմակերպումը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգության և պաշտպանունակության բարձրացման գործում։ Գործընթացի անխափան իրականացումը պահանջում է համակարգվածություն, պետական և մասնավոր կառույցների արագ արձագանքման կարողություն և թիրախային համագործակցություն: Իսկ նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու մարդկային և նյութական կորուստները նվազագույնի հասցնելն է: Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված՝ մարտի 3-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը […]
18:19 03.03.2025
Փետրվարի 24-ից մարտի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4835 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 239 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 167, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 331 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 677, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 341, վարելիս հեռախոսից […]
18:06 03.03.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:20 02.03.2025
Անցած տարի դպրոցականների բաժանորդային ծրագրով ռեկորդային թվով աշակերտներ են այցելել մշակութային հասցեներ: 300 հազար երեխա ուսուցիչների ուղեկցությամբ մտել են թանգարաններ ու թատրոններ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
18:00 02.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
15:06 02.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության և իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից:
10:44 02.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» վարժարան: Հայ կենտրոնի ատենապետ Արամ Գարակէօզեանի ուղեկցությամբ նախագահը շրջել է վարժարանում, շփվել անձնակազմի և սաների հետ: Այցի շրջանակում Հանրապետության նախագահն այցելել է նաև Մարի Մանուկյանի վարժարան, հանդիպել աշխատակազմի և սաների հետ: Նախագահը ողջունել է հայկական կենտրոն վարժարանների սաներին, ղեկավարությանը և […]
21:00 01.03.2025
Այսօր մարտի մեկն է: Վաղուց արդեն այս ամսաթիվը ասոցացվում է ոչ միայն գարնան առաջին օրվա հետ՝ դառնալով ջրբաժան հասարակական ու քաղաքական կյանքում: Բայց նույն այդ տիրույթում նոր բաժանարար դարձավ 44-օրյա պատերազմը՝ սահման դնելով անցյալի ու ներկայի ընկալումների միջև: Այդ ընկալումների, հասարակական միջավայրի ու ուշադրության արժանի առանձնահատկություններին անդրադարձել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ […]
17:00 01.03.2025
Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են: Այս մասին իրազեկող տեսահոլովակ է ներկայացրել ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
16:23 01.03.2025
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ այցելել է սահմանամերձ Նռնաձոր բնակավայր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գևորգ Պապոյանը: «Գյուղի 33 բնակիչ միասին ստեղծել են կոոպերատիվ, արդեն ունեն 6,5 հա նռան այգի և ևս 5 հա կտնկեն այս տարի։ Կառավարության և միջազգային […]
16:12 01.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 […]
23:16 28.02.2025
Այսօր մեկնարկեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որի նպատակն է հայկական կոնյակի համար նոր անուն ու բրենդ ստեղծելը: Երևանում կայացավ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա էին պետական կառույցների ու շահագրգիռ մասնավոր կառույցների ներկայացուցիչները: Կոնյակի համար նոր անուն ու բրենդինգ ստեղծելու համար Եվրամիությունը գրեթե 3 միլիոն դոլար է հատկացրել: Իսկ թե կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվելու […]
22:59 28.02.2025
Այսօր բավականին արագ տեմպերով զարգանում է արհեստական բանականությունը։ Սակայն, ցանկացած լավ բան կարող է դառնալ վտանգավոր, երբ այն օգտագործվում է չարամիտների կողմից։ ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը տեսանյութում ցույց է տալիս, թե ինչպես են ԱԲ տեխնոլոգիաների միջոցով, ամենապարզ եղանակով, չարագործները կարողանում փոխել մարդու դեմքը, հագուստի գույնը, նույնիսկ մանիպուլյացիա […]