TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պարեկները կաշառք առաջարկած հերթական վարորդին են բերման ենթարկել

18:27 27.01.2022

Հունվարի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում նկատել են չթույլատրված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենա։ Բարձրախոսով հայտարարելուց հետո պարեկներին է մոտեցել մեքենայի վարորդը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց փող է առաջարկել։ Մերժում ստանալուց հետո ցանկացել է փողը նետել պարեկների ծառայողական մեքենայի սրահ։ Երևանի 36-ամյա բնակչին ոստիկանները […]

̰
Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

18:20 27.01.2022

Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման չորս դեպք, մասնավորապես՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների, կամավոր հանձնման առումով արդյունավետ […]

̰
Արտաշատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

18:12 27.01.2022

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գետազատ գյուղի 42-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Հունվարի 25-ին բաժնի քրեական հետախույզների ու ԱԳ և ԸԲԿԲ-ի ծառայողների համագործակցության արդյունքում կասկածվողը Գետազատ գյուղից բերման ենթարկվեց: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել է փորձաքննություն։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը

19:44 26.01.2022

Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբոռնի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները բարձր են գնահատել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը և Ժան Ասելբոռնը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնելու […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

17:46 26.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Մեկնարկել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը

17:39 26.01.2022

Հունվարի 25-ին ՀՀ կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ կողմից։ Ծրագիրն իր գործունեության ընթացքում աջակցելու է Հայաստանի կառավարության՝ արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու […]

̰
Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք. hարուցվել է քրեական գործ

10:43 26.01.2022

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք: Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ: Ստացված օպերատիվ տվյալներն […]

̰
Ավարտվել է ևս 2 անձանց մասով Երևանում անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

10:38 26.01.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռք են […]

̰ ̰
̰ ̰
Պահեստից գողություն էր արել ու բռնվել. ոստիկանների բացահայտումը

20:52 25.01.2022

Հունվարի 21-ին, ժամը 9.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Քոչինյան փողոցում գտնվող մի ընկերության պահեստից գողություն են արել: Օպերատիվ խումբը մեկնեց նշված փողոց։ Հունվարի 20-ից 21-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին պահեստի դռան փականը և գողացել էլեկտրական սարքավորումներ ու այլ ապրանք։ Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում […]

̰
Մեքենայում 300 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել

17:58 25.01.2022

Հունվարի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ, իսկ մեքենայի սրահից՝ 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Պարեկների կողմից բերման ենթարկված երիտասարդների մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել

17:52 25.01.2022

Հունվարի 21-ին՝ ժամը 6։50-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մաշտոցի պողոտայից, հետախուզման մեջ գտնվելու և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի՝ «Նիսան» մեքենայով հանդերձ։ Բերման ենթարկված 28-ամյա երիտասարդի մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 75 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

̰
Երիտասարդը թմրամիջոցը տեղադրելուց հետո բերման է ենթարկվել Արաբկիրի բաժին

17:50 25.01.2022

Հունվարի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները Հրաչյա Քոչարի փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Կոմիտասի պողոտայի 23-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված ու երկու կաթուցիչ՝ մոխրացած հետքերով։ Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Ավելի ուշ պարզվեց, որ երիտասարդը թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան մի օգտատիրոջից և համաձայնել էր Երևանի […]

̰
Շենգավիթի ոստիկանները մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին ու մարիխուանա են հայտնաբերել

17:41 25.01.2022

Հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 22-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի 28-ամյա երիտասարդի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի մեքենայում։ Հայտնաբերվել է 1 գրամից ավելի մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, մոտ 27 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և առանց գրառման դեղահաբ: Հայտնաբերվածներն առգրավվել են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

̰
Արարատի մարզում 10-ից ավելի բնակարանային գողություններ ու գողության փորձեր էին արել. Մասիսի ոստիկանների բացահայտումը

17:31 25.01.2022

Հունվարի 20-ին, օրը ցերեկով, երկու տղամարդ Մասիս քաղաքի տներից մեկն էին մտել: Գողության պահին տանտերը վերադարձել էր։ Հյուրասենյակում քաշքշուկ էր սկսվել։ Բնակարանատերը կողպեքով խփել էր մեկին, նրանք էլ աթոռով խփել էին տանտիրոջն ու փախել։ Դեպքի վերաբերյալ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես Մասիսի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե։ Կասկածյալների արտաքին նկարագիրը երկու բնակարնագողի էր […]

̰
Զբաղվածության պետական ծրագրեր Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների համար

16:52 25.01.2022

2021 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմի շուրջ 330 մասնակից, վերջիններիս ընտանիքների շուրջ 320 անդամ և պատերազմում զոհված անձանց ընտանիքների շուրջ 90 անդամ ընդգրկվել են զբաղվածության պետական տարբեր ծրագրերում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մասնավոր սեկտորի համագործակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակում՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցել պատերազմի ևս շուրջ 300 մասնակից։ Մանրամասները՝ նախարարության պատրաստած տեսանյութում:

̰
Պատշգամբի պատուհանը կոտրել ու մտել էին տուն․ ոստիկանների բացահայտումը

23:16 24.01.2022

Հունվարի 22-ի կեսօրին ոստիկանության Տավուշի բաժին էր դիմել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ գիշերը հանգուցյալ քենակալի տնից, որն իրեն է վստահված, գողություն են արել: Բաժնի օպերատիվ խումբը քննիչի և փորձագետի հետ մեկնեց Արծվաբերդ: Պարզվեց, որ պատշգամբի պատուհանը կոտրել ու մտել էին տուն, տարել սպասք ու տնտեսական ապրանքներ: շՁեռնարկված […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4342 խախտում

22:12 24.01.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 17-ից 24-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4342 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 42 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 64, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։ 28 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 29-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց […]

̰
Երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են. Նիկոլ Փաշինյան

22:01 24.01.2022

«Բրյուսելյան հանդիպումից հետո ես ասացի, որ Ադրբեջանի նախագահի հետ այդ հարցում ձեռք ենք բերել համաձայնություն այն մասին, որ պետք է սկսենք երկաթուղու կառուցումը:  Իմ որոշմամբ` արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել: Այն հատվածները, որոնք մենք պետք է կառուցենք, առնվազն տասնյակ անգամով ավելի էժան են: Այստեղ բարդություն չեմ տեսնում, նախնական գնահատականով` 200 մլն դոլար և 5 մլն […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի․ Փաշինյան

21:39 24.01.2022

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի, բայց փաստաթուղթը ստորագրվելուց առաջ պետք է ձևակերպվի, դա բանակցությունների արդյունք է: Մենք կարծում ենք, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրան»,- խոսելով Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի  հանձնաժողով ստեղծելու հարցի մասին՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ […]

̰
Ավազակության կասկածանքով ձերբակալվածների մեքենայի խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

21:30 24.01.2022

Անցած շաբաթ անդրադարձել էինք «Գրանդ Քենդի» ընկերությունում կատարված ավազակային հարձակման դեպքին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին ավազակությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 18-ին։ Երևանի […]

̰
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախագահի հրաժարականին

21:11 24.01.2022

«Չեմ կարծում, թե պիտի հենց այդ հարցադրմամբ մեկնաբանեմ նախագահի որոշումը, քանի որ այդ որոշումը հենց նախագահն է կայացրել և կայացնում: Իսկ ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից 3.5 ժամ առաջ: Զանգահարել է ինձ,  մենք խոսել  ենք այդ մասին, ես հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինքը կայացրե՞լ է որոշումը, թե՞ քննարկում է այդ հարցը: Նա ասել է, […]

̰
Շքամուտքում կողոպտել էր տարեց կնոջը․ ոստիկանության բացահայտումը

20:49 24.01.2022

Դեպքը նախորդ տարվա աշնանն էր եղել` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Սեպտեմբերի 11-ին, օրը ցերեկով, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան ու փախել: Տուժած կինը 1-02 էր զանգել: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես մեկնել էին դեպքի վայր, ձեռնարկել միջոցառումներ, սակայն կողոպտողի ինքնությունը […]

̰
Վճարային տերմինալներից ու խանութներից գողություններ էին արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

18:46 24.01.2022

Ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21 և 27 տարեկան երկու բնակիչ Նոր Երզնկա համայնքում գողություններ են անում։ Ըստ նախնական տվյալների՝ հանցամիտներն իրենց հետագիծը քողարկելու նպատակով տարբեր անձանցից վարձակալած մեքենաներով էին գնում վճարային տերմինալներից գողություն անելու։     Փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով իրավապահները հետախուզական միջոցառումներ […]

̰
Անցած շաբաթ պարեկները Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում

18:20 24.01.2022

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։   Հունվարի 17-24-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։   Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ 89 տրանսպորտային […]

̰
BACK_TO_TOP