20:49 24.01.2022
Դեպքը նախորդ տարվա աշնանն էր եղել` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Սեպտեմբերի 11-ին, օրը ցերեկով, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան ու փախել: Տուժած կինը 1-02 էր զանգել: Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես մեկնել էին դեպքի վայր, ձեռնարկել միջոցառումներ, սակայն կողոպտողի ինքնությունը […]
18:46 24.01.2022
Ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21 և 27 տարեկան երկու բնակիչ Նոր Երզնկա համայնքում գողություններ են անում։ Ըստ նախնական տվյալների՝ հանցամիտներն իրենց հետագիծը քողարկելու նպատակով տարբեր անձանցից վարձակալած մեքենաներով էին գնում վճարային տերմինալներից գողություն անելու։ Փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով իրավապահները հետախուզական միջոցառումներ […]
18:20 24.01.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հունվարի 17-24-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ 89 տրանսպորտային […]
17:44 24.01.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից: Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընդգծել է հատկապես հոգևոր […]
17:31 24.01.2022
2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: «Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արցախի նախագահի հետ համատեղ քննարկել ենք ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության, սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:02 24.01.2022
Առողջապահության նախարարն ասուլիսով ամփոփել է 2021թ․-ը։ Անահիտ Ավանեսյանը խոսել է հետպատերազմյան շրջանում զինծառայողներին տրամադրած բժշկական օգնության և վերականգնողական ծրագրի, կորոնավիրուսի արագ տարածվող «Օմիկրոն» շտամի մասին, ինչպես նաև ներկայացրել վիճակագրություն պատվաստման գործընթացի վերաբերյալ։ Ավանեսյանը նշել է, որ պատվաստումներն անգամ փոփոխվող շտամների առկայության պարագայում ցույց են տալիս իրենց արդյունավետությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
13:42 24.01.2022
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է թողարկել փոխանցում է Ermenihaber-ը։ Հոլովակն արդեն Մարալ Այվազի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Երգչուհին այն ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով իրենց զինվորական պարտականությունը: «Տրտունջք» ստեղծագործությունը երգի է վերածել Նորայր Տէմիրճին: Այս ստեղծագործությունը վաղամեռիկ […]
15:38 22.01.2022
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի բարեկամներ, Այսօր լրանում է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Հունաստանն այն հազվագյուտ երկրներից է և հույներն այն եզակի ժողովուրդներից են, որոնց հետ մեր հարաբերությունները և բարեկամությունը ունեն […]
14:43 22.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար անցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
18:40 21.01.2022
Հունվարի 20-ին՝ ժամը 18.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ ստացվեց, որ Աբովյան քաղաքի Դարանի 2-րդ շենքում դանակահարություն է եղել։ Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Դանակահարությունը կատարվել էր շենքի 3-րդ մուտքում՝ 25 բնակարանի դիմաց։ Տուժողը հենց այդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Արտակ Օվակյանն էր, որը շտապօգնության մեքենայով Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]
18:35 21.01.2022
Խորհրդարանն այսօր նաև քննարկել է ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Թեկնածուն ելույթ է ունեցել և ներկայացրել ծրագրային առաջնահերթությունները: Մանրամասները՝ տեսանյութում:
18:12 21.01.2022
Հունվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
17:33 21.01.2022
«Ռոման» շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 33-րդ տարեդարձի առթիվ։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը տեղադրել է տեսանյութ՝ հայ կիսապաշտպանի մասնակցությամբ լավագույն դրվագներով։ ?3⃣3⃣? ? Happy birthday, Henrikh Mkhitaryan ?#UECL pic.twitter.com/X7IpIwEAUB — UEFA Europa Conference League (@europacnfleague) January 21, 2022 ? Oggi Mkhitaryan compie 33 anni! ? ? Tanti auguri, @HenrikhMkh! ?#ASRoma pic.twitter.com/aA2urpsPcG — […]
17:20 21.01.2022
Հունվարի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։ Պայմանագիրը ստորագրել են «Ռոսատոմ օվերսիզ» ԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Կողմերը Հայկական ԱԷԿ-ի հարթակում ռուսական […]
20:35 20.01.2022
Ուկրաինացիները երկար կհիշեն 2022 թվականի ձմեռը՝ ուժեղ քամիներով և Լվովում տարվա այս եղանակի համար անսովոր ամպրոպով: Բայց ոչ միայն ուկրաինացիներն են զարմացել 2022 թվականի ձմռան բնական անոմալիաներով: tochka.net-ի խմբագիրները պատմում են աշխարհի ամենաարտասովոր բնական երևույթների մասին: Ձյուն՝ Սահարայում Միգուցե շուտով ոչ ոք այլևս չզարմանա Սահարայում տեղացած ձյունով, քանի որ անցած 42 տարվա դիտարկումների ընթացքում այն […]
19:55 20.01.2022
Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների: Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու […]
18:14 20.01.2022
ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդ զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին Մալաթիայի քրեական հետախույզների հետ։ Ոստիկանության ծառայողները նախ հայտնաբերեցին 42 և 38 տարեկան երկու տղամարդու։ Ըստ տեղեկությունների՝ նրանց թմրամիջոց էր իրացրել 50-ամյա տղամարդը։ Երևանում բնակվող երկու տղամարդ կասկածանքով բերման ենթարկվեցին […]
17:55 20.01.2022
Հունվարի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ անցած տարվա մայիսին 18 և 23 տարեկան երկու երիտասարդ Արտաշատի Արամ Խաչատրյան փողոցում հափշտակել էին մի կնոջ պայուսակը, ապա փողը վերցնելով՝ պայուսակը վերադարձրել էին կնոջը։ Արտաշատի ոստիկանները տեղեկության իսկությունը ճշտելուց հետո նախ հայտնաբերեցին 18-ամյա երիտասարդին ու, կողոպուտ կատարելու […]
17:44 20.01.2022
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արմավիրում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և ռազմամթերքի, Բաղրամյանում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի, իսկ Վաղարշապատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և […]
13:24 20.01.2022
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 18-ին հանդիպումներ է ունեցել միջազգային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայաստանյան ժողովրդավարության առանձնահատկություններին, համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ու հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր: Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ Դեյմըն Ուիլսընի հետ հանդիպմանը զրույց է ծավալվել 8-րդ […]